ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ջանէ»-ն' ի նպաստ Կոլխոզաշենի. շրջափակված Արցախում երիտասարդները սեփական համայնքները զարգացնելու ծրագրեր են մշակում 04/10/2023 21:12 | Կյանքն՝ Արցախում
Շրջափակման մեջ գտնվող Արցախում մարդիկ ոչ միայն պայքարում են, դիմադրում, այլև՝ միմյանց ոգևորում ու զարգացման ծրագրեր մշակում։ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի երիտասարդները գլխավորապես վերջին՝ համայնքային զարգացման ծրագրերի վրա են կենտրոնացրել իրենց ուժերը։ Ասկերանից՝ Երևան, Երևանից Մարտունու Կոլխոզաշեն գործուղված Աշոտ Գաբրիելյանը, գյուղի երիտասարդների ներուժը միանգամից է զգացել։
Որևէ բանով Արցախին օգտակար լինելու ցանկությունն Աշոտի մոտ կտրուկ մեծացել է 44-օրյա պատերազմից հետո. «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին դիմելու որոշումը պատերազմից անմիջապես հետո է կայացրել։
«Երևանում և՛ սովորում էի, և՛ աշխատում այդ ժամանակ...Արցախ վերադառնալու վերջնական որոշումս կայացրել եմ շատ հեշտ. դիմել եմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին ու 2021թ. սեպտեմբերից արդեն գործուղվել Կոլխոզաշեն... Հետաքրքիրն այն է, որ մայրս Մարտունու շրջանի Հաղորտի գյուղից է, որը Կոլխոզաշենից ընդամենը մի ձորակով է բաժանվում, իսկ ես մինչ այստեղ գալս, գրեթե ոչինչ չգիտեի պատմամշակութային հարուստ անցյալ ունեցող այս գյուղի մասին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Աշոտը։
Հայրենաճանաչմանն Աշոտը մեծ տեղ է հատկացնում. աշակերտների հետ աշխատանքում եւ դա ուղենիշ է դարձրել։ Ասում է՝ «հայրենիքը սիրում են՝ այն ճանաչելով» միտքը խորքային իմաստ ունի, ու ինքը դրանում լիովին համոզվել է։ «Ջանէ» երիտասարդական կենտրոնն ու «Կոլխոզ քվեսթ» ծրագրերն էլ գլխավորապես այդ նպատակին են ծառայում։
«Երբ եկա գյուղ, զգացի, որ նրա հարուստ անցյալի մասին պատմելու, հանրահռչակելու կարիք կա։ Աշակերտներիս հետ մշակեցինք ու կյանքի կոչեցինք «Ջանէ» կենտրոնն ու «Կոլխոզ քվեսթ»-ը։ Վերջինը զբոսաշրջությունը խթանելու շատ լավ միջոց է։ Արդեն 4 «Քվեսթ» ենք կազմակերպել, որոնց 150-ից ավել զբոսաշրջիկ է մասնակցել։ Համայնքային զարգացման տարբեր ծրագրեր ենք իրականացնում այդ խաղերի միջոցով, մարդկանց գյուղի պարզ ու անկեղծ կյանքը ներկայացնում։ Հիմա, թեկուզ շրջափակմանը, պատրաստվում ենք 5-րդ միջոցառմանը»,-ասում է Աշոտը։
Երիտասարդական կենտրոնի «Ջանէ» անվանումն էլ պատահականորեն չի ընտրվել. Կոլխոզաշենում ամենաթանկ մարդկանց հենց այդպես են դիմում։ Աշոտն ասում է՝ «Ջանէ»-ում երիտասարդները հենց ամենաթանկն են ներդնում՝ ժամանակն ու գաղափարները։
Պատերազմից հետո, առավել քան երբևէ, մեր զրուցակցի խոսքով, անհրաժեշտություն է դարձել յուրաքանչյուրի՝ հանրօգուտ որևէ նախաձեռնության մաս կազմելը։ Նա սեփական փորձով է համոզվել՝ բավականությունը, որ ստանում ես մնայուն որևէ գործի մաս կազմելուց, աննկարագրելի է, իսկ կրթությունն այդ առումով առանցքային նշանակություն ունեցող ոլորտ է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն