ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեդա Սաֆարյանը շտապել է օգտագործել ՍԴ դատավորի իր հեղինակությունը. Արսեն Բաբայան (տեսանյութ) 02/10/2023 17:30 | ԼՐԱՀՈՍ
Երևույթ, որ ՍԴ դատավորը կարող է լինել և՛ դատավոր, և՛ փաստաբան, առաջին անգամ եմ լսում և տեսնում։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը, զբաղեցնելով ՍԴ դատարանի դատավորի պաշտոնը, փաստաբանական գործունեություն է իրականացրել՝ որպես ներկայացուցիչ դատարան մուտքագրելով բողոքներ։
Թեև դեկտեմբերի 10-ին է լրացել դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը, իսկ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավորի պաշտոնում երդվել է դեկտեմբերի 16-ին, միևնույն է, Բաբայանն ընդգծում է՝ Սաֆարյանը ԱԺ-ի կողմից ՍԴ դատավոր է ընտրվել սեպտեմբերի 15-ին, հետևաբար, այդ պահից սկսած ձեռք են բերել դատավորի կարգավիճակ, որոհետև այդ անձին այլևս որևէ մեկը չի կարող հետ կանչել այդ կարգավիճակից։
«Բոլորը գիտեն, որ այդ անձին այլևս որևէ մեկը չի կարող հետ կանչել այդ կարգավիճակից, բոլորը գիտեն, որ երբ գա դեկտեմբերի 10-ը, այդ մարդն ինքնաբերաբար գնալու է նստի ՍԴ շենքում՝ այդ աթոռին։ Բոլորի համար, այդ թվում՝ դատավորների, պատգամավորների, մյուսների համար ակնհայտ է, որ այս անձն ունի դատավորի կարգավիճակ»,- նշեց Բաբայանը՝ արձանագրելով, որ անգամ չեն քննարկում նա երբ է դարձել ՍԴ դատավոր, ընդգծում է՝ ՍԴ դատավորը պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում, անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության, հոգաբարձության ներքո գտնված անձանց, մինչդեռ, տվյալ դեպքում գործ ունենք դասական փաստաբանության հետ, ինչի իրավունքը ՍԴ դատավորը չունի։
Արսեն Բաբայանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՍԴ մասին օրենքը որոշակի կանոնների խախտումը որակում է որպես էական կարգապահական խախտում, որոնցից մեկը վերաբերում է դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի օգտագործելու արգելքին։ Այլ խոսքով՝ ՍԴ դատավորը չպետք է իր կարգավիճակն օգտագործի այլ նպատակներով, դա էական կարգապահական խախտում է։ Բացի այդ, Բաբայանը տեղեկացրեց, որ Սեդա Սաֆարյանը նոյեմբերի 30-ին դիմել է ՓՊ՝ խնդրելով կասեցնել իր արտոնագրի գործունեությունը՝ գիտակցելով, որ այլևս փաստաբանույամբ զբաղվել չի կարող և դիմումին կից ներկայացրել է կառավարության առաջարկությունը՝ իրեն ՍԴ դատավորի պաշտոնում նշանակելու և ԱԺ-ի կողմից իրեն ՍԴ դատավոր ընտրելու մասին որոշումները։ Դիմումների հիման վրա ՓՊ խորհուրդը հենց նույն օրը կասեցրել է Սաֆարյանի արտոնագիրը։
Բաբայանը պնդում է՝ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել էական կարգապահական խախտում, քանի որ, եթե նա գիտեր, որ չի կարող զբաղվել փաստաբանությամբ։ Բաբայանը կասկածներ ունի, որ նման պայմաններում Սեդա Սաֆարյանի կողմից դեկտեմբերի 5-ին որպես ներկայացուցիչ բողոքը ստորագրելը և ներկայացնելը դատարան, մեկ նպատակ ուներ՝ դատարանում, դատախազությունում, քննչական մարմնում կամ դատավարական հակառակորդի նկատմամբ՝ օգտագործելով իր հեղինակությունը որպես ՍԴ դատավոր։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել