Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/27/2024   09:21 Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում.«Հրապարակ» 07/27/2024   09:09 Նիկոլ Փաշինյանի սուտը. Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց․ «Ժողովուրդ» 07/27/2024   09:03 Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» 07/27/2024   08:55 Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» 07/27/2024   08:49 Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆերով․ «Հրապարակ» 07/27/2024   08:44 Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» 07/27/2024   08:37 Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» 07/27/2024   08:32 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել. «Ժողովուրդ» 07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան

Վճռաբեկ դատարանը Դատախազության բողոքի հիման վրա նախադեպային որոշում է կայացրել 06/15/2022   15:10  |  Մեկնաբանություն

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքի քննության արդյունքում հերթական կարևոր և ուղղորդիչ որոշում է կայացրել: Այն կարևոր նշանակություն է ունենալու անչափահասների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման համար:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: 

2015թ. հունիսի 24-ին հարուցված քրեական գործով Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի թրաֆիկինգը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (նույն անձի կողմից անչափահասի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելը):

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինս իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող կնոջ անչափահաս որդուն ստիպել է 2013-2014թթ. ընթացքում Արմավիր քաղաքում զբաղվել մուրացկանությամբ: Իսկ կնոջ՝ ակնհայտ 14 տարին չլրացած, 2000թ. դեկտեմբերին ծնված դստեր նկատմամբ 2013թ. օգոստոսից մինչև 2014թ. դեկտեմբերը կատարել է անառակաբարո գործողություններ, որոնք շարունակել է նրա 14 տարին լրանալուց հետո՝ մինչև 2015թ. մայիս ամիսը: Բացի այդ, վերոնշյալի առնչությամբ վիճաբանելով աղջկա՝ այդ պահին անչափահաս ավագ քրոջ հետ, Վ.Ս.-ն վերջինիս պատժելու նպատակով նրան ապօրինի զրկել է ազատությունից՝ մեկ գիշեր պահելով Արմավիր քաղաքի տներից մեկում:

Դատական քննության ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2020թ. հուլիսի 16-ի որոշմամբ բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով Վ. Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (միջին ծանրության հանցագործությունների համար նախատեսված է վաղեմության 5 տարի ժամկետ):

ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերոնշյալ ակտի դեմ դատախազության ներկայացրած բողոքը, մերժել է այն՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետի հաշվարկման ելակետ է դիտարկվում քրեական գործի հարուցման ( 2015թ. հունիսի 24) և տուժողի ներգրավման պահը: Դիրքորոշման հիմքում, ըստ էության ընկած է այն մոտեցումը, որ անչափահաս տուժողի լավագույն շահից բխում է, որպեսզի գործը քննվի ողջամիտ ժամկետներում, ապա վաղեմության ժամկետները պետք է սկսեն հոսել քրեական գործի հարուցման և անձին որպես տուժող ներգրավվելու պահից: Ըստ էության այս կերպ ՀՀ վերաքննիչ դատարանը գործի քննության ողջամիտ ժամկետները նույնացրել է վաղեմության ժամկետներին:   

Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ 2021թ. մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք: Գլխավոր դատախազը գտել է, որ քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցնելով՝ ստորադաս դատարանների դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, օրինական և հիմնավորված չեն և ենթակա են բեկանման: Հիմնավորումն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցանքների համար վաղեմության ժամկետի հաշվարկը, ըստ 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների, սկսվում է տուժողի չափահաս դառնալու օրվանից, տվյալ դեպքում՝ 2018թ. դեկտեմբերի 29-ից և լրանում է միայն 2023թ. նույն օրը:

Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը: Դատարանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված նորմի մեկբանման արդյունքում եզրահանգել է, որ որոշ հանցատեսակների, այդ թվում նաև անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված՝ ՀՀ քրեական օրենսգքրի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետը սկսում է հոսել տուժողի 18 տարին լրանալու, այլ ոչ թե հանցանքն ավարտված համարելու պահից, ինչպես մյուս դեպքերում: Ըստ դատարանի՝ դա պայմանավորված է նրանով, որ անչափահաս տուժողը, տարիքային գործոնով պայմանավորված, որոշակի հանգամանքներից ելնելով, ավելի հակված է տևական ժամանակ գաղտնի պահել իր նկատմամբ կատարված հանցագործության փաստը: Եվ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը պետք է բխի այս առանձնահատկությունից:

ՀՀ Վճռաբեկ դատարանը շատ կարևոր իրավական դիրքորոշում է արտահայտել նաև առ այն, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանումը, անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից է, որը միտված է հնարավորինս սեղմ ժամկետներում գործի քննության ապահովմանն ու վերջնական դատական ակտ կայացնելուն՝ անկախ նրանից, թե վաղեմության ինչպիսի ժամկետներ կամ դրանց հաշվարկման ինչպիսի կարգ է սահմանված: Եվ եթե որոշ հանցանքների համար սահմանված են վաղեմության ավելի երկար ժամկետներ, կամ դրանց հաշվարկման ավելի խիստ կարգ, դա չի նշանակում, որ այդ գործերով քննությունն էլ կարող է երկար տևել:

Այս իմաստով Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետները փոխկապակցված չեն  վաղեմության ժամկետների հետ և հաշվարկվում են՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքներ՝ գործի բարդությունը, դատավարության մասնակիցների վարքագիծը, դատավարության մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները և այլն:

Ելնելով այս հիմնավորումներից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների որոշումները և մերժել պաշտպանի՝ նշված հոդվածներով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:

Արդյունքում՝ դատարանը գործը կքննի առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալով: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:42 08/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է վերանայել Վճռաբեկ դատարանի և ՍԴ դատավորների վարձատրությունը
16:26 14/04/2022  |  Քրեական խրոնիկոնՎճռաբեկ դատարանը բավարարել է «Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրենի կողմից շուրջ 682 մլն դրամի չափով պետությունից հափշտակություն կատարելու գործով արդարացման դատավճիռների դեմ դատախազության բողոքը
19:59 31/03/2022  |  Դատական ռեպորտաժներՎճռաբեկ Դատարանը վարույթ է ընդունել հակասահմանադրական հոդվածով Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ դատախազության բողոքը
10:17 15/02/2022  |  ՄամուլՎճռաբեկ դատարանի նախագահը մինչև մարտի 4-ը ժամանակ ունի. բոլորը շունչները պահած սպասում են. «Ժողովուրդ»
11:32 18/01/2022  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կստեղծվի երկու առանձին պալատ.ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
18:00 17/01/2022  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կստեղծվի երկու առանձին պալատ.ԱԺ-ն քննարկեց նախագիծը
10:37 02/12/2021  |  ՄամուլՎճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել․ «Ժողովուրդ»
10:32 12/11/2021  |  ՄամուլՎճռաբեկ դատարանում նոր պալատ կստեղծվի. «Ժողովուրդ»
14:03 24/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել
09:16 02/09/2021  |  ՄամուլՆոր խորհրդարանը Վճռաբեկի դատավոր կընտրի. ով է իշխանությունների թեկնածուն. «Ժողովուրդ»

Արխիվ

[]