Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհ՝ Գյումրիի տներից մեկում 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ Խորենացի փողոց․ քաղաքացի 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»

SOS - ԱՐՑԱԽ. Հրատապ գործողությունների ծրագիր 01/07/2023   20:29  |  ԼՐԱՀՈՍ

«Հայացք» կիրառական քաղաքականության և վերլուծությունների հետազոտական կենտրոնը ներկայացնում է «SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր» քաղաքական ամփոփագիրը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«SOS - ԱՐՑԱԽ. Հրատապ գործողությունների ծրագիր»

Արցախը 27-րդ օրն է՝ շրջափակման մեջ է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ 120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, գտնվում են հումանիտար աղետի շեմին, աղետ, որի որոշակի դրսևորումներ արդեն իսկ տեսանելի են։ Ստեղծված իրավիճակում առաջնահերթ կարևորություն է ստանում անհետաձգելի գործողությունների մշակումն ու կյանքի կոչումը, ինստիտուցիոնալ և ոչ ինստիտուցիոնալ բոլոր կառույցների կողմից համապատասխան աշխատանքների իրականացումն՝ ուղղված ստեղծված իրավիճակի և առկա մարտահրավերների հաղթահարմանը։ Իսկ տարաբնույթ քննարկումներն, առնվազն, պիտի իրականացվեն գործողություններին համընթաց և ի լրումն։

Ստորև ներկայացված Գործողությունների Ծրագրում կլինեն կետեր, որոնք, գուցեև, արդեն իսկ արվում են, կլինեն առաջարկներ, որոնք, գուցե, շատ ակնառու, ակնհայտ կթվան, բայց այսօր առաջնահերթություն է դրանց ամբողջական կյանքի կոչումը՝ հրատապ, համակարգված և հետևողական։

Բանաձևեր, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն ներկայացվող Գործողությունների Ծրագրի հայեցակարգային ընկալման համար.

-        ՀՀ իշխանություններից գործողությունների ակնկալիքներն ու սպասումներն անօգուտ պատրանքներ են։ Բազմաթիվ օրինակներ կան՝ լիարժեք հիմնավորող այս պնդումը։ Հետևաբար, բանաձևը հստակ է՝ դադարել քննարկել ՀՀ իշխանությունների քայլերը, դադարել ակնկալիքներ ունենալ և փորձել հասկանալ՝ ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում և ինչպես[1]։

-        Ստեղծված իրավիճակում պետք է ամրագրել, որ միջազգային հանրությունից հնչած և ցայսօր հնչող մարդասիրական կոչերը որևէ կերպ չեն կաշկանդում Ադրբեջանին։ Ավելին՝ Բաքուն փորձում է առավելագույնս օգտվել իրավիճակից, այդ թվում՝ աշխարհաքաղաքական զարգացումներից և ՌԴ-Արևմուտք լարվածությունից։ Զուգահեռաբար՝ Ադրբեջանը մեկ անգամ ևս ապացուցում է, որ տարաբնույթ հայտարարություններն ու կոչերը խաղաղության ու խաղաղ համակեցության մասին որևէ արժեք չունեն։ Բաքվի նպատակը շարունակում է մնալ նույնը՝ հայաթափել Արցախը, ունենալ Արցախ՝ առանց հայերի։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ պետք է ամրագրել, որ «անջատում հանուն փրկության», «ճանաչում հանուն փրկության» բանաձևերն այլընտրանք չունեն։

-        Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կողմ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, հողի վրա խաղաղապահ առաքելություն իրականացնող, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, ՀՀ ռազմավարական դաշնակից։ Կարևոր է ամրագրել, որ, փաստացի, ՌԴ խաղաղապահ առաքելության չլինելու պարագայում Արցախի 120 000 բնակչությունը չունի անվտանգության այլ լիարժեք, ամբողջական երաշխիք։ Բացի այդ, համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմն է պատասխանատու Հայաստանն Արցախին կապող միջանցքի համար և այսօր, փաստացի, համատեղ հայտարարության այս կետը չի գործում։  

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսվող քայլերն ու գործողությունները պետք է առավելագույնս և հնարավորինս սինքրոնացվեն ՌԴ հետ՝ խիստ սահմանափակ ժամկետներում (1, 2 օր)։ ՌԴ հետ գործողություններն սինքրոնացնելուն զուգահեռ (իսկ արդյունքի բացակայության դեպքում՝ անհապաղ) անհրաժեշտ է ժամ առաջ որակական և քանակական էական փոփոխության ենթարկել միջազգային գործընկերների հետ աշխատանքների իրականացումը՝ ի փրկություն Արցախի և Արցախի մեր հայրենակիցների։

-        2022-ի դեկտեմբերի 12-ից սկսած բազմաթիվ կոչեր ու հայտարարություններ են եղել միջազգային հանրությունից, տարբեր պետություններից, կառույցներից ու անհատ գործիչներից, որոնք, սակայն, որևէ արդյունք չեն ունեցել։ Հետևաբար, միջազգային հանրությունից և հիմնական դերակատարներից ակնկալիքները պիտի լինեն շատ հստակ, այդ թվում՝ հրատապ իրականացվող գործողություններով ու հստակ օրակարգով։

-        Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության պայմաններում այս հարցով իրապես մտահոգ ու զբաղվող պետությունը, միջազգային կառույցը կամ կազմակերպությունն ունի Բաքվի վրա ճնշում գործադրելու մի գործուն ճանապարհ՝ ուղերձ Ադրբեջանին, Թուրքիային և ողջ աշխարհին, որ կոնկրետ ժամկետներում Արցախի շրջափակումն անվերապահ չդադարեցնելու ու Ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորման նպատակով բանակցային գործընթաց չվերադառնալու պարագայում իրենց կողմից օրակարգային է դառնալու Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը։

Ներկայացված բանաձևերից բխող գործողությունների ծրագիր

Արցախի գործող իշխանություններից ակնկալվում է՝

-        ՌԴ գործընկերներին կապի պատշաճ միջոցներով տեղեկացնել տիրող իրավիճակի և Արցախի կողմից նախատեսվող քայլերի մասին (վերջիններս ներկայացված են ստորև), փորձել ՌԴ հետ հստակ ձևակերպել Արցախի ապաշրջափակման և ԼՂ քաղաքական կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերամեկնարկի համատեղ օրակարգ, ՌԴ տեսակետի, դիրքորոշման արագ ճշգրտում՝ հետագա քայլերի պլանավորման, իրականացման հետ կապված։

-        Միջազգային հանրության հետ բոլոր ուղղություններով տարվող գործընթացներում առավելագույնս օգտագործել ԼՂՀ ԱԳ նախարարի՝ Հայաստանում գտնվելու և տեղաշարժի ազատությունից բխող հնարավորությունը՝ հստակ օրակարգով։ Հնարավոր բոլոր քայլերով հասնել նրան, որ Արցախի ԱԳ նախարարը պատշաճ կերպով ընդունվի այս հարցում դերակատարում ունեցող պետությունների, ապա նաև բարեկամ երկրների կողմից։

-        Իրականացվող աշխատանքներում ներգրավել սփյուռքի ներկայացուցիչներին, ակնառու գործիչներին՝ առկա օրակարգը կյանքի կոչելու նպատակով։ 

-        Հստակ ազդակ ուղղել միջազգային գործընկերներին, բարեկամ երկրներին առ այն, որ ՀՀ կողմից Արցախի անկախությունը չճանաչելը որևէ կերպ չպիտի կաշկանդի նրանց՝ սեփական քայլն անելուց, այդ թվում՝ ճանաչելուց։ Ավելին՝ բանակցությունների օրակարգում պիտի ներառվեն նաև այն բոլոր «առավելությունները», որոնք կարող են լինել Արցախն առաջինը ճանաչող երկրների համար[2]։

-        ՌԴ և Ֆրանսիայի հետ (համապատասխան՝ ՌԴ հետ գործողությունների սինքրոնացման արդյունքների) աշխատանքի միջոցով ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին հասցնել Արցախի իշխանությունների ձայնն ու մոտեցումը, ընկալումն ու ակնկալիքը՝ կապված իրավիճակի և դրա հանգուցալուծման հետ։ Սրա հիմքում պիտի դրվի նույն բանաձևը՝ եթե հստակ, կարճ ժամանակահատվածում Ադրբեջանն անվերապահորեն չի դադարեցնում շրջափակումը և վերադառնում բանակցային սեղան, ակնկալվում է Արցախի ճանաչումը՝ որպես հումանիտար աղետից խուսափելու միակ գործուն միջոց։ Նշյալ գործողությունն անհրաժեշտ է զուգակցել լրացուցիչ անվտանգության երաշխիքների ապահովմամբ, առաջին հերթին՝ ՌԴ կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի կարելի բացառել  ադրբեջանական հերթական ագրեսիան, առավել ևս, որ դրա մասին ուղղակի և անուղղակի ակնարկները պաշտոնական Բաքվի կողմից հնչում են ամենօրյա կտրվածքով։

-        Ձևակերպել ՌԴ կողմից ակնկալիքն առ այն, որ 1) ՌԴ կողմից պիտի լինի հստակ ուղերձ աշխարհին այն մասին, որ Մոսկվան շարունակում է մնալ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության երաշխավորը և որ որևէ ագրեսիա Արցախի և Արցախի բնակչության նկատմամբ դիտարկվելու է որպես համատեղ հայտարարության խախտում՝ դրանից բխող համապատասխան հետևանքներով, 2) ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ նկատմամբ ստանձնած իր դաշնակցային պարտավորություններին՝ անկախ գործող իշխանությունների հետ հարաբերություններից և որ 1997-ի պայմանագիրը գործելու է ողջ ծավալով՝ անկախ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացից (հիմք ընդունելով ԽՍՀՄ եղած սահմանները և քարտեզները, որոնք, ինչպես բազմիցս հայտարարվել է, ՌԴ տիրապետման ներքո են)։

-        ՌԴ հետ գործողությունների ծրագիրը սինքրոնացնելուց հետո կամ զուգահեռաբար անհրաժեշտ է հստակ և հասցեագրված աշխատանք միջազգային գործընկերների հետ․

Աշխատանք Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետություն, որպես հայ ժողովրդի բարեկամ երկիր։ Շրջափակումն անվերապահ չդադարեցնելու և ԼՂ քաղաքական կարգավորման օրակարգով բանակցային սեղան չվերադառնալու պարագայում Ֆրանսիայի կողմից բարձրացնել Արցախի ճանաչման խնդիրը՝ ավելի լայն կտրվածքով քայլեր իրականացնելով նաև ֆրանկոֆոն աշխարհում և ԵՄ-ում՝ ճանաչման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։
Աշխատանք ԱՄՆ-ի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետություն։ Աշխատանք վերոնշյալ բանաձևի ներքո և նույն տրամաբանությամբ։
Համապատասխան աշխատանք հարևան Իրանի հետ։
Համապատասխան աշխատանք բարեկամ երկրների հետ՝ Հունաստան, Կիպրոս և այլն։
Աշխատանք միջազգային կազմակերպությունների հետ։ Նախևառաջ՝ ՄԱԿ-ի հետ՝ իր կառույցներով, ապա՝ Եվրոպայի խորհրդի՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի, մարդու իրավունքների և հատկապես՝ կյանքի իրավունքի ոտնահարումը։ Աշխատանք Կարմիր Խաչի հետ՝ հաշվի առնելով հումանիտար աղետի վտանգը և այն հանգամանքը, որ հումանիտար աղետ ստեղծողի հետ դասական համաձայնեցումներն, առնվազն, տրամաբանական չեն։ Կարմիր Խաչն իր գործողությունները պիտի իրականացնի՝ որդեգրելով հումանիտար աղետից և ստեղծված իրավիճակից բխող ձեռագիր։

ՀՀ քաղաքացիներից, ՀՀ-ում գործող կառույցներից ակնկալվում է՝

-        Հայ առաքելական եկեղեցու կողմից աշխատանքների էլ ավելի ակտիվացում՝ որպես ստեղծված իրավիճակում հայ ժողովրդին համախմբող, միավորող կենտրոն։ ՀԱԵ-ն պիտի օգտագործի բոլոր հնարավորությունները, իր բոլոր կապերը, ընդ որում՝ Սբ. Ծննդյանը հաջորդող այս օրերին նման աշխատանքն առավել քան արդյունավետ կարող է լինել։ Հնարավոր գործողությունները բազմաթիվ են, օրինակ, ՌԴ ուղղափառ եկեղեցու հայրապետի հետ հովվապետական այցի կազմակերպում Արցախ՝ որպես աջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու՝ ի դեմս խաղաղապահ զորակազմի, հետևորդներին։ Սրա հիմքում հումանիտար բաղադրիչը պիտի լինի՝ ճանապարհի բացվելը հովվապետական այցի շնորհիվ։

ՀԱԵ-ից ակնկալվող հաջորդ կարևոր ուղղությունը էկումենիկ կապերի գործարկումն է և դրանց միջոցով մարդկության դեմ իրականացվող հանցագործությանը, հումանիտար աղետին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը։ Օրինակ՝ հնարավոր ակցիա կարող է լինել միաժամանակ քույր եկեղեցիներում զանգերի ղողանջելը՝ ազդարարող ու բարձրաձայնող Արցախում քրիստոնյա ժողովրդի նկատմամբ իրականացվող ոճրագործության մասին (լայն լուսաբանմամբ)։        

-        Հայաստանյան ընդդիմության շատ արագ կոնսոլիդացիա։ Այստեղ նպաստող գործոն կարող է հանդիսանալ օպերատիվ շտաբի հիմնումը և առկա ռեսուրսների համախմբումը՝ վերը նշված հարցերում Արցախին օժանդակելու համար։ Այս նպատակով կարևոր կլինի հնարավոր բոլոր կապերի օգտագործումը, այդ թվում՝ խորհրդարանական (առկա և/կամ նախորդ շրջանում եղած), նաև՝ ակադեմիական հանրության կապերը՝ նշված բանաձևերի ներքո միջազգային գործընկերներին իրենց ուղերձը հղելու։

-        ԶԼՄ-ների աշխատանքի համակարգում, ակտիվացում։ Անհրաժեշտ է, որ ԶԼՄ-ներն իրենց ողջ ռեսուրսով լծվեն աշխատանքի՝ ներկայացնելով ահագնացող աղետի ողջ պատկերը, դրա հումանիտար բաղկացուցիչը՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները՝ սոցցանցեր, հեռուսատատեսություն, տպագիր մամուլ և այլն։ Կարևոր է նման աշխատանքի լայնածավալ իրականացումը հատկապես  օտարալեզու հարթակներում։ Առավել արդյունավետություն ունենալու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս գործարկել սփյուռքի լրատվամիջոցներն ու նրանց ունեցած կապերը։ Միաժամանակ, ստեղծվելիք օպերատիվ շտաբի գործառույթների ներքո պետք է դիտարկվի ԶԼՄ-ների աշխատանքի համախմբումն ու արդյունավետության բարձրացումը։

-        Հայաստանյան հասարակական կազմակերպությունները, վերը նշված տրամաբանության ներքո, պիտի աշխատանքներ իրականացնեն իրենց գործընկերների հետ։ Նույնն ակնկալվում է նաև միջազգային կապեր ունեցող անհատ քաղաքացիներից։

-        Արցախի իշխանությունների լիարժեք ինքնուրույն և անկաշկանդ գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանում, Արցախում, Սփյուռքում առկա գործարար համայնքը կարող է ստեղծել հարթակ (որում կներգրավվեն ոչ միայն գործարարներ, այլև մեր բոլոր սրտացավ հայրենակիցները)՝ սահմանելով խնդիր հավաքագրելու և ստեղծելու  այլընտրանքային ֆինանսական ռեսուրսներ՝ համարժեք Արցախի կարիքներին։ Նվազագույն շեմ կարող է դիտարկվել ՀՀ կողմից Արցախին տրամադրվող տարեկան անժամկետ վարկի չափաբաժինը։ Այստեղ կա հրատապ քայլերի անհրաժեշտություն, և սա լինելու է արդիական առնվազն մինչև ՀՀ-ում իշխանափոխություն լինելը։

Վերը նշված քայլերն ու գործողությունները չեն հավակնում լինել ամբողջական։ Իրավիճակի փոփոխությունից ելնելով՝ դրանք հընթացս պիտի թարմացվեն ու լրացվեն»։


[1] Ելնելով նշված բանաձևից՝ սույն Գործողությունների Ծրագիրը չի անդրադառնալու ՀՀ իշխանությունների կողմից ակնկալվող քայլերին ու գործողություններին։

[2] Արցախն առաջինը ճանաչող երկրներին խոստացվող առավելությունները ենթակա են մանրակրկիտ մշակման, ձևակերպման, և ենթակա չեն հրապարակման։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:58 07/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, կատարվել է հոգեհանգստյան կարգ
18:48 07/01/2023  |  Մեկնաբանություն120 հազար մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ․ Թաներ Աքչամը զորակցություն է հայտնել արցախահայերին
17:41 07/01/2023  |  Մեկնաբանություն«Փեթակ»-ի երկիրը կմնա միայն «Փեթակ»-ի սահմաններում․ Ղազարյան
16:45 07/01/2023  |  ՄեկնաբանությունՊանրի հերթին սպասող բաբոյի հերթը այդպես էլ չհասավ
16:01 07/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետական բժշկական կենտրոնում 13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են․ ԱՀ առողջապահության նախարարություն
15:41 07/01/2023  |  ԼՐԱՀՈՍՊահանջում ենք, որ միջազգային հանրությունը մեզ համար մարդասիրական օդային միջանցքի հնարավորություն ապահովի․ Ռուբեն Վարդանյան
12:47 07/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախից ԿՄԽԿ միջնորդությամբ երեք հիվանդ է տեղափոխվել ՀՀ․ տեսանյութ
11:59 07/01/2023  |  ՄեկնաբանությունԱյս դժվար պահին մեզ անհրաժեշտ է եկեղեցու և պետության միասնականությունը. Թարվերդյան
18:13 06/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն անհապաղ պետք է թույլ տա Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. Եվրահանձնաժողովի պատգամավոր
17:20 06/01/2023  |  ՄեկնաբանությունԻնքներս հեղինակազրկել ենք մեր իսկ ընտրած սահմանադրական իշխանությունը․ Աթանեսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]