Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   23:49 Սա մի ընթացք է, որի երկարաժամկետ դրական արդյունքները մենք դեռ տեսնելու ենք. Քրիստինե Վարդանյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/06/2024   23:18 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/06/2024   22:57 Էրդողանը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ 05/06/2024   22:38 Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան 05/06/2024   22:22 Սի Ցզինպինը Ֆրանսիային կոչ է արել օգնել դիմակայել նոր սառը պատերազմին 05/06/2024   22:01 Քաղաքացին Բագրատ Սրբազանին նվիրեց 44-օրյա պատերազմի բեկորներից պատրաստված նուռը 05/06/2024   21:40 AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին 05/06/2024   21:21 ԱՄՆ-ում տղամարդը ծառայության ընթացքում փորձել է գնդակահարել հոգևորականին 05/06/2024   21:09 Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը 05/06/2024   20:59 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   20:13 Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն. հայտարարություն 05/06/2024   20:09 ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի զրույցից հետո կարող է որոշակի հստակեցում լինել. Արմեն Բադալյան 05/06/2024   19:59 Չափագրողները հասել են Կիրանցի դաշտ 05/06/2024   19:38 Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը 05/06/2024   19:32 Բաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել. Արարատ Միրզոյան 05/06/2024   19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են 05/06/2024   19:16 Իմ երեխան, ձեր երեխան իր հայրենիքում օրորոցը անվտանգ դնելու տեղ ունենա. նշանաբանով եզդիական համայնքը միանում է շարժմանը 05/06/2024   19:06 Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ 05/06/2024   18:49 Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենան 05/06/2024   18:38 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միացել են երթին 05/06/2024   18:32 Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ 05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   17:44 Երթի ամենափոքրիկ մասնակիցը 05/06/2024   17:38 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ 05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ)
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան

«Այս իշխանությունն այլևս որևէ անելիք չունի, հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է շատ մոտ ապագայի խնդիր». ռազմական փորձագետ 02/22/2022   17:26  |  ԼՐԱՀՈՍ

ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունների ճանաչումը, պատմական, աշխարհաքաղաքական զարգացումների առումով, կարելի է որակել որպես բեկումնային իրադարձություն և շատ կարևոր մի դիտարկում՝ հայանպաստ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված մոտ 50 րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ որոշել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Պուտինի խոսքով՝ այդ որոշումը վաղուց էր հասունացել։ Ավելին, ստորագրել է նաեւ Դոնեցկի ու Լուգանսկի հետ համագործակցության պայմանագրերը, որոնք այսօր արդեն վավերացվել են Ռուսաստանի խորհրդարանի կողմից։

Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տարբեր ուժային կենտրոնների միջև աշխարհաքաղաքական սուր մրցակցություն է ընթանում, աշխարհը վաղուց արդեն միաբևեռ չէ։ Հետևաբար, ԱՄՆ-ի և իր շուրջ միավորված պետությունների ձգտումը՝ միահեծան ղեկավարել աշխարհն, այլևս ակտուալ չէ. «Ստացվել է այնպես, որ կան նաև այլ ուժային կենտրոններ, որոնք իրենց դերն այս աշխարհում շատ հետևողականորեն առաջ են մղում։ Այս համատեքստում խիստ լրջագույն ռազմաքաղաքական ալյանս է ձևավորվել, որն իր մեջ ներառում է այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը։ Արևմտյան այդ բևեռին դիմակայելու համար այս պետությունների ռազմական և տնտեսական ներուժը մեկտեղվում է և, ահա, մենք տեսնում ենք, որ այդ մրցակցության մեջ ռուսական կողմը հետևողականորեն ձեռքբերումներ է գրանցում։ Վերջին իրադարձությունը կարելի է դասել այդպիսի ձեռքբերումներից կարևորագույների շարքին»,- ասել է Դավիթ Ջամալյանը։

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կարող է հայանպաստ լինել ռուսական կողմի երեկ կայացրած որոշումը՝ անկախություն շնորհել արևելյան Ուկրաինայի ինքնահռչակ երկու հանրապետություններին, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատասխանում է՝ նախ պետք է հստակեցնել, թե ո՞ր ուժային կենտրոնների հետ են համընկնում Հայաստանի ռազմաքաղաքական և կենսական շահերը և ո՞ր ուժային կենտրոնների հետ են դրանք հակասության մեջ մտնում.

«Ակնհայտ է, որ, առնվազն, Արցախի և Սյունիքի հայապատկանության հարցը ձեռնտու է դաշնակից Ռուսաստանին և բարեկամ Իրանին։ Հակառակ պարագայում, եթե Արցախն ու Սյունիքը հայապատկան չեն, ուրեմն թրքապատկան են։ Իսկ, եթե այդ տարածքները թրքապատկան են, սա նշանակում է, որ Թուրքիայի ազդեցությունը ռեգիոնում դառնում է առաջատար, որն, իր հերթին, գոյաբանական վտանգ է ստեղծում թե՛ հարևան ու բարեկամ Իրանի, թե՛ դաշնակից Ռուսատանի համար։ Անկախ ամեն տեսակի դիվանագիտական ժեստերից, Թուրքիան Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ եղել են, կան ու մնալու են հավերժական թշնամիներ»։

Խոսելով նախապատերազմյան սահմաններով Արցախի հայապատկանության մասին, ռազմական փորձագետը նկատում է՝ այդպիսի սահմաններով Արցախն այս տարածաշրջանում ձեռնտու է միայն Ռուսաստանի Դաշնությանն ու Իրանին։ Սրա վառ ապացույցն էլ, ըստ փորձագետի, ընդամենն օրեր առաջ, Արցախի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված՝ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքն է. «Եկեք իրատես լինենք՝ այսօր Մոսկվայի ներկայությունն Արցախում արցախահայության և Արցախի սուբյեկտայնության միակ երաշխիքն է։ Հետևաբար, եթե այն օրենքը, որ օրերս ընդունվեց Արցախի Ազգային ժողովում, հակասեր ռուսական կողմի հեռահար շահերին, ապա այդպիսի օրենք, ուղղակի չէր ընդունվի։ Հետևաբար, այս օրենքը, որով ոչ միայն Հադրութն ու Շուշին, այլև Ակնան, Վարանդան, Ջրականը, Կովսականը, Քարվաճառը, լինելով Արցախի սահմանադրությամբ ամրագրված արցախապատկան տարածք, հայտարարվում է որպես բռնազավթված, և Արցախի իրավազորությունն այդ տարածքների վրա վերականգնելու ուղղությամբ, լրջագույն իրավաքաղաքական շանս է ստանում»։


Հարցին՝ արդյո՞ք վերոհիշյալ քաղաքական պրոցեսներին կարո՞ղ է հետևել նաև Արցախի անկախացման գործընթացը, Դավիթ Ջամալյանը պատասխանում է՝ անխուսափելիորեն գալու է պահը, երբ Արցախի անկախացման հարցը նույնպես բարձրանալու է, ավելին՝ ամեն ինչ դեպի դրան է գնում. «Անգամ Ալիևի՝ այսօր Մոսկվա կատարած այցը չի կարող որևէ կերպ բեկել Արցախի անկախացման վերաբերյալ առաջիկա զարգացումների տրամաբանությունը։ Ալիևը չափից ավելի է թաթախվել բրիտանա – թուրքական պրոյեկտի մեջ՝ինքն իրեն խրելով հակառուսական քաղաքական դաշտի շրջանակներում։ Իհարկե, մտածել, որ Ռուսաստան – Ադրբեջան հարաբերությունները կարող են, բառի բուն իմաստով, ջերմ լինել, այն էլ՝ Շուշիի հռչակագրի պայմաններում, առնվազն միամտություն է։ Ենթադրում եմ, որ այսօր Պուտին - Ալիև հանդիպման ժամանակ, Ալիևի առջև հարց կդրվի՝ հանկարծ չփորձի օգտվել, իր կարծիքով, պատեհ առիթից՝ ռազմական արկածախնդրություններ սկսելու Հայաստանի հետ սահմաններին և Արցախում», - ասում է ռազմական փորձագետը։

Հարցին՝ ինչպե՞ս հայաստանյան իշխանությունները կարձագանքեն Ռուսաստանի Դաշնության նախագահի վերջին նախաձեռնությանը, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կունենա՞ քաղաքական կամք կամ բավարար քաջություն՝ ընդունելու ինքնահռչակ հանրապետությունների անկախացման պուտինյան առաջարկը, Դավիթ Ջամալյանը պատասխանում է՝ Նիկոլ Փաշինյանի և նրան իշխանության բերածների ցանկություններն այլ են, իրականությունն այլ է. «Սկսենք նրանից, որ հայաստանյան իշխանություններն այսօրինակ աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում, աթոռին մնալու հեռանկարներ, համարյա չունեն։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն, անձամբ, բարդագույն իրավիճակի առաջ է հայտնվել։ Ըստ ամենայնի, այս իշխանություններն, ի դեմս՝ Փաշինյանի, ամեն կերպ փորձելու են մանևրել իրավիճակը, որում հայտնվել են, սակայն, նրանք այն վիճակում չեն, որպեսզի այդ մանևրելը նրանց որևէ օգտակար բան տա։ Անհերքելի փաստ է, որ այլևս աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների սկիզբ է դրվել, որի պարագայում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ուղղակի, ոչ մի հեռանկար կամ անելիք չունի։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է շատ մոտ ապագայի խնդիր։ Ի դեպ, եթե նա կարողանա իր մեջ այնքան ուժ գտնել, որ հենց այս պահին հրաժարական տա, ապա դա կդառնա՝ ստեղծված իրավիճակում, իր ամենախելացի որոշումը, չնայած, կարծում եմ, նրան իշխանության բերածներն այդպիսի թույլտվություն իրեն դեռևս չեն տա։ Առջևում, այսպես կոչված, հաշտության պայմանագրի կնքումն է, որից հետո միայն, Նիկոլ Փաշինյանի ճակատագիրն այլևս ոչ մեկին, մեծ իմաստով, չի հետաքրքրի։ Կհասցնի՞ ստորագրել նա այդ պայմանագիրը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում՝ Փաշինյանի հեռացումը շատ մոտ ապագայի հարց է»։

Ամփոփելով զրույցը Դավիթ Ջամալյանը նկատում է՝ առաջիկայում Արցախի անկախության ճանաչման հեռանկարը միանգամայն իրատեսական է, այն լի ու լի համապատասխանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կենսական շահերին։ Ռազմական փորձագետն ընդգծում է՝ սահմանների առումով, Արցախի Ազգային ժողովի կողմից ընդունված վերջին օրենքը հստակեցնում է նաև ապագա ճանաչված Արցախի սահմանները, ինչպես արդեն ասվեց՝ 44 օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների՝ Հադրութի, Շուշիի, Ակնայի, Վարանդայի, Ջրականի, Կովսականի, Քարվաճառի վերադարձով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:56 17/01/2022  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունն առաջարկում է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ազատել զինծառայությունից. ականջահաճո այս առաջարկությունը հերթական հարվածն է հասցնելու բանակի մարտունակությանը. Ռազմական փորձագետ
13:46 29/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն, ըստ էության, ասում է՝ Արցախն Ադրբեջան է, և վերջ.Դավիթ Ջամալյան
18:04 12/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի իշխանությունը հումանիտար աղետ է ստեղծում իր իսկ քաղաքացիների համար. Դավիթ Ջամալյան
14:03 29/09/2021  |  ԼՐԱՀՈՍՔարվաճառը վերցնելն անհնար էր. Այն սկուտեղի վրա է հանձնվել Ադրբեջանին. փորձագետ
18:56 11/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում խաղարկվում է բրիտանական սցենար, խունտան իշխանության է եկել Արաքսի հովիտը թուրքական-բրիտանական պատկանելության հանձնելու համար, ինչին խոչընդոտել է Ռուսաստանը. Դավիթ Ջամալյան
21:16 06/09/2021  |  ՔաղաքականԱլիեւն ու Նիկոլը երկու քարի արանքում են. Նիկոլի իշխանությունը մազից է կախված. Դավիթ Ջամալյան
16:29 24/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍա վերջը չէ, վաղ է համակերպվել Նիկոլի 53 տոկոսի հետ, երկրորդ փուլը բացառված չէ. Ջամալյան
14:50 28/05/2021Եթե մենք մեր սահմանը չենք պաշտպանում, ապա ոչ մի ռազմավարական դաշնակից դա մեր փոխարեն չի անելու. փորձագետ
14:00 28/05/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հավասար է աղետի, նա 3 տարվա մեջ ոչնչացրեց մեր անվտանգային համակարգը. Ջամալյան
17:32 10/02/2021  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան զբաղված է ուժի ցուցադրմամբ, որն ուղղված է Հայաստանին եւ Ռուսաստանին, սպասվում է պատերազմ. ռազմական փորձագետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]