Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Հայաստանի իշխանությունը հումանիտար աղետ է ստեղծում իր իսկ քաղաքացիների համար. Դավիթ Ջամալյան 11/12/2021   18:04  |  ԼՐԱՀՈՍ

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրումը այս կապիտուլյանտ ռեժիմի շատ հստակ գծագրված, թրքահաճո քաղաքականության հերթական քայլն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ արձանագրելով, որ դեռևս դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց չսկսած՝ Հայաստանի իշխանությունը գնում է միակողմանի զիջումների, և այն տարածքը, որը վիճելի է համարվում , զիջում է հակառակորդին.

«Տրամաբանությունը հուշում է, որ այդ քայլին կարելի էր գնալ, եթե բանակցությունների ընթացքում կողմերը գային մի այնպիսի լուծման, ըստ որի, այդ հատվածն անցնում է Ադրբեջանին, իսկ դրա փոխարեն մենք էլ այլ բան ենք ստանում, բայց դեռևս սահմանազատման գործընթացը չսկսած՝ ինչո՞ւ է այս կապիտուլյանտ ռեժիմը այդ կարևորագույն հատվածը զիջում թշնամուն»,-ասաց զրուցակիցը՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում այդ ճանապարհահատվածը հնարավոր է մնար հայկական վերահսկողության ներքո:
Ըստ փորձագետի՝ ցանկացած պետականակենտրոն իշխանություն ատամներով կպաշտպաներ պետական սահմանի այդ հատվածը, որը բոլոր քարտեզներով Խորհրդային Հայաստանի մաս է կազմում.

«Այս պարագայում՝ հենց այնպես ընդառաջ գնալ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին և ուղղակի, հենց այնպես այդ հատվածը դեռևս սահմանզատման գործընթաց չսկսած նվիրել թշնամում, ուղղակի դավաճանություն է, սրա իրավաքաղաքական գնահատականը իշխանափոխությունից հետո կտրվի»,-ասաց Դավիթ Ջամալյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե Գորիս-Կապան ճանապարհի՝ առանց մաքսակետի գործարկման գինը միջանցքի տրամաբանությունն էր լինելու, փորձագետն արձագանքեց.

«Հայաստանի իշխանություն կոչեցյալի ամենամեծ հանցանքը մեր ժողովրդի հանդեպ այն է, որ իրենք ամեն ինչ աղետի շեմին են հասցնում, վատթարագույն իրավիճակի, հետո, վատթարագույն իրավիճակում գտնվելով, ասում են՝ եթե մենք սա չանենք, ավելի վատ է լինելու: Այլ իրավիճակում իրենց պարտադրված խաղի կանոնները կյանքի կոչել չեն կարող, չէին կարող հենց այնպես Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը հանձնել Ադրբեջանին, պետք է այնպիսի անելանելի իրավիճակի հասցնեն, որ այդ ֆոնին այդ քայլը ընկալվի որպես միակ հնարավոր տրամաբանական քայլը։ Սա էլ է տեխնոլոգիա»,-ասաց Դավիթ Ջամալյանը:

Փորձագետի արձանագրմամբ՝ այս քայլով Հայաստանի իշխանությունը հումանիտար աղետ է ստեղծում իր իսկ քաղաքացիների համար, քանի որ, ըստ էության, Սյունիքի երեք գյուղ՝ Որոտանը, Բարձրավանը և Շուռնուխը հայտնվում են շրջափակման մեջ, Գորիս-Ճակատեն ճանապարհը նույնպես վտանգի տակ է, հետևաբար՝ հնարավոր է մի շարք անվտանգային և պարենային խնդիրներ առաջանան Սյունիքում.
«Քանի այլընտրանքային ճանապարհ դեպի այդ երեք շրջափակված գյուղեր չկան, դու ինչու՞ ես ընդունում ադրբեջանական խաղի կանոնները, նաև իրենց վերջնագիրն ես ընդունում: Պարզ է, որ սա միայն Ադրբեջանի ազգային շահերին է համապատասխանում, Հայաստանի ազգային պետական շահի հետ որևէ առնչություն չունի, ինչպե՞ս կարող է երկրի կառավարությունը գնալ մի քայլի, որի արդյունքում սեփական երկրի երեք բնակավայր կհայտնվեն բլոկադայի մեջ»,-ասաց նա և հավելեց. « Եթե Կապան-Ճակատենն էլ է անցնում ադրբեջանցիենրի վերահսկողության տակ, այնտեղ էլ են ադրբեջանցիները մաքսային կետեր դնում, դա նշանակում է, որ Ճակատենից Կապան հասնելու համար բնակիչները պետք է մեծ շրջան գծեն, վիթխարի ճանապարհ և ժամանակ պետք է անցնեն Ճակատենի բնակիչները: Ճակատենից Կապան 5-6 րոպեի ճանապարհ էր , հիմա իրենք պետք է 1.5 ժամ ծախսեն, մոտ 180 կմ ճանապարհ անցնեն, գնան հասնեն Մեղրի, Քաջարան, հետո՝ Կապան»:

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհին, փորձագետը պնդեց, որ այն չի կարող լիարժեք փոխարինել հիմնական ճանապարհին, քանի որ նեղ է, իսկ ոլորանները՝ կտրուկ.

«Ձմռանը իրանական բեռնատարները շատ լուրջ խնդիր են ունենալու, հիմա արդեն մեծ դժվարությամբ են անցնում: Ասել, թե այդ ճանապարհը լիարժեք փոխարինում է Գորիս-Կապան ճանապարհին, սխալ է, մոլորության մեջ են դնում հանրությանը»,-ասաց Դավիթ Ջամալյանը:

Կառավարության որոշմամբ՝ 2022թ-ի հունվարի 20-ից Երևան-Կապան չվերթներ կիրականացվեն:
Թե որքա՞նով է սա իրատեսական և արդյո՞ք հակառակորդը չի թիրախավորի հայկական ինքնաթիռները՝ փորձագետը նշեց, որ թշնամին իրավիճակի սրման դեպքում ցանկացած պահի կարող է կրակ արձակել և վտանգներ ստեղծել մեզ համար.


«Սա ընդամենը խայծ է, որ, ըստ իրենց, անտեղյակ մարդիկ պետք է կուլ տան, դա որևէ ընդհանուր բան չունի ավտոճանապարհը կամ երկրի մի հատվածը թշնամուն զիջելու մեջ, հետո, երբ օդանավակայանը գտնվում է անմիջապես հակառակորդի սահմանային հենակետերի մոտ, որևէ երաշխիք չկա, որ իրավիճակի վատթարանալու պարագայում այս ամենը չի ընդհատվի: Ոչ ոք ոչինչ չի կարող բացառել, օդանավակայանի պարիսպներից այն կողմ ադրբեջանական հենակետեր են, և նրանք կարող են կրակել ցանկացած իրավիճակում, երբ պետք լինի ճնշում բանեցնել հայկական կողմի վրա, կարող են կրակել կամ այնպիսի վտանգ ստեղծել, որ որևէ չվերթ չիրականացվի»,-ասաց Ջամալյանը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ էլ հայտարարել էր, որ եթե ադրբեջանցիները միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկը:

Անդրադառնալով ԱԽՔ-ի այս հայտարարությանը՝ փորձագետը պարզաբանեց, որ խոսքը Գորի-ս Սիսիան հատվածի մասին է, միևնույն ժամանակ նկատեց, որ ԱԽ քարտուղարը կրկին օգտագործել է ադրբեջանական տեղանուն.

«Սիսիանի տարածաշրջանի մասին է խոսքը, Խնձորեսկից մտնելու են Գորիս, Գորիսից անցնելու են Սիսիան, Սիսիանից դուրս գան դեպի Նախիջևան, սա պատմական Հայաստանի Շահապունք գավառն է: Իշխանությունների պատկերացմամբ՝ նորմալ է, որ ադրբեջանական կողմն այդ հատվածով երթևեկի և կապ հաստատի իրենց եղբայրների հետ: Հարցը հետևյալն է՝ մենք ի՞նչ ենք ստանում դրա փոխարեն»:
Երբ հիշեցրինք, որ ԱԽ քարտուղարը վստահեցրել էր, թե հայկական կողմն էլ Հորադիզով ճանապարհից կարող է օգտվել, Դավիթ Ջամալյանն ասաց

«Դա լկտի սուտ է, ոչ ոք չի կարող երաշխավորել այդ ճանապարհով անցնող հայ քաղաքացու անվտանգությունը, առավել ևս ՝ եթե ընդունենք , լարվածություն լինելու է , այդ լարվածության ֆոնին ո՞վ է երաշխավորելու Հորադիզ գնացող մեր հայրենակիցների անվտանգությունը»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:03 29/09/2021  |  ԼՐԱՀՈՍՔարվաճառը վերցնելն անհնար էր. Այն սկուտեղի վրա է հանձնվել Ադրբեջանին. փորձագետ
18:56 11/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում խաղարկվում է բրիտանական սցենար, խունտան իշխանության է եկել Արաքսի հովիտը թուրքական-բրիտանական պատկանելության հանձնելու համար, ինչին խոչընդոտել է Ռուսաստանը. Դավիթ Ջամալյան
21:16 06/09/2021  |  ՔաղաքականԱլիեւն ու Նիկոլը երկու քարի արանքում են. Նիկոլի իշխանությունը մազից է կախված. Դավիթ Ջամալյան
16:29 24/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍա վերջը չէ, վաղ է համակերպվել Նիկոլի 53 տոկոսի հետ, երկրորդ փուլը բացառված չէ. Ջամալյան
14:50 28/05/2021Եթե մենք մեր սահմանը չենք պաշտպանում, ապա ոչ մի ռազմավարական դաշնակից դա մեր փոխարեն չի անելու. փորձագետ
14:00 28/05/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հավասար է աղետի, նա 3 տարվա մեջ ոչնչացրեց մեր անվտանգային համակարգը. Ջամալյան
17:32 10/02/2021  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան զբաղված է ուժի ցուցադրմամբ, որն ուղղված է Հայաստանին եւ Ռուսաստանին, սպասվում է պատերազմ. ռազմական փորձագետ
21:55 08/02/2021  |  ՔաղաքականՌուսաստանը փոխեց իր և հայության դեմ ուղղված վտանգավոր խաղի տրամաբանությունն ու ուղղությունը. Դավիթ Ջամալյան
19:20 28/01/2021  |  Հարցազրույց«Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
21:06 23/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է. Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա է պատրաստում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]