Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   11:57 Ինչ եղավ Արթուր Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանումներ է պահանջում 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Մեղադրանք է առաջադրվել Այնթապ համայնքի նախկին ղեկավարին՝ չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու բազմադրվագ գործով 09/01/2022   10:48  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով ներկայումս հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի տեղակալը, ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2010-2021թթ. Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում նշված անձը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ՝ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքին պատկանող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը օտարել եղբորը, 2014թ. հոկտեմբերին հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե համապատասխան փաստաթղթերում եղբոր անվամբ գրանցվել է 0,04 հա տնամերձ հողամաս, այն դեպքում, երբ եղբորը հողամաս հատկացնելու վերաբերյալ որևէ գրառում չի կատարվել համապատասխան մատյաններում: Այնուհետև, անտեսելով ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված պահանջն այն մասին, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված կարգով օտարվում են համայնքի ավագանու որոշմամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, նշված քաղվածքը, համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա եղբոր սեփականության իրավունքը:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով իրեն օտարելու ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի՝ Երևան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7քմ մակերեսով հողամասը (որից 76.16քմ հանդիսացել է հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ, իսկ 23 քմ-ն՝ Այնթապ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածք), ինքնակամ կառուցված 52.3քմ մակերեսով ավտոտնակը, 127.5քմ մակերեսով տնտեսական շինությունը և 20.1քմ մակերեսով մետաղական տնակը, ինչպես նաև միաժամանակ նպատակ ունենալով այլ անձանց վաճառելու Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կառուցված ավտոտեխսպասարկման կայանը (որի մի մասը՝ 27.5քմ, ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և հանդիսանում է հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ), նույն համայնքում գտնվող 16.8 և 12.8քմ մակերեսով հողամասերը ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները՝ անտեսելով և շրջանցելով մի շարք իրավական ակտերի նորմերը, 2020թ. փետրվար և հուլիսի ամսիներին, անձնական այլ դրդումներով, ակնհայտ կեղծ տեղեկությունների ներառմամբ, ստորագրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, ինքնակամ շինությունները ճանաչել է համայնքի սեփականություն և օրինական, հողամասերն ապօրինի ներառել է համայնքային սեփականություն համարվող օտարվող հողամասի սահմաններում և գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով նշված հողամասերից մեկն օտարել է ինքն իրեն, իսկ մյուս երեք հողամասերը՝ երեք այլ անձանց: Հետագայում որոշումները ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա հիշյալ հողամասերի և շինությունների նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը:


Բացի այդ, 2017թ. ապրիլին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ստուգմամբ պարզվել է, որ երկու դեպքով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.3 և 0.13 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերում, առանց համապատասխան թույլտվությունների, ինքնակամ կառուցվել և շահագործվել են հասարակական նշանակության օբյեկտներ: Տեսչական մարմնի կողմից կազմվել է ակտ, որի օրինակն ուղարկվել է համայնքի ղեկավարին՝ արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված պահանջների խախտմամբ ինքնակամ կառույց իրականացված լինելու մասին, անտեսել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված կարգավորումները և պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել ինքնակամ շինարարության հետևանքներն օրենքով սահմանված կարգով վերացնելու ուղղությամբ՝ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել ինքնակամ շինարարանություն իրականացրած անձանց նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ), 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ) և 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:54 11/08/2022  |  Քրեական խրոնիկոնՔոքոբելյանի հորն առևանգել են դիմակավորված անձինք, նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան, փակել աչքերը և դուրս բերել գյուղից.ձերբակալվել է երկու անձ․ ՔԿ
20:43 11/08/2022  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնից ազատում ՝ ՀՀ քննչական կոմիտեում
20:11 10/08/2022  |  Քրեական խրոնիկոնԶինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
12:23 04/08/2022  |  ԼՐԱՀՈՍՊահուստային ֆոնդից 200 մլն դրամ կփոխանցվի Քննչական կոմիտեին՝ ավելացված հաստիքների վարձատրության համար
18:43 03/08/2022  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է 2015 թվականին կատարված հանցագործությունը. գործը դատարանում է
16:00 01/08/2022  |  Քրեական խրոնիկոնՀայտնաբերվել է 2022 թվականի հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների քրեական վարույթով հետախուզվողը
13:28 28/07/2022  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ում ձևավորվել է նոր ստորաբաժանում
12:44 26/07/2022  |  ԼՐԱՀՈՍՆշանակումներ Քննչական կոմիտեում
10:33 25/07/2022  |  Քրեական խրոնիկոնՔրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով նախաքննությունն ավարտվել է
21:50 13/07/2022  |  Քրեական խրոնիկոնԵրևան քաղաքի բնակչուհու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ ձերբակալվել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]