ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրաչյա Սարգսյանը հայտնեց իր հրաժարականի մասին. ձայնը հուզված էր (տեսանյութ) 03/17/2023 17:20 | ԼՐԱՀՈՍ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը արտահերթ գործակարգավարական նիստում հայտարարեց իր հրաժարականի մասին։ Դիմելով քաղաքապետարանի աշխատակազմին և երևանցիներին Սարգսյանը նշեց.
«2021 թ-ի վերջին Երևանի ավագանու որոշումով ստանձնեցի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, բարդ էր նաև այդ ժամանակաշրջանում ընդհանուր քաղաքական վիճակը, կային քաղաքային խնդիրներ նույնպես։
2018-ին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում մենք ունեինք հրապարակված նպատակներ, որոնք պետք է իրագործեինք և ես պատասխանատվություն ստանձնեցի, որ շարունակենք այդ ծրագրի իրականացման աշխատանքները, Իհարկե, այդ ծրագրերը շարունակելու համար 2 անհրաժեշտ կոմպոնենտ կար, որն ապահովված չէր՝ առաջինը՝ կառավարության և Երևան քաղաքի միջև համագործակցությունն էր, որը որպես այդպիսին խզվել էր, և երկրորդը՝ արդեն նշեցի, որ 2018 թվականի «Իմ քայլը» դաշինքի ծրագրերն էին, որ պետք է իրականցվեին։
Եվ հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքակապետարանի և կառավարության միջև համագործակցությունը կարող եմ ասել, որ բավականին լավ է և ոչ մի խոչընդոտ չունենք, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ աշխատել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայունության և զարգացման ուղղությամբ։ Բոլորիդ հայտնի է, որ ՔՊ կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն պարոն Տիգրան Ավինյանն էր և ցուցակը գլխավորելու է պարոն Ավինյանը։
Հույս ունեմ, որ ՔՊ-ն կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենանք շարունակել մեր համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը, որը սկսել ենք համատեղ՝ դեռ 2018-ից։ Յուրաքանչյուրս մեր տեղում կատարել ենք աշխատանք և թողնում ենք հաջորդին, որ հաջորդը շարունակի այդ աշխատանքը։ Քաղաքաների, պետությունների հաջողությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր իշխանություն իրականացնում է ինչ-որ աշխատանք և հերթափոխով տալիս է մյուսին, որպեսզի շարունակի այդ աշխատանքը, որը կատարվել է։ Կարծում եմ՝ այս 4.5 տարվա ընթացքում, մենք՝ «Իմ քայլը» դաշինքի ծրագրի բավականին մեծ մասն իրականացրել ենք, իհարկե, տարբեր խոչընդոտներ են ի հայտ եկել իրականացման փուլում, բայց ակնհայտ է, որ կան փոփոխություններ և այդ փոփոխություններն օր օրի ավելի տեսանելի են լինելու, սկսած՝ տրանսպորտի ոլորտից, որն ամենակարևոր հարցն է Երևանում, կանաչապատման ոլորտում, սոցիալական, իրավական, քաղաքաշինական ոլորտներում։ Այո՛, կան բացթողումներ, բայց ես ուրախ եմ, որ եթե մենք համեմատում ենք 2018-ից հետո, տեսնում ենք, որ արդեն քաղաքացիների ակնկալիքները քաղաքային իշխանություններից այլ հարցադրումների ներքո են և դա գոհացուցիչ է։ Կարծում եմ՝ երևանցիները պետք է լինեն նույն պահանջատիրությամբ, որպեսզի մենք կարողանանք այն ծրագրերը, որոնք ունենք, իրականացնել»,- նշեց քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/18/2023 08:22 Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ»
- 03/18/2023 08:17 Քաղաքապետի թեկնածուները. ովքեր կգլխավորեն ցուցակները ընտրությունների ժամանակ. «Ժողովուրդ»
- 03/18/2023 08:13 Անիում կենաց-մահու պայքար է ընթանում․ «Հրապարակ»
- 03/18/2023 08:07 Քննչական կոմիտեի և դատախազության ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»
- 03/18/2023 08:02 Ինչ են քննարկել Արցախում՝ փակ նիստի ժամանակ․ «Հրապարակ»
- 03/18/2023 07:58 Անառողջ մթնոլորտ տեսչական մարմնում. ահազանգ․ «Ժողովուրդ»
- 03/18/2023 07:55 24 մլն դրամ՝ ցախավելների համար․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/20/2023 15:52 Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Աշոտյան
- 03/20/2023 14:20 Ինչ-որ մեկի ցուցումով արցախահայության իրավունքներն արդեն բռնաբարվում են. Ղուլյան
- 03/20/2023 11:52 Հաջողության բանաձևը նույնն է. մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան
- 03/20/2023 11:30 Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին. ռազմական տեխնիկայի խոշոր շարասյան կադրեր են հրապարակել իրանական ալիքները. Պողոսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
- 03/13/2023 19:26 Անդրեասյանը սկսել է աշխատել «Չիկատիլոյի ստվերը» սերիալի վրա
- 03/12/2023 21:59 Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծվել` հայտարարելով, թե չի դիմանում
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը