ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի պետականության նոր էջը, պետականության նոր պրոյեկտը փուլային է. Վահե Հովհաննիսյան 09/18/2022 15:15 | ԼՐԱՀՈՍ

Առաջարկում եմ այս անգամ տրաֆարետային շնորհավորանքների ու վերացական բարեմաղթանքների փոխարեն՝ հանրային գիտակից դեմքերը հանդես գան կոնկրետ ասելիքով։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի 21-ը դարձնենք իսկական աշխատանքային օր։
Պետության նոր էջը
Մեր անկախ պետականությունն ունեցել է մի քանի փուլ.
1991-2018՝ Հայաստանի երրորդ Հանրապետություն, 2018-2020՝ անցումային փուլ՝ փլուզման նախապատրաստական, 2020-2022՝ բուն փլուզումների։
Մենք պետք է ընդունենք, որ անկախության 1991-2018 պրոյեկտը չկա։ Չկարողացանք պահել։ Երրորդ Հանրապետությունը չկա։ 2020-ից մինչև հիմա մենք պետական և հանրային մակարդակով զբաղված էինք տուն-տունիկով։ Հետևանքը` այսօրվա վիճակը։
Թուրքը Ջերմուկի մատույցներում է։ Էլ ինչի՞ն ենք սպասում. սպասենք` կռիվը հասնի 4-րդ մասիվ, որ հասկանա՞նք, որ պետությունը փլուզվում է։
Մեր խնդիրը հիմա անկախ պետականության նոր պրոյեկտի ձևավորումն է։ Արագ ու գրագետ։ Ներառյալ` Արցախի հարցի նոր ընկալումը։ 2022-ից սկսվող` Հայաստանի նոր էջը պետք է ունենա նոր բովանդակություն, լուծման ենթակա նոր խնդիրներ, Հայաստանը պետք է ունենա նոր բանակցային կոնցեպտ, նոր տեսլական։
Մենք պետք է սթափ հասկանանք պետականության նոր պրոյեկտի հայկական ռեսուրսը, շարժիչը, հնարավոր դաշնակիցներին։
Իրականությունը
Ցաքուցրիվ չլինելու, առավելագույնս կոնկրետ և կիռական լինելու համար անհրաժեշտ է առանց մեղմացումների, կետ առ կետ ձևակերպել իրականությունը, ու այդ հենքի վրա սկսել գտնել լուծումներ։
Կարկատաններով հին պետությունը չենք պահելու։ Հիմա նոր գաղափարների, նոր բովանդակության, բացառիկ դժվարությամբ գտնվող ելքերի ու քայլերի ժամանակն է։ Ես սա՛ նկատի ունեմ հայկական պետականության նոր էջ ասելով, 2022-ից պետականության նոր պրոյեկտ ասելով։ Իսկ իրականությունը ծայրահեղ բարդ է.
1. Թուրքը մտել է մեր երկիր, և Երևանը նրա համար վերջնանպատակ է։
2. Գործող իշխանության ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը արդյունք չտվեց, ընդունում է դրա տապալումը, և ինքը, ըստ էության, այլևս չի պատկերացնում իր անելիքը։
3. ԱԺ մեծամասնությունը գտնվում է խմբակային փսիխոզի մեջ։ Չի ընկալում իրականությունը, չի հասկանում, թե ինչ է ասում իրենց քաղաքական ղեկավարը, չի հասկանում, թե ինչ է կատարվում իրենց իշխանության օրոք։
4. Օնլայն ռեժիմով տեղի է ունենում երկրի արտաքին քաղաքական կուրսի և անվտանգային համակարգի փոփոխություն։ Սրա տակ ոչ մի հաշվարկ, ոչ մի իրական երաշխիք չկա։ Բայց գործող իշխանությունը գնում է դրան, իսկ հանրությունը չի հասկանում։
5. Փողոցը դառնում է քաոտիկ, չափազանց ագրեսիվ, և կա մեծ վտանգ` անկառավարելի զարգացումների։
6. Չունենք գործող իշխանությանը որպես պատրաստի այլընտրանք ձևավորված քաղաքական-հասարակական միավոր։ Առկա ընդդիմադիր ձևաչափերը այլևս ժամանակավրեպ են։ Ընդդիմությունը այլ բան է, այլընտրանքը՝ լրիվ ուրիշ բան՝ գրեթե իշխանություն։ Գործող վարչապետը ասում է` իմ կոնցեպտը ձախողվել է, ու նույն վայրկյանին չի ներկայացվում այլընտրանքային կոնցեպտ, ոտքի վրա փոխվում է երկրի քաղաքական կուրսը, անվտանգային համակարգը, ու չի ստանում գնահատական հակաիշխանական համակարգի կողմից (առանձին անհատներ հաշիվ չէ)։ Նենսի Փելոսիի հայամետ գործունեության համար երախտապարտ ենք, նրա հայամետ ձևակերպումները հաճելի են, բայց Նենսի Փելոսին Վուդրո Վիլսոնի քարտեզի նման մի բան է` իրական հողի վրա աղետը կանխելու զրոյական երաշխիքով։ Ու ոչ ոք սա չի բացատրում ժողովրդին։ Չի բացատրում, որ ողջ մանկապատանեկան իշխանությամբ Փելոսի երկրպագելը ուղիղ պրովոկացիա է Իրանի, հանդեպ, որը միակն է այսօր խոսում սահմանների անձեռնմխելիության մասին, Ռուսաստանի, որը միակն է, որի իրական զորքը այստեղ է, Չինաստանի, որը ՄԱԿ ԱԽ-ի նիստում խոսում է Արցախի հարցի` չկարգավորված լինելու մասին։ Ու չկա ինստիտուցիոնալ միավոր, որ հայ ժողովրդին սա մանրամասն կբացատրի։ Սա խոսում է ոչ իշխանական համակարգերի ինստիտուցիոնալ ձախողման մասին։ Ստացվում է անհեթեթ վիճակ՝ գործող իշխանություն և դիմացը` ինստիտուցիոնալ վակուում, իսկ այդ դեպքում մինչև թուրքի` կասկադ հասնելը գործող իշխանությունը մնալու է։
7. Հայաստանի հաջորդ իշխանությունը ժառանգելու է այն իրականությունը, ինչը թողնելու է այս իշխանությունը, և չի ունենալու իրավունք` անդադար մեղադրելու նախկիններին։ Սա դաժան փաստ է, և հաջորդ իշխանություն կլինի այն միավորը, որը կընդունի խաղի այս կանոնը։ Այն ծայրահեղ վատ իրականության իշխանություն է լինելու, առանց նվնվալու իրավունքի, չի ստեղծելու նոր եռատոներ, բայց ունենալու է ամենակարևոր առաքելությունը՝ պահել պետությունը։
8. Ունենք պետական մտածողոթյան հանրային կրիտիկական ցածր մակարդակ. չկա անվտանգության զգացում և չկա կորստի զգացում՝ տարածքային և մարդկային։
9. Ունենք փայլուն անհատներ բոլոր սերունդների մեջ, հատկապես` երիտասարդության, և այդ անհատները ճիշտ իշխանության պայմաններում կարճ ժամանակում փոխելու են ընդհանուր հասարակական տրամադրությունները և որակները։
10. Ունենք միջին սերնդի ինֆանտիլության խնդիր։ Ինչ լինում է` իներցիայով ու լուռ սպասումով նայում ենք նախկին նախագահներին։ Ողջ հարգանքով հանդերձ` նրանց անցած ճանապարհի հանդեպ, բայց միջին սերունդը պետք է կարողանա զգալ առաքելություն և հասունություն՝ պատասխանատվություն վերցնելու։
12. Ո՞ւր են մյուսները։ Հայաստանն ունեցել է նախկին վարչապետեր, որոնք երկար տարիներ կարևորագույն որոշումներ են կայացրել, անհատապես կայացել են այս երկրում, ի վերջո դարձել են հաջողակ կապիտալի տեր մարդիկ։ Բա հիմա ու՞ր են։ Երբ թուրքն արդեն Ջերմուկ է ռմբակոծում, չե՞ն զգում պատասխանատվություն, անելիք, ասելիք չկա՞։ Խոսքը վերաբերում է նաև մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Նման հարցերը հնարավոր չի լինելու շրջանցել։ Թերևս բացառություն են Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Վարդան Օսկանյանը, ովքեր մեկ վայրկյան չմնացին կողքի քաշված։
13. Սփյուռքը Հայաստանին այս պահին վերաբերվում է որպես մեծ ռեստորանի` համով, թարմ։ Բայց սա Հայաստանի մեղավորությունն է. պետությունը իդեա չունի, առաջարկելու բան չունի։
14. Հայաստանը խաղալիք չէ, այստեղ ապրող միլիոնավոր մարդիկ խաղալիք չեն, էքսպերիմենտալ կենդանիներ չեն, որ թողնենք բախտի քմահաճույքին։ Գրագետ, սառը, պետական մտածողությամբ` պետք է փրկենք վիճակը, ավելի մեծ և "փառաբեր" գործերը թողնելով հաջորդ, հաջորդի հաջորդ սերունդներին և իշխանություններին։ Հասկանալ է պետք պրոբլեմների էությունը և հնարավոր ընդունելի լուծումները։ Փոխվել է Արցախի հարցի բովանդակությունը, փոխվել են Հայաստանի հնարավորությունները։ Չի կարելի մի օր ասել` թուղթ եմ ստորագրելու, հաջորդ օրը ասել՝ չեմ ստորագրելու։ Չի կարելի նախորդ օրը դիմել ՀԱՊԿ, հաջորդ օրը` փչացնել ՀԱՊԿ-ը։ Չի կարելի զանգել Պոտինին, հաջորդ օրը ասել, թե կրակը ամերկացիներն են կանգնացրել։ Իշխանությունը նրա համար է, որ լուծի խնդիրները, երբեմն` անկարելին դարձնի հնարավոր, լինի ճկուն, խուսափի վատագույնից։ Չի կարող, չպիտի այնպես լինի, որ իշխանության բանակցային ցիկլերը ավարտվեն ռազմական գործողություններով ու հարյուրավոր զոհերով։
15. Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը գիտեն ինչ են ուզում։ Չգիտենք միայն մենք։ Մենք ասելով ես նկատի ունեմ Հայաստանը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ոչ իշխանական միտքը։ Նման պարագայում ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, լրիվ տրամաբանական են։ Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։ Ժամանակն է, որ մենք հասկանանք, որ նոր ստեղծված իրականության մեջ պետք է ձևակերպել հայկական միտք, հայկական շահեր, հայկական նոր բովանդակություն։
16. Շատ գործիչներ ինչ-որ հարցումների գերին են` անհատական և իրավիճակային վարկանիշների։ Բայց ամեն ինչ սրընթաց է փոխվում։ Ի դեպ, 100 տարի առաջ Արամ Մանուկյանն ու Նժդեհն ունեցել են ամենամեծ անտիռեյտինգները, բայց կարողացել են համախմբել ու պետություն պահել։ Գործիչները, որոնք իրոք առաքելություն են զգում, հիմա պիտի դուրս գան ու լծվեն պետություն պահելու գործին։ Չանեն հիմա, հետո նոր իրականություն է լինելու։
17. Երբ կռիվը Երևանի կենտրոնից երեք ժամվա հեռավորության վրա է, էլ ե՞րբ, եթե ոչ հիմա մենք պետք է շրջադարձային որոշումներ կայացնենք, միավորվենք, գրագետ ու վճռական լինենք։
Հանրային տրամադրությունները՝ տագնապ, ագրեսիա, անհուսություն և այլն՝ փոխակերպենք նոր քաղաքական-հասարակական շարժման, որի առանցքը, սուպերգաղափարը պետությունն է։ Ու անհուսությունից փողոցում հավաքվող հազարներին, տանը նստած` իրենց անելիքը չիմացող հարյուր հազարներին միավորենք գործնական գաղափարի շուրջ՝ պահում ենք պետությունը։ Որոշում ենք պահել պետությունը։
18. Երբ կռիվը Երևանի կենտրոնից երեք ժամվա հեռավորության վրա է, մի ակնթարթում կարող են վերանալ ԱԺ մեծամասնություն, քվորում, կանոնակարգ հասկացությունները։ Սա կարծես թե դեռ չի գիտակցվում։ Պետք է աշխատել պետական ինստիտուտների հետ, ձևավորել նորերը՝ անհատական մակարդակում բացառելով ագրեսիան։ Ներսում արյուն չպետք է լինի։ Սա պետք է ֆիքսել` որպես հիմնական մեսիջ և փոխանցել գործող իշխանությանը, ԱԺ մեծամասնությանը։
Ամփոփում
Հայաստանի պետականության նոր էջը, պետականության նոր պրոյեկտը փուլային է.
Կարճաժամկետ. կանգնեցնել օրհասական փլուզումը, դա կարող է շաբաթների խնդիր լինել։
Միջնաժամկետ. դաշնակիցների, հարևանների, միջազգային հանրության, հակառակորդների հետ նոր բանակցային իրատեսական կոնցեպցիա, նոր լուծումներ, որոնք կապահովեն կայունություն։
Երկարաժամկետ. Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի նոր բովանդակություն, զարգացման նոր տեսլական։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/08/2023 10:10 Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:08 Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. Նիստը շարունակել փակ ռեժիմով. «Հրապարակ»
- 02/08/2023 10:07 ԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն. «Հրապարակ»
- 02/08/2023 10:05 Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:02 ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում. «Ժողովուրդ»
- 02/08/2023 09:59 Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում. «Ժողովուրդ»
- 02/08/2023 09:57 Ընդամենը մեկ դատավոր է հաղթահարել անցողիկ շեմը. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/07/2023 20:04 Բանկերի միությունը հստակ անհամաձայնություն ունի քպականների մշակած նախագծի հետ. Այն էական կազդի ոչ միայն ֆինանսական համակարգի, այլ նաև տնտեսության իրական հատվածի վրա
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
Մեկնաբանություն
- 02/07/2023 17:43 Ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում. Վրթանեսյան
- 02/07/2023 12:34 Ոչ մի ընդիմադիր քաղաքական ուժ իր առջև խնդիր չի դնում իր վարկանիշի բարձրացում և մեծամասնության ձեռք բերում. Մարտիրոսյան
- 02/06/2023 11:48 Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան
- 02/06/2023 10:48 Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/07/2023 23:27 70-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
- 02/07/2023 22:23 ՃՏՊ՝ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
- 02/07/2023 21:26 Եղանակային պայմանների պատճառով քաղաքացուն Ապարան քաղաքի ԲԿ են տեղափոխել փրկարարները
- 02/07/2023 19:48 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը