Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Ամեն ինչ անում ենք, որպեսզի ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություններ զգա. ՀՀ վարչապետ 07/09/2022   20:58  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթացել մարզի մի քանի համայնքներում պետական բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի և մասնավոր ներդրումների շրջանակում իրականացվող և արդեն ավարտված ծրագրերին: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի գրասենյակը։

«Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլք:

Վարչապետը նախ այցելել է խոշորացված Փարաքար համայնք, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվում է Պտղունքի միջնակարգ դպրոցը: Դպրոցի շենքում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է դպրոցի նախագծին, իրականցված և ընթացիկ շինարարական աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ` 240 աշակերտի համար նախատեսված 2981քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվել են 2020թ., ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա վերջին: Աշխատանքների 70 տոկոսն արդեն ավարտվել են: Ծրագրի արժեքն է 975 մլն դրամ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է խոշորացված Խոյ համայնք, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել են Հովտամեջ բնակավայրի Երևանյան և Հ. Բաղրամյան փողոցների բարեկարգման շրջանակում իրականացված աշխատանքները: Վարչապետին զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Իրականացվել է Հովտամեջ գյուղի 260 մետր ճանապարհի և 400 մետր մայթերի սալիկապատում՝ տուֆ քարով։ Ծրագրի արժեքը կազմել է գրեթե 30 մլն դրամ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Արաքս համայնքում: Այստեղ վարչապետը ծանոթացել է Գայ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 0,42 հա հողամասի տարածքում կառուցվում է 4 մասնաշենքերից բաղկացած մանկապարտեզի երկհարկանի շենք, որը նախատեսված է 150 երեխայի համար: Նախատեսվում է ստեղծել 15-20 հիմնական աշխատատեղ: Պատասխանատուների ներկայացմամբ, շինարարական աշխատանքների 92 տոկոսն ավարտված են, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Ծրագիրը մեկնարկել է 2020թ., ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա օգոստոս ամսին։ Ծրագրի արժեքն է 328 մլն դրամ:

Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ2+000-կմ10+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ հիմնանորոգվող 8.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը։ Դեռևս իրականացվել են շինարարական աշխատանքների 15 տոկոսը: Ծրագրի արժեքն է 1 մլրդ 107 մլն դրամ:

Արևիկի բնակավայրում կառավարության ղեկավարը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի շրջանակում մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Այն կկարողանա ընդունել 144 երեխայի: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021թ. և նախատեսվում է ավարտել 2022թ.: Ծրագրի արժեքն է 496 մլն դրամ: Կատարվել է աշխատանքների 70%-ը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2016թ. զոհված զինծառայող Սևակ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշարձան-խաչքարին:

Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Երասխահուն համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին ու պատասխանել մի շարք հարցերի: Վարչապետը գյուղացիներից հետաքրքրվել է նրանց զբաղվածությամբ, գյուղատնտեսական աշխատանքներից, մանկապարտեզի, դպրոցի առկայությամբ: «Հանրապետությունում 300 դպրոց, 500 մանկապարտեզ ենք կառուցելու: Այդ ծրագիրը ձեր գյուղ էլ կհասնի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ Հայաստանի գյուղերում դպրոցները, մանկապարտեզները լինեն ամենաբարձր մակարդակի:

Գյուղացիները հոսանքի, ենթակայանի հարց են բարձրացրել: «Ցավոք, միանգամից չենք կարող: Հերթով բոլոր հարցերը լուծելու ենք: Վստահ եղեք, որ անընդհատ զբաղվում ենք համայնքների հարցերով, ամեն ինչ անում ենք, որ ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություն զգա: Բայց մեր առաջին հարցը, որ պետք է լուծենք, երեխաների հարցն է՝ դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջուր…»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երասխահունում ևս կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղիկներ դնելով ու խոնհարհվելով նրանց շիրիմներին:

Արմավիր կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետն այցելել է նաև Արմավիր համայնք: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիր քաղաքի վերակառուցված մարզադաշտի պայմաններին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով վերակառուցվել է 1980թ. հիմնադրված Արմավիրի մարզադաշտը, որը համարվել է Հայաստանի խոշոր մարզադաշտերից մեկը և տարողությամբ 3-րդ մեծագույն մարզադաշտն է հանրապետությունում: 3100 հանդիսական տեղավորող մարզադաշտի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ. և ամբողջությամբ ավարտված են: Կից գործում են արհեստական խոտածածկով 4 փոքր դաշտեր: Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 2021թ. նոյեմբերի 30-ին: Ծրագրի արժեքն է 688 մլն դրամ:

Այս համայնքում վարչապետին ներկայացվել է նաև ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգման և անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք ծրագրի» շրջանակում՝ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային և ՀՀ կառավարության միջոցներով: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ աշխատանքները մեկնարկել են 2021թ., արդեն հիմնանորոգվել է 12կմ երկարությամբ բաշխիչ ցանց: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023թ.: Ծրագրի արժեքն է 1 մլրդ 800 մլն դրամ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Բաղրամյան համայնքում: Այստեղ կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագրի» շրջանակում Արգինայի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ, 100 աշակերտի համար նախատեսված և 360քմ ապաստարան ունեցող դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Ծրագրի արժեքն է 680 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետական բյուջեից: Արդեն իսկ իրականացվել է աշխատանքների 70%-ը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև ամբողջությամբ վերակառուցված Քարակերտի «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ընկերության գործարան: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ դեռևս 1963թ. Քարակերտ բնակավայրում հիմնադրված պահածոների գործարանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2018թ.: 5,5 հա հողատարածք զբաղեցնող գործարանում իրականացվել է 20 մլն դոլարի ներդրում: Արդյունքում՝ գործարանը հագեցվել է իտալական BERTUZZI Macchine Agricole ընկերության ժամանակակից հոսքագծերով: Վերջիններս ներկրվել ու տեղադրվել են կառավարության օժանդակությամբ:

Իրականացված աշխատանքների արդյունքում մի քանի արտադրամաս և չորանոց ունեցող գործարանի գործարանի արտադրողականությունը և արտադրանքի որակը կտրուկ աճել է: Պատասխանատուների ներկայացմամբ, ի թիվս բազմատեսակ պահածոների և չրերի, շուկայում ներկայացվում են նաև չորացված համեմունքներ, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ և խյուսերի տեսականի: Արտադրանքը հայտնի է ինչպես հայաստանյան սպառողին, այնպես էլ ՌԴ և եվրոպական մի շարք երկրներում։ Սեզոնին գործարանում աշխատողների թիվը կազմում է 120-150։ Ապագայում նախատեսվում է ընդլայնել արտադրական հնարավորությունները, հիմնել սառնարանային տնտեսություն, որը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ընկերության ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ կառավարության աջակցության և հարկային բարենպաստ քաղաքականության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:41 01/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄարդասիրական գործունեության համար բժիշկ Ակիրա Իշիյաման պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով
16:49 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին
10:55 28/05/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան մյուս պաշտոնյաներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր (տեսանյութ)
21:51 30/04/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ու արտախորհրդարանական ուժերը կրկին հանդիպել են
15:07 01/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնը
17:58 10/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱռողջության համապարփակ ապահովագրության առաջնահերթ նպատակը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը. Վարչապետ
18:14 05/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱռնակ Ավետիսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
14:40 03/01/2022  |  ԼՐԱՀՈՍԻրանն ու Հայաստանը կշարունակեն բարձր մակարդակի շփումները. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
11:05 22/12/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին
09:06 15/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․Կայացել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]