Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   21:28 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 04/30/2024   21:17 Իշխանամերձ լրատվականի լրագրողի հաղորդումն արդեն ՔԿ-ում է, իսկ նրա կողմից Սրբազանին զրպարտելու դեպքով՝ երկրորդ օրն է՝ ուսումնասիրում են 04/30/2024   21:08 Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում կանանց 04/30/2024   20:55 Ոստիկանները բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին 04/30/2024   20:51 Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» 04/30/2024   20:41 Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024   20:36 Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը 04/30/2024   20:14 Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդը 04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը 04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   18:03 Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չի, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյան 04/30/2024   17:59 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 04/30/2024   17:54 ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր 04/30/2024   17:54 Հայրենիքն այն անբարոյականները չեն, որոնք փիլոններով ու վեղարներով փակում են մեղքի մեջ թաթախված իրենց մարմինները և հոգիները. Հունանյան 04/30/2024   17:49 Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է. Միրզոյան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   17:24 ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում. եթե ինչ-որ մեկը իրեն չերևակայեր, որ «պոպլովոկապետությունում» է ապրում, այդ հարցը կկարգավորվեր օրենքով. Ղազարյան 04/30/2024   17:19 Ով հրաժարվում է հայրենի հողից, անիծյալ պետք է լինի. Աննա Մկրտչյան 04/30/2024   17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ 04/30/2024   17:05 «Շողակաթ» Հ/Ը կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՌՀ նախագահին 04/30/2024   17:03 Կամ այդ քարտեզները ոչնչացվել են, կամ թաքցնում են,Դատախազությունը սա պետք է ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին. Աբրահամյան 04/30/2024   17:02 Կիրանցեցին հարց է տալիս՝ եթե էդ թումբը այդքան վիճելի էր, ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ժամանակին չէր ասել՝ տուն եք կառուցում մեր տարածքում. Նազարյան 04/30/2024   16:49 Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում՝ Կութի արոտավայրերն ու խոտհարքները վերցրել են,ստիպում, որ գյուղացին կորցնի իր եկամուտը.Ավետիսյան 04/30/2024   16:38 Իշխանական «Սիվիկ» կայքի լրագրողը հաղորդում է ներկայացրել՝ իր և Լևոն Քոչարյանի օգնականի միջև տեղի ունեցած դեպքով 04/30/2024   16:35 Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ 04/30/2024   16:35 ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ուղիղ 04/30/2024   16:14 Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ. 04/30/2024   16:04 Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանագծում է պատրաստվում իրակացնել. Հակոբյան 04/30/2024   16:01 Բաքուն կողմ է երկկողմ ուղիղ բանակցություններին. Բայրամով 04/30/2024   15:56 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը 04/30/2024   15:53 «ՀայաՔվեն» ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ եւ սկսել կառավարության անվստահության գործընթաց 04/30/2024   15:45 Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ 04/30/2024   15:39 Կարլ երրորդ թագավորը վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը 04/30/2024   15:38 Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որը կարող է ասել՝ վերջ, ամեն ինչ լավ է լինելու. Արթուր Հովհաննսյան 04/30/2024   15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին 04/30/2024   15:26 Բայրամովը վստահեցնում է՝ Բաքուն հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին 04/30/2024   15:20 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են

Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված հայերի, մեր ազգակիցների հետ գործ ունեք, այլ ոչ թե՝ Աֆրիկայից եկած փախստականների․․․ 02/26/2022   17:00  |  ԼՐԱՀՈՍ

Ամեն անգամ, երբ կառավարության կամ նախագահականի մոտ տեսնում ես պատմության մեջ «44 օրյա» անունն ստացած՝ հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի հետևանքով 2020 թվականի կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից հետո Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, սիրտդ ցավից ճմլվում է։

Լսում ես հադրութցիների՝ պատմական Դիզակի՝ չորս- տաս տարեկան երեխաներին և հասկանում, որ նրանց աչքերում ու հայացքներում մեխվել-մնացել է հայրենի երկրի, գյուղի, բնաշխարհի կարոտը։ Լսում ես, լսում ու զգում ես՝ եթե այսպես շարունակես՝ սիրտդ կպայթի։ Բա իրենք ի՞նչ անեն, նրանց՝ ճակատագրի կամոք ողջ մնացած ծնողները, տատուպապերն ի՞նչ անեն, ո՞նց նայեն երեխեքի աչուկներին, որ ամեն օր են ասում ՝ մեր Հադրութն ենք ուզում․․․Անամոք կարոտն այս վերջ կունենա՞։ Այդ մասին նրանց ոչ ոք չի ասում՝ ոչ կառավարությունում, ո՛չ էլ այլ պետական ատյաններում։

Իսկ ո՞վ՝ ի՞նչ պիտի ասի։ Երբ իրենց չոր գործառույթներին վերաբերող հարցերին անգամ չեն տիրապետում։

Համեմատելու չի, իհարկե, բայց փորձենք հիշել, թե՝ 2016-ին՝ քառօրյա պատերազմից հետո ավերված Թալիշից տեղահանվածների հարցերը ո՞նց լուծվեցին։ Եթե այն օրերին Արցախից տեղահանվածներից որևէ մեկը կառավարության դիմաց որևէ բան խնդրեր կամ պահանջեր, ներկա իշխանությունը աղմուկ-աղաղակ կդներ։ Չի եղել նման բան։ Բոլոր հարցերն իրենց լուծումն էին ստացել ամենայն օպերատիվությամբ։ Սկսած՝ Թալիշում և սահմանամերձ այլ բնակավայրերում շինվերականգնողական, վերանորոգման աշխատանքներից՝ ավարտած՝ պատերազմից տուժած արցախցիների հաշվառմամբ, կարիքների գնահատմամբ և կոնկրետ՝ թիրախային ծրագրերի իրականացմամբ։

Հիմա, 2020 թվականի 44-օրյայի վերաբերյալ, երբ սոցապն ասում է՝ Հայաստանում ժամանակավորապես ապրող արցախցիների վերաբերյալ վիճակագրություն չկա, չեն վարել, թվերին չեն տիրապետում, ուղղակի զարմանում ես։ Իսկ ի՞նչ եք արել։

Կամ՝ միգրացիոն ծառայությունից ասում են՝ տեղահանվածների թիվը գիտենք՝ 95 հազար մարդ, բայց՝ վերադարձողների տվյալները չունենք և չգիտենք, թե այսօր կոնկրետ որքան արցախցի է Հայաստանում գտնվում։ Իր վրայից խնդիրը չգիտես ում վրա գցող խնդրո առարկա ծառայության պաշտոնյայի աբսուրդային խոսքով՝ «քանի որ արցախցիները փախստական չեն, միգրացիոն ծառայության տիրույթից դուրս են»։ Բնական հարց է ծագում՝ իսկ բռնի տեղահանված հայրենակցիդ որպես պետություն ինչո՞վ ես օգնում-աջակցում։ Ինչու՞ ես հասցնում նրան, որ արցախցին Հայաստանում մտածի «փախստականի կարգավիճակ»-ի մասին։

Իսկ ի՞նչ ասել է «փախստականի կարգավիճակ»։ Առաջին բանը, որ հատկանշական է այս կարգավիճակին, տվյալ անձի՝ օտարերկրյա պետության քաղաքացի լինելն է։ Հիմա՝ Արցախն օտարերկրյա՞ պետություն է։ Բնականաբար, ո՛չ։ Արցախը չճանաչվա՛ծ պետություն է, ընդ որում՝ հանիրավի չճանաչված նաև՝ Հայաստանի կողմից։ Ի դեպ, օրերս գեներալ -լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը հայտարարեց՝ «Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չհամարձակվեցին անել այդ վճռորոշ քայլը, նրանք բոլորը վախեցան»։ Սա անշուշտ, հարցի քաղաքական կողմն է, սակայն շատ բան հենց սրանից է բխում, սրանով՝ պայմանավորվում։

Բայց չէ՞ որ Հայաստանը որպես պետություն կարող է և պարտավո՛ր է Արցախից տեղահանված մեր ազգակիցների խնդիրները դիտարկելով հումանիտար հարթության մեջ՝ մեկ-մեկ և սրտացավորեն լուծում տալ դրանց։ Բնականաբար՝ կարող է, սակայն չի անում։ Եթե աներ, պիտի սկսեր հենց հաշվառումից։ Պետության բոլոր օղակները պիտի հնարավորինս լավ հաշվառեին, ապա՝ հնարավորինս վեր հանեին, խմբավորեին խնդիրները՝ սկսած՝ առողջապահականից, ավարտած՝ սոցիալականով և կրթականով՝ փորձելով բոլոր հնարավորություններով՝ պետական ծրագրեր, հումանիտար ծրագրեր, աջակցության այլ ծրագրեր՝ իրականացնել։ Ըստ ամենայնի՝ նման հաշվառում՝ արված չէ։

Տեսեք՝ 2016 -ի 4 -օրյա պատերազմի օրերին մոտ 3000 մարդ էր եկել Թալիշից և համապատասխան պետական ատյանը մեկիկ-մեկիկ ճշտելով՝ ընտանիքների կազմերը, նրանց բնակության վայրերը, հաշվառում իրականացրեց, ապա անցավ նրանց հասցեական օգնություններ տրամադրելուն։ Չափազանց շոշափելի եղավ այն ժամանակ ՄԱԿ-ի օգնությունը, որը դրական նշանակություն ունեցավ ոչ միայն արցախցիների, այլ նաև այն ընտանիքների համար, որոնց հյուրընկալությամբ նրանք ապրում էին։ Ընտանիքներ կային, որ 1000 և ավելի դոլարի օգնություններ ստացան։


Հետաքրքիր է՝ այսօր մեր կառավարությունը Արցախից տեղահանված մեր քաղաքացիների բազմաթիվ կարիքները լուծելու համատեքստում որքանո՞վ է համագործակցում ՄԱԿ-ի համապատասխան մարմնի հետ և ի՞նչ շրջանակում։ Անցած շրջանում ի՞նչ ծրագրեր են իրականացվել պետություն-ՄԱԿ համագործակցությամբ։ Եվ արդյո՞ք իրականացվել են։

Ի դեպ, այս առումով թափանցիկ չեն նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամով ստացված գումարների միջոցով իրականացված ծրագրերը։ Ի վերջո, վերը նշված մարմինները դոնոր-կազմակերպություններ չեն և նրանց աջակցությունը հասցեական և թիրախային է։

Այո, Արցախի Հանրապետությունը որպես պետություն տարիներ շարունակ չճանաչելով՝ չես կարող տալ նրա քաղաքացիներին փախստականի կարգավիճակ, օրենսդրության կետի համապատասխան սահմանման մեջ նրանք չեն «տեղավորվում»։ Բայց նրանց հաշվառելով և կարիքները գնահատելով ահագին գործ կարելի էր անել։ Այժմ էլ կարելի է։

Բնականաբար 2016-ի և 2020-ի թվերը շատ տարբեր են, բայց կարելի էր մեծ անձնակազմ ներդնել և հարցերը կազմակերպել։ Ի դեպ, այն ժամանակ նույնիսկ Արցախից տեղահանվածների թոշակը գալիս էր Հայաստան և մարդիկ այստեղ ստանում էին իրենց գումարները։ Այսինքն, որպես տեղահանված անձինք, նրանք մեկ-մեկ պիտի հաշվառվեին, ինչը չի արվել։ Խոսքը բնավ էլ միգրացիոն գործեր բացելու մասին չէ, Արցախից տեղահանված հայերի, մեր ազգակիցների հետ գործ ունեք, այլ ոչ թե՝ Աֆրիկայից եկած փախստականների․․․

Ընդ որում, այս գործը պիտի ստանձներ ՀՀ կառավարությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]