Թեմաներ
Հինգշաբթի 03 / 30 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/30/2023   08:34 Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ» 03/30/2023   08:30 Ուզում են խլել ստադիոնը․ «Հրապարակ» 03/30/2023   08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ» 03/30/2023   08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ» 03/30/2023   08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» 03/30/2023   08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ» 03/30/2023   08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ» 03/30/2023   08:06 Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր․ «Հրապարակ» 03/30/2023   08:02 Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում. «Ժողովուրդ» 03/30/2023   07:44 Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի. «Ժողովուրդ» 03/30/2023   07:40 Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ» 03/30/2023   07:37 Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել. «Ժողովուրդ» 03/30/2023   07:32 Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ» 03/29/2023   23:54 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները և ժամանակացույցը 03/29/2023   23:42 Այդ որոշումն առաջին հերթին ուղղված է հայոց պետականության շահերի և Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության դեմ․ Ռուսաստանի հայերի միություն 03/29/2023   23:23 Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր 03/29/2023   23:11 Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են Իրանի կողմից սպառնալիքի նույն ընկալումը․ Քոեն 03/29/2023   22:54 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել ապրիլին Նյու Յորքում հանդիպել Լավրովի հետ 03/29/2023   22:39 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/29/2023   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 03/29/2023   22:08 Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար. Արտակ Զաքարյան 03/29/2023   21:52 ՀՀ իշխանությունները հանրայնացնում են խաղաղության պայմանագրին ուղղված Ադրբեջանի մոտեցումները, իսկ հայկական կողմի առաջարկները՝ խուսափում հրապարակել 03/29/2023   21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց 03/29/2023   21:19 Ինչ է իրականում տեղի ունեցել վաշտի կացարանում. բաց, թեժացած կրակի պայմաններում որտեղից է առաջացել շմոլ գազը. քննությունը բացարձակ ցանկություն չունի պարզելու 15 զինվորի մահվան իրական հանգամանքները 03/29/2023   21:11 Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի ևս մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 03/29/2023   21:03 Միրզոյանը կմեկնի Մալթայի Հանրապետություն 03/29/2023   20:49 Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը ավելացել է ևս 35-ով 03/29/2023   20:33 Գերմանիա այցի ընթացքում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին 03/29/2023   20:18 Ես հրաժարվում եմ հայկական դրոշը բարձրացնելուց և ուզում եմ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. բռնցքամարտիկ 03/29/2023   20:03 Երկօրյա այցով այսօր առավոտյան Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը 03/29/2023   19:51 Պրահայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ հանրահավաք է անցկացվել 03/29/2023   19:31 Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար 03/29/2023   19:19 ԱՄՆ-ում նավթի պաշարներն անսպասելիորեն նվազել են 03/29/2023   19:04 Թուրքիայում այսօր ևս երկրաշարժեր են գրանցվել 03/29/2023   19:01 Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար. Զաքարյան 03/29/2023   19:01 Իշխանությունները չգիտեն ինչ անել Իշխան Զաքարյանի քրգործի հետ. Շուրջ երկու տարի է, ինչ նա մեղադրյալ է, դատվելու մահակն էլ՝ գլխին կախված 03/29/2023   18:42 Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան 03/29/2023   18:38 Ա՚յ քեզ ժողովրդավարություն. Իշխանյան 03/29/2023   18:24 Արցախում ռուս խաղաղապահները ծառատունկ են արել 03/29/2023   18:22 Գրիգոր Մինասյանը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին 03/29/2023   18:16 Կալանավորվել է «օրենքով գողը». Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը 03/29/2023   18:09 Երևան քաղաքի ակումբներից մեկում կատարված խուլիգանության միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 5 անձ 03/29/2023   18:04 Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել 03/29/2023   17:59 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քիշնևի քաղաքապետին 03/29/2023   17:57 Ադրբեջանը սպառնում է նոր «օպերացիաներ» իրականացնել՝ Բաքվում հանդիպելու առաջարկը Արցախի կողմից յուրաքանաչյուր մերժումից հետո 03/29/2023   17:56 Մահացել է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմաբան Գևորգ Տեր-Վարդանյանը 03/29/2023   17:50 Արցախում սպասվում է քամու ուժգնացում․ ԱԻՊԾ 03/29/2023   17:39 Սամվել Բաբայանի մամուլի ծառայության պարզաբանումը նրա՝ բիզնես մենաշնորհներ ունենալու հրապարակումների վերաբերյալ 03/29/2023   17:30 Երևան-Սևան մայրուղում ծառ է շուռ եկել, ընկել ավտոմեքենաների վրա 03/29/2023   17:24 ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
03/28/2023   15:37 Մի երևույթ կա ԱՄՆ-ում նստած՝ «Դոգ» մականունով, որն իմ աշխատողն է եղել, վռնդել եմ արվամոլության համար, գործը նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել. Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը 03/28/2023   19:46 Հանգիստ եմ, քանի որ վստահ եմ՝ եթե հանկարծ Արցախը փորձեն հանձնել, մեծ պատերազմ կսկսվի ու ամեն ինչ կփոխվի․ Արկադի Կարապետյան 03/28/2023   13:08 Դեսպանը վնասված ձեռքով Ալեն Սիմոնյանի հետ լուսանկար է հրապարակել Բեռլինից 03/29/2023   20:18 Ես հրաժարվում եմ հայկական դրոշը բարձրացնելուց և ուզում եմ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. բռնցքամարտիկ 03/29/2023   15:15 Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի բավարարվել է 03/28/2023   18:41 Արթուր Դավթյանին սանձող մահակը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերում. Նրա դեմ քրգործի հարուցումը մերժելու որոշումը կարող է վերանայվել՝ ցանկացած պահի 03/28/2023   16:31 Իրանցի գեներալն այցելել է Ադրբեջանի հետ սահման. նրա համոզմամբ՝ այդտեղ լիակատար անվտանգություն է 03/29/2023   14:40 Վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հարցաքննել Փաշինյանին (տեսանյութ) 03/29/2023   19:01 Իշխանությունները չգիտեն ինչ անել Իշխան Զաքարյանի քրգործի հետ. Շուրջ երկու տարի է, ինչ նա մեղադրյալ է, դատվելու մահակն էլ՝ գլխին կախված 03/28/2023   11:14 Շվեդիա -Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտում հայտնվեցին Արցախի և Հայաստանի դրոշներ. Աբովյան 03/29/2023   21:19 Ինչ է իրականում տեղի ունեցել վաշտի կացարանում. բաց, թեժացած կրակի պայմաններում որտեղից է առաջացել շմոլ գազը. քննությունը բացարձակ ցանկություն չունի պարզելու 15 զինվորի մահվան իրական հանգամանքները 03/29/2023   17:39 Սամվել Բաբայանի մամուլի ծառայության պարզաբանումը նրա՝ բիզնես մենաշնորհներ ունենալու հրապարակումների վերաբերյալ 03/28/2023   13:58 Ինչ-որ մի աներևույթ ձեռք հերթով պատժում է այն երկրներին, որոնք պատերազմել են Հայաստանի դեմ, փոքրիկ Արցախի դեմ. այս տարածաշրջանից պատերազմը, կարծես թե, հեռանում է. Փորձագետ (տեսանյութ) 03/28/2023   12:37 Բերձորը հանձնելուց հետո գյուղի հարակից բոլոր բարձունքներում ադրբեջանցիներն են. 200-300 մետր են հեռու․ իրավիճակը՝ արդեն 3,5 ամիս Արցախից կտրված Եղցահողում 03/30/2023   07:40 Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ» 03/29/2023   18:04 Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել 03/29/2023   08:06 Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ» 03/28/2023   16:23 Ալիևը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին շահեկան դիրքերում են և մնալու են այնտեղ 03/29/2023   18:16 Կալանավորվել է «օրենքով գողը». Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը 03/28/2023   20:39 Անբնական սիտուացիա է ստեղծվել, դա որևէ լավ բան չի նշանակում և այստեղ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց. ԹԻՀԿ փորձագետ Վարուժան Հոկտանյան

Բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե, չասենք՝ խոչնդոտում են Ադրբեջանի շարունակական, հակահայկական, ատելության քարոզը. Արարատ Միրզոյան 02/07/2023   18:20  |  ԼՐԱՀՈՍ

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որի արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է.

«Հարգելի տիկի՛ն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր տիկին Բերբոքին շնորհակալություն հայտնել հրավերի, ջերմ ընդունելության, ինչպես նաև արդյունավետ քննարկումների համար:

Բայց մինչ մեր օրակարգին անդրադառնալը, ես ևս իմ ցավակցությունները հայտնեմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Ցանկանում եմ ցավակցություններ հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Ուզում եմ նշել, որ չնայած հարաբերությունների և իրողությունների ողջ բարդությանը, Հայաստանի Հանրապետությունն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և՛ Թուրքիային, և՛ Սիրիային:

Մենք՝ որպես 1988թ. մեր տարածքում ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա:

Հարգելի՛ գործընկերներ,

Ուզում եմ նշել, որ մենք այսօր գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք ժողովրդավարական արժեքների և ընդհանուր ընկալումների վրա հիմնված երկկողմ համագործակցության ընդլայնմանը, կարևորել ենք Հայաստանում տեղի ունեցող մեծածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի աջակցությունը, ինչպես նաև՝ քննարկել ենք բազմակողմ հարթակներում ակտիվ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Բնականաբար, քննարկել ենք հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հատկապես հաշվի առնելով, որ Գերմանիան ԵՄ-ում մեր հիմնական առևտրային գործընկերն է, և գերմանական կապիտալը ներկայացված է Հայաստանի տնտեսության մեջ: Մենք պետք է աշխատենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան ապահովելու, պահպանելու, ներդրումները խթանելու և նոր գործարար կապերը ակտիվացնելու ուղղությամբ։

Երկկողմ օրակարգում, իհարկե, կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը: Եվ մենք արժևորում ենք գերմանական GIZ գործակալության և KFW բանկի գործունեությունը Հայաստանում:

Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում, իհարկե, մեզ համար կարևոր է Գերմանիայի դիրքորոշումը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում առաջընթացի համար:

Շարունակելով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության թեման՝ նշեմ, որ հանդիպման օրակարգում էին գործընկերության ընդլայնման կարևոր հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ուղղություններով, Արևելյան գործընկերության շրջանակներում և այլ հարթակներում ու ձևաչափերով, որտեղ մենք համագործակցում ենք:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ևս մեկ անգամ մեր գոհունակությունն ու երախտիքը հայտնել Եվրոպական միությանը Հայաստանում նոր՝ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման կապակցությամբ: Համոզված ենք, որ այս առաքելությունն էական դերակատարում կունենա մարդկային անվտանգության և տարածաշրջանում կայունության հաստատման գործում, ինչպես նաև՝ առկա իրավիճակն օպերատիվ և հավաստի կերպով ԵՄ անդամ երկրների մեր գործընկերներին ներկայացնելու հարցում:

Շարունակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման` նշեմ, որ այսօր գործընկերոջս ներկայացրել եմ այն էքզիստենցիալ մարտահրավերներն ու վտանգները, որոնց այս շրջանում բախվում է թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:

Հարգելի՛ ներկաներ,

Այս պահին, երբ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120 000 հայությունն ապրում է տոտալ շրջափակման մեջ` կտրված ամբողջ աշխարհից: Եվ սա շարունակվում է արդեն երկու ամիս: Կարո՞ղ եք պատկերացնել արդյոք՝ երկու ամիս մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքից:

Ամբողջ աշխարհի հայացքների ներքո Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար աղետի առջև: Ցրտաշունչ ձմռան պայմաններում գազի ու էլեկտրաէներգիայի գրեթե ամենօրյա անջատումներ, բլոկադայի տարբեր կողմերում հայտնված ընտանիքներ, կրթության իրավունքից զրկված երեխաներ, անհրաժեշտ բժշկական միջամտության կարիք ունեցող և այն չստացող մարդկային կյանքեր:

Այս ամենը հետևանք է նրա, որ Ադրբեջանը, նենգափոխելով գլոբալ բնապահպանական օրակարգը և կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև դրան նախորդած այլ ագրեսիվ գործողությունները, ինչպես օրինակ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը, և կենսագործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը Լեռնային Ղարաբաղում ունի մեկ նպատակ՝ ստիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը լքել իրենց տները և, ըստ էության, դրանով իսկ զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։ Սա բնորոշել այլ կերպ, քան էթնիկ զտումների քաղաքականություն, թերևս հնարավոր չէ։ Սա է Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու միջազգային հանրության կոչերին։

Հարգելի՛ ներկաներ,

Սրան զուգահեռ մինչ այժմ վերացված չեն նաև 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են չպարզված։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը:

Ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, որոնց մի մասը ես թվարկեցի, խաղաղության օրակարգի առաջ մղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն է: Այս համատեքստում մենք կարևորում ենք Գերմանիայի՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների ջատագով երկրի, և որ ոչ պակաս կարևոր է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի, հստակ դիրքորոշումը՝ տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերում։

Հարգելի՛ տիկին նախարար,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար։ Ես անկեղծորեն հետաքրքրված եմ շարունակել այս երկխոսությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգին նոր լիցք հաղորդելու համար, այդ թվում նաև՝ պաշտոնական փոխայցելությունների միջոցով։

Հարգելի՛ գործընկերներ,

Պատիվ ունեցա տիկին նախարարին հրավիրել Հայաստան։

Շնորհակալ եմ:

Հարց («Ազատություն» ռադիոկայան). Երկրորդ հարցս, պարոն Միրզոյան, Ձեզ եմ ուղղում: Օրեր առաջ հայտարարել եք, որ հայկական կողմը ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ ադրբեջանական կողմին: Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը և ինչո՞վ են դրանք նոր։

Արարատ Միրզոյան. Նախ ուզում եմ նշել, որ խաղաղության բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը, մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը:

Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը, և չնայած այս հանգամանքին մենք ադրբեջանական կողմին, ինչպես Դուք մեջբերեցիք, փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ պետք է նաև տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագաքը և առաջարկները:

Ես կրկնում եմ սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա տարբեր, մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը: Սա շատ կարևոր է հասկանալու համար, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, այնուամենայնիվ, ըստ էության, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են:

Անշուշտ, պետք է նշեմ, որ այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե, իհարկե, չասենք, որ խոչնդոտում են, Ադրբեջանի շարունակական, հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, անկախ նրանից դա Հայաստանի Հանրապետությունն է, թե Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև գետնի վրա, ինչպես ասում են, ագրեսիվ գործողությունները, ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, մեր տարածքների օկուպացիայի տակ մնալը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը:

Ցանկացած պարագայում, ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք շատ վճռական և հաստատակամ ենք խաղաղության օրակարգին և մենք մեր կողմից շարունակելու ենք ակտիվ ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղության համար:

Հարց (Deutsche Welle). Երկրորդ հարցս ուղղում եմ պարոն Միրզոյանին։ Դուք ասացիք, որ աջակցություն եք առաջարկել Թուրքիային։ Ի՞նչ եք առաջարկել։

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար։

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և այս պահին քննարկում է հումանիտար օգնության տեսքով առաջին անհրաժեշտության ապրանքների փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ, ինչպես նաև փրկարար ծառայության ջոկատների գործուղումը համապատասխան վայրեր՝ գետնի վրա օգնություն ցույց տալու համար։ Ես ուզում եմ կրկնել այն, ինչ ասացի ներածական խոսքումս:

Մենք ինքներս 1988թ.–ին մեր տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում, տեսել ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը և մենք այն ժամանակ միայնակ չենք մնացել. մենք ստացել ենք միջազգային հանրության օգնությունը: Ես կարծում եմ, որ պետք է նաև պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք այդ պահին բնական աղետների հետևանքով այդ օգնության կարիքն ունեն։

Քանի որ Դուք Թուրքիայի մասին հարցրեցիք, ուզում եմ անդրադառնալ նաև այն երկխոսությանը, որը ընթանում է այժմ մեր երկրների միջև։ Կա երկխոսություն, ինչպես տեղյակ եք, սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում և այն տրամաբանական և հնարավորինս արագ դրական վերջաբանի հասցնելու։ Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ առաջընթաց կա: Մեր ընկալմամբ մի փոքր դանդաղ է գործընթացը, բայց այնուամենայնիվ դրական է շատ, որ մենք ունենք գետնի վրա դրական արձանագրումներ։

Տեղյակ եք հավանաբար, որ վերջերս Թուրքիան և Հայաստանը որոշեցին վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը։ Սա հերթական և դրական քայլ է, և մենք հույս ունենք, որ այս գործընթացն ավելի արագ և ավելի շոշափելի ձեռքբերումներով կշարունակվի: Համենայն դեպս ՀՀ կողմից ուզում եմ նաև այս հարցի առնչությամբ վերահաստատել մեր դիրքորոշումը խաղաղ, համագործակցային և կայուն մեծ տարածաշրջան ունենալու հարցում»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:26 06/02/2023  |  ԼՐԱՀՈՍՄիրզոյանը Յոհան Վադեֆուլի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
10:31 06/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բեռլին
10:50 03/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. Սիվիլնեթ
16:30 02/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
18:40 31/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ
13:38 29/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու Եգիպտոսի արտգործնախարարները անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին
21:00 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը Էնրիկե Մորայի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները
17:48 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոյվո Կլաարի հետ
10:25 25/01/2023  |  ՄամուլԻնչ է պատմել քննիչներին Արարատ Միրզոյանն իրեն ծեծի ենթարկելու գործով․ «Ժողովուրդ»
22:23 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա` ռազմական կամ դիվանագիտական, Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին․ Միրզոյանի ելույթը ԵԽ արտաքին հարցերով կոմիտեում

Արխիվ

[]