Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Փաստացի Ադրբեջանն ընդունել է, որ Արցախն իր տարածքային ամբողջականության մաս չէ. Սա հաղթաթուղթ կարող ենք դարձնել, իրավական զենք․․․ 11/04/2022   22:26  |  Վերլուծություններ

Մեծ քաղաքականության մեջ պոպուլիզմի այս ժամանակաշրջանի բնորոշ հատկանիշներից մեկը իրավական դիսցիպլիններից նահանջն ու իրավական փաստաթղթերով չառաջնորդվելու քաղաքականությունն է։ Բնականաբար, պոպուլիստների համար մատչելի է հայտարարությունների և հռետորաբանության մակարդակում մնալը, մանավանդ, որ հակառակ դեպքում նրանք ուղղակի տանուլ են տալու։

Գունավոր հեղափոխությունը հաջորդած Հայաստանում այս մոտիվը ի սկզբանե որդեգրված էր, քանի որ իշխանության եկածները հենց պոպուլիստներն էին։ Ընդ որում, հասարակության ամենաուղղորդվող շեշտերի կառավարմամբ ինքնահաստատվողները։ Այս սեգմենտի ռեակցիան շատ բնական է՝ «ես քեզ, դու ինձ» տրամաբանությամբ։ Եվ իշխանության եկած պոպուլիստներն էլ կիրառելով այս գործոնը տվյալ սեգմենտին օգտագործում են ցանկացած խնդրի առաջ կանգնելիս։

Հայաստան-Արցախ հարաբերություններում թուրքադրբեջանական տանդեմի քաղաքականությունն էլ ի սկզբանե եղել է իրավական փաստաթղթերից և համընդհանուր ճանաչում ստացած փաստերից և փաստարկներից խուսափումն ու խուսանավումը։

Այս համատեքստում վերը նշված թշնամական տանդեմի համար ուղղակի գտածո է ՀՀ ներկա իշխանությունն իր հիմնական լիդեր-«բանակցողով»։

Աշխարհաքաղաքական փոփոխությունների այս ժամանակում, երբ երկբևեռ աշխարհակարգի կոնկրետ ուժեր միաբևեռության լուրջ ձգտումներից չեն հրաժարվում՝ հնագույն քաղաքակրթությունների կործանումի առջև իսկ կանգ չառնելով մի՞թե չեն հասկանում, որ այսպես երկար շարունակվել չի կարող։ Իրենց անկշտությունից մի օր ամեն ինչ պայթելու է՝ տակնուվրա անելով երկրագունդը։

Աշխարհի հնագույն քարտեզներում Հայաստանն է համարվում հնագույն քաղաքակրթության բնօրրանը, մինչդեռ Ազարբայջան կոչվող պետությունն աշխարհի քարտեզի վրա հայտնվել է ընդամենը 1918-ին։ Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ 1920 թվականին խորհրդային կարմիր բանակն ազարբայջանը վերածել է Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Եվ խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին, Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին՝ Արցախը։ Այսինքն, 1918-ին ստեղծված Ադրբեջանն Արցախը չէր կարող այդ պահին ճանաչել իր մաս, քանի որ անկախ Ադրբեջանը ձևավորվել է 1918 թ․ դեմոկրատական Ադրբեջանի սահմաններով, իսկ Արցախը Ադրբեջանի կազմ է մտցվել է 1921-ին։ Այսպես ասած՝ 1921-ին է բռնակցվել ազարբայջանին։

Գանք անցյալ դարավերջի՝ խորհրդային կարգերի փլուզման շրջանի գործընթացներին։

Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին։ 1988 թվականին Արցախյան շարժմանը հաջորդած հայ-ադրբեջանական պատերազմի սանձազերծողը կրկին ազարբայջանն էր։ Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։

Ինչ վերաբերվում է մեր օրերին, ի նպաստ ազարբայջանի փաշինյանի կողմից պատմական փաստերի խեղաթյուրմանը՝ Ալմա-Աթիի հռչակագրի վրա հղում անելով․ ապա՝ հարկ է շեշտել, որ Ալմա-Աթիի հռչակագրով Հայաստանը 1991թ. Ադրբեջանի հետ հարաբերություններ չի հաստատել, տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Իսկ ԱՊՀ-ի համաձայնագիրը Հայաստանը վավերացրել է 10 վերապահումով։

Ըստ ԳԽ նախկին պատգամավոր, «Արցախ» պատգամավորական խմբի անդամ, ԳԽ Արցախի հարցերով հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանի՝ «Ալմա Աթիի հռչակագիրը Ադրբեջանը չեղարկել է։ Այնտեղ եղել է Մութալիբովի ստորագրությունը, բայց Ադրբեջանն այն չեղարկել է իր ստորագրությմաբ։ 1993 թվականին Հեյդար Ալիեւը մեկ օրում ստորագրել է ոչ թե ԱՊՀ հռչակագիրը, այլ միայն կանոնադրությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը 1993 թվականին է միացել ՝ այլ սահմաններով եւ վավերացրել է միայն կանոնադրությունը, ինչը շատ կարեւոր է եւ նշանակում է, որ Ադրբեջանն այդ հռչակագրի անդամ չէ, հետեւապես Ադրբեջանին դա չի կարող վերաբերվել»։

Ասել է, թե՝ երբ Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում էին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթիի հռչակագրին, չեղած բանի էին հղում անում։

Եվ քառակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ կատարված նշումը, թե՝ հիշյալ փաստաթղթերի հիմքով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրականության հետ աղերս չունի, քանզի «փաստաթղթերի հիմք» ասվածը գոյություն չունի։

Սուրեն Զոլյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պարզ բացատրել է՝ «տվյալ փաստաթղթով Հայաստանը հարաբերություններ է հաստատել, օրինակ, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, բայց ոչ՝ Ադրբեջանի հետ»։

Հայաստանի կողմից վերապահումներով վավերացված այդ հռչակագրում կետ կա այն մասին, որ հռչակագիրը բաց է այլ պետությունների համար։ Ընդ որում, նաև այն այն պետությունների համար, որոնք մինչեւ ԽՍՀՄ փլուզումը անց են կացրել իրենց անկախության հանրաքվեն՝ ԽՍՀՄ գործող օրենքներով։ Սուրեն Զոլյանը շեշտում է՝ «Ղարաբաղի անունն այնտեղ ուղիղ չկա, բայց , փաստորեն նշված է, որ Ղարաբաղն իրավունք ունի նույն ձեւով ճանաչվել»։

Եվ ճանաչվել է․․․

Այս բոլոր փաստաթղթերը, որոնք վկայակոչում է Սուրեն Զոլյանը, իրապես հաղթաթուղթ են իրավական ճանապարհով ազարբայջանի դեմ դատ բացելու և հաղթանակի հասնելու համար։

Այս համատեքստում ուղղակի անհասկանալի է այն տենդագին ջանքը, որ փաշինյանը ներդնում է՝ «ապացուցելով» անապացուցելին։ Վերջինիս այն թեզը, թե իբր Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը դեռ 1991-ին են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, որով առաջնորդվելով էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հասցվում է 29 հազար 800 քառակուսի մետր տարածքի, Սուրեն Զոլյանը որակում է «կեղծարարությամբ զբաղվել կամ անտեղյակություն»։

Այո, դեռ այն ժամանակ Հայաստանը ճանաչել է ԱՊՀ անդամ դառնալու՝ Արցախի իրավունքը, իսկ Ադրբեջանն այդ փաստաթղթին չի միացել, վերջինս 1993-ին է ստորագրել՝ այլ սահմաններով։

Ներկա իշխանության միտումնավորությունն ակնհայտ է, հակառակ դեպքում իրենց իրավական անգրագիտությունը կարող էին թաքցնել մասնագիտական հանրությանը ներգրավելով գործընթացներին, ի վերջո, եղած բոլոր իրավական փաստաթղթերն ու հիմնավորումները վեր հանելով, այլ ոչ թե՝ իրավական փաստաթղթերի և պատմական իրողությունների անտեսմամբ՝ պոպուլիստական հայտարարություններ անելով՝ ժամանակավոր և կեղծ ալիբիներ ստեղծելով ազարբայջանի համար

Փաստն այն է, որ չկա, գոյություն չունի որևէ փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, քանզի Արցախն էլ ինչպես Հայաստանը, օրինական կարգով դուրս է եկել փլուզվող խորհրդային միության կազմից։

Իսկ սա նշանակում է, որ Ալմա-Աթիի հռչակագիրը բացառապես ի շահ և ի նպաստ Արցախի հաղթաթուղթ է, իրավական զենք, որը ճիշտ բանակցողի դեպքում լուրջ արդյունքի կբերի մեզ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:53 04/11/2022  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
11:43 04/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ-ն կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագծին
22:31 03/11/2022  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ մենք երբևէ չենք համաձայնելու իր այն թեզի հետ, որ հողերը վաճառելով հանգիստ կապրենք. Աշոտ Անդրեասյան (տեսանյութ)
20:34 03/11/2022  |  ՔաղաքականՎտանգ կա, որ թուրք-ադրբեջանական զորքը ուղղակիորեն կներխուժի Երևան. Ռուսաստանը լավ անձրևանոց չէ, բայց այլընտրանք չունենք. Ա. Աշոտյան (Տեսանյութ)
19:19 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ-ն կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագծին
17:40 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանից Ավետարանոց հարս գնացած Րիթան գյուղին սիրահարվել է ամուսնու պատմություններով. տեսնել չի հասցրել, թշնամին օկուպացրել էր արդեն
13:14 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանության հետ բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ կան՝ կապված Արցախի հետ. Բեգլարյան
10:12 03/11/2022  |  ՄամուլԵրբ տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն. «Հրապարակ»
19:19 02/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է
22:35 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱռանց Արցախ չկա՛ Հայաստան․ Գառնիկ Դանիելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]