ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խրամորթում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով երեխաները վախեցած են. գյուղապետ 02/26/2022 15:08 | ԼՐԱՀՈՍ
Խրամորթում ադրբեջանցիները ցանկանում են հոգեբանական ճնշումներ գործադրել ժողովրդի նկատմամբ, որ կարողանան շոկի մեջ պահել, կոտրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանցիները երկու օր շարունակ սպառնում են Խրամորթ գյուղի բնակիչներին՝ բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորելով գյուղացիներին լքել գյուղը։ Նրանք հոխորտում են, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Հայերը զբաղեցրել են իրենց հողերը։ Նշենք, որ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21կմ։
Զորիկ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, ոչ մի արտառոց բան չկա։
«Այսօր կրկին միկրոֆոնները միացրած եկել են, նույն տեքստն է, ասում են՝ գյուղը լքեք, գյուղատնտեսական աշխատանքներ մի տարեք, եթե թանկ է ձեր երեխաների կյանքը, պետք է հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին։ Նույն տեքստներն ասելով՝ լքեցեք տարածքը, տարածքը մերն է։ Այլ բան չկա»,- նշեց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է բնակիչների շրջանում մթնոլորտին, Աբրահամյանը նշեց, որ, բնական է, որ երեխաները վախենում են, իսկ խուճապ՝ չկա և չի էլ կարող լինել։
«Բնակիչներն ուզում են, որ կարգավորվի, նորից չկրկնեն այդ բառերը։ Ազդում են մարդկանց հոգեկանի վրա։ Ցանկանում են հոգեբանական ճնշումներ գործադրել ժողովրդի նկատմամբ, որ կարողանան շոկի մեջ պահել, կոտրել»,- նշեց նա։
Նրա փոխանցմամբ՝ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են, այս պահին ոչ մի աշխատանք չի իրականացվում։ Ինչ վերաբերում է սահմանին մոտ գտնվող խաղողագործական այգիներին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այդտեղ ևս տևական ժամանակ է աշխատանքներ չեն իրականացվում. «Եղել է, եկել ու ասել են՝ դուրս եկեք, դուրս են եկել ու մինչև հիմա էլ չեն աշխատում»։
Հարցին՝ ինչպե՞ս է լուծվելու գյուղի բնակիչների օրվա սննդի հարցը, եթե գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում, առաջիկայում էլ՝ գյուղատնտեսական աշխատանքների շրջանն է, Աբրահամյանն արձագանքեց՝ նշելով, որ դեռևս չգիտեն։
«Մենք դիմել ենք մեր վերադասին, վերադասը՝ կառավարությանը։ Հիմա ներքին բանակցությունները գնում են։ Չգիտեմ՝ վաղն ինչ է լինելու»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ միայն այսօր է սկսվել բանակցությունները, սպասելու են՝ մինչև երկուշաբթի օրը։
Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ կրակոցներ չկան։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
- 05/17/2024 10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը