ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակներն անցել-գնացել են, մնացել ենք մենք՝ մեր կրթական համակարգի հերն անիծած 07/25/2022 22:43 | Վերլուծություններ
Դեռ մի քանի տարի առաջ Հայաստանում բուհ ընդունվելը դիտարկվում էր ընտանեկան կարևոր իրադարձություն, որին դիմորդից զատ անպայման մասնակցում էին ծնողները, բարեկամները, սպասում և հուզվում, պայքարում ամեն միավորի համար։
Ժամանակներ են եղել՝ նույնիսկ բողոքի ցույցերով ծնողները Մոսկվայից լրացուցիչ տեղեր են պահանջել ու ստացել։
Այսօր այս բոլոր ժամանակներն անցել-գնացել են, մնացել ենք մենք՝ մեր կրթական համակարգի հերն անիծած, խելակորույս կամ պարտադրանքով այսպես կոչված՝ բոլոնյան համակարգի գիրկն ընկած, իսկ իրականում՝ ժամանակից շատ հետ ընկած, ինչպես բոլոր ասպարեզներում, այս դեպքում ևս՝ բարեփոխումների անվան տակ կրթությունը դեգրադացիայի ենթարկած, գիտությունն էլ՝ չֆինանսավորածի հաշիվ, անուշադրության մատնած․․․ և մի քանի տասնամյակ՝ այն ընդամենը՝ ՏՏ ոլորտի հետ նույնացրած․․․
Իսկ վերջին տարիների ընթացքում կատարված «բարեփոխումները» վերջին ակորդն էին, որով թշնամական հարձակում գործվեց բոլոր «հայագիտական» առարկաների վրա, ընդ որում՝ և՛ դպրոցներում և՛ բուհերում։ Խոշոր պլանով և ծրագրավորված՝ ազգային առանձնահատկությունների բնորոշիչ՝ հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ ոտնձգությունները առավել լայն ընդգրկում ստացան՝ խրախուսվելով ներկա հակազգային իշխանությունների կողմից։
Այս խորապատկերում երբ դիտարկում ենք 2022-ի բուհական ընդունելության քննությունները, ըստ որի դիմորդների սղության պատճառով շատ բուհեր չեն կարողանում լրացնել թափուր տեղերը, հարկ է պատճառահետևանքային բազում կապեր բացահայտել։
Ինչպե՞ս ստացվեց, որ ուսման հանդեպ ակնածանք ունեցող Հայաստանում 550 անվճար և ավելի քան՝ 15 հազար վճարովի տեղ թափուր է մնացել, էլ չասած, որ բուհերի մեծ մասում կան մասնագիտություններ, որոնք ունեն 0 դիմորդ։ Այսինքն, վերացող մասնագիտություններ ունենք և այդ ցանկում են ՀԱԱՀ-ում, ագրարային համալսարանում թափուր մնացած 109 անվճար տեղերը։ Կարո՞ղ ենք, չէ՞ ասել՝ երբ գյուղատնտեսության նախարարությունը փակում են, ոլորտի մասնագիտություններն էլ՝ մի տեսակ անտերության են մատնում։ Այսինքն, այստեղ մի շարք մասնագիտություններ դիմորդ չեն ունեցել։ ԵՊՀ-ում 39 անվճար տեղ է թափուր, պոլիտեխնիկում՝ 76-ը, մանկավարժականում՝ 26, ՃՇՀԱՀ-ում՝ 11։ Իսկ վճարովի թափուր տեղերը հարյուրներով և հազարներով են մնացել չհամալրված։
Զարմանալի՞ է այս վիճակը, թե՞ ենթադրելի՝ գնահատականները, բնականաբար, տարբեր են։ Բայց ասել, թե՝ խայտառակ պատկերը սոսկ այս տարվան է բնորոշ կամ՝ վերջին մի քանի տարվա հետևանք է, այդ էլ օբյեկտիվ չի կարող լինել։ Թեպետ, վերջին մի քանի տարիներին բոլորիս աչքի առաջ պետական մակարդակով է թերուսությունը, անգրագիտությունը խրախուսվել, մարդիկ են հայտնվել պետական կառավարման համակարգում, համայնքային ծառայությունում, որ նախկինում անհնար կլիներ պատկերացնել։ Բնականաբար, սա անհետևանք չէր կարող մնալ։ Բայց՝ ոչ միայն։
Իսկ ընդհանրապես, մեր իրականության մեջ որքան էլ խոսվել է, սակայն մասնագիտությունների առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը միշտ է եղել։ Իհարկե, աշխատաշուկայի հետ կապը կտրված է եղել, իհարկե, մեռնող մասնագիտություններ ենք ունեցել։ Իհարկե, այսօր երիտասարդությունն ավելի գործնական է դարձել, եթե նախկինում դեպի բուհեր էին ձգտում, այսօր միջին-մասնագիտական հաստատություններ շատ են գնում։ Ի հավելումն, ինտերնետի և թվայնացման մեր ժամանակներում տարբեր կրթական ծրագրերով օտար համալսարաններ գնացողներն են շատացել։ Իհարկե, ակնհայտ է նաև միգրացիոն գործընթացների ազգեցությունը։ Իհարկե, փաստ է, որ բուհերը քաղաքականացնելու դեմ ճառող ներկաներն իշխանության գալով այն էլ ինչպես քաղաքականացրեցին՝ ավելի ճահճացնելով միջավայրը։
Այս ամենը վերը նշված իրավիճակին հանգեցնող երևույթների մի փոքր մասն են։ Այս տարվա ընդունելության քննությունների տխուր պատկերը հետզհետե խորանալու է։ Սա ազդակ է, որ բուհերում գլոբալ և իրական բարեփոխումներն ուղղակի հրատապ են, օրախնդիր։ Եթե այս ահազանգը չգիտակցեն և համապատասխան եզրակացություններ չանեն բուհերում՝ թե ինչ ասել է համալսարանական կրթություն, ապա կորուստներն անդառնալի են լինելու։ Ասում ենք բուհերում, քանի որ այսօրվա պետական քաղաքականությունը ավերիչ է, այլ ոչ՝ ստեղծարար, այն կայացած համակարգերը ոչնչացնելու ուղիով է գնում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/08/2024 08:24 ԱԺ միջոցները մսխվում են, պայմանագրով պարտավորությունները չեն կատարվում. «Ժողովուրդ»
- 10/08/2024 08:16 Մեկ քայլ է մնացել «Հրապարակ»
- 10/08/2024 08:10 Վարույթ է հարուցվել բուհի դեմ․ «Հրապարակ»
- 10/08/2024 08:06 Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»
- 10/08/2024 08:05 Վահե Ստեփանյանից մինչև Արփի Դավոյան․ «Հրապարակ»
- 10/08/2024 08:04 ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից․«Հրապարակ»
- 10/08/2024 08:00 ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/08/2024 11:36 Նախկինոֆոբիայով տառապողները նիկոլական քարոզչության զոհ են, թեպետ իրենց այդպիսին չեն համարում. Վրթանեսյան
- 10/07/2024 17:08 Երևանի մետրոպոլիտենի Գործարանային կայարանում շուտով կմեկնարկեն շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
- 10/07/2024 15:10 «Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել.Հայկ Կոստանյան
- 10/07/2024 12:58 Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա, ուղղակի այդ ակնկալիքների անհամատեղելիությունն է դեռ մեր շահերից բխում, բայց դա անվերջ չէ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/08/2024 16:04 Հերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 11:04 Մայրը 36-ամյա որդու դին հայտնաբերել է ծիրանենուց կախված, ինքն էլ կտրել է պարանն ու դին իջեցրել. shamshyan.com
- 10/07/2024 23:18 Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Ford-ին․ վարորդը մահացել է
- 10/07/2024 18:56 Հրդեհի հետեւանքով «Դոմուս» խանութ-սրահի 3000 քառ.մ տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/07/2024 23:00 Դիմակով ու կեղծամով տղամարդը մահացու թույն է ներարկել մոր սիրեկանին
- 10/07/2024 19:04 Ջրի հոսանքով քշված զբոսաշրջիկին գտել են շնաձկան որովայնում
- 10/07/2024 18:38 «Ինձանից ավել». ինչպես է Սիրուշոյի դուստրը, երգում մայրիկի երգերից մեկը
- 10/06/2024 21:45 Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 10/07/2024 18:43 Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկել
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը