ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի, Արցախի ու «Հայ Դատ»-ի, Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման դեմ՝«ռագատկայի մանր քարերից» սարսահար «ժողովրդավարը» 07/22/2022 21:31 | Վերլուծություններ
Հայ ավանդական սփյուռքը քայքայելու քաղաքականությունը նոր չէ և փաշինյանական դիկտատուրայով չէ, որ սկսվել է։ Այս քաղաքականության սկիզբը դրվել է դեռևս ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք, երբ իշխանությունների հրահանգով ֆեյք- կուսակցություններ էին ստեղծվում՝ սփյուռքահայ գաղթօջախներում գործող ավանդական կուսակցությունների միջև պառակտում հրահրելու համար։
2018-ից իշխանության եկած ուժն ուղղակի շարունակում է նույն քաղաքականությունը։ Ընդ որում, այսօր իրավիճակը բոլորովին այլ է, քանի որ ավանդական սփյուռքն էլ առաջվանը չէ, բազմաշերտ է դարձել՝ ներառելով տարբեր տարիների ընթացքում և տարբեր դրդապատճառներով արտագաղթած հայաստանցիների մի ստվար հատվածի։ Բնականաբար, անցած տասնամյակներում սփյուռքյան գործընթացները՝ բնական և կենսական փոխազդեցություններից և փոխներթափանցումներից մինչև Սփյուռքը պառակտելուն ուղղված՝ հհշական և ներկա իշխանության հհշակերպ քաղաքականությունը՝ իրենցն արել են։ Ի հավելումն, զուգահեռաբար թուրքադրբեջանական լոբբիստական գործունեությունը՝ նույն ընթացքում։
Մի կողմից՝ ավանդական կուսակցություններին, մյուս կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցուն՝ տարբեր տոտալիտար աղանդների միջոցով հարվածող պառակտիչ քայլերով ջլատելով սփյուռքը, իսկ 2018-ի գունավոր հեղափոխությունից հետո՝ սորոսյան թրքահաճ ծրագրերով և Սփյուռքի նախարարության լուծարումով արդեն լուրջ հարված հասցվել է հայկական սփյուռքին։
Սփյուռքի նախարարության փոխարեն այսպես կոչված՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ստեղծումը՝ «անունը կա, ամանում՝ չկա» տրամաբանությամբ՝ ավանդական սփյուռքն ի սկզբանե օտար մարմին համարեց։
Ինչ վերաբերվում է այն ներկայացնող անձին, ապա ըստ գրասենյակի լրահոսի՝ վերջինիս անունը հաճախ հիշատակվում է կոնկրետ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընդունել-ճանապարհելու լուրերով։ Թերևս, մեկ էլ՝ վարչապետի տիկնոջը սփյուռքահայ կոնկրետ շրջանակների հետ հանդիպումների ուղեկցելիս։
Ի դեպ, նախօրեին Սինանյանի կողմից հերոսական քայլի ականատեսը եղանք՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ի առաջարկին, ըստ որի, փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հայտարարել էր, թե՝ իրենց գերատեսչությունը կողմ չէ առաջարկվող փոփոխությանը: Մալադեց, Սինանյան։
Դեմ չէ, բայց օրինակ, ստացվում է, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատարը դեմ է «Հայ դատ»-ն առաջ տանելուն, դեմ է մեր սահմանների անվտանգությանը, վերջապես՝ դեմ է Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչմանն ու արդար հատուցմանը։ Այլապես, ինչու՞ պիտի կատեգորիկ դեմ լիներ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստանի Հանրապետություն ազատ ելումուտին։ Փաստորեն, այս չինովնիկն ունի նախընտրելի և ոչ նախընտրելի սփյուռքահայե՞ր։
Հետաքրքիր է՝ ի՞նչով է առաջնորդվում իր նախընտրություններում սույնը։ Այս հարցին լույս է սփռում դեռևս տարեսկզբին «Փաստինֆո» լրատվականին Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի տված հարցազրույցը, որտեղ նա Սինանյանի հետ կապված՝ ասել է՝ «Տպավորություն է, թե նա նպատակ ունի խնդիրներ ստեղծել ֆրանսահայ համայնքի ներսում»: Պարզվում է՝ Սինանյանը ոչ միայն նախնական պայմանավորվածություններ է խախտել Ֆրանսիա կատարած իր այցի ընթացքում, այլև նորահայտ և անուժ ինչ-որ կազմակերպությունների միջոցով փորձել է ամեն կերպ խանգարել՝ ֆրանսահայ համայնքում արդեն ավանդական և մեծ հեղինակություն վայելող հայկական կազմակերպությունների գործունեությանը։ Մուրադ Փափազյանը զարմանում է՝ «Ինչո՞ւ դրանք ստեղծվեցին, երբ տարիներ շարունակ CCAF-ը լուրջ հաջողություններ էր արձանագրել՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի ու «Հայ Դատ»-ի: Ստացվում է, որ այս կազմակերպությունները կրեդիտ են ստանում պարոն Սինանյանից, ինչն այլ բանի մասին չի խոսում, քան այն, որ Սինանյանն այստեղ է գործուղվել՝ պառակտելու ֆրանսահայ համայնքը»։
Դեռ տարեսկզբի ՀՅԴ հայտնի գործիչն ուղղակի ասել էր՝ «ամեն պարագայում, պարոն Սինանյանը պետք է գիտենա, որ նրան չի հաջողվելու սեպ խրել հայկական ավանդական կազմակերպությունների դերի և արժեքի միջև, ինչին ակնհայտորեն ձգտում է այդ մարդը»։
Բնականաբար, ակնհայտ է, տեսանելի և հասկանալի, որ Սինանյանն իրականացնում է ներկա իշխանության և նրա լիդերի՝ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողի քաղաքականությունը՝ ի վնաս Հայաստանի, Արցախի ու «Հայ Դատ»-ի, Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման ու արդար հատուցման դեմ: Իսկ Հայաստանի Հանրապետություն Մուրադ Փափազյանի մուտքն արգելելու վարչապետի աշխատակազմի «պարզաբանող» տեքստը անվարժ մի փորձ է ներկա թրքասեր իշխանության կողմից՝ թուրքադրբեջանական ցանկությունների շարունակական բավարարումը՝ «ռագատկայի մանր քարերից» /եթե այդպիսիք եղել են/սարսահար «ժողովրդավարի» կերպարով փոխարինելու։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն