Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Զգուշացեք, պետությունը փլվում է.Վահե Հովհաննիսյան 08/26/2022   12:12  |  ԼՐԱՀՈՍ

 Ունենալ կամք՝ վերանայելու բովանդակությունը

Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։ Սկսում եմ հոդվածների համառոտ շարք՝ առաջարկելով վերանայել մի շարք քարացած պատկերացումներ։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում.

«Զգուշացեք, պետությունը փլվում է

Միայն վերջին օրերի իրադարձությունները հերիք են՝ հասկանալու, որ տեղի է ունենում պետության տեսանելի կազմաքանդում. քաղաքապետարանի զինված գրավում Մասիսում, Երևանի կենտրոնում խոշոր պայթյուն, միջպետական կարևորագույն ճանապարհի արգելափակում, հայկական բնակավայրերի տեղահանություն, Արցախի հետ կապի վտանգում, Չավուշօղլուի վերջնագիր, հակառակորդի տնտեսական- ռազմական- քաղաքական համակարգերի ինտենսիվ ձևավորում և այլն։

Գնում է պետականության փլուզման սուր պրոցես, որի և´ վերջնարդյունքն է վտանգավոր, և´ ընթացքը։ Ուղղակիորեն արդեն վտանգավոր է այստեղ ապրող ժողովրդի համար։

Առողջ ուժերի խնդիրը սա կանգնեցնելն է։ Պետք է ճիշտ ձևակերպենք խնդիրը։ Սա թույլ կտա դուրս գալ պատկերացումների փոքր դիապազոնից։

Որպես առաջին քայլ՝ պետք է ճիշտ պատկերացնել հիմնական դեմքերի-միավորների դերակատարումն այս պրոցեսում՝ հասկանալու համար մեր ռեսուրսը՝ պետության փլուզումը կանգնեցնելու համար։

Նիկոլ Փաշինյան

Կա տպավորություն, որ նա լուծում է մեկ խնդիր՝ տապալումներից տարանջատվել։ Ոչ թե փորձում է կանգնեցնել տապալումը, այլ՝ տարանջատվել, ինքն իրեն և հասարակությանն ապացուցել, որ դա իր մեղքով չէ, դա անխուսափելի էր, դա ուրիշների մեղքն է։ Կոպիտ ասած՝ նա գտվում է «միակ մեղավորի և միակ պատասխանատուի» ձևակերպման հոգեբանական ուժեղ ճնշման տակ։ Մարդկայնորեն ինչ-որ տեղ հասկանալի է, բայց պետության տեսանկյունից՝ ամենևին։

Իշխանություն

Կառավարության նիստերին արդեն բոլորը վարչապետին դիմում են «մեծարգո»-ով։ Սա տապալված աշխատանքին ուղիղ համեմատական պրոցես է։ Որքան տապալվի, այնքան «անձի պաշտամունքը» ավելի գռեհիկ է դառնալու։ Պետական համակարգի տարբեր օղակներ տապալում են ոլորտը, ու որպես փոխհատուցում՝ ավելի ինտենսիվ են Նիկոլ պաշտպանում, փլատակների տակ մարդկանց առկայության պայմաններում նախարարը զեկույցը սկսում է «մեծարգո»-ով։ Վաղը ավելի վատանա վիճակը, նախարարները և մյուս պաշտոնյաները Նիկոլի նկարը հյուսիսկորեական մոդելով պահելու են ծոցագրպանում՝ սրտին մոտիկ։ Սա պետական համակարգի ընդհանուր դեգրադացիայի դասական պատկեր է, աշխարհին վաղուց հայտնի։ Նրանք այդպես են պաշտպանվում տապալումներից։

Հասարակություն

Մարդիկ ենթագիտակցորեն զգում են վտանգը։ Երկրում ձևավորվում  է տագնապի, անկայունության, անհանգստության հարաճուն մթնոլորտ։ Կենցաղային վեճերից մինչև հրապարակային դրսևորումներ դա զգացվում է։ Նույն Մասիսի դեպքը. մարդիկ դարձել են խիստ ագրեսիվ, հաճախ անադեկվատ։ Սա շատ սպասելի և տրամաբանական հետևանք է այն ամենի, ինչը մեզ հետ տեղի է ունեցել.

-  Երկու տարի է՝ մի ամբողջ ժողովրդի ստորացնում են։ Մարդիկ կարող են իբր թե չլսել Ալիևին, բայց հոգու խորքում բոլորը շատ լավ հասկանում են, որ պետությանը, իրենց, իրենց ընտանիքներին երկու տարի է՝ անարգել ու անպատասխան ստորացնում են։ Սպառնում ու նորից ստորացնում. ցանկացած նորմալ մարդ այս մթնոլորոտում կխելագարվի։

-  2018-ից ի վեր՝ երկրի առաջին դեմքի ելույթները հանրային սուր տագնապ են առաջացնում։ Ընդհանրապես իշխանության ղեկավարի խոսքը ներքին հանդարտության, զսպվածության, կայունության խնդիր պետք է լուծի։ Հայաստանում 2018-ից լրիվ հակառակն է՝ տագնապ, անկայունություն, նոր սպառնալիք, նոր ռիսկ, նոր անորոշություններ։ Ցանկացած հասարակություն այս պայմաններում կխելագարվի։

