ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացն այլևս իր կարծիքի հետ կապ չունի. Ղազարյանը հայտարարեց, որ հաջորդ հանդիպումը կլինի նոր վարչապետի ընտրության օրը (տեսանյութ) 08/23/2022 20:44 | ԼՐԱՀՈՍ
Այսօր այլևս սպառվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Ես այլևս նրա հրաժարականը չեմ պահանջում, որովհետև հրաժարականը նրա գործողություններով պայմանավորված որոշում է, այսինքն՝ պետք է նստի, գրի, ստորագրի։ Նրան իշխանությունից հեռացնելու գործընթացն այլևս իր կարծիքի հետ կապ չունի։ Նա մեկ օր շուտ պետք է հեռանա, բայց՝ ոչ իր կամքով։ Այս մասին Հանրապետության Հրապարակում հայտարարեց Էդգար Ղազարյանը։
«Որոշումներից մեկը պետք է կայացնի ՀՀ գլխավոր դատախազ։ Նիկոլ Փաշինյանն իրականացրել է առերևույթ հսկայական ծավալի և վտանգավորության հանցագործություններ՝ հոկտեմբերի 6-ին ռազմական պլանի հրապարակումը և փոխանցումը հակառակորդին, անթույլատրելի անձանց ներկայությունն Արցախի ՊԲ հրամանատարության շտաբային կետում՝ պաշտպանության կազմակերպման ժամանակ, ռազմական դրության պայմաններում ռազմական առաջադրանք իրականացնող պետական մարմինների ղեկավարների, այդ թվում՝ իր՝ պարտականությունները չկատարելը, թշնամուն տեղեկությունների փոխանցումը, զոհված զինծառայողների դիմումի հիման վրա արդեն իսկ հարուցված քրեական գործով նրան դեռևս մեղադրանք չներկայացնելը։ Սրանք դեռ մեր իմացած՝ նրա ենթադրյալ հանցագործությունների մի փոքր մասն է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այդ կապակցությամբ որոշում պետք է կայացնի գլխավոր դատախազը։
Նրա խոսքով՝ ինքը չի ուղղորդում քաղաքացիներին՝ գնալ գլխավոր դատախազություն ՝ պահանջելով ձերբակալել Փաշինյանին, չի հրավիրում մեկ այլ օր հանրահավաքի՝ գլխավոր դատախազության դիմաց։ Ղազարյանն ընդգծեց՝ Դավթյանի լիազորություններն ավարտվում են այս ամսվա վերջին, գլխավոր դատախազի պաշտոնում ՔՊ-ի կողմից ընտրվել է Փաշինյանի օգնականը՝ Աննա Վարդապետյանը, հետևաբար, անիմաստ է ակնկալելը, որ նրա օգնականը երբևէ նրան կներգրավվի որևէ քրեական գործում՝ որպես մեղադրյալ, այդ որոշումը կարող է կայացնել միայն Արթուր Դավթյանը՝ մինչև օգոստոսի վերջ։
«Բայց մենք չպետք է գնանք և պահանջենք այդ որոշումը, որովհետև դա արդարադատության որոշում է, որը պետք է կայացվի բացառապես իրավունքով, այլ ոչ թե՝ հանրային ճնշմամբ, որ հետագայում չասի՝ մարդիկ ինձ ստիպեցին, դրա համար արեցի կամ մարդիկ չստիպեցին, չարեցի։ Ակնկալում եմ որոշում՝ Արթուր Դավթյանից՝ կայացնելու արդարադատության շահերից և իր առաքելությունից բխող որոշում, կսպասենք այդ որոշմանը»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ կսպասեն որոշմանը՝ պարզելու, թե Դավթյանը գլխավոր դատախազ է, թե հանցագործ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն