ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրական գեներալի ու նիկոլյան հերոս գեներալի մասին. Արսեն Բաբայան 04/01/2022 16:46 | Մեկնաբանություն
Նիկոլյան իշխանության համար իրական գեներալը, ով պատերազմի ընթացքում անառիկ է պահել Հայրենիքի իրեն վստահված հատվածը, մեղադրվեց ամենածանր հանցանքների մեջ։ Նիկոլ Փաշինյանն անգամ այնքան հեռու գնաց, որ Վանեցյանին մեղադրեց իր նկատմամբ մահափորձում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Հայաստանի Հանրապետության գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ղեկավարելով «Հայրենիք» զորախումբը, վերջին պատերազմի ամբողջ ընթացքում իր գլխավորած զորախմբի հետ միասին անառիկ է պահել իրեն վստահված դիրքերն ու տարածքները։ Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ զորախմբին վստահված տարածքներն ու դիրքերը մինչ այս պահը հայկական ուժերի վերահսկողության տակ են։ Թշնամուն չի հաջողվել գրավել ոչ մի միլիմետր։ Այսինքն՝ Արթուր Վանեցյանն իր առջև դրված ռազմական խնդիրը լուծել է արժանապատվորեն։
Սակայն, արի ու տես, որ նիկոլյան իշխանության համար իրական գեներալը, ով պատերազմի ընթացքում անառիկ է պահել Հայրենիքի իրեն վստահված հատվածը, մեղադրվեց ամենածանր հանցանքների մեջ։ Նիկոլ Փաշինյանն անգամ այնքան հեռու գնաց, որ Վանեցյանին մեղադրեց իր նկատմամբ մահափորձում։ Իհարկե հետագայում այդ բոլոր մեղադրանքները փուչիկի պես պայթեցին և Նիկոլ Փաշինյանը մնաց շարքային զրպարտիչ։
Մի նիկոլյան գեներալ կա, Անդրանիկ Փիլոյանը, որը Նիկոլ Փաշինյանի կողմից, պատերազմից հետո, նշանակվեց Արտակարգ իրավիճակների նախարար, իսկ օրերս ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց պետությունից կաթսա գողանալու մեղադրանքով։ Հարց կառաջանա, թե ինչու եմ նրան համարում նիկոլյան գեներալ, չէ որ նա գեներալ էր դարձել մինչև նիկոլյան ժամանակները։ Պատճառը պարզ է, քանի որ նա հենց նիկոլյան իշխանության կողմից Ազգային հերոսի բարձրագույն կոչում ստացած գեներալ է։ Իհարկե մենք չգիտենք, թե նա որ սխրանքի համար է այդ բարձրագույն կոչումը ստացել, բայց արդեն գիտենք, թե որ հանցանքի համար է մեղադրվում։ Պատկերացնո՞ւմ եք, գեներալը, Ազգային հերոսը մեղադրվում է պետությունից կաթսա (հայերը դրան ասում են BAXI) գողանալու համար։
Պարզվում է, որ այս գեներալն Ազգային հերոսի բարձրագույն կոչում է ստացել Արցախյան վերջին պատերազմի մասնակցության արդյունքներով, իսկ որ ամենահետաքրքիրն է՝ Ջրականի (Ջեբրաիլ) պաշտպանության համար։ Իսկ պաշտպանվե՞լ է Ջրականը։ Հիմա Ջրականն Ադրբեջանական պետության տիրապետության տակ է։ Ահա նիկոլյան պատկերացումները գեներալի ու Ազգային հերոսի մասին։ Իրեն վստահված տարածքներն ու դիրքերը թշնամու կողմից գրավված է, իսկ զինվորական պատասխանատուն Ազգային հերոս է հռչակված։
Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ այն գեներալն է հերոս, որը չի կարողացել կատարել իր առջև դրված ռազմական խնդիրը, իսկ դրանից հետո էլ պետությունից գողացել է Baxi (ըստ նույն նիկոլյան իրավապահ մարմինների մեղադրանքի)։
Հա, մի գեներալ էլ հիշեցի, նիկոլյան պատգամավոր Գագիկ Մելքոնյան էր անունը... Ինչպես կասեր դասականը՝ տո այ սերմացու գողացող մկներ...
Հ.Գ. Կարևոր չէ, թե ում իշխանության օրոք ես գեներալի բարձրագույն կոչում ստացել, այլ կարևոր է այն, թե արյդոք վաստակել ես այդ կոչումն ու կարողացել ես արժանապատվորեն կրել այն ուսերիդ»,- գրել է Բաբայանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն