ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք չէ ամեն մի հայտարարության մեծ հնչեղություն տալ, բայց պարտվողական դիրք բռնելն անընդունելի է․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին 07/20/2022 15:13 | ԼՐԱՀՈՍ
Մենք պետք է օգուտ քաղենք նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մեջ առկա բոլոր այն կետերից, որոնցից կարող ենք։ Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը կոչ ենք անում համատեղել ջանքերը՝ Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերում։ Պետք է հասկանալ այն փաստը, որ Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, Հայաստանը՝ Արցախի։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ կապված մինչև սեպտեմբեր Արցախից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մնացյալ մասի դուրսբերման հետ, չէի ցանկանա մեկնաբանել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։
«Իհարկե, ամեն ինչ մեր սրտով չէ, բայց հիմա հուսահատվելն ու ոչինչ չանելը հավասարազոր է դավաճանության։ Հասկանում եմ, որ վերջին պատերազմի արդյունքների պատճառով ՀՀ իշխանությունները կաշկանդվում են՝ նոր պատերազմի հրահրման համար նախադրյալներ չստեղծելու համար, բայց զիջողական, պարտվողական դիրք բռնելն անընդունելի է։ Արցախի բոլոր քաղաքական ուժերը, ՀԿ-ներն իրենց հստակ դիրքորոշումը բազմիցս հայտնել են՝ շեշտելով, որ Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում և ստեղծված բարդ իրավիճակից ելքեր գտնելու ուղղությամբ հենց հիմա էլ աշխատում ենք»-ասաց Հայրապետյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ անվտանգային հարցերի մասին ու համակարգում արվող ու սպասվող քայլերի մասին ցանկալի է քիչ խոսել, փոխարենը՝ շատ աշխատել։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի շեշտած այն միտքը, որ Արցախի ՊԲ-ն կար ու կլինի, կարևոր արձանագրում էր և հետևություններ պետք է անել դրանից։ Հայրապետյանը նաև այն կարծիքին է, որ ամեն մի հայտարարության պետք չէ մեծ հնչեղություն տալ։
«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի ասածները չեմ ուզում մեկնաբանել, բայց կարող եմ ասել, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունը Արցախի մյուս կուսակցություններին, Կառավարության մարմիներին ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը։ Հիմա սպասում ենք մեր գործընկերների արձագանքին, որ կարողանանք ընտրել լավագույն տարբերակը։ Ստեղծված վիճակում մեկը մյուսին քննադատելու, ավելորդ խոսելու ժամանակ չկա, պետք է աշխատել »,-ասաց պատգամավորը։
Սեյրան Հայրապետյանն արձանագրում է՝ երկար տարիներ իր ուժերը մոբիլիզացրած, աշխարհաքաղաքական իրավիճակից օգտված Ադրբեջանը նաև մեր թույլ տված սխալներից է օգտվել։ Հիմա գոնե մենք էլ պետք է դաս քաղենք մեր սխալներից և օգտագործենք ցանկացած հնարավորություն։
«Ադրբեջանը չի կատարել եռակողմ համաձայնագրի մեջ ամրագրված այն դրույթը, որ գերիները պետք է վերադարձվեն։ Ներկա դրությամբ շուրջ 200 գերի ու անհայտ կորածներ ունենք այնտեղ, ի դեպ, նրանց մեջ կան նաև նոյեմբերի 9-ից հետո գերեվարված անձինք։ Ադրբեջանը կոպտորեն խախտելով համաձայնագիրը՝ նոյեմբերի 9-ից հետո բռնազավթել է նաև Հադրութի մնացյալ երկու գյուղերն ու գերի վերցրել մարդկանց։ Չմոռանանք, որ դրանից հետո ադրբեջանցիները ներխուժել են նաև Փառուխ։ Քանի դեռ նրանք չեն վերադարձրել առնվազն մեր գերիներին, մենք էլ պետք է չշտապենք մեր բոլոր պարտավորությունները կետ առ կետ կատարել»,-ասում է Հայրապետյանը։
Ըստ պատգամավորի՝ Արցախի անվտանգային համակարգի ամրացման առումով կարևոր է նաև եռակողմ համաձայնագրի մեջ արված այն արձանագրումը, որ խաղաղապահ զորախումբը տեղակայվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։
«Դրանով շեշտվում է, որ Արցախը՝ որպես առանձին միավոր, թեկուզ փոքր տարածքի վրա, բայց գոյություն ունի։ Մեր հետագա անելիքները պետք է կառուցենք նաեւ այդ կարևոր փաստի վրա հենվելով»,- եզրափակեց Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել