ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում».Ստեփանակերտում միջազգային գիտաժողով է անցկացվել 10/29/2022 14:59 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» թեմայով միջազգային գիտաժողովը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջազգային գիտաժողովի մասնակիցները նախ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին:
Գիտաժողովի բացմանը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, կարևորելով գիտակրթական ներուժի վերհանումն ու զարգացումը, ինչպես նաև միջազգային գիտական, վերլուծական, կրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումը, խորհրդարանի ղեկավարը նաև շնորհավորել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի 25–ամյակը, որի գործունեության հիմքում այդ առաջնահերթություններն են:
«Իր քառորդդարյա գործունեության ընթացքում բուհին հաջողվել է դառնալ Արցախի առաջատար գիտակրթական օջախներից մեկը: Ստեղծման օրից անցնելով մասնագիտական ոլորտների ընդլայնման ու կատարելագործման բարդ ու պատասխանատու ճանապարհ՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանը շարունակում է գալիք մարտահրավերներին պատրաստ ու հիմնավոր գիտելիքներով զինված սերունդների կրթադաստիարակչական գործունեությունը»,-ասել է Ա. Թովմասյանը՝ ողջունելով Արցախում միջազգային գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունը:
Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դոնարա Գաբրիելյանը ողջունելով ներկաներին, կարևորել է կրթության դերը ստեղծված իրավիճակում՝ ընդգծելով, որ կրթությունն ու գիտությունը պետության ու տնտեսության զարգացման գրավականն են: Ռեկտորի խոսքով՝ 25-ամյա գործունեության ընթացքում ՄՄՀ-ն թողարկել է այնպիսի մասնագետներ, ովքեր մեծ ներդրում ունեն պետության զարգացման ու կայացման գործում:
ՄՄՀ պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ «Անել այն ամենը,ինչը կարող է օգուտ բերել երկրին» կարգախոսով առաջնորդվելով, բուհում շարունակական անց են կացվում գիտաժողովներ, կլոր սեղաններ՝ երկրի առջև ծառացած հիմնախնդիրների շուրջ: Բացի այդ, պարբերաբար կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, որոնց հրավիրվում են նաև գիտնականներ արտերկրից:
«Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցել և զեկուցումներով են հանդես եկել Հայաստանի և Արցախի տարբեր բուհերի դասախոսներ, պրոֆեսորներ, ինչպես նաև գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Հարավային Օսեթիայից՝ առցանց ձևաչափով:
Ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի տարբեր բուհերի դասախոսներ:
Գիտաժողովից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոց համալսարանի գրադարանում կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են 25 տարիների ընթացքում բուհի հրատարակած աշխատությունները, դասախոսների գիտական աշխատանքները, մենագրություններ, հոդվածների ժողովածուներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել