Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   23:55 Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին 05/14/2024   23:45 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   23:37 «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ 05/14/2024   23:23 Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով 05/14/2024   23:09 ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները 05/14/2024   22:50 Գերաշնորհն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան 05/14/2024   22:38 37-ամյա կինը հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով 05/14/2024   22:17 Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկություն 05/14/2024   22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի 05/14/2024   21:46 Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/14/2024   21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   20:47 Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը 05/14/2024   20:35 Վաղը մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը կհայտնենք Փաշինյանին․ շարժման առաջնորդը կոչ արեց լինել Օպերայում 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   20:13 Հանդիպել եմ 3 վարչապետերի հետ․ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   19:52 Պարզվում է՝ ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ իրենց քաղաքացիական պարտականությունը լիուլի արտահայտելը. Շարժման առաջնորդ 05/14/2024   19:30 Կուսակցական հավակնությունները պետք է մի կողմ դնել. Ծառուկյան (տեսանյութ) 05/14/2024   19:22 Թբիլիսիում ցուցարարները չեն պատրաստվում ցրվել․ տարածքում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ եւ ջրցան մեքենաներ 05/14/2024   19:14 Ոստիկանությունը պատանդ է իշխանության ձեռքին. Ավետիսյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   18:41 Երևանում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի հիշատակին ու Երվանդ Մանարյանի արձանը 05/14/2024   18:38 Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ 05/14/2024   18:23 Եթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին 05/14/2024   18:19 Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024   18:03 Պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, հետագա զարգացումների նախաբանն էր, այժմ հիմնական հարցը անվտանգությունն է. Փաշինյան 05/14/2024   17:58 Ժամանակն է, որ ձեռք բերված համաձայնությունները արտացոլվեն խաղաղության պայմանագրում. Փաշինյան 05/14/2024   17:55 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել 05/14/2024   17:46 Թբիլիսիում սկսել են բերման ենթարկել խորհրդարանի մոտի մետաղական պատնեշները հանած քաղաքացիներին 05/14/2024   17:32 Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան 05/14/2024   17:19 Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին 05/14/2024   17:12 «Կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք․ հայտարարություն 05/14/2024   17:05 Մազերի խնամքի հիմնական սխալները 05/14/2024   16:56 Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը 05/14/2024   16:49 Կոռուպցիայի կանխարգելման թվային գործիքներ, օրենսդրական նոր կարգավորումներ. ԿԿՀ-ի և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել 05/14/2024   16:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրենքը. շենքի մոտ իրավիճակը լարվել է 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   15:51 Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան 05/14/2024   15:42 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի գործողությունը ապօրինի է.հետամուտ կլինենք՝ քրեական գործ հարուցվի. Չալաբյան 05/14/2024   15:39 Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ Հայաստանը այս տարի դառնա ԵՄ անդամ 05/14/2024   15:31 Սահմանազատման անօրինականության հարցով հաղորդում են ներկայացնում Դատախազություն. ուղիղ 05/14/2024   15:23 ԳՇ պետը միայն ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ռուս. ՊՆ 05/14/2024   15:18 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի ծառայողական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 05/14/2024   15:07 ԵԱՀԿ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում. Յան Բորգ 05/14/2024   15:02 Բոլոր չափ ու սահմաններն անցել են, բոլորի դեմքերը ֆիքսվել են. Գառնիկ Դանիելյան 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   14:50 Թուրքիան նորից շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ)

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք սահմանվում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, ազդում են Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա.Թուրք նախկին դատավոր.Ermenihaber.am 04/23/2022   14:48  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է սկզբնաղբյուր կայքը։

«Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ մեր զրուցակիցը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քեմալիստական ուղղվածության, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, նախկին դատավոր Միթհաթ Ալի Քաբաալին է: Զրույցի ընթացքում վերջինս շեշտեց, որ ներկայացնում է իր անձնական դիրքորոշումը, և դա չպետք է ընկալվի որպես իր կուսակցության պաշտոնական դիրքորոշում։  

-  Թուրքիայում տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ձեր կուսակցության դիրքորոշումը ինչո՞վ է տարբերվում այլ ուժերի դիրքորոշումից:

- Նախ կուզեմ ընդգծել հետևյալը. քանի որ ես կուսակցությունում այս պահին չեմ զբաղեցնում քաղաքական որևէ պաշտոն, այստեղ արտահայտած մտքերս ամբողջովին իմ անձնական տեսակետներն են և բնավ չեն արտահայտում կուսակցության պաշտոնական դիրքորոշումը։

Թուրքական հասարակությունն ավանդաբար ունի այն համոզմունքը, որ 1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով, սկզբում Զեյթունում, հետո նաև Օսմանյան կայսրության այլ վայրերում հայերի ապստամբությունների ընթացքում տարբեր էթնիկական ծագում ու կրոնական պատկանելիություն ունեցող խմբերի միջև սկսվեցին հակամարտություններ։ Դրանք հաշվի առնելով և ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ պետությունը դիմեց «Տեղահանության» միջոցին, որը մեծ տառապանքների պատճառ դարձավ իհարկե։ Թուրք հասարակությունը կարծում է, որ չնայած այդ մեծ տառապանքներին՝ կայացված որոշումը ողջամիտ է եղել՝ նկատի ունենալով այդ ժամանակվա պատերազմական իրավիճակը։    

Այդ ժամանակվանից ի վեր ազգայնական քաղաքական գործիչների կողմից շրջանառվող և բազմաթիվ հետևորդներ ունեցող մի թեզ կա, ըստ որի՝ անցյալում «հնազանդ ազգի» համարում ունեցած և Օսմանյան կայսրությունում կարևոր պաշտոնների նշանակված հայերը համագործակցել են արտաքին ուժերի հետ և թուրքերին հարված հասցրել թիկունքից։

Նախկինում իրականացված թուրք դիվանագետների  սպանություններն էլ իրենց հերթին ավելի արմատական դարձրեցին հիշյալ թեզի կողմնակիցների մոտեցումները։

Հակառակ այս ամենի՝ ի հայտ եկավ այն հարցը, թե  ինչու ապստամբ կամ օտարների հետ համագործակցող հայերի ու այդ բանը չարած մյուս հայերի միջև տարբերություն չի դրվել։ Ինչու՞ է պատիժ կիրառվել ոչ միայն հանցավոր հայերի, այլև հանցավորություն չունեցած հայերի նկատմամբ։ Այս հարցադրումը շատերի մոտ շփոթ է առաջացնում։   

Երբ մեր կուսակցությունում քաղաքական պաշտոն էի զբաղեցնում, անձնական դիտարկումներ էի անում և տեսնում, որ Թուրքիայի և Հայաստանի միջև անցյալում տեղի ունեցածի և ներկայումս տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մեր կուսակցության անդամները չունեն միասնական տեսակետ, նրանց տեսակետները տարբերվում են։ Կուսակցության անդամների մի մասը այն կարծիքին է, որի մասին նշեցի վերևում, իսկ մի մասն էլ կարծում է, որ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների վերաբերյալ պիտի արվի անաչառ ուսումնասիրություն։

Կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն 2021 թվականի ապրիլի 24-ին, հյուրընկալվելով Tele-1 TV հեռուստաընկերության տաղավարում, 1915-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ ասաց բառացիորեն հետևյալը․

«Անցյալում ցավալի իրադարձություններ տեղի՞ են ունեցել։ Այո՛, ունեցել են, ոչ ոք չի ուրանում դա։ Լավ, իսկ ովքե՞ր պետք է ուսումնասիրեն այդ հարցը։ Պատմաբանները։ Թուրքիան պատրա՞ստ է դրան։ Այո՛, պատրաստ է։ Նույնիսկ Հայաստանին կոչ է արվել արխիվները բացել և անկախ պատմաբաններին այս իրադարձությունը ուսումնասիրելու հնարավորություն տալ»։

Որպես Թուրքիայի Հանրապետության հիմնադիրների կուսակցության շարքային անդամ՝  Ձեր հարցին ի պատասխան ուզում եմ ասել հետևյալը․ այս հարցերի շուրջ մինչև հիմա լռելու կամ հայտնի թեզերը կրկնելու փոխարեն մեր կուսակցությունը կամք է դրսևորում բացահայտելու անցյալում տեղի ունեցածը։ Իսկ այս խնդրի վերաբերյալ մյուս ուժերի մոտեցումն իրենցից, թերևս, պիտի հարցնեք։

- Նախկինում, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով՝ Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:

- Ինչպես հայտնի է, հայերի հետ առաջին շփումը Թուրքիայի Հանրապետությանը նախորդած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության և Հայաստանի ու այլ սովետական հանրապետությունների միջև ստորագրված 1921թ. Կարսի պայմանագիրն է եղել։  

Մինչև 1991 թվականը Սովետմիության շրջանակներում կարգավորվող հարաբերությունները Սովետական միության փլուզումից հետո Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ են շարունակվել, սակայն 1993 թվականին Քելբաջարի (խմբ․՝ Քարվաճառ) գրավումը պատճառ դարձավ, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իրականացնի մեկուսացման քաղաքականություն։

2002 թվականին «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կողմից կազմած Թուրքիայի 58-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը, որը մինչ այդ իրականացվում էր բավականին կոշտ և ազդեցիկ, մեղմացավ։ Շվեյցարիայի միջնորդությամբ 2007-ին նախաձեռնված գործընթացի արդյունքում 2009-ին ստորագրվեցին «Դիվանագիտականհարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» արձանագրությունները։ Սա ճանապարհ հարթեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։

Այս արձանագրությունները պետք է ուժի մեջ մտնեին երկու երկրների խորհրդարաններում հաստատվելուց հետո։ Սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ այն կասեցվեց։

Ի դեպ՝ ԱԶԿ-ի կողմից կազմված 61-րդ կառավարության օրոք՝  2011 թվականի օգոստոսի 27-ին մեծ քաղաքական խիզախության դրսևորմամբ «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարվեց «Համայնքների գույքի վերադարձի» վերաբերյալ և այդ հայտնի փոփոխությամբ ճանապարհ բացվեց փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին պատկանող ունեցվածքի վերադարձի համար։

2013-ին այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում  ջանքեր են գործադրվել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սակայն դրական արդյունք չեն տվել։ Դրական արդյունք չստանալու ամենակարևոր պատճառը Ադրբեջանի Հանրապետության գործոնն է։

Այս երկու երկրների հարաբերությունները, որոնք և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը հիմնավորված պատճառներով սահմանում են որպես եղբայրական հարաբերություններ և բնութագրվում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, ուղղակիորեն ազդում են Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա։

Ադրբեջանի Հանրապետությունը   Հայաստանի և Թուրքիայի միջև 2007-ից սկիզբ առած շփումների առնչությամբ իր ունեցած անհանգստությունը բազմիցս հայտնել է։ Այդ մասին Ադրբեջանը բարձրաձայնել է բոլոր հարթակներում և չի վարանել հայ-թուրքական շփումներին վերջ տալու համար տնտեսական (դադարեցնել բնական գազի դեմպինգը) և քաղաքական (Իսրայելի հետ հարաբերությունները) քայլեր ձեռնարկել։

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախկինում զբաղեցված տարածքները վերադարձվել են։ Քանի որ դա էր որպես նախապայման Թուրքիան առաջ քաշում ցյուրիխյան արձանագրությունների իրականացման նախապայման, հիմա արդեն դա կատարվել է ըստ էության և իմ կարծիքով Թուրքիայի համար բանակցությունների վերսկսման խնդիր այլևս չկա։

Արաբական աշխարհում մի հայտնի ասացվածք կա․ «Չկա պատերազմ առանց Եգիպտոսի, չկա խաղաղություն առանց Սիրիայի»։ Այս հայեցակարգը շատ լավ արտահայտում է այդ երկու երկրների աշխարհագրական կշիռն ու դերը։ Իմ կարծիքով, եթե այս արտահայտությունը հարմարեցվի կովկասյան տարածաշրջանին՝ ապա կարող ենք ասել, որ «Առանց Ադրբեջանի չի կարող լինել խաղաղություն»։ Ուստի ճիշտ կլիներ, որ Ադրբեջանի Հանրապետությունը մասնակցեր բանակցություններին, որպեսզի գործընթացը նոր փակուղիների առջև չհայտնվի։

- Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ, մանավանդ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել և արդյո՞ք հասարակական պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:

- Թուրքական հասարակությունն ընդհանուր առմամբ սատարում էր Ադրբեջանի Հանրապետության նախաձեռնած ռազմական գործողությունները։ Պատերազմի ընթացքում հայ զինվորների կողմից սոցիալական ցանցերում տարածված որոշակի վատ բովանդակությամբ նյութեր ավելի խթանեցին այդ աջակցությունը։

Թուրքիայի հասարակությունը գոհ է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված  հրադադարից, և նրա ներկայիս ակնկալիքն է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակաբար կյանքի կոչվեն։

Բոլոր նրանք, ովքեր սառնասրտորեն են գնահատում տեղի ունեցածը, կարծում են, որ պատերազմից հետո ձեռք բերված հաշտեցմամբ Ադրբեջանի Հանրապետությունը հասավ իր ուզածին և հիմա, երբ խաղաղություն է, պետք է դրան համապատասխան վարվել, այն է՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։

- Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած երկխոսության գործընթացի առնչությամբ ի՞նչ ակնկալիքներ ունեք, մանավանդ երբ հաշվի ենք առնում Հայոց ցեղասպանության խնդրի առկայությունը:

Որպես քաղաքական գործիչ՝ ի՞նչ նշանակություն և կարևորություն ունեն Ձեզ համար Հայաստանի հետ հարաբերությունները:

- Նախ՝ որպես նախկին դատավոր և քաղաքական գործիչ, կարծում եմ, որ 1915 թվականի իրադարձությունները պետք է բացահայտվեն բոլոր առումներով։ Ես կարծում եմ, որ դա անելու առողջ ճանապարհը նույն սեղանի շուրջ երկու կողմերի հանդիպումն է։ Գիտեմ նաև այն, որ եթե երկու կողմից էլ լինեն այս համոզմունքին անկեղծ հավատացող քաղաքական գործիչներ, ապա ճանապարհը շատ ավելի հեշտ կլինի, քան թվում է։

Ինչ վերաբերում է պատճառին. երբ ես 24 տարի դատավոր աշխատելուց հետո մտա քաղաքականություն, իմ կուսակցության պատմության մեջ առաջին անգամ տարբեր դավանանքների կրոնական առաջնորդների՝ Ուղղափառ հույների առաջնորդ, պատրիարք Բարթոլոմեոսի, ասորիների առաջնորդ, մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինի,  կաթոլիկ ասորիների առաջնորդ, Պապ Յուսուֆ Սաղի, հրեաների գլխավոր ռաբբի Իսակ Հալեվայի,  Թուրքիայի հայության հոգևոր առաջնորդ Արամ Աթեշյանի հետ հանդիպումներ ունեցա և կազմակերպեցի նրանց հանդիպումը մեր կուսակցության ղեկավարի հետ։

Այդ հանդիպման ընթացքում հարգարժան Աթեշյանը, որն այն ժամանակ Թուրքիայի 80․000-անոց ամենամեծ փոքրամասնության կրոնական առաջնորդն էր, տպավորվել էր իմ այն խոսքից, որ 1915 թվականին շատ ցավալի իրադարձություններ են եղել, իհարկե, դրանք պետք է բացահայտել, բայց նաև եթե շարունակ անցյալից կախված մնանք կկորցնենք մեր ներկան։  Այնուհետև խոսակցության ընթացքում, երբ քննարկում էինք, թե ինչ կարելի է անել, նա առաջարկեց, որ որպես կուսակցություն ամենամեծ փոքրամասնությունը հանդիսացող համայնքը ներկայացնող պատգամավոր ունենանք։ Ես այս միտքը փոխանցեցի կուսակցության նախագահին։ Այդպես՝  Թուրքիայի քաղաքացի Սելինա Դողանը մեր կուսակցության Ստամբուլի հայ պատգամավորն է եղել 25-րդ և 26-րդ գումարման խորհրդարանում։

Փաստորեն երկար տարիներ անց Թուրքիայի խորհրդարանում առաջին անգամ CHP կուսակցությունը ներկայացնող հայ է պատգամավորական մանդատ ստացել։ Դա հնարավոր դարձավ միայն ու միայն ստեղծված երկխոսության շնորհիվ։

Ասեմ, որ արդար դատավճիռը միշտ դատավորի առաջնահերթ նպատակն է, և էթիկայի տեսանկյունից անհնար է շեղվել դրանից: Բայց այսօրվա դատավորի համար հեշտ չէ քննել անցյալում տեղի ունեցած իրադարձությունները։ Եթե երկխոսությունը սկսենք 1915 թվականին տեղի ունեցածից, ապա ներկայի տեսնակյունից չենք կարող առաջ շարժվել։

Երբ այս հարցը մի կողմ թողնեք առանձին առիթով հետագա քննարկման համար, այսօրվա անելիքը պարզ կդառնա։  Իսկ այսօրվա անելիքն այն է, որ կողմերը, առանց երրորդ երկրի միջնորդության սկսեն ուղիղ, երես առ երես հանդիպել ու բանակցել։  

Թուրքիայի առաջին կառավարությունը հարաբերությունները կարգավորելու իր ցանկությունն արդեն արտահայտել է՝ նշանակելով Հայաստանի հետ երկխոսության հատուկ ներկայացուցիչ։ Պարոն Սերդար Քըլըչը փորձառու դիվանագետ է, որպես դեսպան  ծառայել է Վաշինգտոնում, ես նրան անձամբ ճանաչում եմ։

Մեկ անգամ ևս ընդգծելով, որ ես իրավասու չեմ խոսելու ամբողջ CHP-ի անունից՝ անձամբ իմ անունից հայտարարում եմ, որ լիովին աջակցում եմ այս կարգավորման գործընթացին։

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում դարեր շարունակ միասին ենք ապրել։ Ներկայումս էլ (Սամանդաղցի կնոջս շնորհիվ, ճանաչում եմ նաև Վագըֆլը հայկական գյուղի բնակիչներին) Թուրքիայից դուրս իմ ուղևորությունների ընթացքում ինձ հանդիպում են 3-րդ սերնդի (Օսմանյան կայսրության տարածքում ապրած հայերի) ներկայացուցիչներ, որոնք դեռ թուրքերեն են խոսում։ Եվ ես դեմ եմ, որ այդ մարդկանց երկիրը ենթարկվի մեկուսացման։  

Անձամբ ես ձեր միջոցով իմ ողջույններն ու սերն եմ փոխանցում հայ ժողովրդին։

Եվ հավատում եմ, որ Թուրքիայում կգտնվի մեկը, ով կանի այն, ինչ Վիլլի Բրանդտը արեց  Լեհաստանում 1970թ. դեկտեմբերի 7-ին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:29 12/02/2022  |  Միջազգային լրահոսFinancial Times․ «Պատմությունը, ի վերջո, կարող է թակել Էրդողանի դուռը».
11:03 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄոսկվայում այսօր կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը
17:20 13/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱռանց նախապայմանի, թե նախապայմանով. Թուրքիան ակնկալիքներ ունի Հայաստանից, իսկ ԱԳՆ-ն պնդում է՝ երկու երկրների երկխոսությունը նախապայման չունի
11:32 07/05/2021  |  ԼՐԱՀՈՍ«Բայդենը շատ սխալ հայտարարություն է արել, մեզ մոտ միլիոնավոր փաստաթղթեր կան».Էրդողանը՝ փոքրամասնությունների ներկայացուցիչներին
12:20 08/01/2018  |  Միջազգային լրահոսԹուրքիան Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր է տեղադրելու
14:37 16/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱնկարան հայ-թուրքական հարաբերությունները կապում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ. ԱԳՆ
12:32 04/12/2017  |  Միջազգային լրահոսԷրդողանը խոսել է տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման մասին
18:11 05/04/2017  |  Միջազգային լրահոսԹուրքիան ականազերծման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմաններին
15:35 13/03/2017  |  ԼՐԱՀՈՍԹուրքական թերթն անդրադարձել է Նալբանդյանի հայտարարությանը
11:43 13/02/2017  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում կրկին խոսել է նախապայմանների լեզվով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]