-  Մենք մի պետություն ենք, որի նախագահը կարող է Աբու Դաբիի ռեյսով փախնել Լոնդոն ու միայն այնտեղից ասել, որ ինքն այլևս նախագահ չէ։ Ցանկացած նորմալ մարդ կմտածի, որ եթե նախագահն է փախչում երկրից, ուրեմն սա վտանգավոր երկիր է։ Իսկ հաջորդ նախագահն ընդհանրապես ձայն չի հանում, զրո։

- Հաճախ խոսվում է հասարակության ցածր որակների մասին՝ հասարակության, որը կարող է քեֆ անել սգի օրերին։ Բայց սա հետևանքն է. սա, բառիս բուն, իմաստով անտեր մնացած հասարակություն է, որի հետ ոչ ոք չի աշխատում։ Եթե վարչապետն իր ելույթներով ագրեսիա է տարածում, նախագահը փախչում է, թշնամին ամեն շաբաթ սպառնում է հարձակվել, կառավարությունը և ԱԺ հիշեցնում են անլուրջ պատանեկան խմբակներ, պարզ չէ՞, որ հասարակությունը կդեգրադացվի, կդադարի պետության հասարակություն լինել։ Դրա համար էլ դրսևորումներն այդպիսին են՝ կամ փլատակների ու ողբերգության պահին՝ ուրախ քեֆեր, կամ ֆուտբոլի խաղերի ժամանակ Աղավնոյի մասին ցուցապաստառով խաղադաշտ մտնելը։ Մենք դառնում ենք Գազայի սեկտոր՝ ամենօրյա պայթյուններ, մահեր, հուսահատությունից դրոշ այրել,  ֆուտբոլի խաղը կանգնեցնել, իսկ թշնամին երբ ուզում է՝ «հատուցում» օպերացիա է անում։ Փոխվի մթնոլորտը, լինի սոլիդ իշխանություն՝ հաշվված շաբաթների ընթացքում հասարակության որակը աչքիդ առաջ կփոխվի։ Նույնիսկ փոփոխության տեմպերից մենք կզարմանանք։

 Ոչ իշխանական համակարգ.

Հայաստանում փոփոխությունների, պետության փլուզումը կանգնեցնելու հիմնական հնարավորությունը և ռեուրսն այստեղ է, բայց դրա համար պետք են էական բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ ոչ իշխանական համակարգերում։

Հանրային խոշոր շարժման բովանդակությունը պետք է փոխվի. դա դիմադրելը չէ, դա հակաթուրքականությունը չէ, դա նույնիսկ հականիկոլականությունը չէ։ Իրավիճակի խորքային գիտակցումը և պայքարի նոր փուլը դա են պահանջում։ Շարժման առանցքում պետք է լինի ա´յլ գաղափար, ա´յլ բովանդակային շեշտադրում։ Պետք է լինի պոզիտիվ. Հայաստանի հետպատերազմյան զարգացման նոր շարժում, նոր կոնսոլիդացիոն օրակարգով։ Ոչ թե դիմադրելու, այլ՝ առաջ գնալու բովանդակություն։

Պետության փլուզումը կանգնեցնելու և այստեղ ապրող ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար պետք է այդ ժողովրդին հեռանկար ցույց տալ։ Լուծումը հանրային լայն դաշտում է, նոր գաղափարների ու նոր ասելիքի, մարդկանց հետ խոսելու նոր մշակույթի։ Հակառակ դեպքում այս հասարակությունը գերի կլինի ոչ միայն իշխանությանը, իրավիճակին, այլև՝ ոչ իշխանական համակարգին։ Այս պայմաններում ակնկալել հասարակական դրական որակներ կամ պետական մտածողություն՝ անլուրջ է։

Նոր սոլիդ  հանրային  շարժումը, ճակատը թույլ կտան էապես մեծացնել կոնսոլիդացիոն ռեսուրսը, մեղմել ագրեսիայի մթնոլորտը, խոսել պետական համակարգի հետ, հասնել լուծումների»։

Շարունակելի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:38 18/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում․ Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ․ Վահե Հովհաննիսյան
11:57 21/07/2022  |  ՎերլուծություններՄեզ պետք է միասնական ներքին պրոյեկտ. Դադարեցնել է պետք «հայաթի տղու» աշխարհայացքով ներքին պրոցեսը. Հովհաննիսյան
11:42 15/07/2022  |  ՎերլուծություններՀամատեղ ապագայի նախագիծ. Հովհաննիսյան
12:13 12/07/2022  |  ՎերլուծություններՈ՞վ է տերը մեր երկրի. Վահե Հովհաննիսյան
12:19 04/07/2022  |  ՎերլուծություններՈ´ր դեպքում հասարակությունը կընտրի նոր իշխանություն. Վահե Հովհաննիսյան
14:55 18/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Խաչատուրյանը սկսում է Փաշինյանի իմփիչմենտի գործընթա՞ցը
13:38 17/06/2022  |  ԼՐԱՀՈՍՊատրաստ ենք ամեն ինչ զիջել, հոգեբանորեն կորցրել ենք պետությունը. Վահե Հովհաննիսյան
13:32 11/06/2022  |  ՎերլուծություններՈ՞վ է սրում վիճակը Հայաստանում.Վահե Հովհաննիսյան
11:58 06/06/2022  |  ՎերլուծություններԱռանց կուռքի Հայաստան. Վահե Հովհաննիսյան
10:28 30/05/2022  |  ՄեկնաբանությունԼույսերի հեղափոխություն. Վահե Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]