Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ» 05/16/2024   08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» 05/16/2024   08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» 05/16/2024   08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» 05/16/2024   08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» 05/16/2024   08:09 Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ» 05/16/2024   08:05 Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» 05/16/2024   08:03 էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ» 05/16/2024   08:00 Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» 05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա 05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորվել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ)

Արդարադատությունը վերածվում է դ-ր Մենգելեի. Այլընտրանքային նախագծեր խումբ 07/18/2022   12:38  |  Վերլուծություններ

Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա։ Այս մասին գրված է Այլընտրանքային նախագծեր խմբի վերլուծության մեջ։

Մեքենան գործում է գրեթե անխափան։ Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի  համար կարևոր չէ, թե ի´նչ արարքի համար են կալանավորում, որո´նք են անազատության մեջ պահելու հիմքերը, ինչպիսի´ն է կալանքի տակ հայտնված անձի առողջական վիճակը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։

Այս պահին քաղաքական պատվերի շրջանակներում են Նարեկ Մանթաշյանը, Միկա Բադալյանը, Ավետիք Չալաբյանը և ևս տասնչորս անձ։

Արմեն Գիգորյանի դեպքն առանձնահատուկ է, որովհետև նա մահացավ դատարանի դահլիճում։ Բայց կալանքը, որպես մարդուն տանջելու, նրա հանդեպ հաշվեհարդար լինելու գործիք Հայաստանում սկսում է հասնել կատարելության։ Հետադարձ հայացքը շատ կարևոր է  հասկանալու համար, թե «Նոր Հայաստանում» ինչ ճանապարհ է անցել մահվան մեքենան, և ուր կարող է տանել այն՝ չկանգնեցվելու դեպքում։

Մանվել Գրիգորյանի դատավարությունը լինչի դատաստան էր հիշեցնում։ Ծանր հիվանդությունից հյուծված մարդուն մերժում էին կալանքը փոխել, ցուցադրաբար տանում դատարան՝բացահայտ կերպով հասկացնելով, որ նրան այդ եղանակով պատժում են։ Դատավարությունները պարբերաբար ընդհատվում էին շտապօգնության կանչերով։ Մանվել Գրիգորյանին դանդաղ «սպանեցին», իսկ տուշոնկաների և վաճառված էմոցիաների մասին այլևս որևէ մեկը չի հիշում։

Արմեն Չարչյանի պատմությունը։ Հանրահայտ բժիշկը, որն ուներ առողջական լուրջ խնդիրներ, քաղաքական հետապնդման շրջանակներում հայտնվել էր անազատության մեջ։ Սրտի կաթվածով, բուժում ստացող բժշկին հիվանդանոցից տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող էր, կալանքի հետ անհամատեղելի։ Այդ հանգամանքը հաստատվեց նաև փորձաքննության արդյունքում՝ բժիշկների հանձնաժողովի կողմից։ Ուրեմն ի՞նչ էր Չարչյանի նկատմամբ կիրառված կալանքը, եթե ոչ՝ բացահայտ պատիժ։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ եղել է 537 օր։ Հաշվեհարդարի  դասագրքային օրինակ։ Ռ. Քոչարյանը, գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել էր Հայաստան, չէր թաքնվել, չէր խուսափել քննությունից, այնուամենայնիվ կալանավորվեց։ Ամիսներ հետո իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոստովանեցին, որ իրենց սցենարը փլվել էր այդ պահին. ըստ իրենց հաշվարկի` Ռ. Քոչարյանը չէր գա Հայաստան, կմնար արտերկրում, և այդ դեպքում իշխանությունը նրան կհռչակեր մարտի 1-ի «միակ կազմակերպիչը, միակ պատասխանատուն և միակ մեղավորը»։ Եվ թեև պլանը չէր հաջողել, որպես պատժիչ գործիք կիրառվեց կալանքը, որից հետո ստիպված եղան ընդունել, որ դա արվել է հակասահմանադրական հոդվածով։

Այս պահին բացահայտ խոշտանգում է իրականացվում Նարեկ Մանթաշյանի հանդեպ, որն ունի առողջական լրջագույն խնդիրներ,  շաքարային դիաբետի բարձր ցուցանիշով պարբերաբար տեղափոխվում է հիվանդանոց, իսկ այնուհետև՝ կրկին նախնական կալանքի վայր։Եվ թեև նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, բայց, ըստ երևույթին, նրան պետք է պատժել, պատժել կալանքով։ Այդպես է իջել հրահանգը և համակարգն անմռունչ դա անում է։

Պատժում են Ավետիք Չալաբյանին։ Ամեն գնով պատասխանատվության ենթարկելու համար քրեական օրենսգրքում արտահերթ նիստով հոդված են ավելացնում։ Դատավորը, քաղաքական պատվերի շրջանակում, երկարացնում է կալանքը տասը օրով, իսկ թե ինչո՞ւ, նույնիսկ ինքը չգիտի, և չի կարողանում հիմնավորել։ Կալանքով պատժել է պետք։

Մեր աչքի առջև ընթացող պրոցեսներից կարելի է եզրահանգել, որ այս միջոցը կիրառվում է հատկապես այն գործերով, որոնք «ջուր» են, չունեն ապացուցողական բազա, և դատական քննության պրոցեսում քանդվելու են, շատերը, հավանաբար, չեն ստանա ազատազրկման ժամկետ։ Իսկ մինչ այդ, քանի դեռ կա հնարավորություն, մարդկանց պետք է պատժել, ընդհուպ՝ մինչև մահ։

Մենք չգիտենք բանտերում պահվող մյուս ակտիվիստների, գործիչների առողջական վիճակի իրական պատկերը։ Բայց գիտենք, որ նրանց գերակշիռ մեծամասնության համար կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է ոչ թե ելնելով գործից բխող իրական անհրաժեշտությունից, այլ՝ որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց։

Պատվեր և ինքնավզադրվածներ

Շատ վտանգավոր վիճակ է ստեղծվել։ Եվրոպական կառույցները, մարդու իրավունքների պաշտպան պետությունների դեսպանները,թերևս որոշակի շահերից ելնելով, «ոչինչ չեն տեսնում, չեն լսում, չեն հասկանում»։ Արձանագրում ենք, որ այս պահին չկա միջազգային ճնշում։

Ներքին պետական ինստիտուտները չեն կատարում իրենց՝ օրենքով սահմանված գործառույթները և ամբողջությամբ մտել են քաղաքական պատվերի տակ, որը, ինչպես տեսնում ենք, արդեն բերում է մահերի։

Արդարադատության պատասխանատուներից մեկը հայտարարում էր ,  որ Նիկոլի նկարին նայելիս իրեն ավելի ազնիվ է զգում. հետաքրքիքր է Արմեն Գրիգորյանի մահից հետո՞ էլ է այդպես զգում։ Եվ ընդհանրապես զգո՞ւմ է , թե ի´նչ հրեշի է վերածվել դատաիրավական համակարգը։ Մյուսն ասում էր՝ «վզիս դրել են ապօրինություններ անել», ու հետո ուղարկում են Հ1-ի եթեր՝ ինքնաստորանալու։ Քննիչներ, դատախազներ, դատավորներ ինքնավզադրված հոգեվիճակում են՝ անելով ամեն ինչ, ամեն անօրինականություն։

Չկա հույս, որ Արեն Գրիգորյանի մահը որևէ բան փոխելու է։ Ամեն ինչ շարունակվելու է նույն կերպ։ Մահ տվող համակարգերը կոսմետիկ փոփոխությունների ենթակա չեն։

Հայկական արդարադատությունը վերածվել է դոկտոր Մենգելեի՝ ֆորմալ օրինականության և անպատժելիության զգացումով հրեշավոր մարդասպանի։ Սա պետք է կանգնեցնել։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:51 06/07/2022  |  ՎերլուծություններԱյն, ինչ գրված չէ որևէ Սահմանադրության մեջ. Այլընտրանքային նախագծեր խումբ
12:38 24/06/2022  |  ՎերլուծություններՀանրայինից՝ հանրությանը. վտանգավոր ուղերձներ
11:56 13/06/2022  |  ՎերլուծություններԻշխանի և իշխանության միջև. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
10:59 02/06/2022  |  ՎերլուծություններԱյլընտրանքային նախագծեր խումբ. Ուրվագծվող ճգնաժամ. ԱԺ
11:54 01/06/2022  |  ՎերլուծություններՉխանգարել ո՞ր բանակցողին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
13:15 30/04/2022  |  ՎերլուծություններԺամանակն է իր մահկանացուն կնքած «քաղաքացիական հասարակություն» կոչվող թուրքական շարասյունը փոխարինել ազգային և իսկական քաղաքացիական հասարակությամբ. Արամ Հովհաննիսյան
11:49 23/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական օրակարգ. Ի՞նչ է Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը
10:57 22/02/2022  |  ՎերլուծություններՍտանդարտ ճանապարհով՝ ընդդեմ պետական շահի
12:03 16/02/2022  |  ՎերլուծություններՔաղաքացիական պայմանագիր՝ Ադրբեջանի հետ
11:15 15/02/2022  |  ՎերլուծություններՔննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]