Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ)
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը․ մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն իր 19-ամյա որդուն․ Աննա Հակոբյան 10/28/2022   10:25  |  Մեկնաբանություն

Դավաճանությունը մահ է. Դավաճանության պահին արձանագրվում է մահ, մեռնում են այն հարաբերությունները, որ մինչ այդ գոյություն են ունեցել կամայական երկու սուբյեկտների միջեւ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Նա նաև նշել է. «Իսկ այն ինչ մահացած է պետք է թաղվի, այլապես կնեխի:


Երբ դավաճանություն է տեղի ունենում ամուսինների միջեւ, մարդիկ սկսում են վիճել, թե ով էր դրա մեղավորը, փնտրում են կատարվածի պատճառահետեւանքային կապերը, եւ դեպքերի գերակշիռ մեծամասնության պարագայում պարզապես հեռանում են իրարից:

Այդպիսով պատժում են իրար եւ միեւնույն ժամանակ նոր հարաբերություն են փնտրում, հույսով, որ այն իրենց երջանկություն կբերի: Միմյանց մեղադրելու ամբողջ աղմուկի մեջ սակայն մոռանում են արձանագրել մահը եւ հողին հանձնել մահացածին: Այդպիսով ամենքն իր մեռելին շալակում է եւ գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու:

Երբ դավաճանություն է տեղի ունենում հայրենիքի եւ հայրենիքի զավակի միջեւ, ամեն ինչ նույնն է: Մահանում են այդ երկուսի մեջ մինչ այդ եղած հարաբերությունները: Եւ հեռանում են իրարից հայրենիքն ու իր զավակը: Մեր դարավոր պատմությունը վկա:

Դժվար է ասել՝ ով ում է պատժում, բայց հայրենիքը մնում է առանց իր զավակի, միայնակ, ու անտեր: Զավակը մնում է առանց հայրենիքի: Յուրաքանչյուրը շալակում է իր մեռելին եւ գնում նոր հարաբերություն, նոր երջանկություն գտնելու: Մի բան, որ այդպես էլ էլ չի գտնվում: Մեր դարավոր պատմությունը վկա:

Որովհետեւ հայրենիքի համար չկա երջանկություն առանց իր զավակի եւ զավակի համար չկա երջանկություն առանց իր հայրենիքի:

Եւ ուրեմն, պետք է մի օր, ի վերջո, մեր եւ մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին եւ նոր հարաբերությունների, անդավաճան հարաբերությունների, նոր երջանկության ծնունդի հնարավորություն տալ:

Սա նշանակում է դադարեցնել աղմուկը՝ Պողոսն էր մեղավոր, չէ՛, Պետրոսն էր մեղավոր, չէ՛, Բարդուղիմեոսն ավելի մեղավոր էր: Նախկիններն էին մեղավոր, որ 30 տարի թալանեցին երկիրը, չէ՛, ներկաներն են մեղավոր, որ երկու տարում 30 տարվա մեր բոլորի փորած փոսը չլցրեցին եւ ազգովի ընկանք մեջը: Դաշնակիցն էր մեղավոր, որ չհասավ, չէ՛, թշնամին էր մեղավոր, որ ավելի շատ դաշնակից ունեցավ, միջազգային հանրությունն էր մեղավոր, որ անտարբեր եղավ, եվրոպական ստանդարտներն են մեղավոր, որ երկակի դուրս եկան, մեծ երկրներն են մեղավոր, որ զենք չտվեցին, փոքրներն էլ են մեղավոր, որ զենք չունեին, որ տային, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սպիտակ արջերն են մեղավոր, որ վերանում են, հայի բախտն է մեղավոր, հետին խելքն է մեղավոր, արդյունքում՝ մեր ճակատագիրն է մեղավոր:

Ե՞ս: Ես ի՞նչ։ Ես պատգամավոր էի, ես նախարար, ես մարզպետ էի, ես դիվանագետ, ես բիզնեսմեն, ես պրոֆեսոր, ես բժիշկ էի, ես ուսուցիչ, ես թարգմանիչ էի, ես արվեստագետ, ես ծրագրավորող, ես փիառշիկ, ես տաղանդ, ես հանճար․ թիկունքում մենք ավելի պետքական էինք:

Ե՞ս։ Ես ի՞նչ։ Ես այլ երկրների մայթերին դրամահավաք էի կազմակերպում, ես գիշերուզօր միջազգային կառույցներին նամակներ էի գրում, ես ծխախոտ ու պեչենի էի հավաքում տղերքի համար, ես ջերմատեսիլ սարքեր էի ճարում, ես մեր հերոսներին վրանով եւ վերմակով էի ապահովում, ես առյուծ տղեքի տնեցիների համար ֆուռերով շոր ու կոշիկ էի ուղարկում, ես հածանավերով դեղերի խմբաքանակներ, ես ինքնաթիռներով զենքեր, ես այլ երկրներում միտինգներ էի կազմակերպում՝ օտարներից ուշադրություն պահանջելով, ես պիկետներ էի անում, ես դրոշներ էի պատռում, ես դեսպանատների վրա ձու էի շպրտում, ես քոչարի էի պարում, ես գիշեր-ցերեկ դարդ էի անում:

Մենք բոլորս ո՛չ քուն ունեինք, ո՛չ դադար, ո՛չ ուտում էինք, ո՛չ խմում, հնարավոր ու անհնարն էինք անում առյուծ տղերքի եւ մեր հայրենիքի համար:

Իմ տղեն մինուճար էր, մառանում էի թաքցրել, իմ ամուսինը տան միակ կերակրողն էր, որ իրեն բան լիներ, բա մենք ո՞նց կապրեինք, իմ տղեն ողնաշարի հետ խնդիր ունի, իմ տղի կույրաղիքը նոր էին հեռացրել, իմի ատամն էր ցավում, իմի՝ բութ մատը:

Բայց ա՜յ, որ օ՜դը փակվեր, օ՜դը, այսքան զոհ չէինք ունենա։ Էն 100 գեներալը դավաճան չլինեի՜ն, էն 1000 սպան դիլետանտ չլինեի՜ն, առաջնագծում խուճապ չտարածեի՜ն, չվախենայի՜ն, չփախչեի՜ն, զենքը լինե՜ր, զինվորը լինե՜ր, զենքը կրակե՜ր, ժամանակին զանգեի՜նք, ժամանակին զիջեի՜նք, ժամանակին խնդրեի՜նք...


Դավաճանությունը մահ է: Պետք է արձանագրել այդ մահը եւ թաղել մեռելին: Եթե նույնիսկ մեռնողը հարաբերությունն է։ Երբ մեր սիրելի մարդն է մահանում, մենք նրան չենք թողնում անթաղ ու հեռանում: Մենք նրան հողին ենք հանձնում, բայց չենք լքում: Շարունակում ենք սիրել, գուցե ավելի շատ ենք սիրում, շարունակում ենք կարոտել, գուցե ավելի շատ ենք կարոտում, շարունակում ենք շփվել, գուցե ավելի շատ ենք շփվում՝ նոր հարաբերություն ենք կառուցում, նոր հարթություն։ Չպետք է վախենալ․ երբե՛ք չենք մոռանում։

Սա մե՛նք ենք եւ մե՛ր հայրենիքը: Մենք սիրում ենք մեզ այնպիսին ինչպիսին կանք, մենք սիրում ենք մեր հարաբերությունները, եթե նույնիսկ դրանք մահացել են, բայց մենք պետք է թաղենք այդ հարաբերությունները եւ նորի ծնունդի հանարավորություն տանք:

Հակառակ դեպքում մեռելը նեխում է, շուրջը տարածում թանձր գարշահոտ, ոչնչացնում ցանկացած ծիլ, որ կկանաչեր եւ պտուղ կտար, ցանկացած բջիջ, որ կբեղմնավորվեր եւ նոր կյանք կտար, ցանկացած էլեմենտ, որ նոր էներգիա կստեղծեր:

Ինչպես թաղե՞նք։ Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, անհիշելի ժամանակներից դատարկ լոզունգ դարձած ինքզինքը ձոներն ու փառաբանումները, մեզ կառավարող, մեր վախերի վրա կազմած քաղաքական բանաձեւերի շրջանառությունը, փուչ բաժակաճառերը՝ դրանք երբեք չե՛ն բերել մխիթարություն, երբեք չե՛ն մեղմացրել ցավը, չե՛ն սքողել մեղավորությունը եւ չե՛ն փոխել իրականությունը:

Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն:

Մենք պետք է ծնենք նո՛ր երգեր, նո՛ր բաժակաճառեր, նո՛ր ոտանավորներ, նո՛ր բանաձեւեր, նո՛ր կյանք, նո՛ր իրականություն։ Հայրենիքի հետ նո՛ր հարբերություն՝ անդավաճա՛ն հարաբերություն, երջանի՛կ հարաբերություն»,-գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:35 27/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ
10:24 25/10/2022  |  ՄամուլՕդանավում Աննա Հակոբյանին ռեպլիկներ են ուղղել. Նա օդանավ բարձրանալով անցել է Կոնջորյանի մոտով եւ «ֆշշացրել». «Հրապարակ»
12:14 22/10/2022  |  ԼՐԱՀՈՍՀյուրընկալվել էի Ելիսեյան պալատում՝ սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից, ներկայացրի, թե որքան է փոխվել Երևանը 2018–ից հետո․ Աննա Հակոբյան
09:47 20/10/2022  |  Մամուլ«Էրատո» ջոկատի անդամն առաջարկել է կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը. «Հրապարակ»
11:51 18/10/2022  |  ՄեկնաբանությունԻնձ խոշտանգումների են ենթարկում, ամենապիղծ պիտակավորումներով նվաստացնում. Աննա Հակոբյան
18:27 11/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱյդ կինը առաքելություն ունի. Նա նոր արյունահեղություն է գուժում․ Կարինե Նալչաջյան
13:15 10/10/2022  |  ՄեկնաբանությունԱննա Հակոբյանը մեղադրում է հայ կանանց՝ խաղաղության իր արշավին չմիանալու համար
18:01 08/10/2022  |  ՄեկնաբանությունՍիրելի Էսթեր, սա այն ամենն է, ինչ մաղթում եմ քեզ.Աննա Հակոբյանը՝ իր օգնականի հարսանիքին
17:42 03/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը մասնակցել է Լանջիկ գյուղի մանկապարտեզի բացման արարողությանը
15:24 01/10/2022  |  Մեկնաբանություն2 բուշալտ վրեն քցած, արդուզարդը ձեռին կապած, ֆենած մազերով ու ցելաֆանը վրեն մատրասի վրա պառկած. Արամ Գևորգյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]