Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» 05/01/2024   07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» 04/30/2024   23:59 Զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան վրա․ Գալստյան 04/30/2024   23:41 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/30/2024   23:34 Լևոն Քոչարյանի օգնականը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին․ Դատական դեպարտամենտ 04/30/2024   23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը 04/30/2024   23:14 Ռուբինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը 04/30/2024   22:59 Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   22:22 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը»․ թյուրքագետ 04/30/2024   22:13 Ոսկեպարը կստանա միջանցքի կարգավիճակ. Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը «փրկիչ» է փնտրում Արևմուտքում․ Սուրենյանց (Տեսանյութ) 04/30/2024   22:09 Իշխանամերձ լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող․ Գործն ուսումնասիրվել է Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում 04/30/2024   21:57 Մարդիկ հուսահատ են, օրական 30 տոննա կարտոֆիլ են թափում, բայց այդ հարցը ո՞նց բարձրացնենք, եթե Տավուշի գյուղերն են հանձնում. Հակոբ Ավետյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   21:45 Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   21:28 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 04/30/2024   21:17 Իշխանամերձ լրատվականի լրագրողի հաղորդումն արդեն ՔԿ-ում է, իսկ նրա կողմից Սրբազանին զրպարտելու դեպքով՝ երկրորդ օրն է՝ ուսումնասիրում են 04/30/2024   21:08 Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում կանանց 04/30/2024   20:55 Ոստիկանները բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին 04/30/2024   20:51 Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» 04/30/2024   20:41 Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024   20:36 Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը 04/30/2024   20:14 Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդը 04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը 04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   18:03 Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չի, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյան 04/30/2024   17:59 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 04/30/2024   17:54 ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր 04/30/2024   17:54 Հայրենիքն այն անբարոյականները չեն, որոնք փիլոններով ու վեղարներով փակում են մեղքի մեջ թաթախված իրենց մարմինները և հոգիները. Հունանյան 04/30/2024   17:49 Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է. Միրզոյան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   17:24 ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում. եթե ինչ-որ մեկը իրեն չերևակայեր, որ «պոպլովոկապետությունում» է ապրում, այդ հարցը կկարգավորվեր օրենքով. Ղազարյան 04/30/2024   17:19 Ով հրաժարվում է հայրենի հողից, անիծյալ պետք է լինի. Աննա Մկրտչյան 04/30/2024   17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ 04/30/2024   17:05 «Շողակաթ» Հ/Ը կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՌՀ նախագահին 04/30/2024   17:03 Կամ այդ քարտեզները ոչնչացվել են, կամ թաքցնում են,Դատախազությունը սա պետք է ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին. Աբրահամյան
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում

«ԳՇ-ն ռազմական հեղաշրջում իրագործելու նպատակ չի էլ ունեցել». Տիրան Խաչատրյանը՝ պատերազմում պարտության և գեներալիտետի գործողությունների մասին․ 168.am 04/06/2022   20:50  |  ԼՐԱՀՈՍ

Ինչո՞ւ 2021-ի փետրվարին ՀՀ Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը սահմանափակվեց միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ, արդյո՞ք գեներալիտետին հասցեագրված հասարակության պահանջները, ինչո՞ւ չէ, նաև մեղադրանքները, արդարացի են:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: Ի դեպ, գեներալը երեկ մասնակցում էր Ազատության հրապարակում հրավիրված «Հանուն Արցախի և Հայաստանի» ընդդիմության հանրահավաքին: 

–Ժամանակ առ ժամանակ զինվորականների, գեներալիտետի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նրանք կտրուկ քայլերի չգնացին և սահմանափակվեցին միայն հայտարարությամբ: Արդարացի՞ է այս պահանջը, թե՞ զինվորականների դեպքում, որոնք այդ ժամանակ ծառայության մեջ էին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հայտարարությամբ պահանջելն արդեն մեծ բան էր, ինչը բավարար չէ ոչ զինվորական մարդկանց տեսանկյունից:

– Ըստ իրենց պատկերացումների՝ երկրի ներսում քաղաքացիական պատերա՞զմ պետք է սկսեին զինվորականները:

 
– Այսինքն, 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությանը հաջորդող գործողությունների որևէ սցենար նախատեսված չէր, և ի սկզբանե որոշված էր միայն հայտարարությո՞ւնը: Ի դեպ, դա պլանավորվա՞ծ էր, թե՞ պահի թելադրանքով էր:

– Ոչ, հայտարարության համար սցենար նախատեսված չէր: Ուղղակի ստիպված էինք նման հայտարարություն անել, որովհետև իշխանությունների պահվածքը, վարած քաղաքականությունը, և կանխազգալով հետագա քայլերի վտանգավորությունը, իշխանություններին այդ անվստահության հայտարարությունն արվեց:

– Ինչո՞ւ այդ հայտարարությունը չարվեց 2020-ի նոյեմբերի 10-ին:

– Գիտեք, կային վտանգներ, որոնց հետ կապված՝ բարդացումներ, ավելորդ լարվածություն առաջացնել չէր կարելի: Եվ հետո այն ժամանակ իշխանությունները հավաստիացնում էին, որ իրենց քայլերը կլինեն այնպիսին, որ ոտքի կկանգնենք, եղածը կկարողանանք պահել, զարգանալ: Բայց ժամանակը լրիվ հակառակն ապացուցեց:

– Այսինքն, պատերազմից հետո դուք հավատում էիք, որ այս իշխանությունները…

– Կոնկրետ ես՝ չէ, բայց հավատացողները շատ էին: Ես իմ կողմից կարող եմ ասել, որ այդ կարգավիճակում մնացել եմ իմ մարտական ընկերներին աջակցելու համար: Ուրիշ ոչ մի բան ինձ չի պահել:

– Ըստ էության, այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ ստորագրած գեներալներից կամ բարձրաստիճան զինվորականներից բոլորը շատ հստակ և համառորեն Փաշինյանի հրաժարականին էին ուզում հասնել, լոյալ էին: Այսինքն, չի բացառվում, որ ոմանք ընդամենը պահի թելադրանքով են ստորագրել այդ պահանջի տակ:

– Որևէ մեկին հարկադրանք չի եղել: Պահի թելադրանքով ասվածը չեմ հասկանում: Ես կասեի՝ ոչ թե պահի թելադրանք էր, այլ հրամայական: Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ուրիշ տարբերակ այդ ժամանակ չկար:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Օնիկ Գասպարյանը մենակ մնաց իր պայքարում, որ ԳՇ-ն հետո չաջակցեց՝ ինչպես հարկն է, կամ գոնե որոշ զինվորականներ:

– Ոչ, չէի ասի: Ընդհակառակը՝ նոյեմբերի 10-ից հետո շատերը մնացել են, շարունակել են ծառայությունը նաև Օնիկ Գասպարյանին մենակ չթողնելու համար: Մենակ թողնելու խնդիր չի եղել: Ես գոնե համոզված եմ, որ իրեն աջակցողները՝ թե գաղափարապես, թե այլ ձևերով, շատ-շատ են: Եվ ոչ միայն այդ ստորագրողները, այլ ընդհանրապես զինվորականները շատ-շատ են:

– Վերջերս որոշ քաղաքական գործիչների, քաղաքագետների կողմից կարծիքներ են հնչում, թե ԳՇ-ն կտրուկ քայլերի չի գնացել, որովհետև թուրքական սպառնալիքի վտանգ է եղել, անուղղակի զգուշացում, շանտաժ: Այս մասին մի քանի անգամ խոսել է նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նման բան եղե՞լ է, դուք տեղյա՞կ եք:

– Ի՞նչ կտրուկ քայլերի:

– Ռազմական հեղաշրջման տանող, որին չեք գնացել, որովհետև եղել է թուրքական սպառնալիք…

– ԳՇ-ն ռազմական հեղաշրջում իրագործելու նպատակ չի էլ ունեցել: Չի եղել նման բան, որ սպառնալիքներ… Չկա այդպիսի բան: Դա ընդամենն իրենց ֆանտազիան է: Ռազմական հեղաշրջում անելը շատ հեշտ խնդիր էր, ուղղակի չի եղել այդպիսի տրամադրվածություն և մտահղացում:

– Փաստորեն պիտի արվեր հայտարարություն, մնացած քայլերն ընդդիմությո՞ւնը պիտի աներ:

– Թե մնացած քայլերը ով պիտի աներ կոնկրետ, չգիտեմ, բայց զինված ուժերը ընդամենը հայտարարություն էին անելու, որի նպատակը, կրկնում եմ, գործող իշխանություններին անվստահություն հայտնելն էր:

– Այսօր երբեմն մեղադրում են այն զինվորականներին, որոնք ներկա պայմաններում շարունակում են մնալ զինված ուժերում: Օրինակ, եթե ձեզ հետ կանչեին ԳՇ պետի պաշտոնում, կընդունե՞իք առաջարկը:

– Չգիտեմ ով՝ ոնց է պատկերացնում, բայց ինձ հետ չէին կանչի:

– Ընդունենք՝ կանչել են, բառախաղի չդիմենք:

– Ես հիմա դատական գործի մեջ եմ՝ ինձ անօրինական ազատելու համար: Շարունակությունը թողնում եմ ձեզ…

– Պատերազմի ժամանակ եղել եք ԱԻ նախկին նախարար, գեներալ Անդրանիկ Փիլոյանի վերադասը, իր շուրջ և իր նկատմամբ կատարվող իրավական քայլերին ինչպե՞ս եք վերաբերվում: Հնարավոր համարո՞ւմ եք, կամ կա՞ այդպիսի վտանգ, որ հետագայում պատերազմի համատեքստում էլ մեղադրանքներ լինեն, այս դեպքում կարող է սլաքը նաև Ձեզ ուղղվել:

– Եկեք չխառնենք: Ես հակված չեմ դրան: Այդ ամենը զուտ ԱԻ նախարարի պարտականությունների շրջանակում է: Իսկ մանրամասներին ծանոթ եմ այնքանով, որքանով ԶԼՄ-ներով ներկայացվում է:

– Պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով է ստեղծվել, որը կարծես թե անգործության է մատնված: Ի՞նչ կասեք:

– Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ եթե լինի անաչառ հանձնաժողով, պատրաստ ենք մասնակցել, ներկայացնել բոլոր հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են մեզ, և իրենց անհանգստացնում է, որպեսզի ճիշտ վերլուծություն կատարվի: Չնայած ես ասեմ, որ մինչև դա զինված ուժերում երեք անգամ տարբեր վերլուծություններ են եղել, որը, չգիտեմ ինչի, որպես հիմք չի ընդունվել: Բայց այստեղ պետք է համաձայնեմ ընդդիմության մոտեցման հետ, որ եթե հանձաժողովը կազմավորվում է միատարր մտածող կամ մեկ կենտրոնից ղեկավարվող անձանց կողմից, դրա անաչառությունը ո՞նց գնահատես: Եվ հետո, եթե ունեն նման տրամադրվածություն իրենք, ինչի՞ չեն գործում, ինչի՞ է այսքան ձգվում: Ի՞նչ նախահիմքեր են պետք իրենց պատրաստվելու, ինչ-որ հարցեր վերացնելու, ինչ-որ բաներ շտկելու, կարգավորելու, թե՞ մոռացության մատնելու, չեմ կարող ասել… Բայց որ այդ կարգի հանձնաժողովներն այդպես չեն ստեղծվում, և դրանց կատարած աշխատանքը խիստ կասկածելի է հիմա էլ, դա փաստ է:

– Կադրային փորձառու սպա եք, գեներալ, վաղուց եք համակարգում: Ըստ Ձեզ՝ մեզ պատերազմից հետո, հետպատերազմյան ներկա իրավիճակում ի՞նչ տեսակ բանակ է պետք: Իշխանություններն անընդհատ խոսում են պրոֆեսիոնալ բանակի ստեղծումից:

– Իսկ հիմիկվա մեր բանակը պրոֆեսիոնալ չէ՞: Այն, ինչը գործող կա, դրա ի՞նչը պրոֆեսիոնալ չէ, որ ասում են՝ մեզ պրոֆեսիոնալ բանակ է պետք: Ամենազայրացնողն այն է, որ որոշ մարդիկ իրենց անունը դրել են փորձագետ, դրանից են խոսում, իսկ ոմանք նույնիսկ բանակից գաղափար չունեն և խոսում են բանակի, բանակի արհեստավարժ լինել-չլինելու մասին: Այդ ի՞նչ վերլուծությունների, ուսումնասիրությունների հիման վրա են պրոֆեսիոնալիզմ գնահատել, հիմա էլ եսիմ ինչերի հետևից են ընկել:

Իհարկե, որոշակի փոփոխություններ, շտկումներ պետք է մտցվեն՝ հաշվի առնելով և՛ մեր նախկին վերլուծությունները, և՛ վերջին պատերազմի փորձը: Բայց ասել, որ մեր ունեցածը պրոֆեսիոնալ չի, և պետք է ունենալ ինչ-որ նոր բան… կա դա, պարզապես պետք է կատարելագործել: Ասում եմ՝ դրա մասին խոսում են այն մարդիկ, որ կամ բանակից գաղափար, պատկերացում չունեն, կամ էլ չգիտեմ ում թելադրանքով ինչ-որ բաներ են կատարում:

– Իշխանությունները փորձում են, ի դեպ, փոխել զինված ուժերի կառավարման մոդելը, և ԳՇ պետին դարձնել ՊՆ առաջին տեղակալ:

– Կա մի շղթա, և այդ շղթան ստեղծվում է ինչ-որ նպատակային գործողություն իրականացնելու համար, շղթայի գլխին կա սլաք, որը պետք է կոնկրետ խնդիր լուծի: Հիմա այդ ամբողջ շղթան թողնում են, սլաքը կտրում և ասում, թե այդ խնդիրը պիտի լուծվի: Հիմա ԳՇ պետին ուզում են դարձնել ՊՆ առաջին տեղակալ, բայց նախարարը քաղաքացիական անձ: Սա մեր դեռևս մի քանի տարվա ծրագրերից է եղել, բայց ՊՆ-ն պիտի դառնա ամբողջությամբ զինվորական կառուցվածքի, այդ թվում՝ նախարարը լինի զինվորական: Այդ դեպքում հասկանալի է:

– Մի օր այլ առիթ կլինի առավել խորքային և մասնագիտական զրուցելու այս բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ պատերազմի ընթացքի, ելքի համատեքստում: Բայց ևս մեկ հարց՝ ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում, Դուք Ձեր մեղքը տեսնո՞ւմ եք այդ պարտության մեջ, եղել եք ԳՇ պետի տեղակալ, հարավային ուղղության, այսպես ասած, պատասխանատու, որտեղ տակտիկական նահանջներ են եղել… Ձեր մեղքը սրանում տեսնո՞ւմ եք:

– Այո: Եթե ինչ-որ մեկը իր մեղքը չի տեսնում, իր հետ ընդհանրապես մի խոսեք:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:44 28/02/2022  |  ԼՐԱՀՈՍԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Կամո Քոչունցը
09:00 26/02/2022  |  ՄամուլՈվ կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար. «Ժողովուրդ»
09:37 25/02/2022  |  ՄամուլՈ՞ւմ կամ ի՞նչ երեւույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք, ովքեր մինչ այժմ էլ պաշտոնավարում են․ «Ժողովուրդ»
22:22 18/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
23:32 15/11/2021  |  Մեկնաբանություն«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասելիք չունի՞»․ Տիգրան Աբրահամյան
19:55 08/11/2021  |  ԼՐԱՀՈՍՏիրան Խաչատրյանը մասնակցում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքին
14:54 06/11/2021  |  ԼՐԱՀՈՍՏիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հայցից.գործը կարճվել է
20:59 19/10/2021  |  ՄեկնաբանությունՍրանք որոշել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել․ Աբրահամյան
21:35 18/10/2021  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
10:17 04/09/2021  |  ԼՐԱՀՈՍԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]