Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/20/2022   20:17  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանը 2020թ․ ավարտին, չնայած 44-օրյա պատերազմին, հաջողությամբ շահագործման հանձնեց Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) վերջին բաղադրիչը, և մեկնարկեց գազի ուղիղ մատակարարումները դեպի եվրոպական շուկա։                           

Հաշվի առնելով համաշխարհային և եվրոպական էներգետիկ շուկաներում վերջին տարիների կտրուկ փոփոխությունները, աշխարհաքաղաքական վերադասավորումները, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը փորձել է վերաիմաստավորել դեռևս 2019-ին հրապարակված թեմային առնչվող ծավալուն վերլուծության խնդրո առարկան։                   

Հիմնական շեշտադրումներն ու եզրակացությունները հետևյալն են՝      

1․ Նախորդ վերլուծության շրջանակներում «ԼՈՒՅՍ» հիմնադրամը առաջարկում էր ՀԳՄ ենթակառուցվածքների անվտանգային բաղադրիչը և դրա վրա ներազդելու՝ հայկական կողմի հնարավորությունն օգտագործել որպես Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելու գործիք՝ հատկապես ԵՄ հետ բանակցություններում։ Դա կարելի էր անել պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն պարբերաբար երաշխավորում էին ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, այլև փաստացի պատերազմից ընդամենը 2 ամիս անց ՀԳՄ-ը շահագործման հանձնվեց։

2․ Այսօր աշխարհում և մասնավորապես Եվրոպայում թիվ մեկ օրակարգը կապված է էներգետիկ անվտանգության խնդրիների հետ, հետևաբար էներգետիկ ոլորտում համագործակցության ներուժ ունեցող առկա և հնարավոր գործընկերների հետ հարաբերությունները Եվրոպական Միության և ԵՄ անդամ տարբեր երկրների արտաքին քաղաքականության օրակարգի ամենակարևոր ուղղություններից մեկն է։

3․ Ադրբեջանը, ամրապնդելով գազի եվրոպական շուկայում իր դիրքերը, հաշվի առնելով ԵՄ-ում «ոչ ռուսական գազի» նկատմամբ մեծ պահանջարկը, միաժամանակ մեծացրել է իր քաղաքական ազդեցությունը ԵՄ որոշումների կայացման գործընթացի նկատմամբ։ Արդյունքում, Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության, Բաքվի ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը և մի շարք այլ հիմնարար խնդիրներ դուրս են մղվել ինչպես ԵՄ-Ադրբեջան, այնպես էլ առանձին եվրոպական երկրների և Ադրբեջանի միջև հարաբերությունների օրակարգից։ Սա հատկապես նկատելի է ԵՄ այն երկրներում, որտեղ Ադրբեջանական էներգակիրները առավել մեծ կշիռ ունեն։ Ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող ամբողջությամբ լինել օբյեկտիվ՝ անտեսելով Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության առանձնահատկությունները։

4․ Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, մինչդեռ ոչ պակաս հսկայական եկամուտներ Բաքուն ստանում է նաև նավթի վաճառքից։ Սա նշանակում է, որ ստացվող հսկայական գումարները, այդ թվում՝ ԵՄ-ից, Ադրբեջանն ուղղելու է սեփական ռազմական ծախսերն ավելացնելու, տարածաշրջանում ավելի ու ավելի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականություն վարելու նպատակին։

5․ Օգտագործելով էներգետիկ և տարանցման ուղիների բազմազանեցման հարցում ԵՄ և տարածաշրջանի մյուս երկրների շահագրգռվածությունը՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես արևելք-արևմուտք էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման ևս մեկ հնարավոր ուղղություն՝ դրա տակ քողարկելով Հայաստանի նկատմամբ իրենց տարածքային հավակնություններն ու ագրեսիվ քաղաքականությունը։

6․Մոսկվայի և Բրյուսելի միջև էներգակիրների ոլորտում ուղիղ համագործակցության էական խզման համատեքստում Թուրքիան դարձել է էներգետիկ տարանցման կարևոր հանգույց՝ դրանից բխող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ազդեցությամբ։ Թուրքիայի այս նոր կարգավիճակը ավելի ու ավելի է ստիպելու, որպեսզի ինչպես Մոսկվան, այնպես էլ Բրյուսելը կարևոր արտաքին քաղաքական որոշումների կայացման ժամանակ հաշվի նստեն Անկարայի շահերի հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասին վերաբերող հարցերում։

7․ ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հարցում Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարճաժամկետ հեռանկարում պետք է օգտվել եվրոպական շուկայից լրացուցիչ եկամուտներ ստանալու՝ ադրբեջանական սողանցքից, իսկ երկարաժամկետ հեռանկարում կանխել թուրք-ադրբեջանական նախագծերի աշխարհաքաղաքական անցանկալի հետևանքները կամ սեփական մասնակցությամբ դրանք վերահսկելի դարձնել։ Էներգետիկ ոլորտում ՌԴ-Ադրբեջան հետագա համագործակցությունը կամ մրցակցությունը կախված կլինի նաև նրանից, թե արդյո՞ք Ադրբեջանը համագործակցային մոտեցում կցուցաբերի ոլորտում ռուսական կողմի հնարավոր նախաձեռնություններում, թե՞ հանդես կգա ավելի շատ դրանք խաթարելու՝ արևմտյան շահերի սպասարկման դիրքերից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:28 16/12/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր
13:26 15/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Freedom House
09:32 15/12/2022  |  ՄամուլԹշնամական երկրի մասին՝ ավելի մեղմ. «Փաստ»
21:21 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍԵՄ-ն մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով
23:23 12/12/2022  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը
19:04 12/12/2022  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում ձյունն առանց լույսի է թողել 6500 բաժանորդի
16:41 11/12/2022  |  Միջազգային լրահոսԱդրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին
11:37 11/12/2022  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում հինգ հազար բաժանորդ առանց գազի Է մնացել ձյան առատ տեղումների պատճառով
13:28 10/12/2022  |  ԼՐԱՀՈՍԵՄ-ն ցույց տվեց, թե Հարավային Կովկասում ում է տալու նախապատվությունը. Միջազգայնագետ (տեսանյութ)
20:28 09/12/2022  |  ՔաղաքականԵվրոպան մի կողմից գոչում է բացարձակ արժեքներից, մյուս կողմից ահռելի ֆինանսական աջակցություն է տալիս ռազմական հանցագործներին

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]