ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան 07/08/2022 17:11 | Հարցազրույց

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին եւս մեկ անգամ վերահաստատել է իրանական կողմի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ։ Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։
- Պարոն Միսակյան, այս օրերին Երեւանում գտնվող ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները երկու կողմերի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում օգտակար կլինեն կողմերի համար: Ձեր կարծիքով ո՞րն էր այցի հիմնական նպատակը և այս հայտարարությունից ի՞նչ հետևություններ կարող ենք անել։
- Ընդհանուր առմամբ, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իրավունքի պահպանումը համարվում է Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից, որի վերաբերյալ Իրանի հայտարարությունները պրոյեկտվում են բոլոր հակամարտությունների վրա։ Սակայն ներկա պահին Ալի Շամխանիի այս հայտարարությունը պետք է դիտարկել՝ հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի և ՀՀ-ԻԻՀ սահմանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Իրանի հիմնական անհանգստությունը վերաբերում է հայ-իրանական ցամաքային սահմանի անխափան գործունեությանը և, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը։ Իրանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել այս ծրագրին՝ նաև հայկական կողմին անուղղակի ասելով, որ այս խնդրի վերաբերյալ կարող է դիվանագիտական աջակցություն ցույց տալ Հայաստանին։
Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո ադրբեջանական կողմից հնչում են ծավալապաշտական հայտարարություններ, իսկ հայկական կողմից դրանք լիարժեք չեն դատապարտվում, ապա Իրանում փորձում են ամենաբարձ մակարդակում հասկանալ Հայաստանի դիրքորոշումը և, ինչու՞ չէ, նաև ստանալ երաշխիքներ, որ Երևանը հաստատակամորեն դեմ է արտահայտվելու հայ-իրանական ցամաքային սահմանի գործունեությունը խաթարող ցանկացած նախագծի։
- Բառացի մեջբերում եմ Ա․ Շամխանիի հետևյալ հայտարարությունը. «Մենք դեմ ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների տանող ցանկացած գործողության: Ըստ Ձեզ՝ ի՞նչ մեսիջ է պարունակում այս հայտարարությունը և ու՞մ է ուղղված։
-«Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ» արտահայտությունը եթե դիտարկենք Իրանի տեսանկյունից, ապա պետք է նշել, որ նախ և առաջ դա վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի ծավալապաշտական հայտարարություններին և նկրտումներին, ինչպես նաև Թուրքիայի և Իսրայելի ներկայության պայմաններում Ադրբեջանական Հանրապետության միջոցով աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերին։
Իրանում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», համարում են «Թուրանական միջանցք», որի գործարկումը աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություն է ենթադրելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար։ Թեհրանի տեսանկյունից՝ այս միջանցքի գործարկման հիմնական շահագրգիռ կողմը Թուրքիան է, որը, փորձում է շրջանցելով Իրանի տարածքը, ցամաքային մուտք ստանալ ՆԻՀ տարածքով դեպի Ադրբեջանի Հանրապետության արևելյան հատվածներ և Կասպից ծով։ Մյուս կողմից, Իրանը սա դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդման փորձ Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով։
- Արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ այս հայտարարությամբ Ա․ Շամխանին արտահայտում էր պաշտոնական Իրանի դիրքորոշումը, և ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի պատասխանը։
Ալի Շամխանիի այցը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ այս պաշտոնյան համարվում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենիի ամենավստահելի քաղաքական կերպարներից, և ի պաշտոնե հաշվետու է անմիջապես հոգևոր առաջնորդին։ Սա կարող է նշանակել, որ այն խնդիրները, որոնց լուծման համար Երևան էր ժամանել Ալի Շամխանին, նախանշվել են անմիջականորեն Իրանի հոգևոր առաջնորդի կողմից։ Այս տեսանկյունից դիտարկելու դեպքում պետք է նշել, որ միանշանակ Ալի Շամխանին արտահայտում է ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը և, Իրանի Հոգևոր առաջնորդի տեսակետները։
Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ Հայաստանը անպայմանորեն պետք է բոլոր ոլորտներում փորձի զարգացնել իր հարաբերությունները Իրանի հետ։ Իսկ Ալի Շամխանիի այցը վկայում է, որ Իրանը ցանկություն ունի նաև անվտանգային և աշխարհաքաղաքական ոլորտներում համագործակցություն ծավալել ՀՀ-ի հետ։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/06/2022 21:46 Անցել է շուրջ 150 տարի և հայ ժողովուրդը շարունակում է հույսը դնել աշխարհի հզորների վրա․ իրավապաշտպան
- 08/06/2022 20:45 Մինչև պարտության դառնության տհաճությունը չզգանք, չենք գիտակցելու պետություն ունենալու քաղցրությունը.Սուրեն Սուրենյանց
- 08/06/2022 18:20 Ով պաշտպանում է Արցախը, նա էլ Արցախի տերն է. առհասարակ ով պաշտպանում է հողը, նա էլ հողի տերն է. Գրիգորյան
- 08/06/2022 18:09 Հիմա ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա․ Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/07/2022 18:18 Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի շենքում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել, տարհանվածների թիվը հասել է 85-ի
- 08/07/2022 17:38 Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
- 08/07/2022 17:18 Երևանի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա
- 08/07/2022 14:25 Շենքից տարհանվել է 65 քաղաքացի. ԱԻՆ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
- 07/30/2022 16:12 Սիրուշոն լուսանկար է հրապարակել իր նորածնի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը