ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անվտանգային բոլոր բարձիկները պայթած երկրում անվտանգության մեկ բարձիկ է միայն 24-ժամյա ռեժիմով փչվում 08/14/2022 21:28 | Վերլուծություններ

Նախ՝ ֆբ օգտատերերն ահազանգեցին, ապա նաև՝ պաշտոնական տեղեկատվությունը հաստատեց՝ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը: Զոհ կա, կան վիրավորներ, կրակի լեզվակները դեռ տեղ-տեղ բորբոքվում են, արդեն ակնհայտ է՝ փլատակների տակ էլ մարդիկ են մնացել...
Սա Հայաստանն է. 2018-ի ապրիլ-մայիսի հետոյական Հայաստանը, որն այլևս իր ծիրից դուրս է եկել: Էն, որ սարսափ-երազի պես էինք նայում հարևան երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին, հիմա մենք դրանց մեջ ենք...
Էլի եմ ասել՝ պատերազմն էլ չլիներ, այս իշխանությունը պետություն կառավարելու ունակ չէ:
Պաշտպանությու՞ն, անվտանգությու՞ն՝ պետության թիվ 1 այս բնորոշիչ-բաղադրիչները մոռացված, անցած են: Այլապես, երեխաներին պիտի արգելվեր նման վտանգավոր «խաղալիքը», մանավանդ, դրանցից մահեր նախկինում էլ եղել էին:
Իհարկե, Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած զարհուրելի պայթյունի պաշտոնական գնահատականը դեռ չկա, սակայն, այն, որ կառավարության անմիջական ենթակայությամբ գործող՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ վերջերս կատարված ստուգումների արդյունքում «Սուրմալու» տոնավաճառում հայտնաբերված խախտումները վերացնելու կոնկրետ հանձնարարականներ կամ ինչպես ասում են՝ համապատասխան կարգադրագիր է տրվել, արդեն իսկ հայտարարվում է: Հարց է, թե ե՞րբ է տրվել, ի՞նչ հետևանքներով էին հղի այդ խախտումները, դրանց վերացման հրատապությունը ինչպիսի՞ն էր: Ի վերջո, հանրային անվտանգության խնդիր հանդիսացող՝ տեսչական մարմնի տվյալ կարգադրեւթյան կատարման հետևողական հսկողություն որքանո՞վ է եղել:
Եվ ընդհանրապես, ո՞նց կարելի էր Երևանի ամենամարդաշատ՝ Սուրմալու և Փեթակ առևտրի կենտրոնների հատվածում թույլ տալ, որ գործի հրավառ նյութերի պահեստ...
Տեղի ունեցածը ոչ միայն անվտանգային, այլև վտանգի և պատասխանատվության զգացողության բացակայության նշան է և խորը հոգեբանական խնդիր: Հայությանը պերմանենտ ապատիայի մեջ պահելու խնդիր...
Այս հոգեբանության կրող իշխանության անմիջական թողտվությամբ հղի կնոջն են վրաերթի ենթարկում և քշում-անցնում, սրա դեմ ի՞նչ են քաղաքի կենտրոնում սարսափազդու հռնդյունով , երթևեկող մեքենաները, մեկ էլ՝ մայթերին դեմուդեմդ բուսնող նորահսյտ ինքնագնացները: Այս համատեքստում են Սուրմալուն պայթեցրած հրավառ նյութերը, որոնք ոչ միայն ուրախության հետ կապ չունեն, այլև... մարդկային կյանքեր են խորտակում... պայթյունի փլատակների տակ մարդիկ են տնքում, մետրոյից քաղաքացիներին տարհանում են՝ հերթական անգամ ռումբի սպառնալիք...
Իրականում ՝ մենք տևական ժամանակ հիբրիդային պատերազմի մեջ ենք, անվտանգային բոլոր բարձիկները պայթած երկրում ենք հայտնվել ազգովի. անվտանգության մեկ բարձիկ է միայն 24-ժամյա ռեժիմով փչվում ու փչվում...
Բոլորդ գիտեք՝ որն է այդ բարձիկն ու բարձը...
Գիտեք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը