Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է 05/21/2024   00:02 Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են աշխատանքները.ՊՆ 05/20/2024   23:59 Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան 05/20/2024   23:48 Բժիշկը նախազգուշացրել է հանրաճանաչ մրգերի վնասակարության մասին 05/20/2024   23:32 Ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում․ իրանագետ 05/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/20/2024   23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել 05/20/2024   23:13 «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը 05/20/2024   22:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/20/2024   22:46 Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան 05/20/2024   22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   22:11 Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին 05/20/2024   22:03 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024   21:47 Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը 05/20/2024   21:32 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի հետ իր համագործակցությանը 05/20/2024   21:12 Պապիկյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր 05/20/2024   21:00 ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը 05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը 05/20/2024   20:30 Չինաստանը զենք չի մատակարարել՝ Ուկրաինայում հակամարտության կողմերից որևէ մեկին․ Հեն Շուան 05/20/2024   20:13 Բերման ենթարկվելուց հետո մարդիկ շարունակում են պայքարել,բիրտ ուժի գործադրմամբ հնարավոր չէ քաղաքացուն հետ պահել . իրավապաշտպան 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/20/2024   19:57 Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ 05/20/2024   19:51 Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար 05/20/2024   19:30 Իմպիչմենտը մեր օրակարգում բացառված է, հանգիստ եղեք. ՔՊ-ական պարգամավոր 05/20/2024   19:22 ՔՊ-ն քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 05/20/2024   19:09 Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը 05/20/2024   19:04 Հայտարարություն․ Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ 05/20/2024   19:02 Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն 05/20/2024   18:57 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 05/20/2024   18:49 Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարարությունը․ Արայիկ Հարությունյան 05/20/2024   18:40 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   18:29 Վարկածներից մեկն էլ այն է, որ Իրանի նախագահի դեմ ուղղված գործողությունը ղեկավարվել է ոչ թե Իսրայելից, այլ՝ Ադրբեջանից. Իրանագետ 05/20/2024   18:22 Ռուսաստանը առաջիկա շաբաթներին կփորձի առաջ շարժվել Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոնի ղեկավար 05/20/2024   18:18 Վաղը Բագրատ Սրբազանը հանդիպումներ կունենա հասարակական գործիչների, արցախցիների հետ 05/20/2024   18:16 Վթար պոչամբարում. Վարժանքներ՝ հետևանքները բացառելու նպատակով 05/20/2024   18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել 05/20/2024   18:05 Ընդդիմադիր պատգամավորներն ուղեւորվել են ոստիկանության բաժին 05/20/2024   17:57 Ճշմարտության համար նեղություն, կալանք ստանալը պատիվ է․ Բագրատ Սրբազան 05/20/2024   17:42 Սպիտակ տունը չի ակնկալում փոփոխություններ Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում Ռաիսիի մահից հետո 05/20/2024   17:40 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 05/20/2024   17:36 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը․ «Հայաստան» խմբակցության ցավակցական ուղերձը 05/20/2024   17:31 Մեդվեդևը հավանական է համարել, որ Զելենսկու դեմ մահափորձ իրականացվի, ինչպես 1944-ին Հիտլերի դեմ 05/20/2024   17:22 Բագրատ Սրբազանի ծննդյան օրվա առթիվ քաղաքացին մատաղ է բերել 05/20/2024   17:15 Կիրանցի ճանապարհից 14 քաղաքացու են բերման ենթարկել 05/20/2024   17:12 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները 05/20/2024   17:08 Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին

Չեղարկել ֆիզիական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին օրինագիծը․ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը 12/26/2022   19:47  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել,որում մասնավորապես ասվում է․

«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ նախագահին չստորագրել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թ. դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունված 2 օրինագծերը, որոնք ուղղված են 2022 թ. հունվարի 1-ից երկրում ֆիզիական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը (այսուհետ՝ Համակարգ):

Օրինագիծը ամբողջությամբ ընդունվել է 67 կողմ, 33 դեմ և առանց ձեռնպահ ձայների, ՀՀ կառավարության կողմից հրատապ ռեժիմով ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուց:

Գնահատելով ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը՝ միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ, չնայած նման բարեփոխումների հակակոռուպցիոն հենքին, ներկայիս աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում Համակարգի ներդրումը անժամանակ է և հղի է լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներով:

Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ այդ որոշման հրատապ ընդունմամբ հերթական անգամ ՀՀ քաղաքական իշխանությունները ականջալուր չեղան քաղաքացիական հասարակության և մասնագիտական կազմակերպությունների կարծիքներին  /տես հղումն այստեղ/, ինչը խոսում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցողական համագործակցության վերաբերյալ ՀՀ կառավարության միջազգային հանձնառությունների ոչ պատշաճ կատարման մասին:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրման հիմնական քողարկված նպատակն է լրացուցիչ արտոնություններ ընձեռել բարձր եկամուտներ ստացող, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, ովքեր, ելնելով իրենց սոցիալական ու գույքային դիրքերից, հնարավորություն կունենան ակտիվորեն օգտվելու սոցիալական կրեդիտների համակարգից՝ դրանով իսկ հերթական անգամ չկատարելով իրենց հարկային պարտավորությունները ՀՀ պետական բյուջեի նկատմամբ: Միաժամանակ Համակարգի ներդրման հետ մեկտեղ հնարավորություն կստեղծվի սոցիալապես անապահով և ցածր եկամուտներ ունեցող ՀՀ քաղաքացիներից լրացուցիչ հարկեր գանձել՝ նրանց ուղարկվող տրանսֆերների հաշվին:

Ներկա օրենսդրության և այն ձևավորող գաղափարախոսության պայմաններում Համակարգի ներդրումը չի օգնի հաղթահարել այն տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց առերեսվում է Հայաստանի Հանրապետությունը:

Դրանով ՀՀ քաղաքական իշխանությունները ավելի են խորացնելու սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը, ինչը նոր մարտահրավերներ կստեղծի բնակչության ֆիզիկական և տնտեսական անվտանգության համար:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրումը չի կարելի սկսել, քանի դեռ երկրում.

1. չի դադարեցվել եկամտահարկի համահարթ ռեժիմի համակարգը և անցում չի կատարվել եկամտահարկի հնգաստիճանային պրոգրեսիվ հարկահանության ռեժիմի,
2. անցում չի կատարվել մյուս հարկատեսակների և պարտադիր վճարների իրապես արդար պրոգրեսիվ սանդղակներով հարկահանության ռեժիմի,
3. չեն վերացվել եկամտահարկի հետվերադարձի խտրական ու անհավասար իրավակարգավորումները,
4. չեն մշակվել սոցիալական կրեդիտների ինստիտուտի իրավական հիմքերը,
5. չի ապահովվել էլեկտրոնային կառավարման հարթակների համատեղելիությունը,
6. չեն մշակվել Համակարգի ներդրման մյուս գործիքները,
7. չեն գնահատվել Համակարգի ներդրման ծախսարդյունավետությունը և օգտակարությունը,
8. չեն գնահատվել ՀՀ քաղաքացիների սպասվող արձագանքը և կարողությունները:

Միաժամանակ գտնում ենք, որ Համակարգի ներդրումը չի կարելի սկսել երկրում իրականացվող այնպիսի բարեփոխումներին համընթաց, ինչպիսիք են առողջության համապարփակ ապահովագրությունը, նույնականացման քարտերի տրամադրման կարգի բարեփոխումները:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրման արդյունքում.
1. լուրջ խոչընդոտներ կառաջանան երկրում ներդրումների իրականացման և տնտեսության հետագա զարգացման ուղղությամբ,
2. կխթանվի ստվերային տնտեսության զարգացումը՝ ավելի հաճախակի դարձնելով աշխատատողներին չգրանցնելու, եկամուտների՝ դեպի ստվեր անցման արատավոր գործելակերպերը,
3. այս փուլում առաջարկվող Համակարգի ներդրման միջոցով   եկամուտներ բացահայտելու և պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու փորձերը  էական արդյունքներ չեն տա,
4. ի սկզբանե կարատավորվի Համակարգի հեղինակությունը և լուրջ խնդիրներ կառաջանան դրա՝ հետագայում հիմնական նպատակների իրականացման ուղղությամբ:

Ելնելով վերոհիշյալից կոչ ենք անում ՀՀ նախագահին.
1. չստորագրել Համակարգի ներդրմանն ուղղված օրենքները,
2. վիճարկել այդ օրինագծերի սահմանադրականությունը ՀՀ սահմանադրական դատարանում,
3. դրանք հետ ուղարկել ՀՀ ազգային ժողով.

- ՀՀ մասնագիտական կազմակերպությունների ու շահագրգիռ քաղաքացիական կազմակերպությունների հետ մանրամասն քննարկումներ անցկացնելու նպատակով,
- Համակարգի ներդրման անհրաժեշտ գործիքների մշակումը ամբողջացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:31 12/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄի տրվեք կեղծ լուրերին. Արցախի ԱԱԾ-ի հայտարարությունը
19:31 09/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին կանխել Ադրբեջանի կողմից ցեղասպան նկրտումները. «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը
22:11 22/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀետամուտ ենք լինելու որպեսզի «Եռաբլուրում» տեղի ունեցածի բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության. «Հայաստան» խմբակցություն
21:58 19/09/2022  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանից արձագանքը չուշացավ. Սամվել Կարապետյանը կոչ է արել դադարեցնել թշնամական,հակառուսական հռետորաբանությունը
21:55 19/09/2022  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյան. խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից
23:24 23/05/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի․ հայտարարություն
12:07 15/03/2022  |  ԼՐԱՀՈՍWildberries ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել խափանված աշխատանքի մասին
20:48 22/02/2022  |  ԼՐԱՀՈՍԽստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները. ԱԳՆ֊ն՝ Ադրբեջանի կողմից երկրորդ և երրորդ նախագահների հետախուզման մասին
20:43 22/02/2022  |  ԼՐԱՀՈՍՌուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է. ՀՀԿ ԳՄ
21:00 16/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]