Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ)
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում

Անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում. Փաշինյան 01/01/2023   01:40  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը: Ամանորյա ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

 

«Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,

Ահա անցնում է 2022 թվականը և րոպեներ անց 2023 թվականը կթակի մեր դուռը՝ մեզնից յուրաքանչյուրի և մեր երկրի կյանքում բացելով մի նոր ժամանակ:

Սրա համար ենք մենք սիրում Նոր տարին. այն տիեզերական և հոգեբանական մի շեմ է, որից անդին մենք հույս ունենք թողնել մեր բոլոր ձախողումները, մեր բոլոր սխալներն ու կորուստները և տեսնել մեր երազանքները՝ իրականացված:

Ամանորի մասին այս մանկական պատկերացումը մեծ հաշվով մարդուն ուղեկցում է ողջ կյանքում, մինչև այն կետը, երբ մարդը հասկանում է, որ երազանքն այլ կերպ՝ կարելի է անվանել ռազմավարություն, իսկ երազանքի կատարումը` միջոցառումների ծրագիր, մի անելիք, որ քոնն է բացառապես, և այդ երազանքի իրագործման ճանապարհին պիտի հույս դնես ինքդ քեզ վրա, միայն ինքդ քեզ վրա, և ուրեմն՝ երազանքդ ու անելիքդ պիտի լինի կոնկրետ, չափազանց կոնկրետ, չափելի և իրագործելի:

Սա է թերևս նկատի ունեցել մեր մեծը, Եղիշե Չարենցը՝ «Երկիր Նաիրի» վեպը գրելիս, որը քիչ կարդացված և քիչ հասկացված ուղերձ է մեզանում, և մենք այսօր, թերևս կրում ենք այն քիչ կարդալու և առավել ևս քիչ հասկանալու ծանր հետևանքները: Ավելի քիչ ընկալված է հայոց մտքի ու հոգու գագաթի՝ Հովհաննես Թումանյանի հանրային գործունեությունը, ինչի մոռացումը ձևախեղել է ազգային ու պետական շահի մեր պատկերացումը:

2023 թվականն ուզում եմ հայտարարել Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, որպես պետության կայացման առանցքային ուղերձ ու ռազմավարություն, որպես ինքներս մեզ հետ հաշտվելու դեղատոմս, որպես մեր երազանքները որպես ռազմավարություն ձևակերպելու և ռազմավարությունը որպես երազանք ընկալելու միջոց: Որպես գործիք՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ այս օրերում: Իսկ տեղի է ունենում հետևյալը. մենք պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար, կոնկրետ՝ պետություն: Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության:

Ինքնիշխան, ուժեղ և ապահով պետություն ունենալու խիստ պրագմատիկ խնդրի լուծման բանաձևը մեկն է. մենք պիտի կարողանանք փոխել մեր հարաբերությունների որակը մեր տարածաշրջանում, նախևառաջ՝ մեր տարածաշրջանում, չափազանց բարդ քաղաքական, պատմական և սոցիալ-հոգեբանական անելիք, մի միջավայրում, որտեղ մեզ շատ հաճախ սպառնում են, շատ հաճախ խոցում և շատ հաճախ սպանում:

Բայց այսօրվա խոսակցությունը մեր սեփական և ոչ թե ուրիշների անելիքի մասին է, իսկ անելիքի բանաձևը մեկն է՝ սիրել հայրենիքն ըստ Չարենցի և ըստ Թումանյանի: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը սիրել որպես հայրենիք, և դա դնել բոլոր գործողությունների, բոլոր երազանքների, բոլոր ռազմավարությունների հիմքում:

Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,

2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Այս իրավիճակի քաղաքական գնահատականի և հնարավոր լուծումների մասին արդեն բազմիցս խոսել եմ: Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար:

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը:

Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը:

Եվ ամենակարևորը՝ ես այսօր ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների, նրանց ծնողների և ընտանիքների անդամների առաջ, նրանց երեխաների առաջ, և իմ ուղերձն առաջին հերթին նվիրված է նրանց, որ Հայաստանի Հանրապետության ապագայի ամենաուժեղ սիմվոլն են, որովհետև նրանք զոհվել են, որ Հայաստանն ապրի, նրանք ընկել են, որ Հայաստանը հառնի:

Այս է պատճառը, հենց այս է պատճառը, որ համաշխարհային և տարածաշրջանային փոթորիկներին, անվտանգային նորանոր մարտահրավերներին մեր պատասխանն ասիմետրիկ է: Որքան ահագնանում են մարտահրավերները, մենք այնքան կենտրոնանում ենք ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական բարեփոխումների, զարգացման օրակարգի վրա, որովհետև այդ ճանապարհն է միայն, որ մեծացնելու է մեր այսօրվա դիմակայունությունը և ապահովելու վաղվա բարգավաճումը:

Այս իմաստով 2022 թվականը բացառիկ ձեռքբերումների տարի էր: Հայաստանը հայտնվեց տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշի 11-րդ հորիզոնականում՝ ներդրումային և տնտեսական ազատության առաջատար երկրի միջազգային ճանաչում ստանալով: Սա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ կառավարությունը հավատարիմ է մնացել համակարգային բարեփոխումներ իրականացնելու գործելակերպին:

Որպես արդյունք մենք տարին փակում ենք տնտեսական երկնիշ աճով, որը գլոբալ ճգնաժամային տարում բացառիկ է համաշխարհային մակարդակով և ինչպես 2019 թվականին՝ կբարձրացնի Հայաստանի Հանրապետության միջազգային տեսանելիությունը:

Հայաստանում գրանցված աշխատատեղերը հատեցին 700 հազար թիվը. կրկին մի աննախադեպ արդյունք Երրորդ հանրապետության պատմության մեջ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 153 հազար նոր աշխատատեղ: Կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ, այս տարվա նոյեմբերին մեկ աշխատողի միջին աշխատավարձն աճել է շուրջ 45 հազար դրամով կամ 20 տոկոսով, ինչը նշանակում է, որ մտավախությունները, թե գլոբալ գնաճի պայմաններում Հայաստանը կկանգնի սոցիալական ճգնաժամի առաջ, չեն իրականացել:

Ընդհակառակը՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարական բում է, բնակարանաշինարարության բում: Տասնյակ հազարավոր ընտանիքներ նորակառույց շենքերում բնակարան են ձեռք բերում այդ թվում՝ կառավարության աջակցությամբ: 2022 թվականին մենք բնակարան ձեռք բերող ընտանիքներին 36.5 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով, նախորդ տարվա 22.7 միլիարդ դրամին ի հավելում:

Բացի սրանից՝ հազարավոր երիտասարդ ընտանիքներ հիպոթեկային վարկի աջակցության ծրագրերից են օգտվել երեխայի ծննդյան դեպքում. 2022 թվականին այս ծրագրով աջակցության ծավալը հասել է 2.1 միլիարդ դրամի: Ավելի քան 10 հազար երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխա ամսական 50 հազար դրամի աջակցություն է ստանում պետությունից, ավելի քան 10 հազար երեխա:

Պիտի ընդգծեմ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը, որը մեկնարկել է և թափ է ստանում: 2022 թվականի ընթացքում մենք արդեն շահագործման հանձնեցինք հիմնանորոգված, վերակառուցված կամ նորակառույց 24 դպրոց և 46 մանկապարտեզ: Հարյուրավոր նոր դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագրերն ընթացքի մեջ են: Սա անբաժանելի մասն է երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումների, որոնք ունեն ոչ միայն կրթական, կառավարչական, անվտանգային, այլև խորը պատմական և սոցիալ-հոգեբանական ենթատեքստ:

Կարևոր են այն լայնածավալ բարեփոխումները, որ իրականացնում ենք ոստիկանության համակարգում, որի ամենատեսանելի արդյունքը նոր չափանիշներով Պարեկային ոստիկանության ներդրումն է Հայաստանում:

Առանցքային նշանակություն ունեն այն խորը և համապարփակ բարեփոխումները, որոնք մեկնարկել են բանակում: Գրագետ, հայրենասեր, ժամանակակից պահանջներին ու պայմաններին համապատասխանող պրոֆեսիոնալ զինվորի և սպայի վրա հիմնված բանակի ձևավորումն է մեկնարկել, որը պիտի զուգորդվի զինվորական աշխատավարձերի առնվազն կրկնապատկումով, զինվորականների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգով, նոր սպառազինությամբ ու տեխնիկայով: Բայց նման բանակը մեզ պատերազմի համար չէ հարկավոր, այլ խաղաղության, մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Մենք աչք չենք դնում ուրիշի հողի վրա և ակնկալում ենք, որ ուրիշն էլ մեր հողի վրա աչք չդնի և այս բանաձևով պատրաստ ենք գնալ խաղաղության:

Կարևոր եմ համարում նաև այն մասշտաբային միջոցառումները, որ 2022 թվականին մենք անցկացրեցինք Հայաստանում. բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն, Մանկական եվրատեսիլ, Ստարմուս միջազգային փառատոն, Կենսաբանության դպրոցականների համաշխարհային օլիմպիադա: Սրանք միջոցառումներ են, որոնց անցկացումով մենք նորովի ենք երևում աշխարհին, և աշխարհը նորովի է ճանաչում Հայաստանը:

Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության իմ հարազատ քաղաքացիներ,

Այս ամենն իրագործում ենք առաջին հերթին պետական բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ աճի շնորհիվ: 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 925 միլիարդ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշից ավելի է 670 միլիարդ դրամով, կամ 53 տոկոսով, կամ մեկուկես միլիարդ դոլարով: Բայց այս ցուցանիշն առաջին հերթին աշխատող, բարիք ստեղծող մարդկանց շնորհիվ է, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող տնտեսվարողների, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ պետական բյուջե վճարվող հարկերը ֆինանսական կորուստ չեն համարում, այլ ներդրում իրենց պետության, իրենց և իրենց երեխաների ապագայի մեջ:

Այդ գումարներով է, որ 2022 թվականին նորոգել ենք ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ, մեկնարկել ենք ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը, Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ արբանյակ ենք արձակել տիեզերք, նոր ավտոբուսներ և տրոլեյբուսներ ենք ձեռք բերում մայրաքաղաքի համար, բարձրացրել ենք նվազագույն աշխատավարձը, մեր խոստման համաձայն՝ ավիաընկերություն ենք հիմնել, բարձրացրել ենք գիտնականների աշխատավարձերը, գիտության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 150 տոկոսով, 2022 թվականի սեպտեմբերից բարձրացրել ենք և 2023 թվականի հուլիսից նորից կբարձրացնենք կենսաթոշակները: Ընդ որում, անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգով այսօրվա դրությամբ կենսաթոշակառուներին և նպաստառուներին ենք վերադարձրել շուրջ 527 միլիոն դրամ, և ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն բանկերին, որոնք կառավարության հետ համահավասար մասնակցում են ծրագրին:

Բյուջետային այդ հավելյալ միջոցների հաշվին է, որ 2022 թվականին պետական պատվերով առողջապահական ծառայության 786 հազար դեպք ենք սպասարկել, որը 2017 թվականի համեմատ կրկնապատիկից ավելին է, 437 հազար դեպքով կամ 125 տոկոսով ավելի:

Իսկ ինչու՞ ենք անում այս ամենը: Մի պատճառով, միայն ու միայն մի պատճառով, որովհետև սիրում ենք ձեզ, սիրում ենք մեր երկիրը: Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ մեր երկիրը, մեր պետությունը, և որտեղ սխալվում ու սայթաքում եմ, որտեղ ձախողվում եմ՝ գուցե չափազանցված, գուցե խելամտությունը ստվերող սիրո պատճառով: Բայց սերը, ի վերջո, ավելին է ու ամենազորը, և փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ:

Եվ ուրեմն՝
Կեցցե ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:18 31/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿյանքը հեքիաթների պես չէ, տարվա փոխվելով՝ մեր խնդիրները չեն վերանում, բայց կարող ենք անել կարևոր փոփոխություններ. Ծառուկյան
19:51 31/12/2022  |  ԼՐԱՀՈՍՊատրաստ պիտի լինենք պահելու հայրենիքի սահմանները, հայրենիքը սկսվում է խրամատից. Առուշ Առուշանյան
19:04 31/12/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այցելել է մարտական դիրքեր (տեսանյութ)
17:10 31/12/2022  |  ՀարցազրույցԹշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
11:24 31/12/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
20:37 30/12/2022  |  ԼՐԱՀՈՍՍա մեզ համար համերգ ունենալու եզակի հնարավորություն չէ, կարող ենք չեղարկել, ինչպես արել ենք բազմիցս. Գարիկ Պապոյան
20:41 25/12/2022  |  ԼՐԱՀՈՍԳորիսում այսօր արցախցի փոքրիկների մասնակցությամբ վառվեցին գլխավոր եղեւնու լույսերը (տեսանյութ)
10:50 25/12/2022  |  ԼՐԱՀՈՍԴեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի այգին հյուրընկալելու է երեխաներին ու մեծերին. դռները բաց են բոլորի առջև
10:01 06/12/2022  |  ՄամուլՄայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց». «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]