ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստանդարտ ճանապարհով՝ ընդդեմ պետական շահի 02/22/2022 10:57 | Վերլուծություններ
Շուշիի դեկլարացիայի վավերացմանը` Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններում, Հայաստանի ԱԺ-ն պարտավոր էր արձագանքել։ Սա պետական շահի տեսանկյունից միակ համարժեք քայլն էր։ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությունը հենց դա էր նախատեսում, և այն ամենևին ընդդիմության համար կամ անունից չէր։ Դա պետք է լիներ հայկական պետության արձագանքը իր շուրջ կատարվող ռիսկային պրոցեսներին։ Այս մասին գրել է Այլըտրանքային նախագծեր խումբը.
«ՔՊ-ն տապալեց գործը։ Սա սթրեսս-թեսթ էր այսօրվա մեր պետականության համար։ ՔՊ-ն տապալեց։ Սա իր հերթին նոր ռիսկ է։
Ցավոք, ամեն ինչ ընթացավ ստանդարտ ճանապարհով և ելքն էր ենթադրելի էր։ Պետական շահի տեսակետից անելով ճիշտ քայլ, շրջանառության մեջ դնելով ճիշտ փաստաթուղթ՝ տիտղոսային ընդդիմությունը չկարողացավ ապահովել հանրային հնչեղություն։ Հասարակության ուշադրությունը չհաջողվեց կենտրոնացնել հարցի վրա։ Սա չարված աշխատանքի արդյունք է։ Հանրային ճնշման բացակայության պայմաններում՝ խնդիրը մնաց աշխատասենյակի սահմաններում, և ՔՊ-ն քանակի գործոնով մերժեց։ Այդ սենյակում նրանք քանակապես շատ էին, քանակապես հաղթեցին, իսկ պետությունը ստացավ հերթական բովանդակային կորուստը։
Շարունակությունն էլ էր ստանդարտ. փաստի կայացումից հետո՝ ՔՊ-ին դատապարտող խրոխտ հայտարարությունների շարան։ Ինչ է, չգիտեի՞նք, որ այդպես է լինելու։ Եվ չգիտեի՞նք, արդյոք, որ այդպես չլինելու համար նախապես պետք էր հանրության հետ աշխատել։
Եկել է Ադրբեջանի քաղաքացու վրեժի ժամանա՞կը
Նույն օրը հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հանդեպ։ Սա ազգային նվաստացման քայլերից մեկն է՝ ծանր, բայց ամենևին ոչ վերջինը։ Սա հնարավոր դարձավ Հայաստանի այսօրվա անկման պատճառով։ Այս իշխանությունը Հայաստանի համար այլ տեսլական և այլ հեռանկար չի պատկերացնում։ Չի բացառվում, որ պետական քարոզչամեքենան սկսի ողջունել Ադրբեջանի որոշումը, և քպ-ական պատգամավորները հիմնավորեն, որ խաղաղության դարաշրջանը զոհեր է պահանջում, և մենք այդ գինն էլ պետք է վճարենք։
Այս ռիսկի մասին Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը դեռևս ամռանը զգուշացրել էր՝ բառ առ բառ (տես՝ http://altprojects.am/?p=932&l=am/liakatar+ev+anshrjeli+kapitulyacia)։
Իսկ մենք վստա՞հ ենք , որ մեր հայտնի 680 հազարը կամ թեկուզ նրանց նոսրացած շարքերը կհասկանան, որ սա ազգային ստորացում է, և ճիշտ ռեակցիա կտա։
Հայաստանի նման ստորացումը, իհարկե, այս իշխանության հետևանքն է, բայց նաև հետևանքն է ընտրություններից առաջ տիտղոսային ընդդիմության թույլ տված մի շարք կոպիտ սխալների և հետընտրական անգործության։
Ալիևը՝ Մոսկվայում
Մինչ Մոսկվան կանգնած է պատերազմի շեմին՝ Պուտինը ժամանակ է գտնում հանդիպել Ալիևի հետ՝ դաշնային փոխգործակցության պայմանագիր ստորագրելու նպատակով։ Հայաստանի իշխանությունը հասկանո՞ւմ է, թե սա ինչ է, իսկ ընդդիմությունը ժողովրդին բացատրու՞մ է, թե ուր է գնում պրոցեսը։
Մենք բոլորս ռեստարտի կարիք ունենք՝ վերաիմաստավորելու համար մեր քայլերը։ Մենք նոր բովանդակության կարիք ունենք՝ փոխելու համար ստորացման և պետականության կազմաքանդման այս ընթացքը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել