Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

Արդարադատության նախարարն իրեն շփոթել է դատական իշխանության հետ, ես չեմ շփոթում. Զարուհի Նախշքարյան (տեսանյութ) 02/22/2023   13:52  |  Դատական ռեպորտաժներ

Առնվազն երկու դրվագով ԱՆ նախարարը շփոթել է իրեն՝ դատական իշխանության հետ։ ԲԴԽ նիստում նման դիտարկմամբ է հանդես եկել դատավոր Զարուհի Նախշքարյանը, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդեն 4-րդ միջնորդությունն է գործադիր իշխանության կողմից ներկայացվել ԲԴԽ-ին։

Զարուհի Նախշքարյանը նկատել է, որ իր համար կարող է քննադատելի լինել գործադիր իշխանության անգործությունը որպես դատական իշխանության դատավոր, որպես այդ խնդիրներին առնչվող դատավոր։

Նախշքարյանը հայտարարեց, որ որպես դատավոր 10 տարվա ողջ գործունեության ընթացքում արել է ամեն բան, որպեսզի փորձի ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել ողջամիտ ժամկետներում գործի քննության, արդար դատարանի ձևավորման, հեղինակության բարձրացման ուղղությամբ:

«Իսկապես զավեշտ է, որ ես կանգնած եմ այստեղ, բայց ամեն ինչն ունի իր դրական կողմերը: Մարտի 5-ին կլրանա դատավոր լինելու իմ տասը տարին: Միշտ ընկճված եմ եղել, որովհետև համարել եմ, որ ես գնահատված չեմ որպես դատավոր, որպես իրավաբան, ես ինձ բավարարված չեմ զգացել, որ այս շղարշը, որը հետևում է դատական իշխանությանը, հետևում է նաև ինձ ու կարծել եմ, որ իմ ջանքերը չեն գնահատվում, բայց պարոն Մինասյանը այս միջնորդությամբ իմ ողջ պատկերացումները հերքեց, ես շատ շնորհակալ եմ ԱՆ նախարար պարոն Մինասյանին, որ ինքը համարել է հնարավոր ինձ ԲԴԽ-ի առջև կանգնեցնել այս ծիծաղելի մեղադրանքներով: Ինձ մեղադրել նրա մեջ, որ ես փորձել եմ հեղինակազրկել դատական իշխանությունը, ուղղակի զավեշտ է, սա նշանակում է, որ ես եղել եմ արդար դատավոր, որ ես փորձել եմ ժամկետներ չխախտել, սա նշանակում է, որ մինչ այդ տված իմ բոլոր հարցազրույցները, բոլոր ելույթները արդար են եղել ու ազնիվ», - ասաց Զարուհի Նախշքարյանը՝ հավելելով, որ շատ ուրախ է, որ պարզ ճակատով է կանգնած ԲԴԽ-ի առջև:

Նա հիշեցրեց, որ ինքն արդեն չորրորդ անգամ է կանգնում ԲԴԽ առջև և բոլոր վարույթներով ԲԴԽ անդամներն իրեն հարցեր են ուղղել, որևէ վարույթով նման բան չի եղել։

«Եթե Խորհուրդը համարի, որ ես չպետք է մնամ դատավոր, չպետք է շարունակեմ իմ գործունեությունը, ես գտնում եմ, որ դա լավ գին է, որն առաջարկվում է իմ աթոռի համար: Խնդիր չեմ տեսնում, անհանգստություն չեմ ապրում։ Դեռ մեծ հարց է՝ որը ես կնախընտրեի», - ընդգծեց դատավորը, ապա, դիմելով ԲԴԽ անդամներին՝ ասաց՝ «դժվար որոշման առաջ եք կանգնած, որովհետև այս վարույթը խոսքի ազատության մասին է, չլուծած խնդիրների քննարկման մասին է ու, ի վերջո, այդ խնդիրների լուծման մասին է»։

Նա ընդգծեց, որ եթե իր լիազորությունների դադարեցումը կծառայի այն նպատակին, որ այս հարցը կլուծվի ու դատավորներին չեն զոհաբերի կարգապահական վարույթների միջոցով, ինքն իրեն շատ երջանիկ ու բավարարված կզգա:

«Մի մոռացեք, որ ձեր որոշումից է կախված շառավիղի էֆեկտը, որ կունենա ձեր որոշումը։ Հիմա մենք ինչ ենք ուզում, որ դատավորները չբարձրացնեն իրենց խնդիրները, այդ թվում՝ ԲԴԽ-ի առջև, չպետք է քննադատեն ԱՆ-ին և իր անգործությունը, օրենսդիր մարմնին, որ մեզ այս վիճակի մեջ է թողել, պետք է ձեզ դա ասենք, դուք եք այդ սահմանադրական մարմինը։ Եթե նպատակն այն է, որ չխոսենք, ուրեմն այո, նման որոշում կարող է կայացվել, իսկ եթե նպատակը դա չէ, ապա այս միջնորդությունը չի կարող բավարարվել, թող ԱՆ-ն ուրիշ պատճառ մտածի՝ իմձ հեռացնելու, եթե արդար է », - եզրափակեց Նախշքարյանը:

Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը եզրափակիչ ելույթում արձանագրեց, որ դատական համակարգում կան դատավորներ, որոնք կարող են իրենց զոհել՝ հանուն համակարգի կայացման և հակառակը՝ ՀՀ պետական համակարգում կան շատ կարևոր պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք հանուն ոչ թափանցիկ, ոչ արդար շահերի՝ կարող են զոհաբերել համակարգեր: Սահակյանը նշեց, որ չկա կրկնվող որևէ այլ դատավոր ՀՀ-ում, որի առնչությամբ այդքան կարճ ժամկետում այդ քանակով կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններ ներկայացված լինեն ԲԴԽ՝ հենց ԱՆ-ի կողմից:

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի փետրվարի 27-ին, ժամը՝ 11,30-ին:


Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները հայտնելու համար։ Ընդ որում, դատավորի դիտարկումները վերաբերում էին համակարգային խնդիրներին, ինչպիսին՝ դատարանների ծանրաբեռնվածությունն է, որի պատճառով տուժում է արդարադատությունը ու դատավորները հաճախ չեն հասցնում անգամ դատական ակտերը ժամկետների սահմանում տրամադրել։ Մասնավորապես, միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:20 22/02/2023  |  Դատական ռեպորտաժներՇնորհակալ եմ նախարարին, որ հնարավոր է համարել նման ծիծաղելի մեղադրանքներով ինձ կանգնեցնել ԲԴԽ-ի առջեւ. Զարուհի նախշքարյան (տեսանյութ)
11:39 22/02/2023  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն քննում է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. Ուղիղ
19:15 21/02/2023  |  Դատական ռեպորտաժներԳործ ունենք քողարկված վարույթի հետ, դատական ակտը քննադատելու պատրվակով հետապնդվում է դատավորը՝ գործադիր իշխանության քննադատության համար. Սիրանուշ Սահակյանը՝ Նախշքարյանի նկատմամբ վարույթի մասին
17:20 21/02/2023  |  ԼՐԱՀՈՍԵս կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի շեմին, պարզաբանեք, որն է պարսավելի հատվածը.Զարուհի Նախշքարյան (տեսանյութ)
16:07 21/02/2023  |  ԼՐԱՀՈՍ«Դուք եք այս որոշման հետ ապրելու». դատավոր Զարուհի Նախշքարյանի դիտարկումը ԱՆ-ն ընդունել է որպես սպառնալիք՝ ուղղված ԲԴԽ անդամներին (տեսանյութ)
15:07 21/02/2023  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Զարուհի Նախշքարյանին «պատժելու» գործադիրի երկրորդ փորձը. Ուղիղ
19:35 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍԶԼՄ-ները մտահոգված են. Դատավորին ուզում են պատժել՝ կարծիք հայտնելու համար. Հետ կանգնեք վտանգավոր նախաձեռնությունից
15:29 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍԻ աջակցություն դատավոր Նախշքարյանի նախաձեռնված՝ «պաշտպանում եմ դատավորի խոսքի ազատությունը» ֆլեշմոբին միացել է 170 փաստաբան
18:44 08/02/2023  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանները պաշտպանում են դատավորի խոսքի ազատությունը. «ֆլեշմոբ»՝ ի աջակցություն Զարուհի Նախշքարյանի
12:29 08/02/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ԱՆ-ն վարույթ է հարուցել՝ իր կարծիքն ու դիտարկումները հայտնելու համար. հետաքրքիր մանրամասներ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]