Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ ջրհեղեղ՝ Խորենացի փողոցում 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»

«Կամ Փաշինյանը Ռուսաստանի հանձնարարություն է կատարում, կամ խորտակվող նավի և փախչող առնետների պատմության հերոսն է». քաղաքագետ 03/19/2022   20:29  |  ԼՐԱՀՈՍ

«Եթե մենք խոսեինք այն Հայաստանի Հանրապետության մասին, որն իրենից սուբյեկտայնություն է ներկայացնում և դերակատար է, ապա, գոնե ես, կմեկնաբանեի, որ այսօրինակ վարքագծով Հայաստանը փորձում է կամուրջ հանդիսանալ արևմտյան երկրների և քաղաքական լիդերների միջև։ Փափուկ ուժի կիրառման քաղաքականության տեսանկյունից, սա բավականին հասկանալի և ընկալելի իրավիճակ է։ Սակայն, մենք խոսում ենք այն Հայաստանի մասին, որը, ներկա իրավիճակում չունի, գոնե, բավարար չափով սուբյեկտայնություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու կամ միջնորդ դառնալու ռեսուրսների չի տիրապետում, ապա ավելորդ է խոսել կամուրջի դեր ստանձնողի հանձնառության մասին։ Հետևաբար, այսպիսի իրավիճակում, հավաքական Արևմուտքին այսօրինակ մերձեցման Փաշինյանի վարքագիծը, մեղմ ասած, տարակուսելի է»,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը, խոսելով ՀՀ իշխանությունների՝ հատկապես վերջին շրջանում ընդգծված արևմտամետ քաղաքականության մասին։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին՝ հատկապես վերջին օրերին ՀՀ -ում վարչապետ աշխատող անձը հետևողական հեռախոսազրույցներ է ունենում հավաքական Արևմուտքի ներկայացուցիչներ հետ, այդ թվում՝ Կանադայի ղեկավար (ՌԴ-ում մուտքն արգելված) Ջաստին Թրյուդոյի, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարիի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորիի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները՝ հեռախոսազրույցների ընթացքում ակտիվորեն քննարկվում է հայ – ադրբեջանական հաշտեցման օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև՝ սահմանազատման թեման։

Խոսելով արևմուտքի հետ մերձեցման ՀՀ իշխանությունների հաջորդ սցենարի մասին՝ Արա Պողոսյանն ասում է՝ պետք է նկատել՝ կամ Փաշինյանը հանձնարարություն է կատարում, չի բացառվում նաև՝ փոխհամաձայնեցված կերպով Ռուսաստանի Դաշնության հետ, կամ վերջինս խորտակվող նավի և փախչող առնետների պատմության հերոսն է.

«Եթե քննարկենք այն սցենարը, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված, Ռուսաստանում ծագած հնարավոր բարդությունների դեպքում ՀՀ իշխանությունները որոշել են փոխել արտաքին քաղաքականության վեկտորը, ապա, այստեղ պետք է կոմպետենտ կերպով քննարկել Ռուսաստանի հավանական պարտության բոլոր սցենարները։ Հակառակ պարագայում, իշխանությունների վարած այս քաղաքականությունն այլ բան չէ, քան, այլ կողմի պատվեր կամ հանձնարարություն կատարելու վարկած։ Այս պարագայում, սակայն, ապացուցողական բավարար բազա գտնելը դժվար կլինի, որովհետև արևմտյան ուժերի ներկայացուցիչների հետ վերոհիշյալ քննարկումները խիստ փակ ռեժիմում են տեղի ունենում»։

Անդրադառնալով պատերազմող ռուսական կողմի անհաջողության սցենարի տեսլականին, քաղաքագետը նկատում է՝ լավ չի հասկանում, թե այդ ինչպիսի՞ վերլուծությունների արդյունքում են որոշ քաղաքական վերլուծաբաններ կամ իշխանության որոշ օղակներ հանգել այն հետևությանը, թե ՌԴ-ն պարտվում է ռուս-ուկրաինական ռազմական բախումների արդյունքում.«Եթե անալոգային վերլուծության սկզբունքով գնանք, ապա 1940 ականներին, երբ թվում էր, թե ուր որ է Սովետական Միությունը կգրավվի նացիստական Գերմանիայի կողմից, երբ ֆաշիստական զորքերը հասել էին, ընդհուպ, մինչև Ստալինգրադի և Մոսկվայի մատույցները, այնուամենայնիվ, ռուսական բանակը հավաքեց իր ուժերն ու հակահարված տալով՝ հասավ մինչև Բեռլին ու կապիտուլացիայի մատնեց անհաղթահարելի թվացող Գերմանիային։ Ռուսաստանը, որպես պետություն, նույնիսկ այսօր, անսահմանափակ ռեսուրսների է տիրապետում, ընդ որում, ասվածի բոլոր առումներով՝ մարդկային, ընդերքի, ռազմական և այլն։ Հետևաբար, խոսել այսպիսի պետության պարտության մասին, կարծում եմ, այնքան էլ կոմպետենտ չէ»։

Քաղաքագետը չի բացառում՝ ՀՀ իշխանությունների արևմտամետ վարքը թե՛ ռուսական քաղաքական վերնախավի, թե արտաքին այլ միջավայրերում խնդրահարույց կարող է լինել.

«Բոլոր դեպքերում, եթե ՀՀ իշխանությունները գաղտնի կերպով քննարկում են բարիկադների մեկ այլ կողմ տեղափոխվելու հարցը, ապա ո՛չ եվրոպական, ո՛չ էլ ռուսական հանրությունը մեզ ավելի լավ աչքով չեն նայելու։ Ուզենք, թե չուզենք, այս պահին մեր պետության կենսական և անվտանգային շահերը համընկնում են միայն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու և զարգացնելու ուղիով, այլընտրանքային ճանապարհ, ստեղծված իրավիճակում, Հայաստանի Հանրապետությունը, պարզապես չունի»,-ասում է քաղաքական վերլուծաբանը։

Հարցին՝ արդյո՞ք պատերազմական վտանգներով և անվտանգային հարցերով պայմանավորված ՀՀ իշխանությունների նմանօրինակ վարքը կարո՞ղ է հարուցել ազգաբնակչության ցասումն ու բարկությունը, որն, իր հերթին, կարող է վերաճել քաղաքացիական բախումների և փողոցային պայքարի, Արա Պողոսյանը նկատում է՝ ցավոք, ինչ-ինչ պատճառներով, ազգաբնակչությունը նկատելիորեն իներտ վարքագիծ է դրսևորում երկրում տեղի ունեցող, շատ դեպքերում, նույնիսկ՝ բախտորոշ հարցերին, հետևաբար, ինքը գրեթե բացառում է, թե արտաքին վեկտորի փոփոխության հարցը կարող է դառնալ այն խնդիրը, որը փողոց դուրս կբերի ազգաբնակչության լայն զանգվածներին։

Երևույթի դեմ պայքարող որոշակի խմբեր և խմբավորումներ, ըստ քաղաքական վերլուծաբանի, իհարկե կլինեն։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]