ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ուիգմոր Քլինիք» կենտրոնից կարմրուկով վարակված հիվանդներ են տեղափոխվել ինֆեկցիոն, նրանց թվում նաեւ՝ մանկաբույժ, վարակի դեպքեր են գրանցվել նաեւ դպրոցներում, այդ թվում՝ մանկավարժների շրջանում 03/15/2023 15:32 | Առողջություն
«Փաստինֆո»-ի տեղեկություններով կարմրուկի վարակման դեպքեր են գրանցվել դպրոցներում՝ թե աշակերտների, թե մանկավարժների շրջանում,ինչի մասին չի հանրայնացվում։
Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ նման տեղեկություններ չունի։
«Չեմ կարող ասել դպրցներում՝ մանկավարժների շրջանում հատկապես, կարմրուկով վարակման դեպքեր եղել են, թե ոչ, քանի որ նման ինֆորմացիա չունեմ, բայց բացառված չէ, որ կլինեն։ Ամեն դեպքում, հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով և ոչ ոք ապահովագրված չէ։ Առավել խոցելի են երեխաները, խրոնիկ հիվանդություններ, թույլ իմունիտետ ունեցող մարդիկ, բայց վարակվել կարող են բոլորը»։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Նրա խոսքերով՝ համաճարակի բռնկման վտանգ ամեն տեղ կա՝ այդ թվում դպրոցներում։ «Ըստ այդմ՝ կիրառվում է ֆիլտր, այսինքն՝ երեխաները ջերմաչափվում են, անցնում արատքին զննություն, նոր ներս են թողնվում։ Կարմրուկի տարածումը կանխելու առումով դա արդյունավետ միջոց է։ Ինչ վերաբերում է հարցին՝ աշակերտների ու մանկավարժների շրջանում կան վարակման դեպքեր, թե ոչ, չեմ կարող ասել։ Մենք կենտրոնանում ենք թվերի՝ վարակի տարածման տեմպի ու տարիքային խմբերի վրա. տալիս ենք, թե վարակվածներից քանիսն են երեխա, քանիսը՝ մեծահասակ։ Էականը վարակի տարածման տեմպը կոտրելն է»,-ասաց ԱՆ մամուլի խոսնակը։
Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ երկար տարիներ ՀՀ-ում կարմրուկի բռնկում չի եղել. ընդամենը բերովի մի քանի դեպքեր են եղել, որոնք լոկալ բռկման չեն հանգեցրել։ Այս անգամ, նրա խոսքով, լոկալ բռնկում է եղել և մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել՝ այդ թվում պատվաստման շարժական կետ է դրվել, իրազեկման աշխատանքներ են իրականացվում, որպեսզի կանխվի տարածումը։
ԱՆ մամուլի խոսնակը նաև հայտնեց, որ հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ վարակի տեմպը կոտրել հաջողվել է, թե ոչ, ցույց կտա վիճակագրությունը։
«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ վերջին օրերին «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնից կարմրուկով 6 հիվանդ է տեղափոխվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որոնց թվում եղել է նաեւ մանկաբույժ։ ԱՆ խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ նախարարությունը միայն հիվանդների տարիքային շեմերն է արձանագրում։
Ի դեպ, հարցի վերաբերյալ նաեւ գրավոր հարցում ենք ուղարկել նախարարություն, որին կանդրադառնանք պատասխանն ստանալուց հետո։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
- 05/11/2024 17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/13/2024 13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է
- 05/13/2024 10:37 Մուշավան թաղամասում ավտոմեքենա է այրվել
- 05/12/2024 21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ
- 05/12/2024 20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը