Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա 05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորվել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա)
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալը աճել է 25,2%-ով.Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստին 02/25/2022   12:15  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետության` Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

Իր ելույթում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ղազախ գործընկերներին հյուրընկալության և այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Օգտվելով առիթից, հարգելի Ալիխան Ասխանի, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը զգալի ներդրում կունենա ինչպես Ղազախստանի զարգացման, այնպես էլ մեր ինտեգրացիոն միավորման խորացման գործում։

Անկեղծորեն ողջունում եմ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին ու ևս մեկ անգամ հաստատում դիտորդ երկրների հետ համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման շրջանակներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության առանձին նախաձեռնությունների առումով։

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ գոհունակությամբ նշել 2021 թ.-ին մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ոլորտում արձանագրված դրական արդյունքներն ու միտումները։ Կարևոր է, որ համաճարակաբանական սահմանափակումների և համաշխարհային տնտեսական ցնցումների պայմաններում Միության շրջանակում աշխատանքը շարունակվի համակարգված կերպով։

Ավելին, 2020 թ.-ին այնպիսի արտաքին գործոններով, ինչպիսիք են համաշխարհային առևտրի և արդյունաբերական արտադրության աճի տեմպերի դանդաղումը, պայմանավորված փոխադարձ առևտրի նվազման ֆոնին Հայաստանի տնտեսությունն ապահովեց ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ։ Առևտրաշրջանառությունը 2021 թ.-ին նախորդ տարվա համեմատ աճել է 20,6%-ով և կազմել 2,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 25,2%-ով։ Ընդ որում՝ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։ Աճի լավագույն ցուցանիշներն ապահովել են թարմ և վերամշակված գյուղատնտեսական արտադրանքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, տեքստիլի և կոշիկի արդյունաբերության արտադրանքը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում պահանջարկ ունեցող մի շարք այլ ճյուղերի արտադրանքները։

Արտահանման ծավալների աճին զուգընթաց աճել են նաև Միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Այսպիսով, ծագման երկրի հատկանիշով ներմուծումն աճել է 18,5%-ով։

Հուսով ենք, որ այս տարի համագործակցությունը կլինի ոչ պակաս արդյունավետ, այդ թվում՝ Միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման հաշվին։

Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ նման արդյունքները հնարավոր են դարձել նաև ազգային կառավարությունների և Միության մարմինների համակարգված ջանքերի շնորհիվ։ Մենք բոլորս վերաֆորմատավորել ենք մեր աշխատանքը՝ ի նպաստ ավելի գործնական գործողությունների և արագ որոշումներ կայացնելու՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի: Այս փուլում չափազանց կարևոր է պահպանել հավաքած տեմպը և շարունակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների մշակումը։

Գործընկերներ,

Այսօր թվային տեխնոլոգիաների զարգացման մակարդակը որոշիչ դեր է խաղում երկրների և տնտեսական միությունների մրցունակության հարցում։ Հայաստանի Հանրապետությունը համարում է թվային տնտեսության անցումը որպես տնտեսական աճի առանցքային շարժիչ ուժ, ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է Միության թվային օրակարգի ձևավորմանն ու իրականացմանը։

Այս համատեքստում, կցանկանայի ընդգծել արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի նախագծի իրականացման կարևորությունը։ Միության երկրների միջև արդյունաբերական համագործակցությունը պետք է ուղղված լինի առաջնահերթ ոլորտներում համագործակցության խորացմանը և փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացմանը, ներմուծման փոխարինման զարգացմանը, նորարարությունների ներդրմանը և բարձր տեխնոլոգիական նոր ճյուղերի ստեղծմանը:

Նշեմ, որ Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունի կարողություններ, որոնք հնարավորություն են տալիս արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք, ինչը ևս մեկ կարևոր քայլ կարող է լինել մեր Միության շրջանակում միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման գործում։

Բացի այդ, կարևոր ենք համարում նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը։ Այս ուղղության զարգացումը թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը` ամենապահանջված ապրանքների սեփական արտադրության վրա։

Այս առումով, անհրաժեշտ է ընդլայնել Միության երկրներում արդյունաբերության պետական աջակցության գործիքները և դրանց առաջանցիկ մերձեցման հնարավոր ուղղությունները։

Բացահայտելով Միության թվային ներուժը՝ չեմ կարող չնշել «ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների հետագծի նավիգացիոն կնիքների կիրառման մասին» և «Ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրերի ստորագրումը։ Համաձայնագրերի դրույթների կիրառումը նպատակաուղղված է ապրանքների անդրսահմանային փոխադրումների համար հեռահար թվային ուղեկցման տրամադրմանը և սահմանին դրանց մաքսազերծման ընթացակարգի պարզեցմանը և, ի վերջո, ուղղված է փոխադրումների թափանցիկության բարձրացմանը, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա ընդհանրապես տրանսպորտային ծառայությունների ոլորտի զարգացման վրա։ Տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիան կխթանի Միության ներսում առևտրի աճը և ապրանքների արտահանումն արտաքին շուկաներ, ինչպես նաև տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացումը։

Պակաս կարևոր ոլորտ չէ նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը ոչ միայն արագ թափ է հավաքում, փոխելով համաշխարհային շուկայի սպառողական վարքագիծը, այլ նաև ընդլայնում է նրա անդրսահմանային հնարավորությունները։ Միաժամանակ անհրաժեշտ է արագացնել Միության շրջանակում գործող էլեկտրոնային առևտրի հարկման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ աշխատանքը՝ հարկային վարչարարության լավագույն համաշխարհային փորձին համապատասխան։

Վերջում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թ-ին Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունն անցել է Ղրղզստանի Հանրապետությանը, ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր գործընկերներին և հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ համագործակցելու նախագահող երկրի և անդամ պետությունների հետ՝ ի նպաստ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը։

Վստահ եմ, մեր համատեղ ջանքերը հաջողությամբ կպսակվեն ինչպես Միության ներսում, այնպես էլ ազգային մակարդակում՝ ի շահ մեր քաղաքացիների։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում առանձին նախաձեռնություններին Ուզբեկստանի մասնակցությանը, ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական իրավիճակին և տնտեսությունների զարգացմանն ուղղված առաջարկություններին, Միության շրջանակում ապրանքների հետագծելիությանը, արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` այս տարվա հունիսին:

Վարչապետի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն ավարտվել է:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:13 25/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք գտնվում ենք աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում. Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահին
09:37 25/02/2022  |  ՄամուլՈ՞ւմ կամ ի՞նչ երեւույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք, ովքեր մինչ այժմ էլ պաշտոնավարում են․ «Ժողովուրդ»
19:09 24/02/2022  |  ՎերլուծություններՊոպուլիստները կործանվում են, ցավալիորեն կործանման տանելով պետությունները, որտեղ օտարի դրածո են
18:15 24/02/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
13:54 24/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան
23:42 23/02/2022  |  ՔաղաքականՆիկոլը մերժեց Պուտինին. ո՞վ է նրան դրսից զանգել, հույս տվել. Շարմազանով (տեսանյութ)
18:10 23/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Ղազախստան
17:35 23/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն կարևոր հարթակ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի համար. վարչապետ
15:09 23/02/2022  |  ՎերլուծություններԱհա այսպես է ոչնչանում պետությունը, երբ պետության գլխին անգլուխն է լինում...
13:30 23/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄինչեւ տարեվերջ 100 նոր դպրոց կունենանք. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]