ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը նեղացած է ՀՀ-ում «անցանկալի անձ» ճանաչված անձանց քննադատություններից (տեսանյութ) 03/14/2023 17:14 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց՝ ՀՀ-ում «անցանկալի անձ» ճանաչված անձանցից իր նեղացած լինելը և նրանց մուտքը ՀՀ արգելելու հարցի շուրջ կամայականությունը։ Մասնավորապես, հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողը հիշեցրեց հայամետ, Արցախամետ գործիչների մուտքը ՀՀ արգելելու փաստը, ապա ընդգծեց, որ մարդիկ կան, որոնք չգիտեն, որ իրենց մուտքն արգելված է ՀՀ, տոմս են գնում, բայց թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ։
«Մյուս կողմից՝ հանրությունը կարող է չիմանալ, թե ում է արգելված, ինչու է արգելված։ Կարելի է ենթադրել, որ նրանցից ամեն մեկը գուցե ՀՀ ներկայիս քաղաքական վերնախավի հետ չի կարողանում հարաբերությունները կարգավորել, դրա համար են արգելում ՀՀ։ Ցուցակ է պետք ունենալ երևի, որտեղ նշված է անունները, յուրաքանչյուրի մասով գրված կլինի, թե ինչու է արգելվում նրա մուտքը ՀՀ։ Փորձեցինք գտնել նման մի ցուցակ, բայց դա ոչ մի կերպ չստացվեց»,- նշեց լրագրողը, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնել համապատասխան որոշումներ օրենսդրության հիման վրա։
«Եթե ավելի գլոբալ, ապա ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ՀՀ-ն իրավունք ունի ակնկալելու հարգանք իր նկատմամբ։ Իրավունք ունի ՀՀ-ն նաև իր ինքնիշխան գործիքկազմը կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար»,- նշեց Փաշինյանը՝ կասկածի տակ դնելով գործիչների հայամետությունը. «Եթե որևէ մեկն ասում է՝ ՀՀ կառավարությունը միջանցք է խոստացել, թող տա, սա ինչ է։ Ի միջիայլոց, հիմա՞ էլ են ասում, որ գիտեն՝ ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով չեն դիմել, այլ՝ 2-րդ հոդվածի 6-րդ նախադասության 5-րդ բառով։ ՀՀ նկատմամբ այդ մարդիկ պարտավոր են ունենալ հարգանք, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Դուք ասում եք՝ որոշ մարդիկ ՀՀ չեն կարող մուտք գործել, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որ, եթե այդ մարդիկ ՀՀ-ի նկատմամբ իրենց արածի մի տոկոսն անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում են, իրենց տուն չէին կարող մտնել՝ առանց վիզայի»։
Նկատենք, որ «Փաստինֆո»-ն եւս գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ պարզելու պերսոնա նոն գրատա ճանաչված անձանց ցուցակը կամ գոնե թիվը, սակայն ԱԱԾ-ն մերժել է տեղեկատվության տրամադրումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն