ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան 04/21/2022 21:32 | Հարցազրույց

Պետք է, ըստ էության, գնահատել Մոսկվայում ստորագրված այն փաստաթուղթը, որի տակ դրվել է ՀՀ վարչապետի ստորագրությունը։ Դրանում, Արցախի հետ կապված, երկու կարևոր շեշտադրումներ կային, որոնք, սկզբունքորեն, բացակայում էին մոսկովյան այցին նախորդած՝ բրյուսելյան հանդիպումների ընթացքում։ Մեծ իմաստով, տարածված հայտարարության բովանդակության համաձայն՝ Բրյուսել կատարած այցի շրջանակներում, առհասարակ, ոչ մի կերպ չի շոշափվել Արցախի հարցը։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում նշում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը.
- Բրյուսելյան այցի շրջանակներում Եվրոմիության և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ դրվել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ մինչև ապրիլ ամսվա վերջ, պետք է դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծվեր, ինչպես նաև՝ շուտափույթ կերպով պատրաստվեր Խաղաղության պայմանագիրը։ Եթե ուշադրությամբ ուսումնասիրենք Մոսկվայում ստորագրված պայմանագիրը, ապա կտեսնենք, որ նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ Ռուսաստանը հստակ դիրքորոշում է հայտնում, ինչպես նաև՝ հստակ անդրադարձներ է կատարում Արցախյան հակամարտության, ինչպես նաև՝ դրա լուծման խնդրին։ Ստացվում է, այն ինչ ստորագրվեց Մոսկվայում՝ այս պայմանագրով, ամբողջությամբ մի կողմ դրվեցին բրյուսելյան բոլոր պայմանավորվածությունները։ Այլ կերպ ասած՝ Մոսկվան ջրեց բրյուսելյան բոլոր պայմանավորվածությունները։
- Այսինքն, ստացվում է՝ ի չի՞ք են դառնում բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց այդքան ձգտում էր Եվրոպան և անհամբեր դելիմիտացիային սպասող Ադրբեջա՞նը։
- Դելիմիտացիան, իր նվազագույն դրսևորմամբ՝ քարտեզների վրա հիմնված գործողություն է։ Ինչպե՞ս կարող է Բրյուսելի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դելիմիտացիա տեղի ունենա, եթե այդ քարտեզները, գտնվում են բացառապես և միայն Ռուսաստանի Դաշնության Գլխավոր Շտաբի չհրկիզվող պահարաններում։ Ո՞վ պետք է նրանց տա այդ քարտեզները, եթե Եվրոպան փորձում է համառորեն և ամեն գնով շրջանցել Մոսկվայի դերակատարությունն ու մասնակցությունն՝ ինչպես դելիմիտացիայի, այնպես նաև՝ արցախյան հակամարտության լուծման ողջ գործընթացում։ Ինչ վերաբերում է Խաղաղության պայմանագրին, ապա ՌԴ-ն, իհարկե, դեմ չէ, որ այն ստորագրվի, սակայն նշում է, որ դա պետք է արվի այն ժամանակ, երբ իր շահերն ամբողջովին ընդգրկված կլինեն։ Այս պահին Հայաստանի և ՌԴ-ի շահերը համընկնում են Խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի գործընթացի ոչ առաջնահերթությամբ։
- Հետաքրքիր է մոսկովյան այցի արդյունքները չե՞ն գրգռի, արդյո՞ք, Ադրբեջանի ղեկավարի բարկությունը, ով ամեն գնով դելիմիտացիայի իրականացման սեղմ ժամկետներ էր թելադրում հայաստանյան իր գործընկեր Փաշինյանին…
- Ալիևն իր գրգռվածությունը թող Եվրոմիության սեռափոխ չինովնիկների վրա թափի, որովհետև իր գրգռվածությունը էական որևէ ազդեցություն չի ունենալու այն փոխհարաբերությունների վրա, որտեղ միջնորդի և խաղաղարարի առաքելությունը ստանձնել է ատոմային տրիադա ունեցող Ռուսաստանի Դաշնությունը։ Իրապես, իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, որի քամիները հասել են և՛ Ադրբեջան, և՛ Թուրքիա։ Նրանք սա շատ լավ հասկանում են։
- Ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը, պարոն Նահապետյան։
- Այն իրավիճակի, որ Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում է Ուկրաինայում։ Պատկերավոր լեզվով ասած, սկզբունքորեն, ՌԴ-ն իր ձեռքերին ազատություն է տվել և եթե, այնուամենայնիվ, իր շահերը ստորադասվում են,այսինքն, խախտվում են միջազգային իրավունքի այն նորմերը, որով առաջնորդվում կամ ձգտում է առաջնորդվել Ռուսաստանի Դաշնությունը, ապա նա շատ խիստ և կոշտ է դառնում։
- Ինչպե՞ս կարող ենք ամփոփել Մոսկվայում կնքված համաձայնագիրն, ըստ էության։
- Կարծում եմ, սա շատ ծրագրային փաստաթուղթ է, որտեղ ներառնված են բոլոր ոլորտներն՝ անխտիր։ Խոսքը ոչ միայն Արցախի հիմնախնդրի մասին է։ Այստեղ ներառնված են Հայաստան - Ռուսաստան հարաբերություններն՝ իրենց բոլոր դրսևորումներով, հստակ մարտավարություններով, առկա են նաև հատվածներ, որտեղ ռազմավարական հստակ ձևակերպումներ կան։ Կարծում եմ, այս փաստաթուղթը պետք է ըստ արժանվույն գնահատվի, որովհետև պետությունների միջև հարաբերությունները կանոնակարգվում են միջպետական պայմանագրերով, կնքված երկուստեք պայմանավորվածություններով և փոխհամաձայնություններով։ Տվյալ պարագայում, Ռուսաստանի Դաշնությունն, անգամ, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ինքնիշխանության մասին է խոսում, ի դեմս՝ ատոմակայանի հետագա շահագործման և նոր էլեկտրոբլոկների կառուցման։ Սրանք չափազանց կարևոր կետեր են, որոնց մասին պետք է խոսվի, բարձրաձայնվի։
- Պարոն Նահապետյան, ինչպե՞ս պատահեց, որ ամեն գնով Արևմուտքի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նմանօրինակ փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրեց։
- Մինչև նրա Մոսկվա մեկնելը պաշտոնապես ասվեց, որ այնտեղ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ Ստացվում է, որ այս համապարփակ փաստաթուղթը պաշտոնական այցի օրակարգում չի եղել։ Ի՞նչ է սա նշանակում, այն, որ այդ փաստաթղթի պատրաստման աշխատանքներին Հայաստանը որևէ մասնակցություն չի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ։ Հետևաբար, Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին բացատրել են՝ որը որից հետո է։
- Ձեր նկարագրածից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն, այլևս, Ռուսաստանի Դաշնությանը պետք է այնքանով, որքանով փաստաթղթերի տակ ստորագրություն դնող է պետք…
- Այդ հարցը Ռուսաստանի Դաշնության ղեկավարին տվեք՝ ո՞ւմ է, ընդհանրապես, պետք Նիկոլ Փաշինյանը։ Գուցե միայն իր ընտանիքին և գուցե ճիշտ ժամանակն է, որպեսզի նա փողոցից վերադառնա ընտանիք…
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/28/2022 09:33 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
- 05/28/2022 08:29 Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:24 Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց․«Հրապարակ»
- 05/28/2022 08:21 Դեսպանները մրցում են միմյանց հետ․ «Հրապարակ»
- 05/28/2022 08:15 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը․«Հրապարակ»
- 05/28/2022 08:11 Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:06 Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
Մեկնաբանություն
- 05/28/2022 16:47 Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները․ Բաբայան
- 05/28/2022 16:34 Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երեւանում եւ կշարունակի պայքարը. Սոս Հակոբյան
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/28/2022 15:49 Փրկարարները հայտնաբերել են սահնօձ
- 05/28/2022 14:59 Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում փլուզվել է միջսենյակային պատը.կան տուժածներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը