ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի երևույթ կա ԱՄՆ-ում նստած՝ «Դոգ» մականունով, որն իմ աշխատողն է եղել, վռնդել եմ արվամոլության համար, գործը նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել. Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը 03/28/2023 15:37 | Դատական ռեպորտաժներ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական լսումները։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանում նախ քննարկման առարկա է դարձվել Վլադիմիր Գասպարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նիստերը դռնփակ ռեժիմով անցկացնելու վերաբերյալ։
Նշենք, որ մեղադրյալները դեմ են, որ նիստերը տեսանկարահանվեն, ըստ այդմ, դատարանը թույլատրել է տեսագրություններ իրականացնել՝ առանց ամբաստանյալներին նկարահանելու։ Այսօր պաշտպանները պահանջել են դռնփակ ռեժիմով քննել գործը։ Ըստ պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Գասպարյանը խնդիր չունի մեղադրանքից պաշտպանվելու, միջնորդության հիմքում բարձրացվել է Գասպարյանի առողջական խնդիրների առկայության հարցը։
«Խնդիրը նրանում է, որ ամեն պահի լինում են կրիզներ, ու չեմ ուզում այդ պահերը ֆիքսվեն։ Նիստերից հետո դա քննարկման առարկա է դառնում «ֆեյսբուքներում», որ վատացավ, սենց եղավ․․․ Տպավորություն է, որ ինչ որ բանից վախեցել ու վատացել է Գասպարյանը։ Չեմ ուզում դա քննարկման առարկա դառնա։ Դա իմ առողջության հետ է կապված, ես ունեմ երեխաներ։ Չեմ ուզում ինձ հասարակությունը տեսնի հիվանդ։ Մի քիչ թոփալ եմ, պահի տակ ճնշումս է բարձրանում»,- նշել է Գասպարյանը։
Հանրային մեղադրող Ենոքյանն առարկել է միջնորդության դեմ։ Լսելով կողմերին դատարանը որոշեց մերժել միջնորդությունը՝ արձանագրելով, որ նիստը դռնփակ չի կարող անցկացվել, որովհետև չեն քննարկվում մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության վերաբերյալ հարցեր։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ըստ պաշտպանի՝ ԶԼՄ-ները շարունակում են ներառել ամբաստանյալներին, այդ թվում Գասպարյանին իրենց կադրերում, ապա դատարանը կրկին պահանջել է ԶԼՄ-ներին հարգել ամբաստանյալների իրավունքը։ Միջնորդության լուծումից հետո դատարանն անցել է դատաքննության փուլին. Հանրային մեղադրողը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։ Վլադիմիր Գասպարյանը, մեղադրանքի շուրջ դիրքորոշում հայտնելով, նշել է, որ այն չի ընդունում, ավելին՝ վիրավորված է։
«Բացարձակ չեմ ընդունում առաջադրված մեղադրանքները։ Ավելին ասեմ՝ աղջկաս պահով համարում եմ, որ անպարկեշտություն է միս ու արյուն տալու, գործը ցայտուն դարձնելու համար դա շահարկելը։ Ավելին, վիրավորված եմ։ Մի կերպար կա, որը նստած է ԱՄՆ-ում, որը վարկաբեկում է բոլորին այս երկրում, դա Վարդան Ղուկասյան երևույթն է՝ « Դոգ» մականունով։ Նա նախկինում իմ աշխատողն է եղել, որին ես վռնդել եմ արվամոլության համար՝ իր աշխատասենյակում։ Այ նրա արած հայտարարությունների ֆոնի վրա է հարուցվել այս քրեական գործը։ Չեմ մեղադրում քննչականին։ Գուցե շատերն այդ դիրքորոշումը կունենան, որովհետև ոչ մեկին հաճելի չէ, որ մտնեն իրենց ընտանիք։ Նա ասում է՝ եթե դա չանեք, կմտնեմ ձեր ընտանիքը... սա դրա մասին է»,- նշեց Վլադիմիր Գասպարյանը։
Մյուս ամբաստանյալները նույնպես չեն ընդունել ներկայացված մեղադրանքները։
Ըստ նախաքննական մարմնի՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:
Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2015-2018թթ ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վարդան Թունյանը մեղադրվում է Լևոն Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը մեղադրանքի համաձայն՝ դրսևորվել է ՀՀ ոստիկանության զորքերից մեկի զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալուց ազատելու եղանակով։
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Թունյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում:
Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
- 05/01/2024 08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ»
- 05/01/2024 07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/30/2024 21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած
- 04/30/2024 17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ
- 04/30/2024 15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
- 04/30/2024 10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել