Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   10:41 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 05/20/2024   10:38 Բագրատ սրբազանը համախոհների հետ մեկնում է Կիրանց 05/20/2024   10:36 Ոստիկանական ուժերով ամբողջությամբ շրջափակված է Տավուշի մարզի Կիրաց գյուղը 05/20/2024   10:32 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար

2021թ. ընթացքում հայտնաբերվել են խախտումներ ՔԿՀ-ներում պահվող անձանց որակյալ սննդով ապահովելու ոլորտում. ամփոփում 04/04/2022   11:41  |  Քրեական խրոնիկոն

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է մեծաքանակ ստուգումներ և ուսումնասիրություններ: Դրանք վերաբերել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվող անձանց պահման պատշաճ պայմանների, առողջության պահպանման, արտաքին հաղորդակցության ապահովման իրավունքների պաշտպանությանը:  

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2021թ. ուսումնասիրվել է նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար պետության հաշվին անհրաժեշտ սննդով ապահովված լինելու, ՀՀ կառավարության կողմից սահմանված օրական միջին չափաբաժիններով սնունդ հատկացնելու ընդհանուր վիճակը: Արդյունքում բացահայտվել են խախտումներ:

Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և ՍՊԸ-ի միջև կնքված՝ ՔԿՀ-ների կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի համաձայն՝ ընկերությունը 2021թ. պարտավորվել էր ապահովել ՀՀ ԱՆ 12 ՔԿՀ-ներում պահվող անձանց համար թարմ, որակյալ սննդի պատրաստում և մատուցում: Պայմանագրին կից հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրի համաձայն՝ նախօրոք հաստատված ճաշացուցակով սնունդը պետք է լինի բազմազան, որակյալ և սննդի միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը՝ 2800 կիլոկալորիա:

2021թ. դեկտեմբերին ՀՀ ԱՆ 3 ՔԿՀ-ներում ՀՀ գլխավոր դատախազության նշված վարչության դատախազների կողմից ՀՀ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի աշխատակիցների մասնագիտական աջակցությամբ բոլոր սննդատեսակներից կատարված նմուշառման, դրանց հետագա հետազոտման արդյունքում պարզվել է, որ սննդի էներգետիկ արժեքը էականորեն, շատ դեպքերում բացասական առումով ավելի քան 50%-ով տարբերվում է սահմանված սննդի էներգետիկ արժեքից: Նաև էական տարբերություններ են աձանագրվել տարբեր ՔԿՀ-ներ մատակարարված միևնույն սննդամթերքի կալորիականության չափերի միջև:

Այսինքն` գրանցվել է անազատության մեջ գտնվելու ընթացքում անձանց կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով ապահովելու իրավունքի խախտում, քանի որ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու նպատակով պետության կարիքների համար հատկացված գումարի դիմաց մատակարարվել է սահմանված չափորոշիչներից էականորեն տարբերվող սնունդ: Ընդ որում՝ այդ պայմաններում հատկացված սննդի գնային բաղադրիչի նվազում տեղի չի ունեցել: Քանի որ վերջինս կարող է պայմանավորված լինել նաև հնարավոր չարաշահումներով, խարդախության եղանակով գույքի հափշտակության առերևույթ հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ  նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Խախտումների պատճառները պարզելու, տեղ գտած թերությունները հետագայում բացառելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության, այդ թվում՝ նրանց նկատմամբ կարգապահական ներգործության հարցը լուծելու և սեղմ ժամկետում հայտնաբերված խախտումներով պայմանավորված համապատասխան պայմանագրից բխող միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հաղորդում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին:

2021թ. ստուգվել է նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախկին տարիներին կատարած ստուգումներով վերհանված խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը: Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված որոշ խախտումներ դեռևս շարունակել են տեղ գտնել: Դրանք, մասնավորապես, կապված են եղել որոշ ՔԿՀ-ների խցերի գերբնակեցվածության, կարանտինային բաժանմունքի խցերը կենցաղավարման անհրաժեշտ որոշ պարագաներով ապահովված չլինելու, առանց թույլատրության քնելատեղերը վարագուրապատելու, բնակելի գոտիներում պատերի վրա քրեական ենթամշակույթը խորհրդանշող գրառումների առկայության, առանց վարձատրության ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքներում ներգրավվելու գործընթացի կազմակերպման և այլնի հետ:

Հայտնաբերված այս բնույթի խախտումները վերացնելու, հետագայում բացառելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության պետին: Ստացված գրությամբ տեղեկացվել է, որ արձանագրված խախտումներն ու խնդիրները քննարկվել են, դրանք վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ ՔԿՀ-ների ղեկավարությանը  տրվել են կոնկրետ հանձնարարություններ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:51 01/04/2022  |  Քրեական խրոնիկոնԿոռուպցիայի համար 2021թ. քրեական հետապնդման է ենթարկվել 25%-ով ավելի մարդ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք. ամփոփում
16:10 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍ2021թ. ընթացքում հայտնաբերվել են խախտումներ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ոլորտում. ամփոփում
12:59 29/03/2022  |  ԼՐԱՀՈՍԴատարանում վարույթ է ընդունվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հեթական հայցադիմումը
16:29 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԵՄ «Եվրոջասթ» գործակալության պատվիրակությունը ՀՀ գլխավոր դատախազությունում էր
13:20 24/03/2022  |  ԼՐԱՀՈՍՄիջնորդագրեր Լոռու մարզի դատախազությունից՝ մարզում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով
17:27 23/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱռցանց գործարքների անվտանգության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության հարցով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին
10:01 22/03/2022  |  ՄամուլՆոր մանրամասներ. ուր են անհետացել դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները. «Ժողովուրդ»
16:17 18/03/2022  |  Քրեական խրոնիկոնՊետությանը պատճառված 32.6մլրդ դրամի վնաս, բավարարված 265մլն դրամի հայցապահանջ. դատախազության արդյունքները պետական շահերի պաշտպանության ոլորտում
17:53 15/03/2022  |  Քրեական խրոնիկոնԴատախազական շուրջ 440 ակտ մարդկանց համար ունեցել է շրջադարձային նշանակություն. ՀՀ դատախազությունն ամփոփել է 2021թ. գործունեության արդյունքները
15:38 11/03/2022  |  Քրեական խրոնիկոնԱվելացել են տնտեսական բնույթի հանցագործություններով հայտնաբերված՝ պետությանը պատճառված և վերականգնված վնասի չափերը. ամփոփում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]