ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դեդ Հասանը` հանցավոր աշխարհի արքան, ով մշտապես կեպի էր կրում, հանեց այն` ասելով. «Գուցե այսպես նմանեցնեք»»․ մանրամասներ՝ ԱԱԾ նախկին աշխատակցի ու Դեդ Հասանի հանդիպումներից 12/07/2022 15:47 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի հուշերից այս պատառիկը 2002-2005 թվականներին ոստիկանության համակարգում ունեցած նրա գործունեության դրվագներից է, համակարգ, որտեղ աշխատանքի էր անցել հանրահայտ «Կրակեմ Հրաչ» մականունով հայտնի, հետագայում գեներալ-լեյտենանտի ուսադիրների արժանացած Հրաչյա Հարությունյանի առաջարկով, ում հետ համատեղ գործունեության նախորդ տարիներին ունեցել էր ակտիվ, արդյունավետ աշխատանքի փորձ:
Այս մասին գրված է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։
«Դեդ Հասան՝
Զարմանալի զուգադիպություններ․
2002թ. տեղափոխվեցի ՀՀ ոստիկանության համակարգ, աշխատում էի քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետի պաշտոնում: Բաժինը պայքարում էր քրեական հեղինակությունների, օրենքով գողերի դեմ: Հրամանս ստորագրել էր ոստիկանության գեներալ-գնդապետ, ներկայումս լուսահոգի Հայկ Հարությունյանը, ում ճանաչում էի դեռ նախկին աշխատատեղիցս ու, որպես երկու հիմնարկությունների ներկայացուցիչներ, վերահսկում էինք կալանավայրերում իրականացվող աշխատանքը: Չեմ փոշմանում, որ աշխատել եմ պատվի նման բարձր գիտակցում ունեցող ղեկավարի ենթակայությամբ:
Հիշողությանս մեջ տպավորվել է «Զվարթնոց» օդանավակայանում օրենքով գող, հայտնի Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի, մուտքը կասեցնելը, ով Ռուսաստանի Դաշնության քրեական մի քանի հեղինակությունների հետ Հայաստան էր ժամանել հայտնի գող Սվո Ռաֆի մահվան տասնամյակի կապակցությամբ:
«Զվարթնոցում» ժամանածներին դիմավորողների մեջ էին տեղի մի քանի օլիգարխներ: Նրանցից մեկը մոտեցավ` ականջիս շշնջալով, որ եկածների մուտքը իշխանության վերին օղակների հետ համաձայնեցված է և խնդրեց հնարավորինս արագացնել:
Դեդ Հասանի անձնագիրը ձեռքիս` ես դիտավորությամբ էի ձգձգում փաստաթղթի զննումը` հար և նման «Ռուսական կայսրության թագը» կինոնկարի այն դրվագին, որտեղ, թագի սպասումով, թանգարանի աշխատողը երկարաշունչ պատմություն էր սկսել Աստվածաշնչից` Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց… Մի խոսքով սպասում էի իմ անմիջական ղեկավարության ցուցումին:
Տեսնելով, որ գործընթացն անհարկի երկարում է, Դեդ Հասանը` հանցավոր աշխարհի արքան, ով մշտապես կեպի էր կրում, հանեց այն` ասելով. «Գուցե այսպես նմանեցնեք»:
Այդ պահին ես ակամայից հիշեցի և «Կախարդված տղան» մուլտֆիլմը, որի հերոսի բաղձալի ցանկության իրականացման նախապայմաններից մեկն էլ այն էր, որ… թագավորը նրա առաջ պիտի գլխաբաց կանգնի: Այդ ժամանակների իմ փայփայված երազանքներից էին գեներալական ուսադիրները, սակայն ինչպես մուլտի հերոսն էր ստիպված սպասել երազանքի իրականացմանը, ստիպված էի սպասել և ես: Այդ ժամանակից հաշվարկած` ամբողջ ութ տարի:
Ինչևէ: Ժամանածներից արդեն իսկ բերման էր ենթարկվել մի քանի հանցավոր հեղինակություն: Դեդ Հասանի համար անհաճո էր նման դիմավորումը։ Ակնհայտ էր, որ նրան նման ընդունելություն չէր խոստացվել: Ի վերջո եկավ թույլ տալու հրահանգը:
Տարիներ անց ես Դեդ Հասանի հետ հանդիպելու մի առիթ էլ ունեցա: Այդ ժամանակ ԱԱԾ-ի բարձրաստիճան աշխատակից էի երազանքս իրականացած գեներալական ուսադիրներով, գործուղումով գտնվում էի Մոսկվայում: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ երեկոյան նստած էինք «Ֆայտոն» ռեստորանում, երբ ներս մտավ նա: Մեր հայացքները խաչվեցին: Դեդ Հասանը կատակով հարցրեց. «Այստեղ էլ ե՞մ անձնագիր ներկայացնելու»:
Ես ժպիտով պատասխանեցի, որ սա այն տեղը չէ:
Ակնհայտ էր, որ մինչև ռեստորան գալը նա տեղեկացված էր այնտեղ իմ գտնվելուց: Բոլոր դեպքերում հյուրընկալողներս արժանացան դիտողությանս, որքան էլ, որ այն կատակախառն էր: Իսկ ասածս հետևյալն էր. «Ի՞նչ եք բերել մի տեղ, որտեղ կարող է լինել մահափորձ»: Բնականաբար ասածիս ենթատեքստում Դեդ Հասանի անձն էր նկատի առնված: Զարմանալի զուգադիպությամբ մեկ տարի անց նա իր մահկանացուն կնքեց հենց այդ ռեստորան մտնելիս:
(Շարունակելի)»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը