Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

«Վարչապետ Փաշինյանն իրավունք չունի արգելել որևէ հայի մուտքը Հայաստան». Հարութ Սասունյան 07/20/2022   11:31  |  ԼՐԱՀՈՍ

Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավար Մուրադ (Ֆրանկ) Փափազյանին և նրա կնոջն անցյալ շաբաթ թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո։ Փափազյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության համաշխարհային ղեկավարության (Բյուրոյի) անդամ է և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա նաեւ նշել է. «Անձնագրային ստուգման ժամանակ Փափազյանին ասել են, որ սպասի, մինչև իր տվյալները ճշտեն: Նա ուներ պատշաճ ֆրանսիական անձնագիր և Հայաստան մուտք գործելու համար վիզայի կարիք չուներ։ Մինչ նա սպասում էր, մաքսավորները հեռախոսով խորհրդակցում էին վերադասների հետ։

Այնուհետև Փափազյանին տարել են օդանավակայանի մի մեկուսացված սենյակ, որտեղ նրան պահել են մի քանի ժամ: Ի վերջո, ԱԱԾ աշխատակիցները հայտնել են, որ նրան թույլ չի տրվում մուտք գործել Հայաստան։

Չնայած Փափազյանի պահանջներին՝ նրան երբեք չեն հայտնել Հայաստան մուտքի արգելքի պատճառը։ Նրան վտարել են երկրից՝ ուղարկելով հաջորդ չվերթով դեպի Փարիզ։

Սա բարոյական, իրավական, դիվանագիտական և ազգային լուրջ հետևանքներով միջադեպ է։

Բարոյական առումով․ եթե հայ պաշտոնյաները ցանկանում են արգելել որևէ մեկի մուտքը Հայաստան, նրանք պետք է ունենան նվազագույն քաղաքավարություն՝ անհատին հայտնելու նման լուրջ որոշման պատճառը: Այցելուն իրավունք ունի իմանալու, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել երկիր։

Հայաստանի օրենսդրության առումով․ անկախ Փափազյանի մուտքը երկիր արգելելու պատճառից, հայ պաշտոնյաներն իրավունք չունեն ինքնուրույն նման քայլի դիմել՝ լինեն օդանավակայանի աշխատակիցներ, ԱԱԾ գործակալներ, թե վարչապետ։ Որևէ այցելուի, առավել ևս հայրենակցի մուտքը երկիր արգելելը շատ լուրջ որոշում է։ Եթե Փափազյանը խախտել էր Հայաստանի որևէ օրենք, օդանավակայանի աշխատակիցները կարող էին նրան կալանավորել, մեղադրանք ներկայացնել դատավորին, որը երկու կողմերին լսելուց հետո ապացույցների հիման վրա օրինական որոշում կկայացներ։ Հայաստանը մի երկիր է, որը կառավարվում է օրենքո՞վ, թե՞ վարչապետի վրիժառու որոշումներով։ Եթե մի մարդ կարող է հանդես գալ որպես իշխանության գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ, ապա Հայաստանը հեռու է ժողովրդավարական երկիր լինելուց։

Ցավալի է, որ չորս տարի առաջ որպես ժողովրդավար ներկայանալով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն անտեսում է ժողովրդավարական բոլոր նորմերը։ Փափազյանի միակ մեղավորությունը Փաշինյանի ձախողված վարչակարգի քննադատությունն է։

Եվրոպական օրենքների առումով․ Հայաստանը այս դեպքում խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մի քանի սկզբունքներ, որոնց պարտավորվել էր հետևել։

Պահանջվող ընթացակարգն այն է, որ Փափազյանը նախ վիճարկի իր վտարումը Հայաստանի ներքին դատարաններում: Եթե նա այնտեղ հաջողության չհասնի, ապա Փափազյանը կարող է իր բողոքն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Համոզված եմ, որ Եվրոպական դատարանը կգտնի, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Փափազյանի «արդար դատաքննության իրավունքը», «արտահայտվելու ազատությունը» և «տեղաշարժի ազատությունը»։ Ավելին, Փափազյանի վտարումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խախտում էր։

Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների վրա այս միջադեպի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ. որպես Ֆրանսիայի քաղաքացի, Փափազյանը բողոք է ներկայացրել Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն և Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարարություն։ Որպես հայտնի քաղաքական գործիչ՝ Փափազյանը սերտ կապեր ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ֆրանսիացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Արդեն այս տարվա մայիսին մեկ այլ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել, երբ Հայաստան այցելության ժամանակ Փափազյանն ուղեկցում էր Փարիզի հայամետ քաղաքապետ Անն Իդալգոյին։

Քանի որ Փափազյանը Փաշինյանի քննադատն է, նա վարչապետի աշխատակազմին տեղեկացրել է, որ չի միանալու Փաշինյանի հետ քաղաքապետի նախատեսվող հանդիպմանը՝ հանդիպման ընթացքում անցանկալի տեսարան չստեղծելու համար։ Առանց որևէ բացատրության, վերջին պահին վարչապետը որոշել է չեղարկել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը։ Սա մեծ դիվանագիտական սխալ էր։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ վանել ֆրանսիացի պաշտոնյաներին, որոնք նրա ամենաջերմ կողմնակիցներից են։

Հայաստանի կառավարության կողմից Հայ ժողովրդի հավաքական շահերը խարխլելը հակաարդյունավետ է. մինչ Հայաստանը շրջապատված է արյունարբու թշնամիներով, իսկ նրա գոյությունը՝ վտանգված, նրա ղեկավարները զբաղված են Սփյուռքի դեմ ինքնաոչնչացման գործողություններով, ինչը միայն ավելի է նպաստում Հայաստանի թուլացմանը։ Ադրբեջանն ունի հսկայական նավթադոլարներ, բայց Հայաստանն ունի մեծ սփյուռք, որը չօգտագործված հարստություն է:

Վախենում եմ, որ Փափազյանի վտարումը, եթե արագ չբեկանվի, ապա բացասական ազդեցություն կունենա յոթ միլիոնանոց սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Հայաստանի ղեկավարությունը, ավելի շատ սփյուռքահայերին Հայաստան այցելելու, ներգաղթելու և ներդրումներ անելու նախաձեռնություններու փոխարեն, անխոհեմաբար հեռացնում է նրանց:

Քանի որ Փափազյանի միակ մեղքն այն է, որ նա եղել է Փաշինյանի քննադատը, նրա վտարումը կարող է պատճառ հանդիսանալ, որ շատ այլ սփյուռքահայեր, որոնք դեմ են վարչապետին, խուսափեն Հայաստան այցելելուց՝ մտավախություն ունենալով, որ իրենց նույնպես կկանգնեցնեն Երևանի օդանավակայանում և թույլ չեն տա այցելել իրենց հայրենիքը։

Խիստ ցավալի է, որ Փափազյանը՝ մի մարդ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի և Հայ դատի շահերի պաշտպանությանը, նման վիրավորական վերաբերմունքի է արժանանում։ Մեծ տխրությամբ նա հայտարարել է. «Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է։ Այսօր ինձ արգելում են մուտք գործել Փաշինյանի Հայաստան»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:15 20/07/2022  |  ԼՐԱՀՈՍ585 հազար դոլար․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու կինը տուն են գնել ԱՄՆ–ում․ Բագրատ Բադալյանի՝ 2018–ից սկսված կարիերան և ունեցվածքը․ «Հետք»
19:58 19/07/2022  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ աշխատավարձերի բարձրացում. Փաշինյան
19:39 19/07/2022  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության նախագիծը
14:46 19/07/2022  |  ԼՐԱՀՈՍՊետական մակարդակով փորձ է արվում ծածկել Ադրբեջանի ռազմական ագրեսիան. Սա ոչ թե խաղաղության, այլ «նիկոլի ջարդի դարաշրջան է». Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
10:07 19/07/2022  |  ՄամուլՈվքեր կպահպանեն իրենց պաշտոնները ՊՆ-ում. ղեկավար կազմին հասկացրել են. «Ժողովուրդ»
10:01 19/07/2022  |  Մամուլ«Ուժային բևեռները, բանակցելով ու մրցակցելով, փորձում են նոր բալանս հաստատել». «Փաստ»
17:10 18/07/2022  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել է «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը
17:03 18/07/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին
16:37 18/07/2022  |  Դատական ռեպորտաժներՊատմության ուսուցչին մեղադրում են Նիկոլ Փաշինյանին «խոսք» ասելու համար
16:22 18/07/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինին. զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]