Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Ես ոչ միայն Արցախից չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) 02/23/2023   20:14  |  ԼՐԱՀՈՍ

Ռուբեն Վարդանյանը հաստատել է, որ ինքը հրաժարական չի տվել։ «Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից»,- Արցախի կառավարության նիստում հայտարարել է Ռուբեն Վարդանյանը ու նշել, որ Արցախից չի հեռանալու։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա նիստը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին։

ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը կառավարության նիստում հանդես է եկել ելույթով, որը ներկայացվում է ստորև:

«Առաջին հերթին շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի եւ պարոն նախագահի կողմից իմ նկատմամբ հավատի համար, ինձ համար դա մեծ փորձ էր:

Դուք գիտեք, որ արդեն տասնյակ տարիներ գալիս էի Արցախ, ունեի մեծ կապեր, բայց սեպտեմբերի սկզբին հայտարարեցի, որ եկել եմ, որովհետև զգում եմ, որ մենք կանգնած ենք անդունդի եզրին՝ մինչև վերջ չգիտակցելով իրավիճակը: Ինձ համար դա Սարդարապատ էր: Երբ ասում եմ Սարդարապատ, ես հասկանում եմ ճգնաժամ, ուրիշ օրակարգ, և ինձ համարում եմ զինվոր, որն անում է ամեն ինչ, ինչ պետք է մեր հայրենիքի փրկության համար: Դրա համար, երբ ստացա այս հրավերը, այն ինձ համար անսպասելի էր, որովհետև ինքս ինձ խոսք էի տվել, որ պետական աշխատանքի չեմ անցնելու, բայց հասկացա, որ եթե իմ խոսքի տեր մարդ եմ, գալիս եմ պաշտպանելու իմ հայրենիքը, չի կարող լինել՝ ուզում եմ, չեմ ուզում, կարող եմ, չեմ կարող, եթե պետք է, ուրեմն այդպես է պետք անել:

Դա, իհարկե, դժվար որոշում էր ինձ համար: Մյուս կողմից էլ հեշտ էր, որովհետև ինքս ինձ համար որոշել էի, որ ես այստեղ եմ, մնալու եմ, ոչ մի տեղ չեմ գնալու, եւ եթե պետք եմ այս ուղղությամբ, ուրեմն այս ուղղությամբ կաշխատեմ, եթե ուրիշ ուղղությամբ կարող եմ պիտանի լինել իմ հայրենիքի համար, ուրիշ ուղղությամբ կաշխատեմ:

Այդ տեսանկյունից կարող է ինձ ավելի հեշտ է և´ պաշտոնը ստանձնելը, և´ հանձնելը: Մենք պատերազմի մեջ ենք, եւ այս ուղղությամբ էր պետք պայքարել, ես հուսով եմ, որ իմ պայքարը ինչ-որ ձևով օգնել է բոլորիս՝ միասին հաղթահարելու այդ դժվարությունը:

Ուզում եմ արձագանքել մի քանի թեզերի: Առաջինը, ինչու ես հրաժարական չտվեցի: Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից:

Երկրորդը, վստահ եմ, որ մենք շատ ծանր ժամանակահատվածում շատ կարևոր գործ ենք արել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս ծանր ճգնաժամի պայմաններում՝ առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա 2-ը, առանց հոսանքի և գազի, ցույց տալով, որ որպես թիմ պատրաստ են ամեն ինչի: Դա ինձ համար շատ կարևոր փորձ էր, որի համար շատ շնորհակալ եմ: Երրորդը, դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահը ավելի շատ տեղեկություն ունի, և հասկանում է իրավիճակը: Բայց մենք ունենք դրսի աշխարհ և ներսի աշխարհ: Ինձ թվում էր, որ դրսի ճնշումը չի օգնում մեզ ներսում ունենալ իրավիճակ, որ զգանք, թե կարողանում ենք այս ճնշման դեմ պայքարել ավելի ուժեղ: Ես կառավարության 110 օրվա աշխատանքը ներկայացրել եմ պարոն նախագահին, և պատրաստ եմ այն ավելի մանրամասն ներկայացնել հանրությանը:

Աշխատանքն անելու համար սկզբում պետք է ճիշտ նախագիծ կազմես, էսքիզ ունենաս, հիմքը դնես, ներքին պատերը կառուցես։ Մենք տարբեր ուղղություններով արել ենք քայլեր, որոնք, իհարկե, ճգնաժամի պայմաններում բարդ էին, բայց ուրախությամբ կատարված աշխատանքի արդյունքները փոխանցում ենք պարոն Ներսիսյանին և հույս ունենք, որ նա այդ ուղղություններով աշխատանքները կշարունակի։

Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի։ Ես ուրախությամբ կշարունակեմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ այս։ Մեր հիմնադրամը՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը, արդեն բավական ծրագրեր արել է։ Պետք է ասեմ, որ դա պետական և մասնավոր հատվածի, Հայաստանի, Սփյուռքի, հայկական և ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջև շատ կարևոր համագործակցության օրինակ էր։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը շարունակվի։

Մենք շարունակելու ենք ներդնել մեր ջանքերը և մեծ աշխատանք ենք անելու, որ հնարավորինս շատ հայեր գան Արցախ, որպեսզի ոչ միայն արցախահայերը միայնակ չզգան իրենց, այլև նրանք, որոնք հեռացել են Արցախից տարբեր ժամանակներում, այս ճգնաժամի ժամանակ վերադառնան՝ ավելի ուժեղացնելով մեր հայրենիքը։

Ինչպես արդեն նշել եմ, մենք ունենք ֆինանսական, կառավարման, ինչպես նաև հաջորդ ձմռանը նախապատրաստվելու խնդիրներ։ Այս ընթացքում մենք բավականաչափ փորձ կուտակեցինք, հասկացանք մեր բացթողումները, արձանագրեցինք, թե որ ուղղություններով են աշխատանքները կատարվել թերի։ Շատ կարևոր է, որ այս ամենից դասեր քաղենք և ամեն ինչ անենք, որ այդ թերացումները չկրկնվեն՝ թե՛ պարենի, թե՛ վառելիքի և թե՛ այլ խնդիրների հետ կապված։ Հիմա մենք շատ ավելի լավ ենք պատկերացնում իրավիճակը, քան մինչեւ շրջափակումը։

Ֆինանսական, կառավարման և այլ հարցերից ավելի կարևոր էր այն արձանագրումը, որ Ադրբեջանը, որը հույս ուներ մեզ ծնկի բերել, կոտրել, չարաչար սխալվեց։ Ադրբեջանը տեսավ, որ մենք դարձանք ավելի միասնական, և անգամ վերացան անտարբերության դրսևորումները։ Իսկապես շատ ոգևորիչ էր լսել, թե ինչպես էին մարդիկ տարբեր համայնքներում ասում՝ մենք պատրաստ ենք դիմանալ առանց գազի ու լույսի, միայն թե մեզ մի դավաճանեք և եկեք շարունակենք պայքարը։

Իսկապես շատ ծանր է ձեր պատասխանատվությունը, որպես նախագահ, որ ընտրվել է պատերազմից չորս ամիս առաջ, շատ ծանր վիճակում եք, այսքան ժամանակ տանում եք այդ ծանրությունը։

Ես վստահաբար եմ ասում, որ հաջողության հասնելու համար պետք է մոտեցումը լինի համակարգային, եթե չենք կառուցում համակարգ, եթե չենք ներդնում թափանցիկ, հետևողականորեն ստեղծված մեխանիզմներ, շատ դժվար է հասնել հաջողության։

Քննարկման թեմա չէ նաև այն, որ որևէ անձ չի կարող ավելի կարևոր լինել, քան մեր հայրենիքը։

Շատ կարևոր է նաև վստահությունը, հուսով եմ՝ մեր խոսքն իր արժեքն իսկապես չի կորցրել։ Ես վերանայեցի Ձեր ելույթները պատերազմից հետո, շատ փայլուն, խորը ելույթներ էին, պարո՛ն նախագահ։ Ես վստահ եմ, որ Ձեր խոսքերի տակ հիմա էլ կստորագրեք, պարզապես կցանկանայի, որ այդ խոսքերը գործի վերածվեին, շատ կարևոր է, որ մարդիկ չկորցնեն հավատն այդ խոսքերի նկատմամբ։

Ցավալի է, բայց իսկապես երբեմն մենք չենք կարող ասել այն, ինչ ցանկանում ենք, կամ ստիպված ենք դիմել այլաբանության։ Այդուհանդերձ, մարդիկ պետք է հավատան մեր խոսքին ու գործին։

Ես՝ որպես մարդ, որը մինչ այս 112 օրը չէր աշխատել պետական համակարգում, հասկացա, որ Արցախում կա ուժեղ կառավարման համակարգ, մեծամասամբ նվիրյալ պետական ծառայողներ։ Ամեն դեպքում այն մարտահրավերները, որոնք կան, մենք չեն կարող հաղթահարել միայն կառավարության ջանքերով։

Այն խնդիրները, որոնք մենք ունենք ֆինանսների, անվտանգության, սուբյեկտայնության վերաբերյալ, պահանջում են շատ լուրջ համագործակցություն, այդ պատճառով ես հույս ունեմ, որ մենք սրա կարևորությունը կհասկանանք, երբ կփորձենք օգտագործել Սփյուռքի ներուժը։

Քաղաքական դաշտն ունի իր օրենքները, և հնարավոր է, որ եթե մենք չլինեինք շրջափակման մեջ, այս ամենին այլ կերպ նայեինք։

Իմ ամենամեծ դժվարությունն այն է, որ ես չեմ կարողացել ապացուցել և բացատրել երկու բան՝ որ սա նորմալ իրավիճակ չէ, իսկ ճգնաժամն իր օրենքներն ունի։ Դա թերևս իմ ամենամեծ բացթողումներից մեկն է եղել։

Մյուս դժվարությունն այն էր, որ չկարողացա բացատրել, որ պայքար՝ նշանակում է, որ մենք ամեն օր հասկանանք, թե որոնք են մեր թույլ և ուժեղ կողմերը, ինչպես պետք է ամրապնդենք մեր դիրքերը, ինչպես կարողանանք օգտագործել մեր սահմանափակ ռեսուրսները։

Մեր պայքարը միայն զենքով չէ, և տնտեսության, և տեղեկատվության դաշտում է: Այս 112 օրը բերեց փոփոխություններ, որոնք անխուսափելիորեն ցույց տվեցին նոր իրավիճակ, նոր Արցախ:

Մի կողմից, մենք բոլորս մի նավակի մեջ էինք, և այդ նավակը մեզ բոլորիս միացրեց, բայց մյուս կողմից, մենք տեսանք անթույլատրելի օրինակներ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ, որ մարդկանց մի հատվածի մոտ չկա այդ անթույլատրելիության գիտակցումը. երբ, օրինակ, դու ճգնաժամային իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկում ես բանջարեղեն և մրգեր, ինքդ լինելով բարձրաստիճան պաշտոնյա... Հարցը այն չի, որ դա լավ բան չի, հարցն այն է, որ այդ մի քանի տասնյակ մարդուց միայն մի քանի հոգին դա հետ ուղարկեցին՝ երևույթը համարելով անընդունելի: Ինձ համար ցավալի է, որ անանաս կամ թարմ վարդեր բերելը նորմալ է ընդունվում, բայց, իհարկե, ես գիտեմ, որ այդ մարդկանց թիվը փոքր է: Ինձ ավելի շատ անհանգստացում է ոչ թե նրանց արածը, այլ այն, որ մենք դա նորմալ ենք համարում: Երկրորդը, պատժելու մեխանիզմը չկար: Մենք պարոն Ներսիսյանի հետ այդ հարցը շատ ենք քննարկել՝ այս իրավիճակում ինչն է պատժելի, ինչը ոչ:

Ինձ համար չկան նախկիններ, սորոսական, կան մարդիկ, ովքեր պատրաստ են այս ռազմական իրավիճակում գործ անել, և ովքեր պատրաստ են, իրար հետ մեջք մեջքի տված առաջ գնալ, հետ չենք նայում: Ովքեր պատրաստ չեն, իրենք պետք է կամ պատժվեն կամ դուրս գան այստեղից, որովհետև իրենք չպետք է խանգարեն մեր գործին:

Իմ մոտեցումը գուցե շատ կտրուկ էր, բայց ես չեմ ափսոսում դրա համար: Վերջերս Նժդեհի գիրքն էի կարդում, հետաքրքիր էր տեսնել, որ 100 տարի առաջ Նժդեհը նույն բանի մասին է գրել: Ես ուզում եմ մի փոքր բան կարդալ նրա հիշողություններից. «Այլ պիտի լիներ հայության ճակատագիրը, եթե նրա ղեկավարները ներքին իրարակերությամբ զբաղվելու փոխարեն կռիվ հայտարարած լինեին իրենց թերությունների դեմ»: Ես ինքս գիտեմ, որ ես կատարյալ ղեկավար չեմ եղել, սխալներ եմ արել, բայց ես եղել եմ անկեղծ, ես եղել եմ հայրենասեր, ես եղել եմ ավելի պահանջկոտ ինքս իմ նկատմամբ, քան թե ուրիշների:

Պարոն նախագահ, ես ուզում եմ ասել, որ մենք երջանիկ ենք այստեղ, որովհետև ֆանտաստիկ ժողովուրդ ունենք, այդ ժողովուրդը ցույց տվեց, որ ամեն ինչի կարող է դիմանալ, պատրաստ է պայքարելու, պատրաստ է մեր հետևից գնալու, և դա իսկապես մեծ պատիվ է, որ ես ունեի հնարավորություն, եւ այդ մարդկանց հետ շփումից հասկացա, թե որքան ուժեղ է արցախցին, հասկացա արցախցու և այլ տեղերում ապրող հայերի տարբերությունը: Դա շատ ոգևորիչ է:

Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթարահել Ադրբեջանի կողմից կիրառվող «սալյամի» ռազմավարությունը, որը շատ վտանգավոր է: Ես վստահ եմ, որ ընտրության ճանապարհը ոչ թե մեկ հոգի պետք է ունենա, կամ անվտանգության խորհուրդը, կամ մի քանի հարյուր հոգի, այլ ամբողջ ժողովուրդը պետք է կայացնի շատ ծանր ու պատասխանատու որոշումը, որի մասին մենք խոսել ենք և շրջափակումից առաջ, և շրջափակման ժամանակ, և հանրահավաքի ժամանակ:

Մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր ունեն իրենց թերությունները: Ես հուսով եմ, որ եթե ինչ-որ մեկին առանց գիտակցելու նեղացրել եմ, ներողամիտ կլինեք, եթե ինչ-որ բան չեմ ասել կամ արել, պատրաստ եմ և քննադատություն, և խորհուրդ լսելու, որովհետև ես միշտ սովորել եմ ուրիշներից:

Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալություն, պարոն նախագահ, ամեն ինչի համար, չնայած, իսկապես, մենք ունենք տարաձայնություններ տարբեր մոտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք կարմիր գծեր, որ ոչ մեկին չի կարելի անցնել դրանք: Այդ կարմիր գծերը շատ կարևոր են մեր արժանապատվության, Արցախը հայկական, անկախ և արժանապատիվ պահելու համար: Ես վստահ եմ, որ մենք այդ ճանապարհը միասին ենք հաղթահարելու»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:43 23/02/2023  |  ՔաղաքականԿասկածներ են առաջանում, որ Վարդանյանի թե՛ նշանակումը, թե՛ ազատումն ինչ-որ ծրագրի մաս է՝ մշակված արտաքին ուժերի կողմից, որը ՀՀ և Արցախի իշխանություններն իրականացնում են․ Արմեն Այվազյան
18:21 23/02/2023  |  ՔաղաքականՌուսաստանն Արցախում «կոզր» կորցեց, Վարդանյանի պաշտոնանկությունը Ադրբեջանի ու Արևմուտքի հաղթանակն էր և Ռուսաստանի պարտությունը. Բադալյան
18:06 23/02/2023  |  ՄեկնաբանությունԻ տարբերություն մեր թշնամուն, մենք չկարողացանք հասկանալ նրա քայլերի հաջորդականությունն ու նպատակի հեռահարությունը. Հասրաթյան
16:28 23/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատել է պաշտոնից
15:26 23/02/2023  |  ՔաղաքականԱրայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի ԱԺ լիագումար նիստին
13:30 23/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախից 24 անձ է ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, 19-ը՝ Հայաստանից տեղափոխվել են Արցախ
13:04 23/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվել են նիստին մասնակցելուց
12:21 23/02/2023  |  ՄեկնաբանությունԵթե Ռուբեն Վարդանյանը գնաց Ադրբեջանի որոշմամբ, սա նախադեպ է լինելու, որ Ադրբեջանն է որոշում, թե ով Արցախում պիտի պաշտոն զբաղեցնի, ով՝ ոչ. Հովհաննես Իշխանյան
11:09 23/02/2023  |  ՔաղաքականԱրցախի պետականության տակ տեղադրվող ականները գնալով շատանում են․ Արշակ Աբրահամյան
07:51 23/02/2023  |  Մամուլ«Օրհնությունն» ստացել են. Ռուբեն Վարդանյանն այսօր կազատվի Արցախի պետնախարարի պաշտոնից. «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]