ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փլատակների տակից դուրս բերված երկու հայերի կյանքին վտանգ չի սպառնում. Հալեպում մարդիկ գիշերն անցկացրել են իրենց տներից դուրս. Լևոն Շառոյան 02/07/2023 12:16 | ԼՐԱՀՈՍ

Անցած գիշերվա ընթացքում ուժեղ ցնցումներ Սիրիայում չեն եղել, հայկական համայնքի շրջանում նոր զոհերի մասին ևս տեղեկություն չկա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հալեպահայ գրականագետ Լևոն Շառոյանը։
«Գիշերվանից ուժեղ ցնցումներ չեն եղել, ինչի համար էլ մարդիկ հոգեպես համեմատաբար հանգիստ են արդեն, այդուհանդերձ, ամբողջ գիշեր Հալեպի բնակչության մեծ մասը՝ մասնավորապես հայկական համայնքը, անց է կացրել իրենց տներից դուրս։ Հիմնականում տեղավորվել ենք եկեղեցիներում, դպրոցների և ակումբների գետնահարկերում։ Քանի որ գետնահարկերում ավելի ապահով է, հզոր ցնցում լինելու դեպքում կկարողանանք շատ արագ դուրս գալ փողոց, ուստի այսպես ավելի հանգիստ ենք»,-ասաց Շառոյանը։
Երեկ փլատակների տակից դուրս բերված երկու սիրիահայերի վիճակը, որոնք վիրահատվել են, մեր զրուցակցի խոսքով, արդեն իսկ կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Ավերված 8 հարկանի շենքում, որի ավերակների տակ գտնվել են մոր և որդու դիերը, ինչքանով որ տեղյակ եմ, այլ հայ ընտանիքներ չեն եղել։ Տեղեկություն չունեմ, թե փլված մյուս շենքերում եղել են հայեր, թե ոչ»,-ասաց Շառոյանը՝ հավելելով, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած հայերի մասին ևս որևէ տեղեկություն չունի։
Հղում անելով Սիրիայի առողջապահության նախարարությանը՝ Շառոյանը նշեց, որ միայն Հալեպում զոհվել է 300 մարդ, վիրավորվել՝ 1000-ը։ Մեր զրուցակցի ունեցած վերջին տվյալներով՝ երեկվա ավերիչ երկրաշարժից Հալեպում ավերվել է 60 շենք-շինություն։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/24/2023 09:01 Արման Սահակյանն ապացուցել է իր գույքի ձեռքբերման օրինականությունը․«Հրապարակ»
- 03/24/2023 08:52 Անի համայնքում թեժ է. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:33 ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:09 Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:06 Ծառուկյանի դեմ հարուցված քրգործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»
- 03/24/2023 07:57 Փաշինյանը նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ. «Ժողովուրդ»
- 03/24/2023 07:54 Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/24/2023 18:45 Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
- 03/24/2023 18:17 Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները․ Ներսիսյան
- 03/24/2023 15:07 Մարուքյանն արձագանքել է Լավրովին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղն իր իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ
- 03/24/2023 14:46 ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/24/2023 21:00 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դի
- 03/24/2023 08:56 Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը