ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղուների խայթոցից տուժած տղամարդուն օգնության մեկնած ազգականը անզգուշաբար վրաերթի է ենթարկել նրան, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է 07/11/2022 20:20 | Արտակարգ պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00–ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է կայքը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Ավոյանը: ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Մելքումյանի և ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իջևանի բնակիչ, 51-ամյա Սմբատ Գ.-ն էր: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:30–ի սահմաններում Սմբատ Գ.-ն գտնվել է Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցի սկզբնամասի ձախակողմյան հատվածում գտնվող «Արխաչներ» կոչվող դաշտավայրում, որտեղ տեղադրված են եղել մեղվի փեթակներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեղվի փեթակների մոտ բազմաթիվ մեղուներ հարձակվել և խայթել են Սմբատ Գ.-ին, ում այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Կարեն Մ.-ն իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է: Տեղում դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի աջ թշային, կրծքավանդակի առաջնային մակերեսի, աջ և ձախ արմնկային հոդերի, աջ սրունքի շրջանակներում առկա են քերծվածքային տեղամասեր, գլխի, վերին վերջույթների, կրծքավանդակի շրջանակներում առկա են բազմաթիվ կետային վերքեր, որոնք բնորոշ են մեղվի կծած վերքերի:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ դաշտամիջյան հատվածում տեղադրված են Կարեն Մ.-ին պատկանող մեղվի փեթակները:
Այդ օրը՝ վերջինս նշված վայրում նկատել է, որ մեղուները հարձակվել են Սմբատ Գ.-ի վրա, վերջինս կայքի տեղեկություններով՝ Կարեն Մ.-ի մորեղբոր որդին է:
Մեղուների հարձակման պատճառով Սմբատ Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, այդ ժամանակ Կարեն Մ.-ն մեղուների ուղղությունը շեղելով դեպի իր վրա՝ մոտ 200 մետր հեռացրել է մեղուներին, ապա վերադարձել է փեթակների մոտ, որպեսզի Սմբատ Գ.-ին իրեն պատկանող ավտոմեքենայով տեղափոխի հիվանդանոց:
Կարեն Մ.-ն, մոտենալով նկատել է, որ Սմբատ Գ.-ն նշված վայրում չէ և վերջինիս փնտրելու նպատակով, շուրջ բոլորը չնայելով, նստել է իր ավտոմեքենան, հետընթաց կատարել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար վրաերթի է ենթարկել գետնին ընկած Սմբատ Գ.-ին:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/24/2023 09:01 Արման Սահակյանն ապացուցել է իր գույքի ձեռքբերման օրինականությունը․«Հրապարակ»
- 03/24/2023 08:52 Անի համայնքում թեժ է. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:33 ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:09 Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:06 Ծառուկյանի դեմ հարուցված քրգործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»
- 03/24/2023 07:57 Փաշինյանը նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ. «Ժողովուրդ»
- 03/24/2023 07:54 Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/24/2023 18:45 Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
- 03/24/2023 18:17 Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները․ Ներսիսյան
- 03/24/2023 15:07 Մարուքյանն արձագանքել է Լավրովին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղն իր իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ
- 03/24/2023 14:46 ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/24/2023 21:00 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դի
- 03/24/2023 08:56 Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը