Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Արդեն մայրս շատ նիհարցել էր, կուրծքը ցամքել էր, պզտիկ եղբայրս չդիմացավ` մեռավ, Լաթ մը չիկար, որ փաթաթեինք մեջը, թաղեինք.Ցեղասպանությունը վերապրած տիգրանակերտցի Մկրտիչ Կարապետյանի վկայությունը.ՄԻՊ 04/23/2022   12:01

Ցեղասպանությունը վերապրած տիգրանակերտցի Մկրտիչ Կարապետյանի վկայությունը հարազատներին կորցնելու, մոր դերձակագործության շնորհիվ փրկվելու և տարիներ անց ազատություն ստանալու մասին.ՄԻՊ-ը Եղեռնի 107-րդ տարելիցին ընդառաջ ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրածների պատմություններ.

«...Իսկական Տիգրանակերտը Ֆարղինն է, որը քսանհինգ կիլոմետր դեպի Արարատյան դաշտի կողմն է: Մեծն Տիգրան թագավորի պալատը էնտեղ է եղել, բայց երկրաշարժի պատճառով խորտակվել է:

Տիգրանակերտեն կերևար Արարատ լեռը: Հոնտեղեն կանցներ Տիգրիս գետը: Մենք բնիկ տիգրանակերտցի ենք: Ես ամեն ինչ լավ կհիշեմ, մանրամասնությամբ:

1915 թ. հանկարծակի մեզ աքսորեցին: Ես շատ փոքր էի, բայց կհիշեմ` որքան ժողովուրդ կար Տիգրանակերտի մեջ, հանեցին դուրս: Քեռիս, որ տասնհինգ տարեկան հազիվ կար, ինձ վերցրեց ուսերին: Մայրս ալ պուճուր եղբորս գիրկը առած` քայլում էր: Սրանք հիշում եմ լավ: Մեծ եղբայրս` Նշանը, որ ինձմե վեց տարով մեծ էր, ան ալ քայլում էր մեծ մորս ձեռքը բռնած: Քայլելու ժամանակ մեզի խփում էին գավազանով, մտրակով և սուրերով: Վերջապես էկանք, հասանք Դեր Զորի անապատի վերևի մասը` Մերդին քաղաքը, որտեղ գնացքը կուգար, Հալեպ կերթար: Անտեղ մեզ իջեցուցին, կանաչ դաշտ էր: Ներքևը ձոր կար: Մեզ` փոքրերիս ջոկեցին, իսկ մեծերին` տարին ձորի կողմը հերթ կայնեցրին. երեք-չորս հարյուր հոգիի չափ մեծեր էին, այդքան ալ երեխաներ էինք: Ուրեմն մեզ` էրեխեքիս կանաչ դաշտի վրա նստեցրին. մենք չգիտենք` ինչ պիտի ըլլա…

Մայրս իր հերթը խախտելով գալիս էր մեզի համբուրու՜մ, համբուրու՜մ, գնում էր: Մենք` ես, մեծ եղբայրս և փոքր եղբայրս, որը մեկ տարեկան էր, հեռվից տեսնում էինք մի շարան կանայք հերթի մեջ շարժվում են. մեր մայրը անոնց մեջն էր: Տունեն երբ էլանք, մեր մայրը ազգային տարազներով էր` թավիշ, ոսկեկար հագուստներով, գլուխը զարդարված էր ոսկեդրամներով, վիզը ոսկե շղթա կար, հագուստներուն մեջը երկու կողմը քսանհինգ-քսանհինգ ոսկի էր կարած` գաղտնի…

Վերջին անգամ, երբ մեր մայրը էկավ մեզի խենթի պես համբուրեց, կհիշեմ, արդեն միայն տակի ճերմակ ներքնազգեստով էր. ո՛չ զարդ կար, ո՛չ ոսկի կար, ոչ ալ թավիշե հագուստները…

Մենք` էրեխեքս, բանից անտեղյակ ենք: Էնտեղ բաներ մը կատարվում են, բայց չգիտենք ի՞նչ է կատարվում: Դու մի ըսեր` բոլորին հերթով հագուստները հանում էին, մի կողմի վրա շարում, բոլորին մերկացնում էին, կացինով գլուխը կտրում էին, նետում էին ձորը:

Մայրս վերջին անգամ էկավ մեզի նորեն համբուրեց, գնաց: Ամեն անգամ գալուն պահակին մի դեղին ոսկի կուտա եղեր, որ մեր մոտ գա, իր երեք փոքր երեխեքին տեսնելու, մեզի համբուրելու: Էդ միջոցին, որ մայրս մեզ մոտ էկավ վերջին անգամ մեզ համբուրելու, մեկ փաթըրթը մը էլավ, Աստված մի արասցե. դու մի ըսեր, զինված պարսիկները էկան էդ թուրք ժանդարմաներին սկսան կոտորել: Եվ մեզի բոլորիս ազատեցին: Մեզ` էրեխեքիս հետ նաև մայրս և մի քանի մեծեր, որոնց հերթը դեռ չէր հասած: Էդ ժամանակ պարսից շահը հրաման է արձակել, որ ով որ մի հատ հայ բերի` ըլլա երեխա, ըլլա մեծ թե փոքր` մեկ կարմիր ոսկի կստանա իրմէ` մարդ գլուխ: Էս պարսիկ զինվորները մեզի հավաքեցին, որ տանեն Պարսկաստան. շահին հրամանը պիտի կատարեն: Էկան որ պիտի տանեն մեզ, շարքով շարեցին: Էդ միջոցին մի փառավոր ծերուկ, մորուքը ծունկերին հասնող մարդ մը էկավ. անոր անունը շեյխ Աբդըլ Խազըր Գեյլանի էր: Էկավ պարսիկներուն ըսավ.

– Էս կանանց մեջ դերձակ չիկա՞:
Մայրս, որ հմուտ դերձակ էր, ըսավ.

– Ես դերձա՜կ եմ:

Փառավոր շեյխը ըսավ. – Աղջի՜կս, աս երեխաներուն ու՞ր կտանիս, արի վրաններու մեջ ման արի, Դեր Զորի շրջակայքում բնակվող արաբ կանանց հագուստ կկարես, անոնք քեզ ցորեն, ուտելիք կուտան:

– Հետո շուռ էկավ դեպի պարսիկ զինվորների մեծավորի կողմը, ըսավ.

– Սրանց ամեն մեկի համար մեյ-մեկ ոսկի պիտի առնեիր չէ՞ շահից, ա՛ռ, – ըսավ, հանեց չորս ոսկի տվավ, մեզի ազատեց:

Էն փառավոր շեյխը մեզի տարավ վրանների մեջ և ըսավ իր մարդոցը. – Եթե սրանց մազից մեկ թել պակսի, ձեր գլուխը կկտրեմ:

Մամաս կէրթար վրանների տակը արաբ կանանց կար կկարեր, ուտելիք կբերեր: Մի կերպ կապրեինք: Գիշերները մեզ հետ կպառկեր կռնակի վրա. փոքր եղբորս կուրծքին վրա կդներ, որ կաթ ուտի, արդեն կուրծք ալ չէր մնացած, որ ուտի, խեղճ մայրս թևերը բացած խաչվածի պես կպառկեր` մեկ թևին` իմ գլուխը, մյուս թևին` մեծ եղբորս գլուխը, պզտիկն ալ` կուրծքին վրա, որ մի բան չպատահի: Քանի որ չէր վստահում ոչ մեկին, աչքը վախեցած էր արդեն: Մայրս շա՜տ գեղեցիկ կին էր, օր մը էս շեյխի եղբայրը կսիրահարվի մորս: Մայրս` կհրաժարվի:

Նա կասի. – Եթե չհամաձայնես, քո երեխաներին պիտի սպանեմ:

Մայրս ըսավ. – Սպանե՛, միևնույն է, քեզ չե՛մ ուզի:

Այդ միջոցին մի մարդ գնաց լուր տվավ շեյխին: Շեյխը էկավ, ըսավ. – Սրիկա՜, ի՞նչ ես ուզում, ես սրանց բարիք արեցի մեղքացա, չորս ոսկի տվի ազատեցի, որ դուն սպանե՞ս: Ուրիշ աղջիկ չիկա՞, որ ամուսնանաս:

Հանեց ատրճանակը` թա՛խ-թա՛խ-թա՛խ, մեր աչքի առջևը սպանեց իր եղբորը:

Արդեն մայրս շատ նիհարցել էր, կուրծքը ցամքել էր, պզտիկ եղբայրս չդիմացավ` մեռավ: Լաթ մը չիկար, որ փաթաթեինք մեջը, թաղեինք: Մայրս իր ներքնաշորը պատռեց, մեջը ոլորեց, հողի մեջ թաղեցինք:

Հոն բավականին մնացինք` մինչև 1918 թիվը: Մինչ այդ` ներում էկավ, որ ամեն մարդ, ով կուզե, թող վերադառնա իր երկիրը: Մայրս մեկ հատ ուղտ մը առած էր, ադ ուղտը ծախեցինք, մի հատ էշ առինք, մեր ունեցած-չունեցածը վրան դրինք, մայրս ալ վրան նստավ, ելանք ճամփա դեպի Մերդին: Մերդինի ճանապարհին մամաս մեզի քովը կանչեց, ծնկի եկավ փոսի մը վրա, որուն մեջը շատ մը մարդկային ոսկորներ կային, հանեց, համբուրեց, մենք բան չհասկացանք, ըսինք.

– Դայե՜, ավչի՞ յա (Մա՜յր, այս ի՞նչ է), – հարցրինք քրդերեն, քանի որ մենք հայերեն խոսիլը մոռցեր էինք:
Մամաս ըսավ.

– Ասոնք մեր քույրերուն և եղբայրներուն նշխարներն են:

Վերջապես ադ էշով բարձրացանք Մերդին, որտեղեն գնացքը գնում էր Հալեպ: Էդ միջոցին մեզ հայտնեցին, որ ամերիկացիները էկած են, հայերուն կօգնեն: Մենք արդեն մարդկութենեն դուրս էլած էինք` մազերնիս երկարած, վրանիս կարգին հագուստ չիկա: Մեզի ըսին` տանե՞նք ձեզի Ամերիկա: Մայրս խելացի կին էր, բայց այդտեղը սխալվեց, հրաժարվեց…»

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 139, էջ 294-295»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:44 21/04/2022  |  ԼՐԱՀՈՍՔրիստիննե Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին
15:35 21/04/2022  |  ԼՐԱՀՈՍՋեմալ փաշան մեզի ազատեց մահեն, համա ըսավ` ձեր անունները պիտի փոխեք, թուրքի անուններ դնեք, որ ձեզ չսպանեն...ՄԻՊ-ը Եղեռնի 107-րդ տարելիցին ընդառաջ ներկայացնում է Ցեղասպանության պատմություններ
15:19 14/04/2022  |  ԼՐԱՀՈՍՍյունիք կատարած աշխատանքային այցի ամփոփումը Դավիթ Բեկ սահմանամերձ համայնքում
22:08 11/04/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիք
21:40 08/04/2022  |  ԼՐԱՀՈՍՔրիստիննե Գրիգորյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը քններկել են ՄԻՊ առաջնահերթություններով համագործակցելու ուղղիները
19:29 07/04/2022  |  Միջազգային լրահոսՅոթ երկիր դեմ են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի մասնակցության դադարեցմանը
16:18 02/04/2022  |  ԼՐԱՀՈՍԵրեկ Չեխովի դպրոցի մոտ անցկացված հավաքին մասնակցել է 2-րդ դասարանի աշակերտ, ով տեղյակ չի եղել՝ ինչ հավաքի է մասնակցում և դրանից առաջ չէր ճաշել․ ՀՀ ՄԻՊ
18:23 29/03/2022  |  ԼՐԱՀՈՍՔրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը քննարկել են Երեխաների իրավունքների պաշտպանությանը ուղղված մի շարք հարցեր
18:51 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍՔրիստիննե Գրիգորյանը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին ներկայացրել է Արցախում ադրբեջանական կողմի հրահրած հակամարդկային գործողությունների հետևանքները
19:29 24/03/2022  |  ԼՐԱՀՈՍՔրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկում է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]