Թեմաներ
Կիրակի 05 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2024   15:19 Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել. Ավինյան 05/26/2024   15:12 Աղետների դեմ պայքարում երկրին աղետներ բերող իշխանությունների վրա հույս դնելը, իհարկե անմտություն է. Թանդիլյան 05/26/2024   14:53 Փաշինյանն աղետի գոտում է 05/26/2024   14:47 Աղստև գետի վարարման պատճառով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մի հատվածը փլուզված է 05/26/2024   14:37 Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի. ՆԳՆ 05/26/2024   14:29 Երրորդ, իշխանությունն իր ինստիտուտները նախապատրաստում է ո´չ թե ներքին անվտանգային խնդիրների լուծման, այդ թվում` աղետներին դիմակայելու համար, այլ իշխանության պահպանման ուղղությամբ. Աբրահամյան 05/26/2024   14:20 ՊԵԿ-ը բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա» պետական սահմանի անցման կետով 05/26/2024   14:12 Գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի մասին տեղեկություն ստանալու նպատակով 911 հեռախոսահամարը հայտարարվում է թեժ գիծ 05/26/2024   14:01 Մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի և Լոռու շրջանի մեր սիրելի հայրենակիցներին.այսօրվա հանրահավաքը տեղի է ունենալու 05/26/2024   13:52 Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կառուցած Սանահինի կամրջի. Մեսրոպ Առաքելյան 05/26/2024   13:47 Չի բացառվում ամբարտակի փլուզւոմ, ինչը կոչնչացնի մնացած ամբողջը, ինչ որ մնում է դեռ հեղեղից. Պապինյան 05/26/2024   13:42 Այս աղետները չեն ընդհատվելու, քանի դեռ պետությունն այս վիճակում է. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/26/2024   13:27 Վարքականոններ ջրհեղեղի դեպքում 05/26/2024   13:19 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/26/2024   12:41 «Հայրենիքը սկսվում ա ընտեղ, որտեղ պապս տոմբի ա տնկել». սա հենց իրական ինքնիշխանության հայկական ժողովրդական բանաձև է. Ոսկանյան 05/26/2024   12:26 Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է աղետի գոտի. վարչապետի մամուլի խոսնակ 05/26/2024   12:14 Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ. Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի 05/26/2024   12:08 Հեղեղված Ալավերդին՝ թռչնի բարձրությունից 05/26/2024   11:45 Տեղեկությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համխպատասխանում իրականությանը.ՋԿ 05/26/2024   11:38 Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զnhերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ. ՆԳՆ 05/26/2024   11:35 ՏԿԵՆ ներկայացնում է այս պահին փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ 05/26/2024   11:28 Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ 05/26/2024   11:23 Հաղարծին գյուղում վարարած Աղստևը 2 տուն քշել-տարել է. Սարգսյան 05/26/2024   11:20 Սիլիկյան թաղամասում վթարի հետևանքով մայրն ու անչափահաս տղան հիվանդանոցում մահացել են 05/26/2024   11:11 Ժամը 15:00-ին՝ քայթերթ դեպի Հրապարակ 05/26/2024   11:03 Ստեփանակերտի քաղաքապետը ներկայացել է ոստիկանություն 05/26/2024   11:01 Տաշիրն այսօր. Սուրենյան 05/26/2024   10:52 Երևան-Թբիլիսի-Երևան գնացքները չեղարկվել են 05/26/2024   10:46 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին 05/26/2024   10:42 Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» անցման կետ տանող ճանապարհները. ՊԵԿ 05/26/2024   10:29 Ալավերդի բնակավայրը ջրածածկված է. իրավիճակը առավոտվա ժամը 8-ի դրությամբ (լուսանկարներ) 05/26/2024   10:25 Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել, կան տուժածներ 05/26/2024   10:09 Դեբեդ գետի վարարման հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, Գետն ընկած ավտոմեքենաներ՝ արգելափակված քաղաքացիներով 05/26/2024   10:02 Փրկարարները հեռացրել են մոտ 7 տոննա ջուր 05/26/2024   09:03 Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է. վարարել է նաեւ Ձորագետը ու քանդել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը 05/26/2024   08:45 Ալավերդիում աղետ է. հորդառատ անձրևից վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան, քանդել ճանապարհներ 05/25/2024   21:48 Աբովյանի բանկ ներխուժած 50-ամյա տղամարդուն սպառնում է 8–12 տարվա ազատազրկում․ Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել 05/25/2024   21:42 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/25/2024   21:28 Մարտակերտի քաղաքապետը կալանավորվեց․ փաստաբան 05/25/2024   21:11 Ավարտվել են «Կրոկուսի» ահաբեկչության վայրում կատարված քննչական գործողությունները 05/25/2024   20:55 Էրդողանը գնահատել է 2023-ի երկրաշարժից Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը 05/25/2024   20:37 Պետք է ճիշտ գնահատեք, թե ինչպես եք համադրելու մեր ազգային շահն ու ստեղծված վիճակը. Օսկանյան (տեսանյութ) 05/25/2024   20:20 Փողոցի լուծումները կոշտ են լինում․ Սուրենյանց 05/25/2024   20:06 Բագրատ արքեպիսկոպոսի հյուրանոցային համարում փորձել են լսող սարք տեղադրել 05/25/2024   19:59 Ֆրանսիայում նախկին քահանային դատապարտել են տղաների նկատմամբ բռնության հարյուրավոր դեպքերի համար 05/25/2024   19:43 Հորդորում է վարորդներին՝ Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածում հետևել ճանապարհային նշաններին․ Քաղաքապետարան 05/25/2024   19:26 Համացանցում «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ 05/25/2024   19:11 Երիտասարդների իրազեկման ակցիա՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում 05/25/2024   19:05 Ձերբակալել են գինեգործ Հայկ Շահնազարյանին և ևս երկու մարդու 05/25/2024   18:48 Եվրոպացիների փափագած խաղաղությունը չի կարող գալ Կովկաս,քանի որ Ալիևը միակողմանի զիջումներէպարտադրում
05/25/2024   11:57 Վանաձորում թալանել են տեղի հայտնի առևտրականին․ հարվածել են գլխին ու հափշտակել «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ 05/24/2024   18:24 Արտակարգ իրավիճակ՝ Աբովյանում. տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել. ժամանել են մեծ թվով ոստիկաններ 05/26/2024   08:45 Ալավերդիում աղետ է. հորդառատ անձրևից վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան, քանդել ճանապարհներ 05/26/2024   10:09 Դեբեդ գետի վարարման հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, Գետն ընկած ավտոմեքենաներ՝ արգելափակված քաղաքացիներով 05/26/2024   10:29 Ալավերդի բնակավայրը ջրածածկված է. իրավիճակը առավոտվա ժամը 8-ի դրությամբ (լուսանկարներ) 05/25/2024   20:06 Բագրատ արքեպիսկոպոսի հյուրանոցային համարում փորձել են լսող սարք տեղադրել 05/24/2024   18:33 3 պատճառ՝ ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու համար 05/24/2024   19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան 05/26/2024   09:03 Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է. վարարել է նաեւ Ձորագետը ու քանդել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը 05/25/2024   13:41 Իրանի արեւմուտքում պայթել է գազատար խողովակը. կան զոհեր 05/24/2024   19:02 Ինչ է հայտարարելու Փաշինյանն իր այսօրվա ուղերձում. քաղաքացիների կանխատեսումները 05/25/2024   08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» 05/25/2024   16:52 Արցախցիների մի մարդու պես հեռանալը խառնեց բոլորի խաղաքարտերը. դա հաշվի չէին առել ոչ ՌԴ-ն, ոչ միջազգային խաղացողները, ոչ ՀՀ-ն ու Ադրբեջանը 05/24/2024   21:00 Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդին ուղղված ուղերձով. ուղիղ միացում 05/25/2024   12:04 Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ (տեսանյութ) 05/25/2024   16:01 Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/25/2024   14:31 Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով. աշխատանքները համակարգում է ոմն Աշոտ Մկրտչյան 05/25/2024   12:44 Բաղանիսում Փաշինյանը հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ) 05/25/2024   15:43 Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն 05/25/2024   17:10 Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, արձագանքելն անիմաստ է․ Բագրատ Միկոյան

Արցախում երեք սցենար կարող է լինել. տարակուսած սպասում են. «Ժողովուրդ» 02/16/2023   10:17  |  Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արայիկ Հարությունյանի՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծն իսկական աժիոտաժ է առաջացրել Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտում:

«Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները հայտնեցին, որ Արցախում գրեթե բոլորը տարակուսած են Հարությունյանի այսչափ շտապողականությունից, վստահ են՝ նա հենց այնպես նման քայլի չէր գնա առանց քաղաքական դրդապատճառների, բայց թե ինչ է կատարվում իրականում, դեռ չեն կարողանում հասկանալ:
Այսպիսով, Արցախի նախագահի առաջարկած փոփոխությունը իրենից ենթադրում է հետեւյալը. ֆորսմաժորային իրավիճակներում, այն է՝ երբ օրինակ նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտոնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին։ Ընդգծենք, որ սա չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին, Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ընտրելու է ժողովուրդը:

Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների մի փաթեթ էլ դեռեւս 2022թ.-ին մշակել էին նաեւ Արցախի ԱԺ 5 խմբակցությունները միասին, որը, սակայն, դեռ խորհրդարան չի ներկայացվել: Արցախի ԱԺ խմբակցությունների հեղինակած այս նախագծով եւս, ի թիվս Սահմանադրական մի շարք բարեփոխումների, նախատեսվում էր նաեւ խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություն տալը:
Արայիկ Հարությունյանը, չգիտես՝ ինչու, առաջ է ընկել, այդ փաթեթից առանձնացրել է նախագահի ընտրություններին առնչվող այս դրույթը եւ արագացված կերպով այն ներկայացրել է խորհրդարանին:
Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը նախ պետք է ուղարկվի Արցախի գերագույն դատարան, որի հաստատմանն արժանանալուց հետո այն նորից պետք է վերադառնա Արցախի ԱԺ՝ Պետաիրավական հանձնաժողով։

Եթե ԱՀ գերագույն դատարանը չհաստատի նախագիծը, այն կճանաչվի հակասահմանադրական եւ դուրս կգա շրջանառությունից

Գերագույն դատարանում եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում հաստատվելուց հետո միայն նախագիծը կմտնի լիագումար նիստերի օրակարգ:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր):
Հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանի՝ «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ-ՔՄԴ»-ն խորհրդարանում ունի 16 պատգամավոր՝ ստացվում է, որ նախագիծը անցկացնելու համար անհրաժեշտ կլինի հավելյալ 4 ձայն։

Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի թիմակիցները՝ «Միասնական Հայաստան» խմբակցության պատգամավորները, անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն Հարությունյանին եւ կապահովեն անհրաժեշտ ձայներ նախագիծն անցկացնելու համար:

Այսպիսով, նախագիծն արդեն ընդունվելուց հետո ֆորսմաժորային իրավիճակներում Արցախ ԱԺ խմբակցություններից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա առաջադրելու նախագահի իր թեկնածուին, իսկ նախագահը խորհրդարանում կընտրվի կրկին պատգամավորների 2/3-ի ձայներով:
Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
Արցախում բոլորն այն համոզմանն են, որ Արայիկ Հարությունյանը նման նախաձեռնություն է սկսել Նիկոլ Փաշինյանի պատվերով:

Այնտեղի քաղաքական դաշտում մի քանի սցենարներ են շրջանառվում՝ սրա հետ կապված՝ առաջին՝ Հարությունյանը անվտանգային գերլարված իրավիճակում քաղաքական նման նախաձեռնություն է սկսել, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի կարեւոր հարցերից, իսկ Փաշինյանն էլ կարողանա Լաչինի հարցը լուծել այնպես, ինչպես իրեն ձեռնտու է:

Շրջանառվող երկրորդ սցենարն էլ հետեւյալն է. Արայիկ Հարությունյանը փորձելու է օգտագործել իր հրաժարականի թեման Ռուբեն Վարդանյանի վրա ճնշում գործադրելու եւ վերջինիս պաշտոնանկությանը հասնելու համար: Ինչպես հիշում ենք, նախագահի հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններ կային նաեւ հունվարի 14-ին ու 15-ին, երբ Հարությունյանի ու Վարդանյանի կոնֆլիկտը հրապարակային դաշտ դուրս եկավ:

Այն ժամանակ, սակայն, շատերը այդ հնարավոր որոշումը որակեցին որպես անպատասխանատու, քանի որ առկա պայմաններում Արցախում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը դժվար է պատկերացնել: Խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություններով օժտելը հրաժարականի սպառնալիքը ավելի իրատեսական է դարձնում: Արայիկ Հարությունյանը կարող է իրոք հրաժարական տալ, սակայն Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող իր խմբակցության միջոցով նախագահի պաշտոնում ընտրել իր լոյալ թիմակիցներից մեկին` պահպանելով իշխանական որոշակի լծակներ:

Հավանական է նաեւ, որ Հարությունյանը իրոք հակված է հեռանալ քաղաքականությունից եւ այս փոփոխության միջոցով ցանկանում է այդ որոշումը կյանքի կոչելու համար սահմանադրական մեխանիզմ ստեղծել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 16․02․ 23 թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:08 16/02/2023  |  ՄամուլԱրցախում ներքաղաքական կյանքը չի խաղաղվում. «Հրապարակ»
18:31 15/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ
10:30 14/02/2023  |  ՄամուլՍահմանադրության փաթեթը հետողորմյա է արվել. «Հրապարակ»
10:18 14/02/2023  |  ՄամուլԱրցախում ներիշխանական հարաբերությունները նորից սրվել են. «Փաստ»
19:15 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց
10:11 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍԵրկու ամիս է՝ Արցախը շրջափակված է․ միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի․ Արայիկ Հարությունյան
10:27 11/02/2023  |  ՄամուլԹափ են ստանում փողի ու պաշտոնների վերաբերյալ «բազառները». «Հրապարակ»
10:23 11/02/2023  |  ՄամուլԻ՞նչ կասկածներ ունի Արայիկ Հարությունյանը, որ չուներ նախկինում. «Փաստ»
18:52 09/02/2023  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ
17:56 07/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Արխիվ

[]