ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրանց պետք է զենքով հետ շպրտել, սրանք բանակցություններով հետ գնացողը չեն. Հովսեփյան 04/03/2023 12:54 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանցիները մեր հողում ինժեներական աշխատանքներ են կատարում, մենք էլ՝ նայում ենք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Արավուսի նախկին վարչական ղեկավար, Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական ներխուժմանը։
Նրա խոսքով՝ չնայած վերջին մի քանի օրերին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձել է բանակցությունների միջոցով համոզել, որ թշնամին գոնե մի քանի հարյուր մետր հետ քաշվի, սակայն բոլոր ջանքերն անարդյունք են անցել։
«Բանակցություններն ի՞նչ արդյունք պիտի տան։ Եթե արդյունք լիներ՝ պիտի հետ գնային, չէ՞։ Ես հիմա դիրքերում եմ, ոնց եկել են, նույն տեղում են։ Գյուղացիների հողերում ինժեներական աշխատանքները շարունակվում են»,- նշեց նա։
Թե ովքե՞ր և ի՞նչ են բանակցում, ազատամարտիկը չգիտի։ Ասում է՝ դա միայն բանակցողները կիմանան։ Հովսեփյանի խոսքով՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը զավթած ադրբեջանցիներն արդեն 11-րդ հենակետ են տեղադրել Տեղ գյուղի արտերում ու արոտավայրերում։
Թշնամու հենակետերը բնակավայրից 100-500, իսկ հայկական հենակետերից՝ մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա են գտնվում։ Ազատամարտիկը հույս չունի, թե թշնամին, այն էլ այս տեմպով ինժեներական աշխատանքներ անելու պարագայում, բանակցություններով հետ կգնա։
«Ես չեմ կարծում, որ այս հարցը բանակցություններով հնարավոր է լուծել, իմ կարծիքով՝ սրանց պետք է զենքով հետ շպրտել։ Սրանք բանակցություններով հետ գնացողը չեն»,- հավելեց Հովսեփյանը։
Նշենք, որ մարտի 30-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը Տեղ գյուղի հատվածում ստրատեգիական բարձունքներ է վերահսկողության տակ վերցրել, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ այն պայմանավորված է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու երթուղու փոփոխությամբ և վստահեցրեց, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այդ ադրբեջանական ԶԼՄ–ներն են փորձում տեղի ունեցածը ներկայացնել որպես «հերթական բլոկբաստեր»։
Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, իսկ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը