ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրամանատարները Խուռհատ սարում փրկվել են, իսկ զինվորները՝ զոհվել, գերեվարվել. Դիվիզիայի հրամանատարը հարցի պատասխանը չուներ (տեսանյութ) 10/11/2022 22:13 | Դատական ռեպորտաժներ

Առաջին կորպուսի առաջին դեմքը չի կարող չիմանալ, թե զորամասերում ինչ է կատարվում։ Առանց հրամանի նահանջի ժամանակ զինվորները տեղակայվում են այնտեղ, որտեղ իրենք են ցանկանում։ Չե՞ք գտնում, որ այդ իրավիճակի պատասխանատվությունը կորպուսի բարձր հրամանատարությանն է։ Երեխեքի բարոյահոգեբանական վիճակը, մարտական առաջադրանք կատարելու իրավիճակը...
Կորպուսի հրամանատարը հիմա դատարանում հայտարարում է, որ պատերազմից տեղեկություն չի ունեցել, տեղյակ էր կուտակումներից, հրաման չի ստացել։ Ինչպե՞ս է ստացվել, որ հրամանատարները Խուռհատ սարում փրկվել են, իսկ զինվորները զոհվել, գերեվարվել են։ Այս մասին Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հայտարարեց տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը՝ դիմելով դատարանում հարցաքննվող վկային՝ գեներալ Կարեն Առուստամյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվել է վկա Կարեն Առուստամյանը, որը Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է դիվիզիոնի հրամանատար, մինչ պատերազմը՝ կորպուսի հրամանատար։
Պատասխանելով տուժողի ներկայացուցչի հարցադրմանը՝ Առուստամյանը նշեց, որ տեղյակ եղել է, որ հակառակորդի կրակի տակ կորուստներով նահանջ է եղել, բայց մանրամասները, թե սպաները փրկվել են, իսկ զինծառայողները չեն փրկվել՝ իրեն ոչ ոք չի զեկուցել, դեպքից հետո, երբ եղել է Սարուշեն տեղամասում, զրուցել է սպաների հետ, մանրամասներն իրեն հայտնել են, որ Իշխան Վահանյանը վիրավորման պատրվակի տակ թողել գնացել է, զինծառայողներն ընկել են շրջափակման մեջ, մի մասը զոհվել է, մի մասը՝ գերեվարվել։
Տուժողի ներկայացուցիչ հարցին՝ արդյո՞ք իրեն զեկուցվել է, որ գումարտակը կապի միջոց չունի՝ Առուստամյանը նշեց՝ «ոչ», ինչին արձագանքելով տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց. «Դուք հարցրե՞լ եք։ Այսինքն՝ գնդի հրամանատարը՝ գեներալի, կորպուսի հրամանատարին լայաղ չե՞ն արել զեկուցելու, որ մի ամբողջ գումարտակ կապի մեջ չէ։ Դուք նորմա՞լ եք դա համարում»։
Առուստամյանն էլ արձագանքեց՝ նման խնդիր շատ ստորաբաժանումներ են ունեցել։ Նախագահող Ջոն Հայրապետյանը հարցը վերաձևակերպեց՝ ով պետք է պարբերաբար կապի մեջ լիներ, եթե չեն զեկուցել՝ արդյո՞ք վկան ինքը պարտականություն չուներ կապ հաստատելու և ստուգելու՝ սարի վրա գտնվող 400 երեխան, զինվորը ինչ վիճակում են։
«Նշված ղեկավարումն իրականացվել է զորամասի հրամանատարության կողմից։ Ոչ տեղակալը, ոչ զորամասի հրամանատարը տվյալ դեպքի վերաբերյալ ոչ մի զեկույց չի զեկուցել։ Եթե զեկուցված լիներ շրջափակման մեջ լինելու, այլ խնդիրների մասին, ինչ-որ մի բան կմտածեինք առկա ուժերով»,- նշեց նա։
Տուժողի ներկայացուցչի դիտարկմանը՝ եթե կարևորագույն հարցերը չեն զեկուցել իրեն, արդյո՞ք կորպուսը ենթարկվել է իրեն, գնդի հրամանատարներն ուղղակի ճիշտ չե՞ն գնահատել իրավիճակը, ինչո՞ւ հանգամանքների մասին իրեն չեն զեկուցել՝ վկան նշեց, որ զինգրքույկները հավաքելու և այլ հարցերի վերաբերյալ՝ իր իրավասությունը չէ, որ բոլորն իրեն այդ մասին զեկուցեն, իսկ նահանջի մասին իրեն զեկուցել են։
Վկան իր ցուցմունքում արձանագրել է նաև քաոսային իրավիճակի առկայությունը, ինչպես նաև այն, որ զինծառայողները մարտունակ չեն եղել, ինչն էլ վրդովմունք առաջացրեց դատարանի դահլիճում գտնվող զոհված զինծառայողների ծնողների մոտ։ Զոհված զինծառայողի մայրը նշեց. «Հասկանու՞մ եք ինչ է ասում՝ երեխեքին գիտակցված մահվան են տարել։ Երեխեքը մարտունակ չեն, Հադրութում ապահով վայր չկա, երեխեքին խի՞ եք տարել»։
Պատասխանելով պաշտպանության կողմի հարցադրմանը՝ թե արդյո՞ք ռեալ էր համարում, որ մեկ գրչի հարվածով ակտ ընդունելու դեպքում, որ «ուսումնականը» դառնում է «մարտական», 400 նորակոչիկները կարող են ռեալ մարտական գործողություններ իրականացնել՝ վկան նշեց, որ պատրաստված լինելու դեպքում ավելի լավ կկարողանային իրականացնել, սահմանված փաստաթղթի համաձայն՝ տվյալ գումարտակը ուսումնականից ձևափոխվում է մարտականի, կազմը բաշխվում է, իրենք անցնում են պաշտպանական շրջանի երկրորդ դիրք, բայց ինքը՝ որպես մարդ, կիսում է միտքը, որ երկու ամսվա զինծառայողը չի կարող պատրաստություն ունենալ՝ դիմակայելու թշնամուն։ Իսկ թե արդյոք ինքը մտավախությունները հայտնել է վերադասին, որ պետք չէ նորակոչիկներին ուղարկել մարտական գործողությունների՝ Առուստամյանը նշեց, թե մտավախություն բոլորն էլ ունեցել են, բայց նման պրոբլեմներ բոլոր զորակոչերի ժամանակ ունեցել են։
«Պատրաստվածության առումով պրոբլեմներ եղել են»,- նշեց Առուստամյանը։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/27/2023 08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:30 «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»
- 05/27/2023 08:28 Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:24 Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
- 05/27/2023 08:21 Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:18 Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»
- 05/27/2023 08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
- 04/07/2023 20:10 Այս քրեական գործը դատարան հասցնելը ՀՀ արդարադատության գերագույն փորձաքննությունն է հանդիսանալու. Հայկ Դեմոյան
Մեկնաբանություն
- 05/26/2023 18:41 Մեծ հավանականություն կա, որ սա Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինի. Վահե Հովհաննիսյան
- 05/26/2023 16:28 Դանակահարության դեպքը բնակավայրի դպրոցում «Վերջին զանգի» միջոցառման փորձի, աշակերտների հետ առնչություն չունի. ՔԿ
- 05/26/2023 15:35 Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում. թուրքագետ
- 05/26/2023 14:45 Սկզբնական փուլում Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/27/2023 21:45 Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
- 05/27/2023 21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/27/2023 20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում
- 05/27/2023 20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
- 05/22/2023 18:16 Հայտնի բլոգերի ցանկությունն իրականացավ՝ նա ժենգյալով հաց է պատրաստում Ռոզա Ծառուկյանի հետ (տեսանյութ)
- 05/15/2023 23:00 Առավել վտանգավոր շրջանը կսկսվի մայիսի 19-ից հետո. Աստղաբան (տեսանյութ)
- 05/14/2023 09:06 «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան. Հայաստանը զբաղեցրեց 14- րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)