Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Մոսկվան այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ, խաղացեք, տեսնենք՝ ով ինչ կշահի. «Հրապարակ» 11/02/2022   10:15  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվ այսպես, Սոչիի ինտրիգն ավարտված է մի բավականին չեզոք հայտարարությամբ, որը ցույց է տալիս, թե դեռ ինչքան երկար ճանապարհ ունենք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ Ադրբեջանի հետ հստակության հասնելու համար։ Եզրափակիչ հայտարարության մեջ չկա «Արցախ» բառը, ինչը վատ է, բայց չկա նաեւ «միջանցք» բառը, ինչը լավ է։ Հայաստանի քաղաքական դաշտը Սոչիի հայտարարությունը որակեց որպես փաստաթուղթ, որը ցանկալի արդյունք չտվեց։ Իսկ ինչպե՞ս են գնահատում այն ռուս քաղաքագետները։ Մենք զրուցել ենք ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ, որը պաշտոնական Մոսկվայի խոսնակներից է համարվում։ 

Ինչպե՞ս եք գնահատում՝ այդ հայտարարությամբ Հայաստանն ո՞ւր հասավ, եւ ինչ տվեց այն Ադրբեջանին։ 

Սպասելիքները, այս եռակողմ հանդիպման հետ կապված, բազմազան էին, ընդհուպ՝ սենսացիոն։ Շատերը կարծում էին, որ Մոսկվան հանդես կգա ինչ-որ նոր առաջարկներով, իսկ Փաշինյանը նախօրեին մեկ ժամ զրուցել էր Պուտինի հետ եւ խնդրել, որ հայտարարության մեջ հիշատակվի Ղարաբաղը։ Հայտարարությունը, սակայն, կազմված է ընդհանուր ֆրազներից, նշված են հայտնի թեզեր, բայց Ղարաբաղը չկա։ 

Ղարաբաղ չկա, բայց այն նշված է որպես ռուս խաղաղապահների դիսլոկացիայի տարածք։ 

Այո, Պուտինն ասուլիսում ասաց, որ շատ հարցեր շոշափվել են, բայց որոշ դիրքորոշումներ չեն արտացոլվել հայտարարության մեջ։ Ասաց նաեւ, որ կշարունակվեն բանակցային գործընթացը, լուծումների որոնումը, նաեւ՝ որ սկզբունքորեն դեմ չէ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին, միայն թե դրանք բերեն խաղաղության, թեկուզ՝ առանց ՌԴ մասնակցության։ Թեեւ մենք հասկանում ենք նպատակները, որոնք դնում  է Արեւմուտքը՝ ակտիվացնելով ջանքերը Ղարաբաղի ուղղությամբ։ Այստեղից եզրակացություն՝ Մոսկվան դադարում է իրեն համարել գլխավոր բանակցային հարթակ եւ ընդունում է նաեւ արեւմտյան պլատֆորմը։ Հետեւապես, այդ հայտարարությունն արտահայտում է նաեւ Ադրբեջանի հետաքրքրությունները, որոնք հիմնվում են 5 հայտնի սկզբունքների եւ այն համաձայնությունների վրա, որոնք ստորագրվել են եռակողմ ֆորմատում՝ սկսած 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Ոչ մի այլ դետալ չկա։ 

Խաղաղության  պայմանագրի մասով նորություն  չկա, փաստորեն։  

Խաղաղության պայմանագրի նախապատրաստումը գործնականում ընթանում է։ Ըստ որոշ տվյալների՝ կա ինչ-որ կմախք, որը, իբր, Ադրբեջանն է նախապատրաստել, որի վրա աշխատում է Հայաստանը, բայց դրա մասին ոչ մի բառ չկա հայտարարության մեջ։ Չեն հիշատակվում նաեւ ամերիկյան, բրյուսելյան պլատֆորմները։ Որքան ես գիտեմ, Բրյուսելում Ալիեւը եւ Փաշինյանը կրկին հանդիպելու են դեկտեմբերին, եւ շատ հնարավոր է, որ ստորագրեն ինչ-որ համաձայնագիր, խաղաղության պայմանագիր։ Ինտրիգն այն է, թե ինչ պայմաններով դա կլինի։ Որովհետեւ խաղաղության պայմանագրի տրամաբանությունը ենթադրում է, որ դուք ընդունում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ եթե Հայաստանը դա ստորագրում է, հետեւապես, նաեւ ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Դա տրամաբանական է։ Երրորդ պահն էլ այն է, որ հայկական դիվանագիտությունը ԵԽ-ի օգնությամբ փորձում է վերակենդանացնել Մինսկի խումբը, որպեսզի որոշի ԼՂ-ում մնացած հայկական անկլավի ճակատագիրը։ Բայց այստեղ կա երկակի քայլ՝ նկատի առնելով այն, որ պատերազմի ժամանակ Հայաստանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ 

Հայտարարությունից հետեւում է, որ ՌԴ խաղաղապահները պահանջված են, նրանց մանդատը երկարացվելո՞ւ է։ 

Մեր խաղաղապահներն իրականում չունեն միջազգային մանդատ, ինչպես, օրինակ, Աբխազիայում, որտեղ այդ մանդատը խաղաղապահներն ունեին։ Իրավական առումով սա ընդամենը նշանակում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի զինուժի որոշակի կոնտինգենտի ներկայություն։ Իսկ այդ դեպքում մենք, ցավոք, պարտավոր ենք որոշել ՌԴ խաղաղապահների ճակատագիրը՝ նրանց այնտեղ տեղակայման ժամկետները բացառապես Բաքվի հետ երկխոսության արդյունքում, առանց Երեւանի։ 

Բայց Փաշինյանն ասել է, որ ՌԴ խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարացվելու է առնվազն 20 տարով։  

Նիկոլ Փաշինյանը մի բան է ասում, բայց դուք ուզում եք, որ ես վերլուծեմ այն, ինչ կա իրականում,  չէ՞։ Իսկ իրականության մեջ իրավական առումով այդպիսի տարբերակ է բացվում։ Մյուս պահը՝ կարող է մանդատը երկարացվել, իսկ կարող է չերկարացվել։ Բացառիկ դեպքում հնարավոր է, որ Ալիեւը գնա Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակ շնորհելու, Սան Մարինոյի ստատուս տալու, բայց ինչ էլ լինի, դա լինելու է միմիայն  Ադրբեջանի կազմում։ Արդյունքում հակասությունները ֆորմալ առումով չեն վերացել։ Դիվանագիտական ջանքերը շարունակվում են, եւ հիմա բոլորը սպասում են, թե ինչ օգուտ է տալու արեւմտյան խաղը։ Մեզ համար անսպասելի էր այն, որ Պուտինը գրավեց նեյտրալ դիրք, որը հայտարարության մեջ մաքսիմումի է հասցված։ 

Ինչո՞ւ, ինչի՞ հետ է դա կապված։

Ամենայն  հավանականությամբ, Մոսկվայում չեն հավատում, որ Արեւմուտքը հիմա ընդունակ է մեծ խաղի, որովհետեւ Եվրոպայում խելագար իրադարձություններ են տեղի ունենում, այնտեղ ճգնաժամ է, չենք հավատում, որ այդ իրավիճակում նրանք ի վիճակի են եւ հետաքրքրված են Անդրկովկասում խոշոր խաղ խաղալու։ Ուզում եք գնալ Արեւմուտք՝ գնացեք, խնդրեմ, մենք չենք առարկում, եթե դուք կկարողանաք համաձայնության գալ։  

Միջանցքի մասին խոսք եղե՞լ է Սոչիում, հայտարարության մեջ չկա ոչինչ։ 

Ադրբեջանն է նախաձեռնում այդ հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա Զանգեզուրի միջանցքի մասին ոչինչ։ Հայաստանն իր տարբերակն է առաջարկում, եւ սա զուտ բանավեճի հարց է։ Բայց գոյություն ունի դելիմիտացիայի պրոբլեմ, որը հնարավոր չէ իրականացնել առանց ռուսական քարտեզների։ Բրյուսելի օրակարգն ունի նույն հարցերը, ինչ մոսկովյանը։ Նրանք կարող են ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց դելիմիտացիան ի՞նչ հիմքերով են իրականացնելու, Փաշինյանի ու Ալիեւի միջեւ անձնական պայմանավորվածությունների՞, թե՞ ինչ-որ այլ քարտեզների օգտագործմամբ։ Կարող են լինել 2018-2020 թվականների քարտեզները, որոնք Հայաստանը ներկայացրել էր Վերսալի կոնֆերանսի ժամանակ, 2019 թվականին։ Իսկ եթե Ռուսաստանի քարտեզներով է լինելու դելիմիտացիան, ապա ստացվում է, որ Ռուսաստանը ներկա է։ Ռուսաստանը՝ որպես ռեալ ուժ ու գործոն, գոյություն ունի, սակայն գրավել է նեյտրալության, հավասար հեռավորության դիրք ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ադրբեջանից։ 

Մենք չե՞նք Ձեր ռազմավարական գործընկերը։  

Պատճառները տարբեր են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Երեւանն իրեն պատից պատ խփում Մոսկվայի ու Բրյուսելի արանքում, ու Ալիեւը չի խանգարում այդ խաղին։ Նրա համար  միեւնույն է, թե որտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը՝ Մոսկվայո՞ւմ, Բրյուսելո՞ւմ, թե՞ Թեհրանում,  որովհետեւ խոսքն իր պայմանների մասին է։ Մոսկվան էլ այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ՝ խաղացեք։ Տեսնենք, թե ով ինչ կշահի։

Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանն իրեն վերադարձրեց տարածաշրջանում մոդերատորի դերը։ 

Ոչ, Ռուսաստանը հրաժարվեց գլխավոր մոդերատորի դերից եւ դարձավ մոդերատորներից մեկը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02․11.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:33 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանություններից պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն կա. Սոչիի հայտարարությունը հարցեր է առաջացնում. Արցախի ԱԺ պատգամավոր
14:12 01/11/2022  |  ՎերլուծություններՄասնավոր հայացք
15:33 29/10/2022  |  Միջազգային լրահոսԿրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախում խաղաղապահ առաքելության երկարաձգմանը վերաբերող հայտարարությանը
10:06 29/10/2022  |  ՄամուլԱդրբեջանը հակված չէ Սոչիում ինչ-որ բան ստորագրելու. Նա ավելի մեծ ախորժակ ունի. «Հրապարակ»
12:24 26/10/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի, Ալիեւի ու Պուտինի եռակողմ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 31-ին
16:51 24/10/2022  |  ԼՐԱՀՈՍՀոկտեմբերին և նոյեմբերին կարևոր հանդիպումներ տեղի կունենան Ռուսաստանում և Բրյուսելում (տեսանյութ)
13:05 24/10/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող հանդիպման մասին
09:59 20/08/2022  |  ՄամուլՓաշինյանը, Պուտինն ու Ալիևը կհանդիպեն. «Հրապարակ»
23:01 09/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱլիեւը պնդել է`Հայաստանը ընդունել է իրենց հինգ սկզբունքները. որո՞նք են դրանք
17:44 31/03/2022  |  Միջազգային լրահոսՊուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]