Թեմաներ
Շաբաթ 12 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/07/2024   12:05 Լարսում կուտակված է ավելի քան 1200 հայկական բեռնատար 12/07/2024   11:42 Վրաերթ Հանքավանի ճանապարհին. 63-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com 12/07/2024   11:30 Բագրատ Սրբազանի զրույցը ժողովրդի հետ. ուղիղ 12/07/2024   11:26 Բարությամբ ու հոգատարությամբ գալու ենք բանտեր՝ ձեզ պաշտպանելու․ փաստաբանը՝ փաստաբանների օրը չշնորհավորած պաշտոնյաներին 12/07/2024   11:15 Արզականում բախվել են անչափահասի վարած «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. 4 տուժած տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 12/07/2024   11:07 Երկրաշարժ․ հետևանքներ ու դիմակայունություն 12/07/2024   11:03 Կիրանցի բնակիչներն իրենց ապահով չեն զգում. Սարգսյան 12/07/2024   10:49 ՄԻՊ-ը մասնակցել է պաշտոնական ընդունելության՝ Սլովենիայի օմբուդսմանական հաստատության 30-ամյակի կապակցությամբ 12/07/2024   10:41 Դու քեզ գովի, Աննա. տոլմայից պրծանք, հիմա էլ ձվածեղ ե՞ս սարքում. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 12/07/2024   10:23 Հոսանքազրկման պատճառով երկու աշխատակից արգելափակվել են շենքի արտաքին պատին ամրացված ամբարձիչում. օգնության են հասել փրկարարները 12/07/2024   10:20 Սա զգուշացում է բոլոր այն խմբերին, որոնք հոգու խորքում հավատում են Թուրքիայի հետ բարեկամանալուն. Աբրահամյան 12/07/2024   10:04 Երևանի Գյուրջան փողոցում քաղաքացին կիսակառույց շենքի 12-րդ հարկից ընկել է վերելակի հորանը ու մահացել 12/07/2024   08:52 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 12/07/2024   08:48 Հանրաքվեն ավելի է ուրվագծվում․ «Հրապարակ» 12/07/2024   08:45 Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ» 12/07/2024   08:42 Փոխնախարարը գերբը հետը տուն է տարել․ «Հրապարակ» 12/07/2024   08:40 «Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ» 12/07/2024   08:38 Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն․ «Հրապարակ» 12/07/2024   08:34 Կատարվեց Անդրանիկ Քոչարյանի երազանքը. ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ» 12/07/2024   08:30 Սյունիքի համայնքապետերը ջերմ հարաբերություններ են հաստատել իշխանական պատգամավորի հետ․«Հրապարակ» 12/07/2024   08:27 Դատարանը քննարկել է Ռոմանոս Պետրոսյանին, Գագիկ Մելքոնյանին եւ Գուրգեն Արսենյանին բերման ենթարկելու հարցը. «Ժողովուրդ» 12/07/2024   08:25 Մարուքյանը հետ է պտտում անիվը․ «Հրապարակ» 12/07/2024   08:22 Մեքենա, 44 մլն դրամ վարկ եւ փոխառություն, կանխիկ գումար. ինչ է հայտարարագրել Միգրացիոն ծառայության նոր պետ Նելլի Դավթյանը. «Ժողովուրդ» 12/06/2024   23:59 Սիրիայում մեկ օրում 200 ահաբեկիչ է ոչնչացվել 12/06/2024   23:56 Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն 12/06/2024   23:45 Մյանմայում ստրկության մեջ հայտնված ՏՏ աշխատակցին ստիպել են խաբել ռուսաստանցիներին սննդի դիմաց 12/06/2024   23:32 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/06/2024   23:29 Վրաերթի ենթարկված 75-ամյա տղամարդ է մահացել 12/06/2024   23:23 Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի եւ ոստիկանության վրա պայթուցիկներ են նետում․ Ոստիկանությունը չի միջամտում 12/06/2024   23:16 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ՀՀ ՊՆ զինծառայողը «Mazda»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր 12/06/2024   23:10 Բրիտանացիների գլխին վտանգ է կախված փոթորկի պատճառով 12/06/2024   22:55 Շիրակում, նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ պակաս աշնանացան ցորեն է ցանվել. Վահան Թումասյան 12/06/2024   22:46 Դեմի Մուրը բացահայտել է ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի վիճակը 12/06/2024   22:28 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. կա վիրավոր 12/06/2024   22:22 Երևանում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 12/06/2024   22:18 Հալեպից հայության տարհանումն անիրատեսական է. Երեւան կտեղափոխվեն ավելի վաղ Դամասկոս հեռացած մեր հայրենակիցները 12/06/2024   22:08 Երևանում բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին ու նրան ուղեկցողները 12/06/2024   22:05 Իրաքը եւ Իրանը պայմանավորվել են Սիրիայի հետ միասին համակարգել գործողությունները երկրում 12/06/2024   21:53 Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների շրջանակում երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 12/06/2024   21:41 Սերոբ Գասպարյանին չեն առերեսում առանցքային երկու վկայի հետ․ մտավախություն կա՝ գործը կարող է փլվել 12/06/2024   21:28 Բժիշկը նախազգուշացրել է տղամարդկանց մեկ կատեգորիայի մոտ դեմենցիայի բարձր ռիսկի մասին 12/06/2024   21:15 Դուք դեռ ձեզ հույս տվեք․․․․ Հովհաննես Ավետիսյան 12/06/2024   21:00 Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին 12/06/2024   20:53 ՌԴ Կրասնոդարի դպրոցում հարձակման հետեւանքով հինգ մարդ Է տուժել 12/06/2024   20:41 Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարված բազմաթիվ մրցույթներ համարվել են չկայացած՝ մասնակից չլինելու պատճառով․ Փարսյանն արձագանքել է ՔՊ պատգամավորի ելույթին 12/06/2024   20:37 Սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներ 12/06/2024   20:31 Լուկաշենկոն Պուտինին հրավիրել է իր տուն 12/06/2024   20:27 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 12/06/2024   20:20 Թշնամու հերթական պահանջը կկատարվի. Ադրբեջանն ինչպիսի ագրեսիվ տրամաբանությամբ է առաջ տանում իր խոսույթը. Գառնիկ Դավթյան 12/06/2024   20:13 Սաակաշվիլիի կուսակցության անդամի տանը զենքով թաքստոց են հայտնաբերել Թբիլիսիում
12/05/2024   23:58 Կալիֆոռնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ է հայտարարված 12/05/2024   21:24 Թռիչքի ժամանակ խափանվել է «Ազիմուտ» ինքնաթիռի ավտոպիլոտը 12/05/2024   18:52 Մերսման սրահի աշխատակիցը բռնաբարել է հաճախորդին 12/06/2024   22:08 Երևանում բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին ու նրան ուղեկցողները 12/05/2024   16:40 Դոլարը, եվրոն ու ռուբլին դեռ շարունակում են թանկանալ 12/05/2024   13:39 Հովիկ Աղազարյանը հասկացել է, որ իր դիմացը ագենտ է և մաման լացացրել է․ Աղազարյան 12/06/2024   20:53 ՌԴ Կրասնոդարի դպրոցում հարձակման հետեւանքով հինգ մարդ Է տուժել 12/07/2024   08:27 Դատարանը քննարկել է Ռոմանոս Պետրոսյանին, Գագիկ Մելքոնյանին եւ Գուրգեն Արսենյանին բերման ենթարկելու հարցը. «Ժողովուրդ» 12/05/2024   20:05 Դասախոսի ամուսնու սպանության գործով մեղադրյալներն ազատ են արձակվել՝ 8 տարի առանց դատավճռի կալանքի տակ մնալուց հետո 12/06/2024   16:26 Ռուսական հեռուստասերիալի դերասանուհուն բերման են ենթարկել՝ ներքնազգեստի մեջ մեֆեդրոնի 53 փաթեթով 12/05/2024   12:31 Գեղամ Նազարյանը կառավարության շենքում է․ կհանդիպի Փաշինյանին 12/05/2024   17:30 Ձերբակալություններ՝ Արարատի համայնքապետարանում․ ձերբակալվածներից մեկը փոխհամայնքապետ է 12/05/2024   17:42 Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում անդառնալիության կետն անցել է 12/06/2024   18:45 Երեք հարց, որոնց քվեարկության հարցում Հովիկ Աղազարյան կցուցաբերի սկզբունքային մոտեցում. Իրեն անձեռնմխելիությունից զրկելու քննարկման ժամանակ կքվեարկի ինչպես ՔՊ-ն 12/05/2024   14:57 1000-ավոր երիտասարդների տարել կոտորել են, այս մարդիկ իրականում սպանությունից ու մնացած բաներից պարզապես իրավունք չունեն խոսելու. Լևոն Քոչարյան 12/06/2024   08:20 «Աննա, վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․«Հրապարակ» 12/06/2024   21:41 Սերոբ Գասպարյանին չեն առերեսում առանցքային երկու վկայի հետ․ մտավախություն կա՝ գործը կարող է փլվել 12/06/2024   23:32 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/06/2024   23:56 Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն 12/06/2024   19:24 Աշխատանքից ազատված 28 վարորդ աշխատանքի վերադառնալու դիմում է գրել. Նրանք դեռ շարժակազմ չեն վերադարձել

ՍԴ առնվազն երեք դատավոր պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով. Սոս Հակոբյան 02/02/2023   21:15  |  ԼՐԱՀՈՍ

Սեդա Սաֆարյանը, ՍԴ դատավորի պաշտոնն ստանձնելու երդում տալուց հետո,  իրականացրել է փաստաբանական գործունեություն՝ ուղղակիորեն խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը եւ ՍԴ դատավորները պարտավոր են նախաձեռնել քննություն՝ Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով։ Նման դիտարկմամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար, փաստաբան Սոս Հակոբյանը։

Նրա գրառման մեջ ասվում է.

«Սեդա Սաֆարյանը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում հրապարակային կերպով հանրության առաջ երդվելուց խոսքը սկսել է հետևյալ բառերով. «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելով....»։

Սա նշանակում է երկու բան.

1. Սեդա Սաֆարյանը 2022 թվականի դեկտեմբերի 16-ից գիտակցում է, որ ինքը Սահմանդրական դատարանի դատավոր է,

2. Հանրությունը, այդ թվում՝ ՀՀ դատարանների բոլոր դատավորները 2022 թվականի դեկտեմբերի 16-ից իմացել են և գիտակցել են (կամ ողջամտորեն կարող էին իմանալ և գիտակցել), որ Սեդա Սաֆարյանը այլևս Բարձր դատարանի, նույն ինքը Սահմանադրական դատարանի դատավոր է։

Այսինքն, ՀՀ բոլոր դատարանների դատավորնեը, որտեղ Սեդա Սաֆարյանը հանդես է եկել որպես որևէ անձի ներկայացուցիչ ամենաուշը դեկտեմբերի 16-ից հստակ իմացել են, որ գործ ունեն ոչ թե փաստաբանի հետ, այլ օրինակ՝ օրենքների սահմանադրականությունը որոշող Բարձր դատարանի դատավորի հետ, որը դատական իշխանության ինստիտուցիոնալ մակարդակում օժտված է ամենաբարձր հեղինակությամբ։

Հիշեցնենք, որ կա ապացույց, որ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանը իրականացրել է փաստաբանական գործունեություն (նույն ինքը՝ ներկայացուցչություն)։

Այսինքն, Սեդա Սաֆարյանը մի կողմից ուղղակիորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, քանի որ դրա համաձայն ՍԴ դատավորը չի կարող նույնիսկ անհատույց հիմունքներով հանդես գալ որպես ներկայացուցիչ կամ տրամադրել խորհրդատվություն (բացառությամբ, եթե ներկայացներ իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց)։

Մյուս կողմից (դիտարկելով դրա խորը բովանդակային մասը), Սեդա Սաֆարյանը կատարել է ևս մեկ վարքագծի կանոնի խախտում՝ ըստ էության օգտագործելով իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի (Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, քանի որ իր գործերով դատարանները իմացել են, որ գործ ունեն պաշտոնը ստանձնած ՍԴ դատավորի հետ։ Դեռ հլը պարզ չէ, թե վերջինս երբ է դիմել Փաստաբանների պալատ իր լիազորությունների դադարեցման համար։

Եթե ներկայացուցչության կանոնի խախտումը Սահմանադրական դատարանի համար հիմք է Սեդա Սաֆարյանին «նկատողություն» հայտարարելու համար, ապա դատավորի հեղինակությունը օգտագործելը ի շահ այլ անձի էական կարգապահական խախտում է, որը հիմք է, որպեսզի Սահմանադրական դատարանը դադարեցնի Սեդա Սաֆարյանի լիազորությունները որպես ՍԴ դատավոր։

Մի կարևոր հանգամանք էլ՝ դիտարկելով դեկտեմբերի 16-ը որպես մեկնակետ (երդում տալու օրը), որտեղից սկսած Սեդա Սաֆարյանը իրավունք չուներ լինել փաստաբան, ես օգտագործում եմ աշխարհի երեսի բոլոր իրավաբանների համար անվիճելի փաստարկ առ այն, որ Սեդա Սաֆարյանը կատարել է կոպիտ կարգապահական խախտում։ Քանի որ, հանրությանը արդեն սեպտեմբերի 15-ից հայտնի էր, որ Սեդա Սաֆարյանը շուտով աներկբա ստանձնելու է ՍԴ դատավորի լիազորությունները, այսիքն՝ իրականում քննությունը Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրությունը և օրենքները ոտնահարելու մասին կարելի է սկսել հենց սեպտեմբերի 15-ից սկսած։

Ամփոփելով. Սահմանդրական դատարանի առնվազն երեք դատավոր պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով։

Հակառակ պարագայում՝ Սահմանդրական դատարանի դատավորները անգործությամբ կհեղինակազրկեն Սահմանադրական դատարանը և իրենց որպես ՍԴ դատավորների։

Հ.Գ. երդման հղումը մեկնաբանությունների մեջ»,- գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:20 17/01/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն իր տեսլականը ներկայացրեց՝ մտնել թուրքական ազդեցության դաշտ. Սոս Հակոբյան (տեսանյութ)
23:41 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍ«ՍԴ դատավորները, մասնավորապես՝ Վահե Գրիգորյանը, իրացնում են ՍԴ-ի՝ բուդկա դառնալու վարչապետի տեսլականը». իրավագետ
19:20 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱԺ–ն ընդդիմադիր ավելի քան երկու տասնյակ պատգամավորի, այդ թվում՝ Իշխան Սաղաթելյանի, լիազորությունները դադարեցնելու հարցով մտադիր է դիմել ՍԴ (լրացված)
12:38 12/12/2022  |  ՄեկնաբանությունԻշխանություններին կոչ եմ անում Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները զորաշարժել ադրբեջանական խուլիգանների պատճառով փակված Ստեփանակերտ տանող ճանապարհը բացելու համար. Հակոբյան
22:03 06/12/2022  |  ԼՐԱՀՈՍՍոս Հակոբյանը միանում է փաստաբանական համայնքին
11:37 05/12/2022  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետի աթոռապահը զարմանում է, թե ինչքան պետք է «...չսիրել Երևանը, որ այդպիսի բան անեն» .Սոս Հակոբյան
12:10 04/12/2022  |  ՔաղաքականԸնդդիմությանը սպասում են փոփոխություններ. թեժ փուլը շուտով կսկսվի. Սոս Հակոբյան
10:28 22/11/2022  |  ՄամուլՍահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու․ ովքեր կփոխարինեն հեռացող դատավորներին․ «Ժողովուրդ»
10:17 22/10/2022  |  ՄամուլԿառավարությանը կից ՍԴ. Կրկին մերժել է խորհրդարանական ընդդիմությաւն դիմումը.«Հրապարակ»
18:08 19/09/2022  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

Արխիվ

[]